1. Սև Ստվերի Ներսում

Chapter 4

ԳԼՈՒԽ 4

Դպրոցում կյանքը շատ ակտիվ էր ։Գարուն էր եկել և բացի նրանից որ դպրոցական տարվա վերջին ամիսներն էին նաև շատ մրցույթներ,միջոցառումներ պետք է լինեին։ Գյուղապետը շատ ծնողների առաջարկները լսելուց հետո  որոշել էր հաշվի առնել այդ ամենը և միևնույն ժամանակ ցույց տար որ իզուր չի հենց նա այդ պաշտոնին։ Առաջարկը հետևյալն էր `կազմակերպել սպորտային մրցույթ որին կարող էին մասնակցել աշակերտներից բոլորը ըստ ցանկությամբ։Հաղթողին կհասներ մրցանակ գումարի տեսքով ,սա պետք է մոտիվացներ աշակերտներին սպորտով զբաղվելուն։ Լէոն սպորտից հեռու էր բայց այ գումարը շատ հրապուրիչ էր։
Լինան սովորականի պես հյուր գնաց Լէոին,նա ամեն անգամ մի պատճառ հորինում էր նրան հյուր գնալու ։Այս անգամ որոշել էր ,որ միայն Լէոն կարող է նրան օգնել պատրաստել պաստառը մրցույթի համար։Տանը միայն երկուսով էին ,խորացված զբաղվում էին պաստառով և մի պահ Լէոն թեմայից դուրս ասաց`
_Գիտես՞,ես նայում եմ քեզ.....ու մտածում,որ դու իրոքից շատ բան ես անում,դասարանի ,դպրոցի համար։Բայց նաև տեսնում եմ որ դու կարող ես ավելին անել պարզապես։Չգիտեմ ,կարծես քեզ այդ շանսը չեն ուզում տալ։
Լինան սկզբում չի հասկանում  ինչի մասին է խոսքը։
_Խուլիգանների հետ,_շարունակեց Լէոն,_Ուսուցիչները գոռում են,Կայը հրամաններ է տալիս...բայց էդ տղերքը երբեք չեն լսում ,ինձ մոտ նույնիսկ տպավորություն է որ հակառակ էֆեկտ է այդ ամենը տալիս ։
_Հա ճիշտ ես ,ես էլ են նկատել,ու մեր դասարանը այդ պատճառով միշտ զուգահեռներից հետ է մնում,_համաձայնվեց Լինան։
_Ինձ թվում է խնդիրը այն է որ նրանց ցանկանում են ղեկավարել այլ ոչ թե հասկանալ,_ շարունակեց Լէոն։
_Պետք է լսել մարդուն,ոչինչ հենց այնպես չի արվում,ագրեսիան ունի պատճառ ու ես միշտ մտածել եմ որ այդ տղաներին փոխել չի ստացվի։
_Օ՜,դու նույնիսկ ավելի խորացված էս մտածել այդ թեմայով ։_ասաց Լինան
_Հաստատ կունենաս պլան և վստահ եմ միակ մարդը ով կգտնի ճիշտ ճանապարհը նրանց փոխելու դա դու ես ։
Լինան շատ ուրախ էր լսել նման խոսքեր Լէոից ,բայց նա իրականում չուներ պլան,բայց չէր ուզում Լէոի աչքին ընկներ և իմպրովիզացիա արեց։
_Հա ունեի պլան։Բայց այն փոխեցի երբ իմացա մրցույթի մասին։Հիմա նոր պլան եմ գծում ըստ որի այդ տղանները կմասնակցեն մրցույթին։Նրանք միշտ հեռու են մնում դպրոցական կյանքից և եթե նրանց ցույց տալ որ իրականում այդ կյանքը շատ զվարճալի և հետաքրքիր է,նրանք կփոխ են իրենց աշխարհայացքը,_ հպարտորեն ինքը իր հորինածից ասաց Լինան։
_Դէ ուրեմն քեզ հաջողություն հաստատ կստացվի մոտդ ,վստահ եմ,_լայն ժպտալով ասաց Լէոն,_ Կցանկանաս՞ նրանց հետ զրուցելու ժամանակ կարող եմ կողքիդ լինել,ուղղակի կկանգնեմ հետևումդ։Դէ ես գիտեմ որ դու շատ ուժեղ և խելացի աղջիկ ես ,բայց մենակով գնալ մի խումբ խուլիգանների հետ բանակցության վտանգավոր է։
Լինան կարմրեց և գլխով համաձայնվեց։


