Chapter 6
ԳԼՈՒԽ 6
Ամառային արձակուրդներն էին։ Արնիվելը ապրում էր իր արևային հանգիստ օրերը,ամեն տարվա գործերով ։
Լէոի շուրջը ինչ_որ բան աննկատ փոխվել էր` ավելի հաճախ էին տեսնում Լինայի և դասարանի խուլիգանների հետ։Մարկը ,Թայլերը և Էվան նույնպես սկսել էին առաջվա պես շփվել Լէոի հետ։Միայն Կայն էր բացակայում։
Չնայած նրան որ շատ բան կարծես առաջվանն էր Լէոն փոխվել էր ,բայց ոչ ոք չէր կարող հստակ ասել `դեպի լավ թե վատ։ Նա չէր անում բացահայտ վատ բաներ։Նույնքան քաղաքավարի էր և օգնող։Բայց ինչ որ բան այլ էր ,այն ժամանակ ավելի աղմկոտ էր ,ավելի շատ էր էմոցյաներ ցույց տալիս,դասընկերները չէին ուզում խորանալ քանզի շատ տարօրինակ քայլեր նա չէր անում,գյուղացիները մտածում էին `"երևի մեծանում է տղան"։ Բայց կար մի փաստ նա հայացքի մեջ սառնություն էր հայտնվել։Արտաքինը նույնպես փոխվել էր ,Լէոի մազերը կարծես կամաց_կամաց մգանում էին։Սև գույնը միանգամից չէր գալիս այլ հատվածներով կես_կես ,տպավորություն էր որ ներկում է բայց շատ տարօրինակ էր։
Մինչ Լինան ,գյուղացիք և դպրոցականները մտածում էին որ խուլիգանությունը Արնիվելում քչացել է ,Լէոն այդ ժամանակ արդեն նոր սխեմա էր ստեղծել խուլիգանության համար։Սկզբում խուլիգանները ավելի ակտիվ էին ճնշում գործադրում փոքր տարիքի աշակերտների վրա և նրանցից գումար խլում նաև վախեցնում էին որ այդ մասին ոչ ոքի չասեին։Լէոն Լինաին օգտագործում էր վախ ներշնչելու համար ,քանի որ Լինան ոստիկանության պետի աղջիկն էր։ Լինան անձամբ չգիտեր այդ ամենի մասին նա հավատում էր որ իր մեթոդը խուլիգաններին ճիշտ ուղու վրա դնելու աշխատում է։ Լէոի հաջորդ քայլը եղավ հետևյալը` նա մրցույթից գողացված գումարները տվեց չափահաս դարձած վատ մարդկանց `մոտ 18_20 տարեկան, և ըստ պայմանի նրանք այդ գումարով գնում էին` ալկոհոլ,ծխախոտ,էներգետիկա, որանք Լէոն վերավաճառում էր ավելի թանկ գնով անչափահասներին ովքեր ցանկանում էին թաքուն գնել բայց նրանց չէին վաճառում։ Եկամուտը բաժանվում էր 3 խմբի` չափահաս և անչափահաս խուլիգանների և իր միջև։ Օր օրի Լէոի մազերը մգանում էին`մինչև որ դարձան ամբողջովին սև։
Մի գիշեր երբ Լէոն մտքերի մեջ էր թե ուրիշ ինչ կարելի է անել,կարծես թե իր մեջից սև ստվերոտ մի բան դուրս եկավ,կարծես իր ստվերը լիներ,որը կարողանում էր շարժվել ինքնուրույն։
Լէոն շոկի մեջ էր ,բայց որոշեց իրեն ծանր պահել։
_Ով էս՞։
_ Ես քո ուժն եմ,քո ստվերը,քո միակ ընկերը, միակը ով միշտ քո կողքին է և քո կողմից է ,_պատասխանեց ստվերը։
_Ուժը՞,ուզում ես ասես այն սուպեր ուժը որ պետք է ունենայի ծնվածս օրվանից՞։
_Այո
_Էտ դեպքում ինչու այսքան տարի չկայիր՞։
_Այդ ամենի մեղավորը քո երկիրն էր և ծնողները,նրանք միշտ մեզ հետ դաժան են վարվել ,ես իրենց պատճառով թաքնվել էի ,_ Ստվերը սկսեց խղճուկ կիսահուզված խոսել։
_Ես միշտ զգում էի դա, ինչ Երկիր մոլորակ եմ եկել ինձ ավելի ուժեղ եմ զգում,_մութ տոնով խոսեց Լէոն։
