1. Շրթունքներիդ հոգեվարքն է, քույր իմ,- հեզ

Chapter 1

Chapter 1

Շրթունքներիդ հոգեվարքն է, քույր իմ, հեզ —
Աղո՜թք արա, որ աստղերի մեջ թաղեմ:

Քույր, շրթունքներդ արևին չերկարե՛ս.
Շունչդ սուրա, որ աստղերի մեջ թաղեմ...

Շրթունքներիդ դիակառքով, քույր իմ, ես
Հոգի՛ս, տարա, որ աստղերի մեջ թաղեմ...

Comments