1. Սև Ստվերի Ներսում

Chapter 9

ԳԼՈՒԽ 9

Վալկարիայում դեռ պատերազմ էր, թագվոր Էլդարիոնը նոր էր արթնացել կոմայից,և արդեն ժողով էր հրավիրված,որտեղ քննարկվում և պահանջվում էր Էլդարիոնի թագից հեռանալը և որպես հաջորդ թագավոր Դարքելի ընտրությունը։ Ժողով առանց հրավերի ներս է մտնում թագուհի Վաելինան,թագաժառանգ Կայելիթը և կապված Սաելան։
Ժողովի ժամանակ Վաելինան փաստերով ամեն ինչ պատմում է , նաև Ալթեյրի մահի հետ կապված նոր  ինֆորմացիաներ ,պարզվում է որ երբ Դարքելը սպանում էր հորը, եղել է մեկ զինվոր ով Ալթեյրի բացակայությունը նկատելով փորձել է նրան գտնել հիշելով որ մթության մեջ  գեներալը լավ չի տեսնում և պատահաբար տեսել է Դարքելի նենգ արարքը բայց վախենալով լռել էր այդ ամենի մասին։ 
Սաելան վախից որ իրեն կախաղան կանեն խոստովանում է ամենը ինչ գիտեր որի դիմաց ստանում է միայն ցմահ  ձեռբակալություն։Խոստովանության մեջ կար թագավորության դավաճանների անունների ցանկը։ Այս ամենից հետո բոլոր մեղավորներին պատժում են, Դարքելին որպես դավաճան կախահան անում։ Պատերազմը ավարտվում է քանզի թշնամին այլևս օգնություն չէր ստանում Դարքելից և նրանց ուժը չի բավարարում Վալկարիայի հետ կռվելուն։
Անեծքի մասին նույնպես ամեն ինչ բացահայտվեց,թե ինչպես էր Դարքելը Կայելիթի 13 տարեկան հասակում այն Սաելաի անտեսանելի վահանի օգնությամբ բոլորի աչքից թաքուն տեղադրել նրա մեջ։ Անեծքը աշխատում էր նման կերպ` այն ստվեր էր որը սնվում էր Կայելիթի ատելությամբ,ցավով ։Անեցքը կարելի էր կոտրել միայն մեկ ձև ` բուժելով հոգու վերքերը։
   Փոքրիկ Կայելիթին փոքրուց սերն էր պակասում,ոչ ոք նրան չէր ասել կամ ցույց տվել որ նա սիրված է։Նրան միշտ վատ են վերաբերվել եթե ժպտում էին միայն ստիպողաբար ու կեղծ քանի որ արքայազն էր։Բոլորի աչքին նա դեֆեկտ էր,տարօրինակ ,հիվանդ,սխալ ։ Այս ամենը նրա ուժի բացակայության պատճառով։ Կայի միջոցով Կայելիթը այդ ցավոտ սահմանը մենակության հաղթահարեց։Չնայած այն փաստին որ առաջին հանդիպումից սկսած Կայելիթի   մտքում միայն Կային օգտագործելն էր ,կար մի փաստ որ նա չէր հերքի,նա միշտ հիացել է Կայով ,նրա մարդ տեսակով և համարում էր նրան շատ գեղեցիկ և տաղանդավոր տղա,և ինչ_որ տեղ հոգու խորքում նախանձում էր նրան։Քանզի Կայելիթի աչքերում տպավորություն էր որ իր ծնողները հենց Կայի նման երեխա կուզենային ունենալ։Չնայած այս ամենին նրանց շփման մեծ ժամանակի ընթացքում Կայելիթը իրեն երջանիկ էր զգում Կայի կողքին։ Զղճում էր որ չի կարող կիսվել նրա հետ այնպես ինչպես Կայը իր հետ էր։Նա շատ բաներ ցանկանում ասել բայց մեջից մի բան նրան հետ էր պահում այդ մտքից,ավելացնելով վախ,որ Կայը կսկսի նրան վերաբերվել այնպես ինչպես բոլորը Վալկարիայում։
Միակ բանը այս  պատմության մեջ որ մնաց անհայտ դա այն էր որ միայն Դարքելը գիտեր թէ որտեղից և ինչպես  է անեծքի մասին իմացել ,նա հրաժարվեց խոստովանել նույնիսկ դաժան կտտանքներից հետո, Սաելան նույնպես չգիտեր նա տեղյակ էր միայն անեծքը տեղադրելուց։ Եվ հաջորդ անհայտ և անհասկանալի բանը դա Կայելիթի ուժն էր,թէ ինչու այդքան տարի չկար և թէ ինչպես հայտնվեց ոչ ոք չէր կարողանում հասկանալ։


   Կայելիթը սկսեց ծանոթանալ իր ուժի հետ `մարզվել և սովորել։
Եվ երբ թագավոր Էլդարիոնը վնասվածքից հետո լիովին բուժվեց,Կայելիթին իր մոտ կանչեց։
_Ես իրոք շատ հպարտ եմ քեզանով որդիս։ Դու երկար ճանապարհես գնացել ու շարունակում ես այդ ճանապարհը,ես տեսնում եմ թե որքան ես մեծացել։Բայց հիշիր գահին նստելու համար դեռ շատ բան պետք է սովորել ,դրանցից մեկը արած սխալները ուղղելն է։
Կայելիթը ցանկանում էր պատասխանել բայց չհասցրեց,հայտնվեց այլ վայրում`Երկիր մոլորակում։Արդեն 4 տարի էր անցել իր հին տանն էր նորից։
Դուռը բացվեց։
Կայը ներս մտավ ձեռքին գրքեր և քարտեզներ։
Երկուսի հայացքները իրար վրա էին,երկուսնել շոկի մեջ։Կայի ձեռքից ամենը ցած ընկավ և լռության մեջ այդ հարվածի ձայն էր ։
Լէոն այդ տեսարանից ժպտաց և ասաց`
_Բարև։

          վԵՐՋ
     



The End

You've finished Սև Ստվերի Ներսում

The author has marked this story complete.

9 chapters · Updated 5d ago

Back to book

Comments