_Մրցույթին մասնակցելու եք,_ ասաց Լէոն ,լուրջ տոնով առանց հարցնելու,ավելի շատ հրամայական։
_Ինչ՞,_խուլիգանների խմբից մեկը պատասխանեց սարկաստիկ։
_Ինչի համար պետք է մասնակցենք էդ ցիրկին՞,_ ավելացրեց 2_րդը։
_Որ մարդիկ  տեսնեն ձեզ,_ասաց Լէոն։
_Ես լավ արաջարկ ունեմ ,բայց դպրոցում խոսելու թեմա չի։Երբ որ ես ու Լինան մոտենանք ձեզ և թեմա գնա ձեր մրցույթին մասնակցելու ` կհամաձայնվեք։Օրվա վերջում կտեսնվենք ։
Լէոն խոսքը ավարտելուց հետո մոտեցավ խմբի "գլխավորին" և ավելի ցածր տոնով շշուկով ասեց ,_ Էս առաջին հերթին ձեր համար է ,թե ձեզ դուրա գալիս բավարարվել փշրանքներով,_ հետ գնաց,ավելի բարձր ձայնով քմծիծաղով շարունակեց,_ Ապացուցեք ինձ որ իրոքից լուրջ տղերք եք,_և հեռացավ։
  Խուլիգանները սկզբում չեն հասկանում թէ ինչ կատարվեց հետո որոշում կայացրին լսել Լէոին,եթե արաջարկը դուրները չգա մրցույթին ներկա չեն գտնվի Լէոին էլ մի բոլ կծեծեն։
Ըստ Լէոի ծրագրի ամեն ինչ գնում էր սահուն։Լինան մոտեցավ տղաներին ոգեշնչված երկար տեքստ ասեց ,վերջում արաջարկը։Խուլիգանների հայացքը գնաց դեպի Լէոին։Մինչ այդ Լէոն խելոք տղայի դեմքով կանգնած էր,նկատելով հայացքները դեմքը փոխեց ,դառավ ավելի սառը և ճնշող ,որից հետո խուլիգանները Լինաի արաջարկի հետ համաձայնվեցին։
Երբ մնացին 2 ով Լէոն ասաց`
_Կետցես,ես չէի էլ կասկածում,դու կարող ես անել ավելին պարզապես ավելի շատ վստահություն է պետք։
_Հա,գիտեմ։ Ես ինձ միշտ զսպում եմ դէ Կայը համ դասարանի ավագն է համ ընկերս,առանց այդ էլ հաճախ ենք վիճվում իր ավագ լինելու պահով։
_Իզուր էս այդպես մտածում ։Եթե դու կարող ես ավելին,ընկերական զգացմունքները չպետք է քեզ խանգարեն,հատկապես որ քո արարքները ընդհանուր դասարանին օգուտ են տալիս։
Լինայի աչքերը փայլեցին,դարձավ ավելի ինքնավստահ ,նա շատ բարձր էր գնահատում իր ու Կայի ընկերությունը,բայց Լէոն ճիշտ է ,որոշեց պետք է դառնա դասարանի ավագը և վերջ։ Խուլիգանների մրցույթին մասնակցելը իրեն այդ հարցում շատ կօգներ։
Մրցույթի օրերը մոտենում էին,գյուղը ակտիվ մասնակցում էր  մրցույթի հարցերով և ավելի մանրամասն ներկայացվեց թէ ինչ տիպի սպորտաձև էր են լինելու,ովքեր են լինելու  ժուրիները  նաև մրցույթի մասնակիցների քանակը։
  _Եվ այսպես,մրցույթը բաղկացած կլինի մի քանի փուլից։ Մրցանակի առումով ասեմ որ մեր գյուղ Արնիվելի  երիտասարդները հիասքանչ մտքեր էին ներկայացրել և դրանցից ամենահետաքրքիրը հետևյալն էր` ինժիներները և դիզայներները ստեղծել են մի շատ հետաքրքիր տուփ ,որի մեջ կտեղադրվի մրցանակը։Տուփի վրա լինելու է թայմեռ,երբ ժամանակը գա և պարզ լինի թէ ով է հաղթողը տուփը ինքն իրեն կբացվի,մինչև ժամանակը չգա այն հնարավոր չէ բացել։Ասեմ որ նման հիասքանչ մտքի և այն իրագործող թիմը նույնպես կստանան մրցանակ ,սա նույնպես կլինի մոտիվացնող հենարան մեր երեխաների համար,_ հայտարարում էր գյուղապետը։
_Մենակ ինձա թվում թէ աչքիս Լէոն ջիգյարով ծեծա ուտելու,_ բարկացած ու քմծիծաղով ասաց խուլիգաններից մեկը Լէոին նայելով։
Գյուղապետի հայտարարությունից հետո  գիշերվա ուշ ժամին խուլիգանները "հյուր" էին գնացել Լէոին

Comments


_Ըստ ինձ տուփի պահը շատ հաջող միտք է և ավելի շատ մեզ կօգնի ,_ասաց Լէոն։

Լէոի խորամանկ պլանը հետևյալն էր` 《Լինան կդառնա դասարանի ավագ և քանզի ինձ է սիրահարված ,որոշ հարցերում կոգնի։Կայը կտուժի կորցնելով լիդեռ լինելը, խուլիգանները կենթարկվեն ինձ։ 

