

Description
Ամենասարսափելի աղմուկը ոչ թե քաղաքի անվերջ խառնաշփոթն է կամ կոտրված ապակիների ձայնը, այլ այն խուլ ու ծանր լռությունը, որը մնում է մարդկանց մեջ, երբ նրանք այլևս իրար ասելու ոչինչ չունեն։ Նա մարդկային ստվերների, անհասկանալի օրենքների և մութ գործերի մեջ էր թաթախված, որտեղից կամ փրկություն չկա, կամ ամեն ինչ վճարվում է սեփական հոգով։ Նրա հայացքը միշտ վտանգ էր խոստանում, իսկ ժպիտը թակարդ էր, որից դուրս գալը հավասարազոր էր մահվան։ Նա մտավ աղջկա աշխարհ որպես փոթորիկ, որը քանդում է ամեն ինչ. սկզբում խաղում էր զգացմունքներով, հետո կառուցում մեղքի ու վախի անտեսանելի պատեր։ Կային խոստումներ, որոնք դրոշմվել էին երկնքի տակ՝ երբեք, ոչ մի պայմանում իրար մենակ չթողնել։ Բայց խոստումները հաճախ վերածվում են շղթաների, երբ հիմնված են ստի, հիվանդագին մանիպուլյացիաների և կեղծ հույսերի վրա։ Երբեմն թվում է, թե աշխարհում ամենադժվարը մարդուն կորցնելն է։ Բայց ոչ. ավելի սարսափելի է գիտակցելը, որ նա կողքիդ է եղել ոչ թե սիրուց, այլ որպեսզի դանդաղորեն տանի դեպի ներքին կործանում՝ խաղալով ամենակարևորի՝ խղճի և մարդկային ջերմության հետ։ Եվ հիմա, երբ մնացել են միայն փշրված խոստումներն ու անդառնալիության զգացումը, հարց է մնում. երբ ամեն ինչ փլուզվում է մի փոքրիկ, անզգույշ սխալից, արդյո՞ք դա վերջն է, թե՞ այն միակ ճշմարտությունը, որից այն կողմ միայն լռությունն է։
Chapters