

Description
Կրթաթոշակառու ուսանողուհի աղքատ ընտանիքից։ Կարիերան վաղաժամ ավարտած թենիսի աստղ։ ՄԵԿ ԱԿԱԴԵՄԻԱ, ՈՐՏԵՂ ԲՈԼՈՐԸ ԽԱՂՈՒՄ ԵՆ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ Հայաստանի միակ էլիտար թենիսի ակադեմիայում տասնութամյա Ապրիլը պայքարում է մի ապագայի համար, որը կորցնելու իրավունք պարզապես չունի։ Ակսելը՝ միջազգային կարիերան քսաներեք տարեկանում վնասվածքի պատճառով ավարտած նախկին թենիսիստը, չի ցանկանում դառնալ նրա մարզիչը։ Բայց երբ հանգամանքները ստիպում են նրանց մարզվել միասին, Ապրիլը գիտակցում է, որ սեփական մարզիչը, ով պիտի իրեն օգներ, դարձել է իր ամենամեծ խոչընդոտը։ Անզիջում մրցակցության, անհնարին սպասումների և անսպասելի սիրո մեջ, երկուսն էլ ստիպված են պատասխանել նույն հարցին. ի՞նչ անել, երբ քո ու երազանքիդ միջև կանգնած մարդը, դառնում է մեկը, առանց ում այլևս չես պատկերացնում քո կյանքը։ Սպորտային սիրավեպ՝ մեծ հավակնությունների, սոցիալական անհավասարության, տոկունության և առաջին սիրո մասին։
Chapters