Chapter 8
ԳԼՈՒԽ 8
Արնիվելը արդեն չէր հիշեցնում այն վայրը ,որտեղ մարդիկ խաղաղ էին ապրում ։Երկինքը մթնել էր ,օդը ծանրացել ,իսկ Լէոն......Լէոն այլևս ինքն իրեն չէր պատկանում։Ստվերը շոշափուկների տեսքով դուրս էր գալիս նրա մեջից փաթաթվում տների, ծառերի,մարդկանց և նրանց այս ու այն կողմ շպրտում։ Կային նա պահում էր իր կողքին շոշափուկներով ամուր սեղմած, երևում էր Կայի գլուխը լրիվ բաց,հստակ ,նա չէր պայքարում,չէր փորձում փաղչել։ Նա նայում էր Լէոին և տեսնում էր ոչ թէ չարիք ,այլ կորած մարդ։
_Լէո՜.....նայիր ինձ՜.......լսիր՜.....։
Բայց Լէոն նրան չէր լսում։Կայը չնայած ցավին,սկսեց ձգվել դեպի նրան ,շոշափուկները խրվում էին մաշկի մեջ, բայց նա առաջ էր գնում,վերջապես ձեռքը հասցրեց ու դիպավ Լէոին և ստվերը ամբողջությամբ փակեց Կային։ Կայը չհասկացավ թե ինչ կատարվեց։Հայտնվեց լիակատար մթության մեջ,ոչ ձայն ոչ պատկեր,միայն սառնություն։Հանկարծ հեռվում լույս երևաց,փոքր ,դողդողացող ,Կայը մոտեցավ և տեսավ ջահը, վերցրեց այն և մթությունը անհետացավ,ամեն ինչ դարձավ սպիտակ։Այդ լռության մեջ լսվեց երեխայի լաց։Կայը գնաց ձայնի ուղղությամբ ու տեսավ գետնին նստած ,կծկված մի փոքր տղայի`մոտ 10 տարեկան։
_Ինչու ես լաց լինում,_ մեղմ հարցրեց Կայը։
Երեխան գլուխը չբարձրացրեց։
_Ցավում է,_շշնջաց երեխան։
Կայը փորձեց տեսնել նրա դեմքը, ձեռքը մեկնեց և հենց դիպչեց շուրջը նորից փոխվեց։ Այս անգամ ավելի մռայլ էր ,մոխրագույնին մոտ։Դիմացը կանգնած էր 13 տարեկան տղա ,ուղիղ լուռ ,գլխին թագ ,հագուստը շքեղ,բայց մարմնից սև գոլորշի էր բարձրանում։Օդում շշուկներ էին լսվում`
_Ատում եմ։
_Ատում եմ։
Կայը սկզբում չէր հասկանում թէ ինչ է կատարվում ,բայց մի պահ աչքերը փայլեցին,հասկացավ` դիմացը Լէոն էր ։Նա այդ մտքից խառնվեց չգիտեր թե ինչ աներ,հասկանում էր որ պետք է օգնի,բայց ինչպես՞,սառը քրտինքը կանգնել էր ճակատին,թուքը կուլ տվեց,որոշեց,աչքերը փակեց,վազեց ու ամբողջ ուժով գրկեց տղաին։
_Ես քեզ չեմ թողնի ....,_ասում էր Կայը կամաց ձայնով,_Ամեն ինչ լավ կլինի....ես կողքիդ եմ։
Շուրջը սկսեց դղրդալ ,սևը շատացավ ,տղայի վրայի սև գոլորշին ավելի շատացավ և նա կարծես դանդաղ անհետանում էր։Կայը այն մտքից որ Լէոն ընդմիշտ կանհետանա,աչքերը պինդ սեղմեց արցունքները հոսեցին`
_Ես քեզ սիրում եմ ,_ գոռաց Կայը ամբողջ ուժով։
Լռություն էր ։
Կայը զգաց տաքություն, աջքերը բացեց,շուրջը միայն կրակ էր իսկ տղան չկար։Ոտքերը թուլացան և ընկավ գետին ,արցունքները հոսում էին ,շունչը կտրվում էր կրակից։ Որոշ ժամանակ անց Կայը զգաց որ խոտերի վրա է ընկած ,գլուխը բարձրացրեց` գյուղում էր,դիմացը կանգնած էր Լէոն ,բայց լռիվ այլ տեսքով,մազերը առաջվա պես կարմիր էին, մարմնի վրայից կրակ էր դուրս գալիս կարծես վառվում էր։Լէոն մեջքով էր կանգնած Կային և կարծես ինչ_որ բանի վրա էր կենտրոնացած նրա հայացքը և ուշադրությունը։Կայը ձգվեց որ տեսնի ,դիմացը կանգնած էր աղջիկ սպիտակ և նարնջագույն մազերով` Սաելան էր։
