1. Սև Ստվերի Ներսում

Chapter 3

Գլուխ 3

Ձմեռը անցավ առանց աղմուկի։Գյուղը կամաց-կամաց վերադարձավ իր սովորական օրերին։Ձյունը հալվում էր ,բայց Լէոյի ներսում ինչ որ բան սառած էր մնացել։
     Գարունը գյուղ եկավ իր հետ բերելով մեծ աշխատանքներ։Ձյունը հալվեց ,հողը բացվեց ու ամեն ինչ սկսեց պահանջել ձեռք ,ժամանակ,ուժ։
  Լէոն նույնն էր անում,ինչ միշտ։Նույն բառերը,նույն հայացքները,նույն "ինձ մոտ չի ստացվում"_ը։ Բայց այս անգամ դա չէր աշխատում։Գյուղացիները կանգնում էին ,լուռ գլխով անում ու գնում իրենց գործերին` ոչ չարությամբ ոչ արհամարանքով։Պարզապես ժամանակ չունեին`
_Լէո ջան,համարյա նույն գործն է ինչ աշնանը ,հաստատ գլուխ կհանես արդեն մեկ անգամ տեսել էս թէ ինչպես է արվում աշխատանքը ։Ինքդ սկսիր եթե լուրջ խնդիրների առջև կկանգնես այդ ժամանակ դիմիր`իհարկե կօգնենք,_ասում  էին գյուղացիք։ Նա էլ դժգոհ ու մունաթ տոնով էր նրանց պատասխանում ,նույնիսկ ինչ որ տեղ վիրավորական խոսքերով։
Լէոյի ներսում ինչ որ բան էև կուտակվել` զայրույթ,վիրավորանք,չարություն։Ու նա այլևս չէր կարողանում ամբողջ օրը բարի դեմք պահել։Կարծես ձմռանը կատարվածը դեռ չէր մոռացել կամ էլ այդ օրերը ու մտքերը արթնացրել էին նրա մեջի ամենամութ կողմերը։Տանը մենակ այս ու այն կողմ քայլելով ինքն էլ չէր հասկանում թե ինչ է հետը կատարվում,չգիտեր ինչ է ուզում ու ումից,ինչպես հասնի ուզածին ,ինչ քայլ անել։Իրեն կարծես կորցրել էր և միևնույն ժամանակ փորձում էր մտքերը հավաքել,էմոցյաները փակ էր ,որպեսզի խնդրին լուծում գտներ։Շատ գործ կար անելու ,գումար չուներ,ինքը այդ ծանր ահռելի աշխատանքը չէր ուզում անել և այդ ինքն իր դեմ պայքարի պիկ պահին տան դուռը բացվում է։
Կայը եկավ առանց զգուշացնելու։Դուռը բացվեց ու նա ներս մտավ` հոգնած,լուռ ,աչքերի տակ սև։
_Կարող՞ եմ մի քիչ մնալ,_հարցրեց։
Այն դեպքից հետո երբ Կայը գիշերեց Լէոի տանը նրանց մեջ ուժեղ կապ էր գոյացել։Կայը գտել էր մեկին ով միշտ իրեն լսում էր և միշտ իր կողքին էր անկախ նրանից ճիշտ է թէ սխալ։Լէոն դարձել էր նրա փրկությունը երբ էմոցիաները նրան սկսում էին խեղտել։Այդ պահերին նա միշտ գալիս էր Լէոի մոտ` արտահայտվում էր կամ պարզապես լուռ նստում էին,հետո սկսում էին տարբեր խաղեր խաղալ,զվարճանալ,տարբեր կարևոր և ոչ կարևոր թեմաներից խոսել,ծիծաղել,լիցքաթափվում էին ու պատրաստ նորից անցկացնել իրենց օրը։
Լէոն երբեք իր խնդիրներից չէր խոսում Կայի հետ։  Նա  դրանցից խոսում էր բոլորի մոտ `նպատակը բնականաբար ասել կիսվելը չէր այլ օգտագործել  նրանց խիղճը և բարի լինելը։ Կայի մոտ չգիտես խի չէր կարողանում ոչ անկեղծ լիներ ոչ էլ կեղծ,այդ պատճառով ունեցավ լսողի դեր։Բայց այսօր Լէոի ներսում արդեն շատ բան էր կուտակվել և սովորականի պես լռել շատ դժվար էր։
