1. Սև Ստվերի Ներսում

Chapter 5

ԳԼՈՒԽ 5

Էլդրասը մոլորակ էր որտեղ երեխաներին չէին հարցնում`ինչ են ուզում դառնալ , այստեղ հարցնում էին միայն ` ինչ ուժ ունես։
   Վալկարան Էլդրասի ամենամեծ ու հզոր թագավորությունն էր։
Արտաքուստ այն ծաղկում էր `բարձր աշտարակներ,կենդանի քաղաքներ,տեխնոլոգիաներ որոնք հարմարեցված էին սուպեր կարողություն ունեցող մարդկանց ։
Բայց Վալկարիան ներսում լի էր կասկածներով,դավաճանությամբ և իշխանության համար լուռ պայքարով։
   Շատ գեղեցիկ և պայծառ օր թագավորությունում ուրախալի լուր հայտնվեց` ծնվել էր Վալկարիայի ժառանգը ` թագավոր Էլդարիոնի և թագուհի Վաելինայի առաջին և միակ որդին ` Կայելիթը։
Էլդրաս մոլորակի վրա մարդիկ ծնվում էին սուպեր կարողությամբ և այդ ուժը փոքր նշան էր տալիս դեռ նոր ծնված ժամանակ։Կայելիթի ծնողները և ամբողջ թագավորությունը անհամբեր սպասում էին թե ինչ ուժ կունենա և ըստ այդ ուժի ծնողները պետք է անուն տային նրան ,բայց ոչինչ չկատարվեց ոչ առաջին օրը ոչ էլ շաբաթներ անց։Եվ որոշում կայացվեց տալ անուն ըստ նրա արտաքինի ,հույս ունենալով որ երբ կմեծանա անունը համապատասխան կլինի նրա ուժին։Նայելով վառ կարմիր մազերին անունը դրվեց` կրակով ընտրված իշխան`Կայելիթ։
Ամիսները դարձան տարիներ բայց Կայելիթի մոտ ոչ մի ուժ չէր հայտնվում,դա դարձավ բամբասանքի և քննարկման թեմա ոչ միայն թագավորությունում այլ սահմաներից դուրս նույնպես։
_ժառանգը դեֆեկտ ունի,_ ասում էին։
Թագավոր Էլդարիոն սկզբում պաշտպանում էր որդուն,բայց որքան մեծանում էր ճնշումը այդքան կոշտ էր դառնում նրա ձայնը և վերաբերմունքը ։ Գահը կարևոր էր ընտանիքից ։
      Վաելինան լուռ էր։ Նա տեսնում էր որդու մեջ այն ինչ ուրիշները չէին ուզում տեսնել` խելոք,սուր միտք,սովորելու անհագ ցանկություն,անպարտելի ոգի։ Բայց Էլդրասում դա քիչ էր երկիր կառավարելու համար։

Թագավոր Էլդարիոնը ուներ ծանր ,պատերազմներով կոփված արտաքին։Նա  բարձրահասակ և լայնաթիկունք էր` հասկաը  2 մետր ,նրա կեցվածքը միշտ ուղիղ էր ,տպավորություն էր որ նույնիսկ խաղաղ ժամանակ պատրաստ է մարտի։ Մազերը շագանակագույն էին պատված արծաթագույն գծերով, ուներ մորուք խիտ ու խնամված համեմատած մազերի արծաթագույն գծերը ավելի շատ էին, աչքերը մոխրագույն,դեմքին կային սպիներ,նրա համար թագավորությունը երբեք չէր կարող վտանգվել անձնական զգացմունքների պատճառով ։ 
Սուպեր ուժը` Անկոտրում։
Նրա ուժը թույլ էր տալիս նրան դիմակայել մահացու հարվածներին։Ուժի գլխավոր աղբյուրը իր կամքն էր, եթե ինչ_որ հարցում կասկածներ ունենար կամքը թուլանար մարմնի ուժն էլ էր թուլանում։
Թագուհի Վաելինան խելացի և զգուշավոր կին է։Նա հազվադեպ էր բարձրաձայն իր կարծիքը  արտահայտում, շատ զսպված ,հպարտ ու սառը բնավորություն ուներ,զգացմունքները չէր ցույց տալիս։Մազերը շատ մուգ սև են և նույն գույնի լավ արտահայտիչ հոնքեր ուներ,մազերը միշտ հավաքում էր ,դեմքը լրիվ պարզ ,բաց երևում էր։Դրանով ավելի շատ էր ընդգծվում մաշկի սպրթնած երանգը ,աչքերը սառը կանաչ երանգ ուներ ,հայացքը միշտ հանգիստ էր ,ուներ նաև շատ աննշան երևացող պեպեներ,սիրում էր մուգ և ծանր զարդեր։
Սուպեր ուժը`Սառույց։
Կարողանում է ստեղծել,ձևափոխել և կառավարել սառույցը ։Բայց միայն այն ինչ կա միջավայրում ։Եթե չկա ջուր նրա կողքը նա օդից չի կարող ստեղծել։

