1. «Տխո՜ւր գիշեր, տրտո՜ւմ գիշեր...»

Chapter 1

Chapter 1

* * *

Տխո՜ւր գիշեր, տրտո՜ւմ գիշեր.
Վիշտս ու ես ենք արթուն մենակ
Եվ ուզում ենք մի լավ հիշել,
Թե ո՛րտեղից իրար գըտանք։

— Ասա՛, իմ վիշտ, իմ սև թախիծ,
Ա՛յ անբաժան կյանքիս ընկեր,
Դու ո՞ր օրից կամ ո՞րտեղից,
Ի՞նչ դեպքով ես ինձ հետ ընկել...

Ու գալի՜ս են սև-սև հուշեր...
Տըխո՜ւր գիշեր, տըրտո՜ւմ գիշեր...

Comments