ես հողի գործ չեմ անի երբեք,բայց գումար է պետք ապռելու համար, այդ պատճառով խուլիգաների ձեռքերով օրենք կխախտեմ,սկզբնականի համար շատ գումար է պետք ու ալեհոպ` մրցույթ։ Կգողանանք փողերը ,կասկածը խուլիգանների վրա չի լինի նրանք մրցույթին են մասնակցելու,հաջորդ կասկածյալը ես եմ քանզի օտար մարդ եմ,բայց ես էլ կմասնակցեմ մրցույթին։ գումարը ստանալուց հետո կսկսվի պլանը հաջորդ փուլը》։

   Մրցույթը սկսվեց և բոլորը շոկի մեջ էին տեսնելով խուլիգաններին։

   Մինչ տուփը երևացող տեղում կդնեին Լէոն հետևում էր սիտուացիաին, իր հետ խուլիգաններից մեկն էր ով չէր մասնակցելու մրցույթին `նա էլ դարձավ մեծահասակներին շեղողը որ տուփի մոտ մարդ չլիներ։Պլանը հետևյալն էր ` խուլիգանը միացնում է հրդեհի անձնանշանը ,մեծահասակները սենյակից դուրս են գալիս խնդիրը պարզաբանելու ,նրանք պետք է բռնացնեին խուլիգանին այդ արարքի մեջ և նա պետք է ձևացներ որ դա արել է իր գիշերվա սարսափ ֆիլմ դիտելու պատճառով ասելով որ ֆիլմում եթե տրիվոգան միանար ոչ ոքի չէին սպանի և նա վախից որ այդ ամենը կարող է կրկնվել իրականում, որոշել էր այդ քայլը անել։ Ինչ խոսք նա իր դերը շատ լավ  խաղաց։ Որոշ ուսուցիչներ սկսեցին խղճալ նրան, մի քանիսն էլ բարկացան։ Այդ ընթացքում Լէոն տուփի մոտ գնաց և վստահ էր որ տուփը բացելու այլ եղանակ էլ կա,հատուկ չեպեի  դեպքում նախատեսված և քանզի տուփը սարքել էին ոչ պրոֆեսիոնալներ դժվար բան հաստատ չէին մտածել։Եվ դա ճիշտ էր ,տուփը բացվեց,գումարը վերցրեց և անհետացավ։

     Մրցույթը հաղթեց Կայը և երբ եկավ մրցանակի պահը և տուփը բացվեց մեջը դատարկ էր ։Բոլորը շոկի ենթարկվեցին,խառնվեցին իրար ։

Սկսվեց հետաքննություն պարզելու համար թե ով և ինչպես է գողություն արել` գումարը քիչ չէր։

  Երբ բոլորը դպրոցից հեռանում էին Լէոն Կայի կողքով անցնելիս սարկազմիկ ժպտալով և տոնով ասաց`

_Շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ,_ և առաջ քայլեց առանց լսելու և տեսնելու Կային։

Կայը բարկությունից չգիտեր թե ինչ աներ,առանց այդ էլ հոգնած էր և նեյարդայն ` իրեն հասանելի գումարը չստանալու համար։

Մրցույթից հետո Արնիվելում լարված վիճակ էր ,կար չբռնված գող,կասկածելիներ չկային։Գյուղացիք սկսեցին ավելի ուշադիր լինել իրենց իրերի հանդեպ,դպրոցում նույնպես ուսուցիչները աշակերտներին պահանջում էին զգույշ լինել սեփական իրերի հանդեպ։

   Լինան իր ուզածին հասել էր չնայած նրան որ Կայը հաղթել էր մրցույթը դա բավական չէր որ քվեարկությունում նույնպես հաղթեր։ Դասարանի ավագը դարձավ Լինան։

Խուլիգանները փոխվել էին ,այլևս դասերի ժամին խնդիրներ չէին ստեղծում։ Լէոն գոհ էր իր նոր կարգավիճակից,նա ուղիղ չէր իշխում ,նա միշտ անկյունում էր կարծես սովորական աշակերտ է,բայց բոլորը հասկանում էին իր դերը  ոչ միայն դասարանում այլ նաև դպրոցում։

Լինան սկսեց բացահայտ շփվել Լէոի հետ ,և այդ պատճառով Կայը բարկացել էր ,նրանց միջև վեճ սկսվեց,սովորականից ավելի ուժեղ  և արդյունքում տպավորություն էր որ ոչ ոք այլևս Կայի հետ չի շփվում։ Թայլերը ,Էվան ,Մարկը բացահայտ չէին ցույց տալիս  որ չեն շփվում  ,տպավորություն էր որ չեն ցանկանում այլևս կռվել և կամաց_կամաց վերսկսում էին շփումը Լէոի հետ։

Բոլորը զգում էին որ Կայի հետ մի բան այն չի ,բայց խոսելիս նա չափից դուրս շատ ագրեսիվ էր դառնում։ Դա էլ ստիպեց բոլորին նրանից հեռու մնալ։

      Դասերը ավարտվեցին ,եկավ ամառային արձակուրդները։