1. Սև Ստվերի Ներսում

Chapter 1

Գլուխ 1

_Սա վերջին կաթիլն էր մեր համբերության,ուզում ես լինել ազատ,անկախ թող այդպես էլ լինի մենք քեզ կտանք դա։
_ա՜խ գլուխս,այս որտեղ եմ՞
Գլուխը ծանրացված,դժվարությամբ բացեց աչքերը Կայելիթը։Նայեց շուրջը և հասկացավ որ օտար տարածքում է գտնվում,ամեն ինչ այլ է`գույները,հոտերը,օդը։ Փոքր տնակում էր,տունը հին տեսք ուներ,նույնիսկ որոշ իրեր փոշոտ էին,տպաորություն էր որ ոչ ոք վաղուց այնտեղ չի ապրել։ Կայելիթը քիչ քիչ ուշքի գալով հասկանում էր թէ ինչ է կատարվում,նրան աքսորել էին տանից դուրս վռնդել ու այն էլ օտար մոլորակ։ Նա հասկացավ ամեն բան և քմծիծաղ տվեց,այնպես նայեց վերև կարծես ասում էր "լաաավ,դեռ կտեսնեք ձեր հալը"։
Գլուխը երբ իջացրեց օդից հայտնվեց մի թղթի կտոր,վերցրեց և կարդաց վրայի գրվածը`
       Դու Երկիր մոլորակում էս
         փոքրիկ գյուղում,անունդ`
          Լէո է։Ծնողներդ ապրում և
         Աշխատում են քաղաքում։
         Երկրի ստանդարտներով
         16 տարեկան էս։Սովորում
         Էս ավագ դպրոցում։
         Սկզբնական շրջանի համար
         Քեզ կտրվի գումար,բայց միայն
         Սկզբնական։Քո կարիքներդ
         Ինքդ պետք է հոգաս։
Կայելիթը տեսավ երկրային գումարը բայց չէր հասկանում այդ գումարը շատ է թէ քիչ,նա սովոր էր ծախսելուն, փող հաշվելը իրանը չէր ։ Թղթի կտորը դրեց մի կողմ և որոշեց ուսումնասիրել տարածքը,գտավ դպրոցական հագուստ,գրքեր,բջջային հեռախոս և այլ մանր մունր բաներ երկրում ապրելու համար ։
Լէոն արտաքինից շատ աչքի ընկնող երիտասարդ էր,հասակը`1,77 , սպիտակամաշկ ։Ուներ հաճելի բայց միևնույն ժամանակ  անսովոր դիմագծեր` դեմքի գծերը ոչ կոպիտ են ոչ էլ չափազանց մեղմ։Ավելի շատ սուր ու արտահայտիչ։ Աչքերը  բաց սեռի գույնի էին,մեծ չէին, հաճախ լցված ձանձրույթով կամ սարկազմով, կարծես նման աչքեր աշխարհում ոչ ոք չունի,օտար բան կար մեջը։Հայացքում կա մի բան որ ստիպում է զգուշանալ,ոչ թե վախեցնող այլ անկանխատեսելի ։ Բնականից կրակի պես վառ կարմիր մազեր ուներ,արմատները ավելի մուգ էին` սև ,սանրվածքը  անկանոն է ,միշտ մի քիչ խառնված,կարծես նա երբեք լուրջ չի վերաբերվում իր տեսքին կամ պարզապես չի ցանկանում ենթարկվել կանոններին։ Իր տարիքի տղաներին շատ մոտ պահելաձև, Արնիվելում նման մազերով ոչ մեկի չէիր գտնի։ Կազմվածքը նիհար էր բայց ճկուն։ Տեսքից նա թվում էր հիմարի մեկը բայց իրականում եթե ուզեր կարող էր շատ բաների հասնել։Նա ընդամենը մի փոքր ուշադիր էր լսել դասը իր հայրենի մոլորակում,բայց արդեն անգիր գիտեր և հիշում էր լսածը և քչից շատից տեղեկություն ուներ թե ինչ է իրենից ներկայացնում Երկիր մոլորակը։ Նաև նրան հաճախ էին պատժում ու պատիժներից մեկը նոր լեզուներ սովորելն էր, այդ ցանկում մտնում էր նաև երկիր մոլորակում ամենաշատ օգտագործվող լեզուները։ Ասել որ այդ գիտելիքներին Կայելիթը ուրախ էր,սխալ որոշում է։
_Ավելի զզվելի տեղ չէին կարող ուղարկել՞ասենք թող միանգամից լուսին ուղարկեին,ինչ տարբերություն։ Հիմար երկիր,հիմար մարդկանցով։