****************
Լէոն երբ լսեց Կայի պատմությունը հասկացավ, նրանց երկուսին էլ ցավեցրել են `անարդար,անհիմն, առանց պատճառի և ոգեշնչվեց այն փաստից որ կարող են երկուսով վրեժ լուծեն։ Բայց այդ ոգեշնչվածությունը վերացավ երբ Լէոն Կայի աչքերում տեսավ որ նա իրեն վախով և խղճահարույթամբ է նայում։ Կայի այդ հայացքից և խոսքերից Լէոն սկսեց ուժեղ ցավ զգալ գլխի և սրտի հատվածում և հաջորդ բանը որ նա տեսնում էր դա մթություն էր և բառեր որոնք անընդհատ կրկնվում էին`
_Ատում եմ ,ատում եմ ։Բոլորը պետք է պատասխան տան։
Ցավերը ամեն անգամ այդ խոսքերի կրկնվելուց ավելանում էին։
Չգիտեր թե որտեղ է ով է,որքան ժամանակ է այդ վիճակում և հանկարծ ցածր բայց պարզ լսվում է խոսքեր` "Ես քեզ սիրում եմ" , ցավերը անհետանում են ,ատելության խոսքերը անընդհատ կրկնվող նույնպես, և սիրտը կարծես սկսվում է վառվել,առանց ցավ պատճառելու։
Հաջորդ բանը որը նա տեսնում է դա քանդված գյուղն էր արևի վառ շողերի տակ ասես հենց նոր անձրևը, փոթորիկը ավարտվել էին,օդը խոնավ էր, նրա դիմաց, մի քանի քայլ հեռավորության վրա, օդը թեթևակի դողաց, և դատարկությունից ձևավորվեց մի կերպար։ Կինը կանգնած էր ուղիղ, անշարժ, նրա հայացքը սառը և անթափանց էր։
Սաելան։
Նրանց աչքերը հանդիպեցին։
Մի քանի վայրկյան ոչ ոք չխոսեց։
Սաելայի հայացքը սահեց Կայելիթի մարմնի վրայով՝ նկատելով կրակները որոնք դուրս էին գալիս մարմնից
— Դա... անհնար է,— շշնջաց Սաելան։
Կայելիթը կանգնած էր անշարժ, երբ Սաելայի խոսքերը վերջապես հասան նրան։
— Դու պետք է մեռնեիր,— ասաց նա սառը ձայնով,— այդպես Դարքելը արդեն թագավոր կլիներ։
Այդ խոսքերից Կայելիթի շնչառությունը ծանրացավ,օդը նրա շուրջը սկսեց սառել ։Սկզբում հայտնվեց մի փոքրիկ բոց նրա ափի մեջ։ Թույլ, դողացող, ինչպես նոր ծնված։Սաելան անմիջապես նկատեց դա։ Նրա շուրջ հայտնվեց թափանցիկ վահանը։
— Այսինքն սա է քո իսկական ուժը,— ասաց նա։
Բոցը Կայելիթի ձեռքում սկսեց աճել։
Նա չէր վախենում։
Կրակը չէր այրում նրան։
Այն ենթարկվում էր նրան։
Նա շարժեց ձեռքը։
Բոցը պոկվեց նրա ափից և դարձավ կրակի գունդ, որը սլացավ դեպի Սաելան։
Այն բախվեց վահանին և պայթեց լույսի և ջերմության ալիքով։
Վահանը պահեց։
Բայց Սաելան զգաց հարվածի ուժը։
Կայելիթի աչքերը մթնեցին։
Նրա մյուս ձեռքում հայտնվեց երկրորդ բոցը։ Հետո երրորդը։
Նա այլևս չէր մտածում։ Նրա մարմինը բնազդաբար գիտեր՝ ինչ պետք է աներ։
Կրակի գնդերը մեկը մյուսի հետևից սլացան դեպի Սաելան՝ ստիպելով նրան հետ քաշվել։
