Chapter 7
ԳԼՈՒԽ 7
Ասվում է որ Կայելիթը վնաս է տվել մարդկանց,որ նա կորցրել է ինքնատիրապետումը։ Ասվում է....բայց ոչ ոք հստակ չգիտի որքանն է ճշմարտությունը։ Թագավորությունում սկսվում է լարվածությունը,ազնվականները բաժանվում են երկու կողմի, ժողովուրդը սկսում է վախենալ,իսկ թագավորի դեմքը օր օրի ավելի ծանր է դառնում։
Թագաոր Էլդարիոնի մեծ եղբայրը `Ալթեյրը երբեք չի ցանկացել գահը։Նա սառնարյուն էր ,խելացի բայց ոչ ագահ ,երիտասարդ տարիներին եղել է ռազմիկ,հետո` դիվանագետ։ Չնայած նրան որ գահից հրաժարվել էր նա թագավորի ամենամոտ և հավատարիմ օգնականն էր, և ուներ գեներալի պաշտոն։
Ալթեյրը իր եղբորից `թագավորից 10 տարով մեծ էր ։Ուներ ոսկեգույն երկար մազեր ,տարիքի հետ ի տարբերություն թագավորի նրա մազերը չէին սպիտակել բայց ամբողջությամբ սպիտակ էլ էր մորուքը, դեմքին կար պատերազմից հայտնված սպիներ ամենամեծ և խոր սպին աջ այտի հատվածում էր գտնվում։Աչքերը մուգ ոսկեգույն էին հասակը 1,95։
Սուպեր ուժը` Արծվի աչք։
Նրա տեսողությունը շատ ուժեղ էր բայց նաև կարողանում էր տեսնել հակառակորդի թույլ կետերը ։Ուժը թուլանում էր գիշերը ,կամ մութ տարածքներում ինչպես որ արծիվների մոտ։
Ալթեյրի գահից հրաժարվելը որդին` Դարքելը երբեք չէր հասկացել և ընդունել։ Դարքելը 20 տարեկան է և մանկուց ապրել է նախանձի զգացումով։Նա տեսել է թե ինչպես է Կայելիթը չունենալով ուժ մեծանում որպես ապագա թագավոր ։Մինչդեռ ինքը և ուժ ուներ և սովորում էր և կռվում էր իր երկրի համար ։Ու այդ ամենի հետ մեկտեղ մնում էր ստվերում։ Այդ նա պետք է լինի թագաժառանգ ,նա արժանի է, այսպես էր մտածում թագավորությունում ոչ միայն Դարքելը։
Դարքելը ուներ սպիտակ կարճ մազեր ,դեմքի երկու կողմի վրայով երկու հյուսք էր իջնում դեպի շուրթերը,ունքերը և թարթիչները մազերի պես սպիտակ էին ,աչքերը շատ վառ բաց կապույտ են ,մաշկի գույնը շատ մուգ շագանակագույն։Ուներ քթի հատվածում սև պեպեներ, հասակը 1,80։
Սուպեր ուժը` Կայծակնային նետ։
Փոքրուց ուներ սեր նետաձգության հանդեպ, սուպեր ուժը այն էր որ նա կարողանում էր իր մարմնի միջով անցնող էներգիան կենտրոնացնել նետի վրա ,այն լիցքավորելով հզոր էլեկտրական հոսանքով։Այդ հարվածով կարող էր վայրկենական սպանել կամ խորը վիրավորել հակառակորդին։ Էներգիայի ուժը կախված էր նրա հոգնածության չափից,եթե էներգիան քիչ էր սպանել կամ խորը վնասել չէր կարող,վնասները ավելի թույլ էին դառնում։
Երբ Կայելիթին ուղարկեցին Երկիր թագավորը Կայելիթից թաքուն ուղարկեց ևս մեկին` Սաելային, նա պետք է աչքը չկտրեր Կայելիթից և պաշտպաներ նրան ,քան որ ժառանգ է լռիվ միայնակ օտար մոլորակ ուղարկելը հիմարություն կլիներ, և Սաելայի ուժը այդ գործի համար շատ հարմար էր։ Բայց կար մի բան Սաելաի հետ կապված որ թագավորը չգիտեր։ Սաելան Դարքելի սիրեցյալն է։ Նրանք իրար սիրում են վաղուց `թաքուն։ Սաելան հավատում էր որ Դարքելը կարող է լինել լավ թագավոր։
Սաելան ուներ նարնջագույն և սպիտակ մազեր որոնք խառը համահունչ գծերով էին գնում,ունքերից մեկը սպիտակ էր մյուսը նարնջագույն,փոքր քթով ,սև աչքերով,մաշկը մեղմ շագանակագույն երանգի, մարմինը ամբողջությամբ, հասակը 1.80։
Սուպեր ուժը` Թափանցիկ վահան։