Տանից դուրս գալով նրա ծռմռտված զզվանք արտահայտող դեմքը ավելի ճմռտվեց, իր շուրջը ծառեր էին,խոտեր ,բաց տարածք,մի փոքր ֆերմա հավերով և բանջարեղենների համար նախատեսված հողատարածք։ Կայելիթը քիչ էր մնում հետ տար իր տեսածից իսկ վերջնական հետ տվեց  երբ տեսավ թե որտեղ պետք է լոգանք ընդունի։
Նրա մասին խոսում էին Արնիվելում բոլորը դեռ չտեսած ,միայնակ երեխա արտասահմանից եկած ամեն օր չէր պատահում։ Գյուղի բամբասանքների գլխաոր թեման դարձավ Լէոն և իր "անփույթ,անսիրտ ծնողները"`<<ինչպես կարող էին անչափահաս երեխային մենակով ուղարկել գյուղ՞>>,<<խեղճ տղա,լռիվ մենակ>>,<<որ մի նորմալ ծնողը նման կերպ կվարվեր՞,ամոթ է ամո՜թ>>։
Արնիվելը փոքր գյուղ էր որտեղ բոլորը բոլորին գիտեն,իրար տուն գնալ գալու համար ոչ նախազգուշացնել էր պետք ոչ էլ առիթ։Մարդիկ բաց դռներով էին քնում,չնայած նրան որ շատ բաց,բարի սրտով մարդիք էին միակ մինուսը դա հին ավանդական մտածելակերպ ունենալն էր,գյուղացիները  հպարտանում էին այդ փաստով,բայց որոշ երիտասարդներ ձգտում էին գյուղը ավելի ժամանակակից դարձնելու։
***

Լէոն բարձրացել էր խնձորի ծառը մի կողմ դնելով այն փաստը որ պետք է տունը կարգի բերեր և պատրաստվեր վաղվա դասի գնալուն։ Եվ այդ պահին գյուղի անհանգիստ և հետաքրքրասեր ծնողները հյուր եկան նրան,տեսնելով տղաին բարձր ծառի գլխին շնչներն վախից կանգ առավ և սկսեցին քնքշորեն համոզել որ իջնի ։Լէոն  վերևից նայելով նրանց քմծիծաղ տվեց և ոչինչ չպատասխանեց  ,շարունակեց ուտել խնձորը։Գյուղացիներից մի կին ասաց`

_ Քեզ համար համեղ կարկանդակներ եմ բերել, իջիր փորձիր։
Հոտը հենց հասավ Լէոյի քթին ստամոքսը գոռաց և նրա դեմքը դարձավ սարկազմիկ և զզվանք արտահայտող `իրեն պարտված զգաց քանզի ցանկացավ ծառից իջնել։ Իջնելով ոչ բարև ոչ շնորհակալություն,վերևից ներքև նայող հայացքով հրամայեց որ սեղան դնեն իր համար,նա քաղցած է։ Գյուղացիք չգիտեին ինչից շոկ ապրեին նրա խոսելաոճից թէ արտաքինից։ Օրը ավարտվեց նրանով որ գյուղացիք օգնեցին Լէոյին տան հարցերում,առաջարկեցին իրենց օգնությունը հետագայում,նաև ուզում էին ծնողների հեռախոսահամարը վերցնել որպեսզի վատ բան լինելու դեպքում կապնվեին,բայց Լէոն նրանց խոսքերին բանի տեղ չէր դնում նույնիսկ վրաները չէր նայում։ Գյուղացիք ավարտին հասցնելով իրենց գործերը որոշեցին վերջին լավությունը անեն գնալուց առաջ և մի փոքր բացատրեցին թե ինչպես պետք է խնամի հողատարածքը և կենդանիներին ։
Լէոն պառկեց քնելու այն մտքով որ առավոտյան կգնա դասի ու մի լաաա՜վ կզվարճանա հիմար գյուղացիների երեխաների կյանքը դժողք դարձնելով։

