Chapter 17
Chapter 17
Մխիթարական լուրեր ունենք, ընկեր մայո՛ր,— առանձնասենյակ մտավ լեյտենանտ Մարկոսյանը։— Ծանոթը հաշտվել է Զուլումի խմբի հետ, շնաձուկը կլլեց խայծը։ Մեր հաշիվները ճիշտ դուրս եկան։ Արդեն ստացել ենք առաջին լուրերը․․․
Ի՞նչ լուրեր,— վառվեցին մայորի ալքերը։
Ծանոթն ասում է, որ Զուլումին հիվանդանոցից փախցրել են Բուլդոգը, Սուրբը և Բոռը։ Սակայն տեղեկությունը ճշգրտման կարիք ունի։ Ծանոթը լիովին վստահ չէ տեղեկության ճշտությանը։ Ասում է՝ նրանք կլինեն, քանի որ Զուլումի ընկերներից «դրսում» մնացել են միայն այս երեքը։ Իսկ Զուլումը դեռևս անկարող է նոր կապեր ու նոր ծանոթություններ ստեղծել, քանի որ գամված է անկողնուն։
Ծանոթին հայտնի չէ՞ Զուլումի թաքստոցը․․․
Ո՛չ։ Չեն վստահում։ Զուլումի շուրջն անթափանց վարագույր է քաշված և առայժմ, բացի մի երկու-երեք հոգուց, ուրիշ ոչ ոքի նա տեսանելի չէ․․․
Այնուամենայնիվ, եթե հավատանք, որ Զուլումին փախցնողներն այդ երեքն են, ապա նրանք, այդ փորձված շանորդիները, մի՞թե նման վրիպում, նման մանկական սխալ թույլ կտային․․․ Ինչ-որ լեմ հասկանում․․․
Ի՞նչ վրիպումի մասին է խոսքը, ընկեր մայո՛ր․․․
Ավտոմեքենայի վարորդին նրանք, իմ կարծիքով, եթե չսպանեին էլ, գոնե կշշմեցնեին և չէին բացվի, չէին ցուցադրվի նրա առջև։ Մանավանդ, չէին լոպազանա և բռունցք չէին թափահարի մայոր Բագրաաունու հասցեին։ Եվ, վերջապես, թույլ չէին տա, որ վարորդը իրենց ճանաչեր։ Ախր, առերեսումը կկորձաներ նրանց․․․ Այստեղ արդեն ինքս էլ եմ կասկածում տեղեկության ճշտությանը։
Մի՞թե չեք կարդացել վարորդի գրավոր ցուցմունքները, ընկեր մայո՛ր։ Նա սևով սպիտակի վրա գրել է, որ գիշերային ավազակները խմած են եղել, եթե ոչ հարբած, ապա թունդ խմած․․․
Հասկանալի՜ է,— ծոր տվեց մայորը։— Հարբածի, խմածի աչքին ծովը ծնկներից է։ Լսի՜ր, Սուրեն, վարորդին հրավիրիր ինձ մոտ։ Հարկավոր է նրան ցույց տալ այդ երեքի լուսանկարները․․․
Եթե նա ճանաչի նրանց, որպիսի՞ն է լինելու մեր դիրքորոշումը, ընկեր մայոր․․․
Մեր ձեռքերը կապված են, Սուրեն։ Նրանց կալանավորել չենք կարող, քանի դեռ մեզ անհայտ են Զուլումի հասցեն, նրա թաքստոցը։ Մեզ ամենից առաջ Զուլումն է հարկավոր, ողջ և առողջ Զուլումը։ Միայն նրա միջոցով մենք կարող ենք բացել Շահմարի առեղծվածը։
Վարորդի հետ խոսակցությունը կարճ տևեց։ Երբ լուսանկարները փռեցին նրա առջև, վարորդը, թեև վախվխելով, թեև չուզելով, բայց առանց աչքերը թարթելու, վստահորեն տասնյակ լուսանկարների միջից ջոկեց Բուլդոգի, Սրբի և Բոռի լուսանկարները և մեկնեց Բագրատունուն։
Սրանք էին․․․
Չե՞ս սխալվում,— հարցրեց մայորը։
Սրանք էին,— կրկնեց վարորդը՝ նայելով երեքի լուսանկարներին,— ընկեր մայո՛ր, ես վախենում եմ սրանցից։ Խնդրում եմ ինձ պաշտպանել։ Եթե առերեսում լինի, և ես դեմ-դիմաց նույնը հաստատեմ, նրանք կամ նրանց ընկերները ինձ կմորթեն ոչխարի նման․․․
Առերեսում չի լինելու,— ասաց մայորը,— կարող ես հանգիստ զբաղվել քո գործով։ Հա՛, ի դեպ, մեքենան որտեղի՞ց գտաք․․․
Մեքենան գտանք Փարաքարի ավազահանքում։ Ոչնչի ձեռք չէին տվել, նույնիսկ ապակիներն անվնաս էին։ Իմ մեքենան էլ, փա՜ռք աստծո, ոչ «Վոլգա» է, ոչ «Ժիգուլի», ոչ էլ հարմարավետ։ Գցել էին, հեռացել․․․ Եթե առերեսում չլինի, ես շնորհակալ կլինեմ ձեզնից, ընկեր մայո՛ր․․․
Ես ասացի, որ առերեսում չի լինելու,— նեղացավ մայորը։— Դու ճանաչեցիր նրանց լուսանկարները, դա էլ առերեսման ձևերից մեկն է։ Գնա քո գործին, հանգիստ աշխատիր։ Հա՛, այդքան վախկոտ էլ մի լինի, եղա՞վ․․․
Աչքը տեսածից է վախենում, ընկեր մայո՛ր։ Եթե ուզում եք ճիշտն իմանալ, դուք էլ զգույշ եղեք, նրանք հարամ մարդիկ են։ Ձեր վրա վագրի ատամներ ունեն։ Կարող են վնասել․․․
Լա՛վ, լա՛վ, գնա՛։ Անհոգ եղիր․․․