Կայը նստեց ,մի պահ լռեց ,հետո սկսեց` տանը նոր խնդիրներ էին և նորից ամեն ինչ թողել էին նրա վրա ։Նա շարունակում էր խոսել սովորականի պես,մի պահ նույնիսկ հուզվեց քանզի մայրը հիվանդացել էր և նա շատ էր անհանգստանում այդ առումով։
Լէոն սկզբում լուռ էր։
Հետո` սառը։
Հետո`կտրուկ։
_Գիտես՞ ինչն է հետաքրքիր,_ ասաց Լէոն,_դու երբ ուզում ես,գալիս էս,խոսում էս,թեթևանում էս։
_Դա ինչ կապ ունի՞։
_Ու հետո գնում ես,Կայ։
Լէոն բարձրացրեց ձայնը։
_Իսկ ես մնում եմ։ Ինձ հիշում ես միայն այն ժամանակ ,երբ քեզ պետք եմ։Եվ երբ պետք է օգնեմ քեզ։
_Դա ճիշտ չէ։
_Քեզ համար ` գուցե։
Կայը բարձրացրեց ձայնը։Լէոն էլ այլևս չէր պահում իրեն։
_Դու չգիտես,ինչ է լինել առանց ոչ մեկի,_բղավեց Լէոն ։
_Իսկ դու գիտես՞ ինչ է ամեն ինչի պատասխանատու լինելը,_հակադրեց Կայը։
Մեկ քայլ առաջ։
Մեկ հրում։
Հետո` հարված։
Կռիվը թեժացավ,խփում էին իրար և ավելի ցավոտ խոսքեր միմյանց ասում։Կայը Լէոյին գետին տապալեց` ֆիզիկապես ավելի ուժեղ էր իսկ Լէոն սուր խոսքերով էր ցավացնում Կային։Ձեռքեր,ուսեր,ծնկներ` խառնված իրար։ Ոչ հարվածների հաշիվ կար,ոչ ուղղություն։Միայն կուտակված զայրութ,որը դուրս էր թափվում։Լէոն փորձում էր բարձրանալը Կայի հարվածները շատ ուժեղ էին ,բայց Կայը նրան քաշեց հետ,նրանք գլորվեցին կողք կողքի ,խփվելով հատակին,Լէոն մի պահ կորցրեց կողմնորոշումը`քարացավ ,զգաց մեծ տաքություն գլխի կողմը,դանդաղ թեքեց գլուխը։
Փեչը։
Նրա գլուխը մի մատ հեռու էր ։Կայը տեսավ դա նույնպես,նրա ձեռքը բռունցքով օդում պատրաստ էր հաջորդ հարվածին,բայց սառեց` տեսավ Լէոի դեմքը որի վրա ողջ տեղ չէր չէր մնացել իր հարվածներից, հասկացավ պահի լրջությունը  և թե ինչ կարող էր լինել։Նրանք դանդաղ բաց թողեցին իրար։
Ոչ հաղթող կար։
Ոչ արդարացում։
Միայն լռություն։
Ու մի բան ,որ այլևս հնարավոր չէր հետ վերցնել։
Կայը ոտքի կանգնեց,մեջքով կանգնելով Լէոին և սկսեց առաջինը խոսել`
_Ավելի լավ է.....,_ Կայը կանգ առավ գնաց դռան մոտ ,_ էլ չշփվենք ...։
Պատասխանի չսպասեց ,ուղղակի հեռացավ։
Լէոն դեռ ուշքի չէր գալիս կատարվածից նա դեռ պառկած էր գետնին դեմքի մի կողմը փեչի տաքությունից կարմրել էր ,մարմնի վրա կռվի հետքեր էր։ Փեչի հակառակ կողմով թեքվեց,պարկած դիրքը չփոխելով և լուռ արցունքները հոսեցին ։ Լէոին որքան էլ պատժում էին ու նկատողություններ կարդում թէ որքան վատ երեխա է ,նա երբեք չէր լացում ,նրա աչքերը միշտ չոր էին, գլուխը բարձր ,բայց հիմա արցունքները հոսում էին լուռ,առանց կանգ առնելու։