Առավոտյան Լէոն ամբողջությամբ ընկալեց այն խնդիրը որի մեջ հայտնվել է,տանը միայն նա էր,չկար արդեն պատռաստի նախաճաշը,չկար պատրաստի լոգարանը,չկային իր "ստրուկները" որոնք գլուխները կախ վազվզում էին նրա համար։ Ուտելով երեկվա մնացած կարկանդակները և խնձորը,խորը մտքերի մեջ ընկավ պետք է լուծել այս խնդիրը։ Նա ինքը ոչինչ անել չէր ուզում,բայց իր փոխարեն անող էլ չկար։ Որոշում կայացրեց `կգնա դպրոց և կգտնի մարդկանց իր համար օգտակար,գյուղացիք անձամփ առաջարկել էին իրենց օգնությունը դրանից էլ լիովին կոգտվի։
Չնայած նրան որ Լէոն լկստված,չար,չենթարկվող երեխա էր,նա հիմար չէր և ուներ տաղանդ խնդիրների լուծում գտնելու ,բայց միշտ այդ լուծումները ի օգուտ իրեն են լինում ,շատ ժամանակ վնասելով շրջապատին։
Տանից դպրոց ճանապարհին ծանոթանում էր տարածքի հետ ,ֆիքսում ամեն բան ինչ տեսնում ,լսում էր։Ձեռքի հետ մտածում էր առաջին վայրկյանից ագռեսիվ լինի թե հրեշտակի պես իրեն պահի դպրոցում, և ծիծաղում էր պատկերացնելով իր հիասքանչ դերասանական խաղը։
Հասնելով դպրոց նրան դիմավորում է Կայը։
_Բարև,_ժպտերես դիմում է Լէոյին ,_ես Կայն եմ դասարանի ավագը,նաև քո հարևանը,մեր տները իրար մոտ են։
Կայը շարունակում էր խոսել շատ ակտիվ և փայլփլուն աչքերով,բայց Լէոն նրան չէր լսում ,նա սառը հայացքով զննում էր Կային։
Կայը շատ ժպտերես տղա էր,սև կարճ մազերով,սև մեծ գեղեցիկ աչքերով ,երկար թարթիչներով,հասակը` 1,79, բավականին ամուր և մարզված մարմին ուներ ,դեմքի գծերը նուրբ էին ավելի կլորավուն,մաշկը համեմատած Լէոյի մուգ էր թվում և զգացվում էր որ արևի տակ շատ ժամանակ է անցկացնում, այս պահին նրա հագուստը բոլորի նման էր,կար դպրոցական կանոնակարգ հագուստի վերաբերյալ։Դպրոցից դուրս սիրում էր հագնել ավելի հին ոճի հագուստներ ,ավելի ոճով նման 19րդ դարին դա զգացվում էր իր  կոպիտ կաշվից սև կոշիկներից։
Կայը իր խոսքը ավարտեց։
_հա՜, բարև։ Ոնց հասկացա անունս արդեն գիտես ,_փորձեց ժպտերես պատասխանել Լէոն։
_Հա,գիտեմ։Մեր մեջ ասած բոլորն էլ գյուղում արդեն գիտեն և քո երեկվա արկածների մասին էլ լավ լեգենդներ են ֆռում,_քմծիծաղով պատասխանեց Կայը,_ Դե ինչ ,գնանք դասարան։

