Chapter · 01


Description
«Ավազակի դուստր Ռոնին» Աստրիդ Լինդգրենի արկածային ու հուզիչ վեպն է ավազակապետ Մատիսի դստեր՝ Ռոնիի մասին։ Աղջիկը մեծանում է անտառներով ու խորհրդավոր արարածներով շրջապատված ամրոցում՝ ազատ, համարձակ և ինքնուրույն։ Մի օր նա ծանոթանում է Բիրկին՝ իրենց հակառակորդ ավազակախմբի առաջնորդի որդուն, և նրանց միջև ծնվում է ամուր ընկերություն՝ չնայած երկու ընտանիքների թշնամությանը։ Երբ մեծահասակների հակամարտությունը սկսում է խանգարել նրանց ազատությանը, Ռոնին ու Բիրկը ստիպված են ինքնուրույն որոշումներ ընդունել և գտնել իրենց ճանապարհը։ Լինդգրենը պատմում է ընկերության, ազատության, ընտանիքի, մեծանալու և ուրիշների սահմանած թշնամությունից վեր կանգնելու մասին։