Վատ մեկնաբանություններ Կայելիթի հասցեին մեծանում էին ,դրանց հետ մեկտեղ թագավորը ավելի ու ավելի խիստ ,նույնիսկ դաժան էր վարվում որդու հետ,նա դա անվանում էր "թող տանջվի,դա կօգնի որ ուժերը արթնանան"։ Բայց իրականում նա իր բարկությունը երեխայի վրա էր  թափում ։ Երկրորդ երեխա չէին կարող ունենալ թագուհին հիվանդ էր։Բաժանվել և այլ կնոջ հետ ամուսնանալը օրենքի լուրջ խախտում էր համարվում ,հատկապես եթե թագավոր ես։Միակ տարբերակը թագուհու մահն էր,բայց եթե կա արդեն ժառանգ առաջին կնոջից ,2_րդ կնոջ երեխան գահ բարձրանալու իրավունք չուներ,միայն եթե առաջնեկը ունակ չէ երկիր կառավարելու ,այս դեպքում ըստ օրենքի ընտրվում էր նոր թագավոր ` ըստ տոհմածառի ով որ ավելի մոտ էր թագավորական ընտանիքին։
Այս ճնշումները և հատկապես հոր վերաբերմունքը Կայելիթին փոխում էր,նա դառնում է ավելի անկառավարելի ,սկզբում դրանք մանկական չարաճճիություններ էին հետո դառնում են լուրջ խնդիրներ։ Պատժում էին նրան խիստ ,բայց չմոռանալով որ նա ժառանգ է։
Այդ ժամանակահատվածում ոչ ոք նույնիսկ  Կայելիթը չգիտեր որ թագավորության մի անկյունում պաղկված իրեն է հետևում իր գլխավոր թշնամին  և նրա 13 տարեկան դառնալու առիթով  նրան նվիրել էր շատ խորամանկ և աննկատ անեծք։
Երբ Կայելիթը դարձավ 16 տարեկան Վալկարիայում հրավիրվեց ժողով։
Ոչ հանդիսավոր,այն ժողովներից էր որտեղ ճակատագրեր են որոշում։Խորհրդասրահը լցված էր` խորհրդականներ,գահի հավակնորդներ,արյունակիցներ և զինվորականներով։Յուրաքանչյուրը իր հերթին խոսում էր`
_Նա անկայուն է։
_Նա չի վերահսկում իրեն։
_Նա չունի ուժ,բայց ունի ազդեցություն։
_Ժողովուրդը վախենում է։
Թագավոր Էլդարիոնը լսում էր,չէր ընդհատում,չէր պաշտպանում։Վաելինան լուռ էր ,նրա հայացքը մեկ պահ կանգ առավ Կայելիթի դատարկ աթոռին։
Վերջում թագավորը խոսեց`
_Եթե նա այստեղ մնա,_ասաց նա ծանր ձայնով,_ Վալկարիան կշարունակի ճեղքվել,մենք չենք կարող դա թույլ տալ։
Բոլորը լուռ էին,ընդունվեց  որոշում առանց հայտարարության։
Հաջորդ օրը Կայելիթին կանչեցին ։Թագավորը միայն նայեց որդուն և ասաց`
_Սա վերջին կաթիլն էր մեր համբերության,ուզում ես լինել ազատ,անկախ թող այդպես էլ լինի մենք քեզ կտանք դա։
Կայելիթը ժպտաց,գլուխը բարձրացրեց,հպարտորեն "հմ" անելով,ցույց տալով որ անվախ է։
Նրան աքսորեցին առանց այդ բառը օգտագործելու ։Կայելիթը գնաց Երկիր մոլորակ,չիմանալով որ իր հետևից ուղարկվել էր ևս մեկը,ով պետք է լիներ թագավորի աչքերը և հսկեր իրեն։

Comments