4 տղաներով ճանապարհին զրուցելով մոտեցան մի հին շինությանը։
_Էս թույն տեղը ես եմ գտել,_հպարտորեն ներկայացնում էր շենքը Թայլերը,_ Սկզբից մտածեցինք հոգիներ կան մեջը, գնացի Կային ու Մարկին վերցրեցի եկանք խուզարկության։Բայց ավաղ հոգիներ չգտանք,_ այդ խոսքի վրա շան մռութի պես տխուր հայացք ընդունեց և ակնթարթորեն դարձրեց հպարտ ,երջանիկ շան հայացք,_բայց զատոո՜ լավ տեղ գտանք մերոնցականներով հավաքվելու համար։
Մարկը մարդկանց մոտ լուրջ ինչ որ տեղ նույնիսկ ջղայն տղայի տպավորություներ թողնում,բայց երբ սկսում էր խոսել,շփվել  դառնում էր ժպտերես և աշխույժ։ Ուներ թեթևակի սառը երանգի բայց մաշկ, ուղիղ`մի փոքր մեծ քիթ,մուգ խիտ հոնքեր ,աչքերը սև, շրթունքները մեծ,մազերը շատ կարճ էին կտրված գրեթե զրոյական ինչը ավելի շատ էր ընդգծում դիմագծերը։հասակը`1,70 մարզված մարմնով, հագուստի առումով չէր տարբերվում իր տարիքակիցներց ։

Շենքը որտեղ տղաները հավաքվում էին սարսափ ֆիլմերի ժանրով էր`դատարկ,լքված,կիսաքանդ։Նախկինում գործարան է եղել։Տղաները ներս մտան` դրսում արդեն մանրից մութը ընկնում էր։ Մութ,դատարկ,բետոնե փոշոտ հատակի  և ճաքճքված պատերի միջանցքներով քայլելով ` լսելով Թայլերի սարսափ պատմությունները,անհամ հումորները ,որոնցով  փորձում էր տղաներին վախեցնել ։ Մարկի համբերության բաժակը լցվեց և նա փոքր կռիվ սկսեց Թայլերի հետ , Կայը և Լէոն ոչմի ռեակցիա չէին տալիս , բայց հանկարծ Կային թվաց որ մի բան այն չէ և կտրուկ հայացքը թեքեց դեպի Լէոն,ով նույն կերպ նրան էր նայում։ Իրար անխոս հասկացան։
_Լաց,վերջ,սուս եք,տարօրինակ ձայներ եմ լսում,վերջ տվեք ձեր կապիկությունը,_լուրջ և հրամայական տոնով ասաց Լէոն։
Որից հետո բոլորը լուռ էին։ Անհասկանալի ծիծաղի ձայներ էին գալիս , կարծես այդ ծիծաղը լցրել էր դատարկ շենքը։ Թայլերը վախից գույնը գցեց,Մարկը սկսեց մեղադրել Թայլերին ամբողջ ուժով շորից բռնելով և թափ տալով։
_Դու էս մեղավոր հիմար,հազար եմ ասել քեզ մի քիչ լուրջ պահիր,քո պատճառով հոգիները արթնացել են և հաստատ բարկացած են որ իրենց տարածք ենք եկել։
Կայը և Լէոն այդ ընթացքում մարտական էին տրամադրված ,Լէոն գետնից փայտի կտոր էր գտել երևի նախկինում սեղանի ոտք էր եղել իսկ Կայը բռունցքները սեղմեց որոշել էր օգտվել իր բռնքամարտի  մարզումներից ունեցած փորձը։
_Դուք էլ մի բան գտեք գետնից և լուռ մնացեք,ոնցոր կողքի սենյակից է ձայնը,քայլ առ քայլ կմոտենանք ինչ էլ լինի մենք 4_ով ենք կհաղթենք,_ասաց Լէոն,
Կայն էլ ավելացրեց,_Կամ էլ Թայլերին որպես զոհաբերություն կտանք ,ներողության նշան ,մեզ էլ բաց կթողնեն։
Մարկը և Լէոն  սկսեցին ծիծաղել։
_Հա հա հա շատ ուժեղ բոց էր,_վախեցած պատադխանեց Թայլերը։
Փոքր քայլերով առաջ էին գնում և ձայների հետ մեկտեղ լույսի շողք էր  հայտնվեցին ,ստվերների պես `ավելի շատ սարսափ ներշնչելով։ Հասնելով դռան մոտ սպեցնազների պես ժեստերով խոսալով "երեք ույու չորս" գոռալով ներխուժեցին սենյակ։
_Աաաաաա՜ ,_բոլորը խորով գոռացին։
_Գիշերվա սատանա եք՞,_ասաց Մարկը 
_ Գժվել կարելի է,_շնչակտուր ավելացրեց Կայը։