Լէոն մի քանի օր փակված մնաց տանը,բոլորը անհանգստանում էին,բայց չէին խառնվում`զբաղված էին իրենց գործերով,մտածում էին որ ծնողները պետք է զբաղվեն իրենց տղայով։ Իսկ ինչ վերաբերում է ընկերներին `Կայը ասել էր միայն որ այլևս չի շփվելու Լէոի հետ ,պատճառը չի ասելու։Եվ մնացածը որոշեցին որ նեյտրալ կլինեն ,պարզապես դասընկերներ ։
Բոլորից թաքուն Լինան կապնվում էր Լէոի հետ,անհանգստանում էր նրա մասին ,հատկապես տեսնելով նրա մարմնի վերքերը։Լինում էր որ իր ձեռքով պատրաստած ուտեստներ էր բերում իմանալով որ Լէոի մոտ պատռաստելը չի ստացվում ,նաև որոշակի դեղորայք էր բերում։
Օրերը անցնում էին և մարդկանց մոտ  հետաքրքրությունը դեպի Լէո մեծանում էր` <<Խեղճ տղա,տենաս ինչա եղել որ նույնիսկ դասի չի գնում>>, <<երևի հիվանդացել է ,արժի գնալ ստուգել թէ չէ՞>>,<<ոնց որ ընկերների հետա վիճվել,էէէհ՜ պատանեկություն,մի քիչ կփակվի հետո դուրս կգա,բան չկա>>,<<իսկ եթե լուրջ բան է եղել՞>>,<<մեղավորը ծնողներբ են,մի օր չեկան երեխուն տեր կանգնեն>>։
Մինչ մարդիկ բամբասում էին ,փորձում հասկանալ թե ինչն է խնդիրը ,Լէոն տանը իր պլաններն էր կազմում և այդ ընթացքում,միակ մարդը ում հետ շփվում էր Լինան էր։Այդ փաստը նրան տարօրինակ էր թվում,իր մոտ Լինան այդքան էլ հրեշտակի տպավորություն չէր թողել,և քանի որ նրա արարքները Լէոի համար անհասկանալի էին սկսեց այդ ուղղությամբ մտածել։
<<Ամեն օր չի գալիս հյուր ,բայց ամեն օր խոսում ենք,հարցեր չի տալիս Կայի հետ կապված,միշտ հետը մի բան բերում է իր ձեռքով պատրաստած ու հայացքը.......։
Հայացքը այլ է՞ թէ միշտ նույնն է եղել ուղղակի չեմ նկատել՞>>։ <<ինչ կարա մտքին լինի՞։ Կայը  ուղղարկել լրտեսության՞, չէէէ՜ դժվար>>։
Խորացել էր իր մտքերի մեջ ,հետո փորձեց հիշել բոլոր դետալները իրենց շփման ժամանակ ` հիշեց որ Լինան իրեն շարֆ էր նվիրել ասելով որ "զուտ Լէոին ավելի շատ է սազում",։Լէոն այդ ամենը հիշելուց հետո հասկացավ միանգամից `Լինան սիրահարված է։
Այդ մտքից ժպտաց չարագործի նման։
Հաջորդ օրը դասի գնալուց ,հստակ ծրագրած պլանով։ Երբ դասարան մտավ լուռ գնաց նստեց իր տեղը,բայց ոչ թէ Կայի մոտ այլ դասարանի խուլիգանների մոտ ,ոչ իրենցից մեկի կողքին այլ լռիվ մենակ `բայց նրանց մոտ։
Դասամիջոցին Լինան մոտեցավ Լէոին և նրան տվեց նախկին դասերի նյութերը։
_Վերցրու ,լավ չի լինի որ դասերից հետ մնաս։
_Շնորհակալ եմ,_մեղմ ժպտալով ասաց Լէոն։
Լինան ուզում էր գնալ,բայց Լէոն շարունակեց խոսել`
_Դու միակն ես ով դասարանի մասին մտածում է,հոգ է տանում ։
Լինան կարմրեց այդ խոսքերից և որոշեց արագ հեռանալ առանց պատասխանելու։

           

Comments