_Մեզ փակի տակ էին պահում,մեզ տանջում էին,_ստվերի ձայնը խղճուկից վերածվում էր ավելի ագրեսիվ ու չար ձայնի և նա գնալով ավելի ու ավելի էր մոտենում Լէոին մինչև որ չմտավ նրա մեջ և արդեն 2 ձայն էր դուրս գալիս Լէոի բերանից։
_Ինձ ցավեցնում էին ,ինձ նվաստացնում էին,ինձ վրա ծիծաղում էին։Բոլորը պետք է պատժվեն։
***************
Գողություն տեղի ունեցավ գյուղապետարանի մոտ գտնվող պահեստում։ Գողացվել էր մի քանի փաստաթուղթ և ոսկե իրեր որոնք պահել էին սև օրվա համար ,եթե գյուղում ֆինանսական խնդիրներ լինեին։ Սկսվեց հետաքննություն։
Սկզբից հարցաքննեցին աշխատակիցներին, նրանցից մեկը Թայլերի հորեղբայրն էր և այդպես իմացվեց որ ոչ աշխատակից մարդկանցից պահեստի մոտ եղել էին մի քանի մարդ, այդ ցանկում կար նաև Թայլերը։Հաջորդ քայլը եղավ այդ մարդկանց տները խուզարկելը և գտնվեց գողը։ Զարդերը գտան Թայլերի մոտ,բոլորը շոկի մեջ էին բայց քանզի Թայլերը հաճախակի էր տարբեր պատմությունների մեջ ընկնում կային մարդիկ որ կասկածում էին նրան խուլիգանության մեջ։ Ընկերները ,Լէոն նույնպես կանգնեցին Թայլերի պաշտպանության կողքին ,բայց ոչինչ չփոխվեց ,մեծահասակները արգելեցին նրանց խառնվել հարցին։ Գողացված իրերի մեջ կար գարնան մրցույթին վերաբերյալ թղթեր և արդեն հիմնավոր կասկածներ որ Թայլերը կապ ունի այդ գումարի գողության մեջ։ Ընդունվեց որոշում դպրոցից ժամանակավոր հեռացում և տնային կալանք։
Ուշ գիշեր էր Լէոն քնած չէր ,տանը լույսը վառվում էր,մենակ էր բայց զրույցի ձայներ կային։ Տան դուռը թակեցին ,լռություն տիրեց։
Դուռը բացեց,Կայը կանգնած էր շեմքին։
_Կարող եմ.......մի քիչ խոսել՞ քեզ հետ,_ասաց ցածր ,մեղավոր ձայնով Կայը ։
Լէոն մի կողմ կանգնեց `ճանապարհ տալով։
Լռություն էր։ Կայը երկար ժամանակ չէր խոսում։ Հետո նստեց ու կարծես առաջին անգամ թույլ տվեց որ ներսում կուտակվածը դուրս գա։
_Երբ մենք կռվեցինք....,_նա կուլ տվեց թուքը,_Ես մտածում էի,որ եթե քեզանից հեռու մնամ ամեն ինչ կհանդարտվի։ Բայց ամեն օր ավելի վատ էր լինում,_ աչքերը չէր համարձակվում բարձրացնել ։
_Ես միշտ սովոր եմ մենակ ամեն ինչ տանել ։Տանը մեծը ես եմ։ Ունեմ 3 փոքր քույր։ Մայրս,_ նրա ձայնը կոտրվեց,_ Մայրս ավտովթարից հետո կորցրել է լսելու և խոսելու ունակությունները։ Հայրս...նա ուրիշ մարդ է դրսում ,ուրիշ` տանը։
Կայը լռեց մի պահ։ Եվ շարունակեց։
_Երբ խմում է ...ես միշտ կանգնում եմ դիմացը։Որպեսզի մորս ու քույրերիս չկպնի։ Այն կապտուկները որ տեսնում էին դպրոցում...դրանք միայն մրցումների ու մարզումներից չէին։
Նա խորը շունչ քաշեց։
_Այն օրը....երբ քեզ հետ կռվեցի....հայրս մորս այնպես էր հարվածել որ նա մի քանի օր անկողնուց չէր կարող վեր կենալ։ Ես ուշ էի տուն գնացել,և մտածում էի` եթե շուտ գնայի, ես կստանաի այդ հարվածները,ոչ թե մայրս։
Կայը առաջին անգամ բարձրացրեց աչքերը և նայեց Լէոին։
_Իսկ դու.... դու հայտնվեցիր իմ կյանքում ու ես առաջին անգամ զգացի ,որ կարող եմ շնչել։Որ կա մեկը ում կողքին ես ուժեղ ձևանալու կարիք չունեմ,որ կարող եմ կիսվել ,արտահայտվել։Ճիշտ է շատ բաների դետալները չեմ ասել քեզ ,ամաչում էի իմ իրական կյանքից,ու վախենում որ չես շփվի հետս։Բայց ինչ էլ որ քեզ պատմում էի դու մինչև վերջ լսում էիր ու չէիր դատում։ Քո շփումը ,վերաբերմունքը իմ հանդեպ չէր փոխվում։