Comments


_Ըհը...։

Լէոն մտավ դասարան և սկսեց զննել դասարանի աշակերտներին,Կային ընտրեց իրեն առաջին զոհ և նկատեց որ նա ունի լավ ընկերներ։

Դասը սկսելուց առաջ դասարանում աղմուկ էր։Լէոն լուռ հետևում էր շուրջը,չէր շտապում խոսել,փորձում էր հասկանալ թէ ով ինչ դեր ունի այս միջավայրում։

Թայլերը բարձրաձայն ինչ որ բան էր պատմում,իսկ Լինան կանգնած էր կողքին։ Լէոն մոտեցավ նրանց `

_Ներեցեք,_ասաց Լէոն հանգիստ տոնով,_այստեղ կարելի՞ է նստել։

Թայլերը շատ աղմկոտ երիտասարդ էր, երևում էր որ խուլիգան է` ականջներից մեկում պիրսինգ կար նաև մազերի դիմացի հատվածը(չոլկայի) ներկել էր սպիտակ իսկ ընդհանուր մազերը սև էին, աչքերը մուգ կանաչավուն երանգ ունեին, հասկաը 1.68, ոչ նիհար էր ոչ գեր ոչ էլ մարզված կազմվածք ուներ,թափթված հագ ու կապի հետ մեկտեղ զարդեր էր կրում `2 վզնոց  և մեկ մատանի,բնավորությամբ վատ տղա չէր, բայց միշտ մի փորձանքի մեջ էր ընկնում ինքն էլ չէր հասկանում թէ ոնց էր դա կատարվում, ընկերների համար ամեն ինչի պատրաստ։ Համարձակ տղա է ով "չեմ կարող դա անել" խոսքին ծանոթ չէր նույնիսկ եթե գործը գլուխ չէր հանում մեկ է հպարտանում էր իր արածով ։

_Եթե դեմ չես իմ կողքն ազատ է,_նրանց մոտենալով ասեց Կայը, Լէոն համաձայնվեց

_Լէո,բռոո կծու սիրում ես՞,_ Թայլերը հանեց չիպսը պայուսակից,_Թույն բանա,բայց շատ կծուա,սրանից մեր դասարանում մենակ ես եմ կարում ուտել։

Ասելուց հետո աջքով տվեց Լէոյին հասկացնելով որ ինքը ի տարբերություն մնացածի վախկոտ չէ։

Լինան չկարողացավ լսել,_ Գիժես՞,շատ կծուա ու ասեմ որ վնասակար է այդ չափ կծու օգտագործելը։

Լինան շատ նրբիկ աղջիկ էր `ուներ երկար գեղեցիկ վարսեր շատ բաց և գեղեցիկ շականակագույն մազերը միշտ լավ խնամում էր գեղեցիկ հավաքված պոչ կապում, հագուստը միշտ իդեալական կոկիկ, արքերը ծովի պես կապույտ էին, վարդագույն փոքր նուրբ  շուրթերով, հասակը 1.60 , մի փոքր սուր և  կոպիտ դիմագծեր ուներ բայց գեղեցիկ էր և համահունչ ամեն ինչը։


Ուներ վատ բնաորություն ,կամ միգուց է լավ ով գիտի ,սիրում էր հաղթել և ստանալ այն ինչ ուզում էր։Կայի հանդեպ մի քիչ նախանձով կամ  մրցակցական աուրայով էր լցված քանզի նա էր ուզում ավագը լիներ։Չնայած որ այդ հարցում պարտվեց որոշել էր չհանձնվել այնքան փորձեր մինչև ուզածին հասներ,և դրա պատճառով երբեմն Կայի հետ վիճում էր և նեղանում։


Լէոն զգաց ,թե ինչպես բոլորի հայացքները կանգ առան իր վրա։Ներսում նա արդեն հասկանում էր որ սա պարզապես չիպս չէ,սա փորձ է։