Նրա վահանը դողում էր յուրաքանչյուր հարվածից։
Օդը արդեն այրվում էր նրանց շուրջը։
Կայելիթը առաջ քայլեց։
Կրակը սկսեց պտտվել նրա շուրջը՝ արձագանքելով նրա զայրույթին։Նա բարձրացրեց ձեռքը, և բոցը հավաքվեց մեկ կետում՝ դառնալով ավելի մեծ, ավելի պայծառ, ավելի վտանգավոր։
Սաելայի աչքերը լայնացան։
Նա ուժեղացրեց իր վահանը։
Կայելիթը արձակեց հարվածը։
Կրակի գունդը սլացավ առաջ և բախվեց վահանին ամբողջ ուժով։
Մի ակնթարթ ոչինչ չպատահեց։
Հետո`
վահանը ճաքեց։
Սաելայի շունչը կտրվեց։
Նա փորձեց պահել այն,բայց արդեն ուշ էր։
Կայելիթը առաջ շարժվեց և արձակեց ևս մեկ հարված։Այս անգամ վահանը փշրվեց։
Կրակը դիպավ Սաելային և հետ շպրտեց նրան։
Նա ընկավ ծնկի վրա, դժվարությամբ շնչելով։
Նրա ուժը թուլացել էր։
Կայելիթը կանգնած էր նրա դիմաց, նրա շուրջը դեռ այրվում էր կրակը։
Նա վերահսկում էր այն ամբողջությամբ։
Սաելան նայեց նրան և հասկացավ ճշմարտությունը։
— Սա դեռ ավարտված չէ,— շշնջաց նա։
Եվ անհետացավ՝ փախչելով դեպի Վալկարիա։
Կայելիթի մարմնից դուրս եկող կրակը մարեց ։
Լռություն էր, Արնիվելի ժողովուրդը վաղուց թակնվել էր և այս ամենը չտեսավ,բացի Կայից `ով ուզեր չուզեր տարացքում էր,նաև թաքնված մի անկյունից այդ ամենին հետևում էին Լինան,Թայլերը,Մարկը և Էվան,ովքեր փախել էին թաքուն գյուղացիների մոտից քանզի Թայլերը մի կողմ էր դրել իր վախը և որոշել որ պետք է Կային և Լէոին օգնության շտապի,այդ ժամանակ Թայլերը չգիտեր որ սև հրեշը Լէոն էր։ Ամենը տեսնելուց հետո որոշեցին անաղմուկ մոտենան Կային և Լէոին։
Այդ պահին հայտնվեց նա` Վաելինան։
Նա նայեց որդուն.....ու հասկացավ։Սկզբում եկել էր նրան փրկելու` որպեսզի չսպանեն,չբանտարկեն,չդարձնեն իշխանության կռվի զոհ։
Բայց տեսնելով նրան որոշումը փոխեց։
_Ես ճիշտ եմ հասկանում որ քո ուժը հայտնվել է ՞
_Այո, .....անունս ճիշտ եք դրել։
Վաելիան այդ խոսքերից ժպտաց ,Կայելիթը կարծես առաջին անգամ էր մոր դեմքին ժպիտ տեսնում։
_Դու պետք է վերադառնաս ,ժողովուրդը քո կարիքը ունի։
Կայը և մյուսները շոկի մեջ էին։
Լէոն նայում էր մորը և հասկանում թե ովքեր են մեջքի հետևում , չեր գտնում իր մեջ ուժ հետ նայելու։
Լէոն արեց առաջին քայլը դեպի մորը և Լինան գոռաց
_Լէո՜..... ,_ հաջորդող բառերը կանգնեցին կոկորդում։
Լէոն վերջապես գլուխը թեքեց նրանց կողմ,և հայացքը ընկավ Կայի վրա, ոտքերը սկսեցին շարժվել ինքն էլ չհասկացավ թե ինչպես բայց վազելով գնաց և գրկեց Կային։
_Իմ անունը Կայելիթ է....,_ցածր ձայնով ասաց Լէոն Կային,_Ես ուրիշ մոլորակից եմ.... ու ես շատ եմ զղջում ....կներես։
Կայը լուռ էր։
Լէոն բարձրացրեց գլուխը և համբուրեց նրան։Համբույրի ժամանակ Լէոն անհետացավ կարծես երբեք էլ չի եղել։