Chapter · 0130 · Next up


Description
«Հիվանդանոց» — մութ և լարված թրիլեր, որտեղ բժշկությունն ու ժամանակի անբացատրելի ծալքերը բախվում են իրար։ 2033 թվականին «Էրեբունի» հիվանդանոցի գլխավոր բժիշկ Միհրան Ստեփանյանի աչքի առջև մահանում է նրա եղբայրը՝ Զավենը։ Ճիշտ 4 տարի անց՝ նույն օրն ու ժամին, հիվանդանոց է ընդունվում մեկ այլ պացիենտ՝ նույն տվյալներով, բայց այլանդակված դեմքով։ ԴՆԹ-ն հերքում է նրանց ինքնությունը, սակայն մահերի դաժան շղթան արդեն սկսված է։ Ի՞նչ կապ ունեն տարիներ առաջ նվիրված ոսկե ժամացույցը, մարմնափոխությունն ու միլիոնավոր դոլարների հասնող գործարքը։ Հայկ Մնացականյանի սույն վեպը ընթերցողին տանում է մութ գաղտնիքների մի աշխարհ, որտեղ գլխավոր հերոսը ստիպված է ընտրել սեփական կյանքի և դաժան ճշմարտության միջև։