Իր աշխարհում կծուն միշտ ասոցացվում էր ցավի հետ։Կար բաներ որոնք օգտագործվում էին ոչ թե ուտելու այլ տանջելու համար։Բայց Լէոն մտածեց որ միգուցե այստեղ ամեն ինչ այլ է ,և հետաքրքրեց թե ինչ է չիպսը ,առանց ձայն հանելու վերցրեց ։ Առաջին վայրկյանին նա պարզապես ծամում էր,դեմքին գրեթե ոչինչ չէր երևում։Թայլերը,Լինան և Կայը ուշադիր հետևում էին,սպասելով ռեակցիային։ Լէոի աջքերը մի պահ լայնացան ,կոկորդում ինչ որ բան այրեց,բերանը սկսեց տաքանալ,շունչը ծանրացավ։Փորձեց շարունակել ծամել,բայց արդեն պարզ էր` սովորական կծու չէր։ Հաջորդ պահին նա պարզապես պայթեց

_Ուզում էիր ինձ սպանել՞,_հազիվ խոսալով ասաց,_փրկեք ,շունչս.....։

Լէոն սկսեց արագ շնչել ,ձեռքով օդը թափահարեց,կարծես կարող էր այդպես ազատվել այրող զգացումից։

_Ջուր բերեե՜ք,փրկեե՜ք, փրկեեեե՜ք ։

Ծիծաղելով գոռգոռում էր Թայլերը ,այս սարկազմիկ խոսքերը և պահելաձևը Լէոյին հունից հանեցին և հարձակվեց Թայլերի վրա փորձելով նրան խեղտել։Լինան չդիմացավ և սկսեց ծիծաղել և միևնույն ժամանակ գնաց ջրի ետևից`քթի տակ խոսելով։

_Տղաներ,տղաներ,ինչ հիմար են։

Կայն էլ ծիծաղելով փորձում էր բաժանել երկուսին։Դասի զանգը հնչեց։Լէոն դեռ կարմրած էր մի փոքր ծանր էր շնչում։ Կայը կողքը նստած նկատեց որ Լէոն դեռ բարկացած է և շշուկով դիմեց նրան`

_Թայլերը լավ տղա է,մի քիչ հիմար է բայց վտանգավոր չի։Ինքը էտ չիպսերը ուտելուց հետո թաքուն լացում է,_սկսեց ծիծաղել իր ասածից Կայը,_դասերից հետո տղաներով հավաքվելու ենք ,միացիր մեզ։

Լէոն աչքերը ֆռացրեց և սարկազմիկ ճպացրեց։Թայլերը սիրտը բռնել էր վախից և քիչ էր մնում լացեր,բայց իրեն կարողացավ զսպել։

_Հա սատանա ենք, ուուու՜ վախեցեք մեզանից,_ տղաների վրա ծիծաղելով ասաց Լինան։

Տղաները ներս մտան և պարզաբանեցին ամեն ինչ,Լինան և Էվան նույնպես որոշել էին հավաքվել։

_Օ՜, ժամը մոտենում է,տղաներ եթե աստղագիտությունը ձեզ կհետաքրքրի միացեք մեզ,բայց չխանգարեք ինձ աշխատանքի ժամանակ,_ասաց Էվան։


Էվան շատ զգայուն ,էմոցյոնալ աղջիկ է։Կառե մուգ շագանակագույն մազերով ,նույն գույնի մի փոքր բաց և մեծ աչքերով,վարդագույն թշիկներով,լավ ընդգծված շուրթերով,թեթև բաց երանգի մաշկ,հասակը`1,65։


_Ինձ որ հետաքրքրում է ,օգնելու բան կա՞,_պատասխանեց Մարկը։

Թայլերը և Կայը տարօրինակ հայացքով նայեցին Մարկի այդ խոսքերին և նրա էնտուզիազմով աղջիկներին օգնելուն։

Բոլորով բարձրանում էին շենքի տանիք ,ճանապարհին լսելով Էվայի ակտիվ և ոգեվորված պատմությունները ,փաստերը `աստղերի մասին։

Գործը ավարտելուց հետո երջանիկ և իրենցից գոհ իջնում էին և հանկարծ Կայի ոտքի տակ կարծես հատակը անհետացվ։ Հին շինության հատակի մի մասը պոկվեց ,ճեղքվեց ,որի պատճառով Կայի ոտքը մնաց օդում։Նրանք գտնվում էին 5_րդ հարկում և հենց այն հատվածը որը որ պոկվել էր այդ տարածքի 4_րդ հարկի հատակը ուներ մեծ տարածք,որտեղից երևում էր  3_րդ հարկը։Բոլորը տեսարանից վախեցան և խառնվեցին իրար,պանիկան ավելի մեծացավ երբ տեսան որ Կայի ընկած հատվածից հատակի վրա ճաքեր են գնում։

