Chapter 2
Գլուխ 2
Լէոն տանը մենակ էր ,վերջին կոպեկներով գնված պիցցան ուտելու ժամանակ տան դուռը ծեծեցին` ընկերներն էին և մի քանի մեծահասակներ։Հողագործությամբ զբաղվելու հագուստներով ու իրերով զինված։
Բոլորը սկսեցին իրենց գործը։
Կայը ,Մարկը և Էվայի հայրը իրենց վրա վերցրեցին ծանր գործերը։Էվան և Թայլերի մեծ քույրը խոհանոցում ուտեստներ էին պատրաստում։Լինան իր ծնողների և Թայլերի հետ բերքն էին հավաքում ։ Մի քանի հարևան ծերունիներ "հսկում" էին բոլորի աշխատանքը։ Լէոն այդ ընթացքում ձևացնում էր թե աշխատում է ,շատ ժամանակ ինադու սխալ էր անում գործը ,հասկացնելով որ գլուխ չի հանում և այնպիսի հայացք էր ընդունում որ բոլորը ձեռքից գործը վերցնում էին սփոփելով որ `ոչինչ հիմա ձևը ցույց կտանք։
Այսպես անցավ աշունը,բոլորի օգնությամբ և Լէոյի թամբալության շնորհիվ ամեն բան պատրաստ էր ձմռանը։
Ընդհանուր առմամբ 6_ով լավ ժամանակ էին անցկացնում`ինչպես իրենց տարիքի բոլոր երեխաները։
Եկավ ձմեռը։
Նոր տարվա գիշերը դատարկ տան մեջ Լէոն հույս ուներ որ ծնողները կգան և նրան կտանեն տուն։Եկած օրվանից նա ինքը իրեն թույլ չէր տալիս մտածել ծնողների կամ իր նախկին կյանքի մասին ,առավել ևս բացառվում էր տխրելու և կարոտելու հետ կապված մտքերը։Բայց այդ օրը ամբողջ էմոցիաները դուրս եկան։Խղճուկի տեսք չունենալու համար,գյուղում խաբել ասել էր որ նոր տարին ծնողների հետ է դիմավորելու `քաղաքում։ Ինքը իրականում փակվել էր տանը։Նույնիսկ լույս չէր վառում որ գյուղացիք չնկատեին։Մութ,ցուրտ,տխուր և մենակ անցկացրեց իր առաջին նոր տարին Երկիր մոլորակում։