Կայի ձայնը ցնցվեց։
_Ես քեզ հարվածեցի....ու ամեն օր դրանից հետո մտածում էի ,որ հրեշ եմ ։Դու իմ կյանքը փրկել էիր,իսկ ես.... ես քեզ գրեթե սպանում էի։ Ամոթից չէի գալիս ,չնայած որ շատ էի ուզում նորից շփվեինք,կարոտում էի։ Բայց այսօր .... Թայլերի հետ կատարվածից հետո... եթե հիմա էլ լռեմ,քեզ կկորցնեմ ընդմիշտ։ Ես չեմ ուզում կողքից նայել Լէո։Ես ուզում եմ օգնել քեզ,որովհետև դու ինձ համար պարզապես ընկեր չես։
Լէոն ժպտաց։ Սառը ժպիտ։
_Դու շատ ես տանջվել,Կայ ,բայց իմ կյանքում ամեն ինչ հիասքանչ է։
Կայը շփոթվեց,նա տեսնում էր որ Լէոի հետ մի բան այն չէ ։
_Միացիր ինձ,_ հանգիստ տոնով ասաց Լէոն։
_Ինչին՞ միանամ։
Լէոյի ձայնը փոխվեց։Նա սկսեց պատմել ,փողը ինչպես էր գողացել,անօրինական առք ու վաճառք,փոքրերին ճնշելը, Լինաին օգտագործելը, 2_րդ գողությունը որը գցել էր Թայլերի վրա, նոր ուժ ստանալը։Նրա աչքերը մութ էին ,դեմքը օտար։
_Սա է իմ արդարությունը Կայ։ Քեզ շատ են ցավացրել ես կօգնեմ քեզ արդարությունը վերականգնել։Միացիր ինձ և մենք կարող ենք կարավարել ,սկզբում գյուղը հետո ավելին։
Կայը քարացավ։
_Սա...սա դու չես։ Դու իմ ճանաչած Լէոն չես ։ Դու բարի էիր։ Դու....
_Բարի լինելը թուլություն է,_ շշնջաց Լէոն։
Կայը մոտեցավ։
_Լէո, դու մենակ չես։ Ես այստեղ եմ, քո արարքները ունեն պատճառ և հնարավոր է ուղղել ամեն ինչ։ Ես կօգնեմ։
Լէոն հանկարծ բռնեց գլուխը։
Թվում էր `ներսում ինչ_որ բան ճեղքում է նրան,երկու կամք կռվում էին։ Եվ հետո...լույսը մարեց։Մարմինը սևացավ,ստվերը կլանեց նրան։Սպիտակ էին միայն աչքերը և բերանը. ` չար ժպիտով։
_Դու դավաճան ես,_ արձագանքեց ձայնը,_Ես քեզ վստահում էի։
Դրսում արդեն արևի առաջին շողերը էին երևում, բայց մեկ ակնթարթում ամեն ինչ մթնեց,ամպերը որոտացին։Սև շոշափուկատիպ ստվերներ դուրս եկան Լէոյի մարմնից, բռնեցին Կային ,սեղմեցին ցավ պատճառելով։
_Եթե ինձ հետ չես,ուրեմն իմ դեմ ես։
Կայը վախից չէր շարժվում ,չէր գոռում,աչքի տեսածին չէր կարողանում հավատալ։
Լէոն շոշափուկների ուժով սկսեց ավերել ամեն ինչ ,ինչ աչքի տակ էր ընկնում։Սկսվեց անձրև ,փոթորիկ ,գյուղացիները սարսափի մեջ էին տեսնելով անհասկանալի սև արարածին ով ամեն ինչ քանդում էր,մարդկանց վնասում։Որոշեցին փախչել Արնիվելից ։ Չէր աշխատում տեխնիկան ,կապ չկար ։ Երբ հասան սահմաններին հասկացան որ անտեսանելի բան թույլ չի տալիս նրանց գյուղից դուրս գալ ։
**************
Էլդրասում լուրը գալիս էր ոչ թե որպես շշուկ ,այլ` ցնցում։ Խորհրդի սրահում հնչում է այն ,ինչ վաղուց վախենում էին լսել։
Կայելիթը ` թագաժառանգը օտար մոլորակում խախտել է Էլդրասի հին օրենքներից ամենախիստը`《Էլդրասում ծնված և ապրող մարդուն խստորեն արգելվում է իր ուժը և այլ մոլորակի անձը լինելը առանց լուրջ և հաստատված պատճառի ցույց տալ օտար մոլորակներում》։