_Լավ, հիմա հանգիստ,առանց պանիկայի,բոլորս գնում ենք դանդաղ դեպի աստիճաններ,_դողդողալով ասաց Լէոն։

Բոլորը ենթարկվեցին,Լէոն մնաց իր տեղում։

_Կայ փորձիր ոտքդ դանդաղ հանել անցքի միջից,_շարունակեց Լէոն։

_Մի գուցե մեծահասակներին կանչեինք՞,_անհանգիստ ասած Լինան։

_Բա որ չհասցնեն գան՞,_վախեցած պատասխանեց Թայլերը։

Էվան շունչը պահել էր վախից և լուռ արցունքները հոսում էին,Մարկը հեռախոսը պատրաստի պահել էր օգնության զանգ կատարելու համար։

Թայլերը լույսն էր պահել որ պարզ երևա թէ ինչ է կատարվում։Լէոն ստարտի դիրքով էր որ պետք լիներ արագ Կային օգներ։ Ճաքերը Կայի ամեն թեթև շարժումից շատանում էին և երբ նա վերջապես կարողացավ ոտքը ամբողջությամբ հանել,հատակը վայրկյանական պոկվեց ։Այս անգամ մեծ տարածքով և բոլորը վախից գոռացին,Կայը նույնպես մտածեց վերջ ընկնելու է,բայց Լէոն նրան բռնել էր, հասկացավ որ Կայը ծանր է և եթե այդպես կախված մնա 2_ով կիջնեն ներքև,Լէոն գոռաց։

_Մարկ՜, արագացրու ,օգնիր,ծանր է։

Մարկը վազեց օգնության`տղաների մեջից Կայից հետո ավելի մարզված էր Մարկը։ Դժվարությամբ բայց 3_ով փրկվեցին։ Շենքից դուրս եկան։ Բոլորը լուռ էին շունչները կարծես պահած վախից։Արդեն դրսում  սկսեցին շնչելը ,Էվան էլ չկարողացավ զսպել արցունքները,Լինան նրան փորձեց հանգստացնել։Կայի ոտքը մի փոքր վնասվել էր ,բայց լուրջ չէր։


_Կայ ախպոր պես եթե սրանից հետո մի բան դուրդ չգա մի ջարդ ու փշուր արա,հիմա տանիք ոնց ենք բարձրանալու,թուուու՜ ,_փորձեց հումոր անել Թայլերը։

Եվ  դա աշխատեց լարված  տրամադրությունը անցավ ,բոլորը իրենց հումորները ավելացրեցին։Ճանապարհին երբ հասան մի կետի որ բոլորով պետք է բաժանվեին,Կային "հանձնեցին" Լէոին քանզի հարևաներ էին։Հաջող անելուց առաջ բոլորը սկսեցին Լէոին գովաբանել նրա անվախ և արագ ռեակցիա տալու համար։Երբ երկուսով մնացին Կայը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց և ասեց որ պարտք է իրեն կյանքը փրկելու համար։

Հաջորդ օրերին Լէոն արդեն ավելի հստակ քայլեր է անում մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու համար։

<<Դու էդ գործը առանց  մտածելու և իմանլու ես անում`....քչերը  կարող են այդպես>> գովաբանում էր Լէոն Թայլերին։

<<Ես միշտ մտածել եմ,որ մարդիք ավելի սառն են.....երևի սխալվել եմ>> ասաց Լէոն Լինային երբ մի քանի դպրոցականներ կատակներ էին անում իր  մենակ ապրելու և օտար լինելու պահով,իսկ Լինան պաշտպանեց Լէոին ""դրա մեջ ծիծաղելի ոչինչ չկա" խոսքերով։