Ստեղծում էր վահաններ որոնք նման էին ապակու ,օգտագործվում էր պաշտպանվելու համար,կարող էր ընդունել տարբեր չափսեր և տեսք ,նա իրեն կարողանում էր ամբողջությամբ շրջապատել այդ վահանով,նաև նույն կերպ շրջապատել որոշ տարածքներ։Այս ուժը պատերազմի ժամանակ կռվի դաշտում չէր օգտագործվում,այն դրա համար թույլ էր,բայց օգտակար էր լրտեսության ժամանակ։
*********
Երբ լուրը Կայելիթի մասին հասնում է Դարքելին նա անցնում է գործի։Կապ է հաստատում հարևան թշնամի թագավորության հետ ,տալով անձնանշան որ ամեն ինչ գնում է իր գծած պլանով և իր խոստացված տարածքները ,զորքը և հին պայմանագրի խախտումը ուժի մեջ է։
Թշնամի թագավորությունը սկսում է իրականացնել իր պայմանագրի մասը ` հայտարարվում է պատերազմ։
Երբ թագավոր Էլդարիոնը լսեց Կայելիթի մասին,նրա ներսում ամեն ինչ խառնվեց իրար,չէր հասկանում պետք է ուրախանա տղաի ուժի կապակցությամբ թե տխրի որ այդ ուժով նա օրենք է խախտում։ Այդ ամենի հետ մեկտեղ պատերազմը,թշնամին մի կողմից էր ճնշում ազնվականների մի մասը մի կողմից, արդեն նոր թագավորի ընտրության մասին խոսքերը էլ բամբասանքներ չէին ,մարդիկ բարձրաձայն պահանջում էին։ Թագավոր Էլդարիոնը կապ հաստատեց Սաելաի հետ `
_Ուշադիր լսիր հրամանդ, արա ամեն ինչ որպեսզի Կայելիթը դադարի վնաս տալ, Արնիվելի ժողովրդին տարածքից բաց չթողնես։
Որից հետո Էլդարիոնը և Վաելինան սկսեցին անձամբ մասնակցել պատերազմին ապացուցելով որ գահը իրենցը պետք է մնա։
Կռվի ժամանակ թագավերը չէր կարողանում կենտրոնանալ, ամեն սրի հարվածից մտքերը ավելի էին խճճվում,գլխում զրնգում էր,աչքերի առջև սևանում, մտքերը մեկ դեպի Կայելիթն էին գնում ,մեկ դեպի իր գահը ,և կարծես 2_ին էլ կորցնում էր։ Հարված։
_Թագավոր Էլդարիոն վնասվել է՜, արագ տեղափոխեք անվտանգ տեղ՜, արագացրեք՜,_ հրամաներ տալիս գեներալ Ալթեյրը։
Թագավորի վիճակը ծանր էր ,զորքին սկսեց ղեկավարել Ալթեյրը։Վաելինային նույնպես կռվի դաշտից հեռացրեցին, և նա սկսեց զբաղվել թագավորության ներսում հայտնված գործերով,չթողնելով որ անգիտակից,ծանր վնասվածք ստացած թագավորին գահից հեռացնեն։
Եկավ գիշերը ,կռվի դաշտում լռություն էր, Ալթեյրը դռսում էր ,չէր քնում, անհանգիստ էր եղբոր կյանքի համար,տեղը չէր գտնում, պետք է ծրագիր գծեր հաջորդ հարձակման համար,չնայած նրան որ տեսողությունը վատ էր գիշերը իրեն հանգստանալ թույլ չէր տալիս,շարունակում էր օգտագործել ուժը որպեսզի հանկարծ թշնամին թաքուն չմոտենա , և այդ ընթացքում անհասկանալի բան նկատեց,մոտեցավ ստուգելու` անտառի մեջ էր խիտ ծառեր ,մոտենալու ժամանակ անհասկանալի լույսը անհետացավ ,լույսի փոխարեն գտավ մի նետ, մինչ փորձում էր մտքերը հավաքեր հասկանար թե որտեղից է նրան ծանոթ այդ նետը, ինչ_որ մեկը մեջքի հետևից հարվածեց։
Լուրը հասավ Վաելինաին` գեներալ Ալթեյրը զոհվել է թշնամու հարվածից։Բայց ճշմարտությունը այլն էր։
Դարքելը անձամբ էր կազմակերպել նրա սպանությունը ,օգտվելով հոր իրավիճակից նաև սուպեր ուժերի թույլ կողմից ,մեջքի հետեվից իր կայծակնաին էներգիայով հարվածել էր,հետո կռվի դաշտից վերցված թշնամու սուրը խրել սրտի մեջ որպես ապացույց, որ թշնամու ձեռքով է մահացել։
Ալթեյրի մահից հետո բանակը մնում է առանց գեներալի։ Վաելինան ճնշումների տակ ստիպված արագ որոշում է կայեցնում , հրամանատար է նշանակվում Դարքելին։
Որից հետո Վալկարիան սկսում է հաղթանակներ ստանալ Դարքելի շնորհիվ։Ժողովուրդը սկսում է նրան տեսնել որպես փրկիչ։ Իսկ Սաելան,հեռու Երկիր մոլորակում,դեռ չի գիտակցում որ իր սիրած մարդը արդեն հատել է այն սահմանը որտեղից հետադարձ չկար։