<<դու երբևէ փորձել ես նկարել էն ,ինչ չես կարող ասել>> դիմեց Լէոն Մարկին երբ նկատեց որ Մարկը դասասենյակի մի անկյունում թաքուն նկարչություն է անում բայց զգացվում էր որ չի նկարում այն ինչը իրոքից կցանկանար նկարել։Լէոի խոսքերից աչքերը փայլեցին ,մինչ այդ պահը դեռ ոչ ոք չէր նկատել որ նա կարողանում է նկարել։

<<Ես երբեմն ինձ սխալ տեղում եմ զգում>>լռությունը խախտեց Լէոն երբ Էվայի հետ աստղերից և մոլորակներից էին խոսում գործնական աշխատանքի համար ,<<ըստ քեզ եթե այլ մոլորակից եկած լինեի ,որ մոլորակը դա կլիներ՞>> շարունակեց Լէոն։

Էվան մի կողմ դրեց դասը և սկսեց խորացված քննարկել այդ թեման և միևնույն ժամանակ  փորձում էր հասկացնել որ Լէոն ճիշտ վայրում է ,հիշելով որ նա լրիվ միայնակ է ապրում։

Երեկոն արդեն իջել էր գյուղի վրա ։Լէոն իր մոտ եղած գումարով գնել էր`չիպս,կոլա,մի քանի կոնֆետ,քեյքեր և թափառում էր գյուղում ։Հանկարծ ծանոթ դեմք տեսավ`Կայն էր,լռիվ մենակ ,ինչ որ անհասկանալի լարված տեսարան էր ,երևում էր որ մի բան եղել է ։Լէոն նստեց կողքին`մի փոքր հեռու ,չմոտեցավ,չխանգարեց,որոշ ժամանակ  անց ասաց,առանց նայելու Կային։

_Մարդիկ մտածում են ,որ դու ամեն ինչին դիմանում ես,որովհետև ուժեղ ես ։

Կայը ոչինչ չասաց։

Լէոն շարունակեց նույն հանգիստ ձայնով։

_Բայց ուժեղ լինելը նշանակում է,որ քեզ ոչ ոք չի հարցնում` ոնց ես՞։

Լռություն։

_Դու էլ սովոր չես պատմելու,դժգոհելու,կարծես պարտադրում ես քեզ այդ ամենի միջով մենակով անցնել։

Կայը թեթև շարժվեց,Լէոին առաջին անգամ նայեց ,բայց ոչ հարցական,ոչ սպասող հայացքով

_Ես չեմ հարցնի,եթե չես ուզում։


Կայը քաշեց շունչը։

_Եթե մի օր անհետանամ,նրանք կխճճվեն,կկորցնեն իրենց ուղին,չեն կարողանա ամեն ինչ հասցնել։

Պաուզա տվեց`լռություն։

_Ինձ վատ եմ զգում որ հոգնում եմ,որ ուզում եմ էլ չանել այդ ամենը։Ինձ հանցագործ եմ զգում երբ ուզում եմ ամեն ինչ թողնել ու թքած ունենամ թէ դա ինչ արդյունք կտա։Ըստ քեզ նորմալա իմ զգացածը թէ գժվել եմ՞։

_Եթե մի օր դու ամեն ինչ թողնես,ես քեզ չեմ դատի,նորմալ է  թէ աննորմալ սա քո կյանքն է։

Խոսքերից հետո Լէոն լուռ ձեռքը կոլան մոտեցրեց Կային։Կայը ժպտաց և վերցրեց։Լուռ խմելուց հետո Լէոն առաջարկեց Կային գիշեր էլ իր տանը ,նկատելով որ Կայը տուն գնալու ցանկություն չունի իսկ ինքն էլ ամբողջ գիշեր Կային դայակություն անելու ցանկություն չունի։ Կայը համաձայնվեց։


  Դասամիջոցին բոլորը բացի Լէոից հավաքված էին մի անկյունում Խոսակցությունը ինքն իրեն գնաց դեպի Լէո։Ոչ ոք չէր ասում ""խեղճ է" բայց բոլորը հասկանում էին`մենակ է։ Եվ քանզի բերքահավաքի սեզոնն է գալիս ընկերներով որոշում են ամեն մեկը օգնի այն ամենով ինչով որ կարող է ։Գործի մեջ ներգրավեցին նաև մեծահասակներին։