Chapter 9
4 տարի
Գիտե՞ս, եթե կարողանայի հետ բերել անցյալը, կասեի, որ չգնաս։ Քեզ համար դառը սուրճ կեփեի ու նարինջներ կմաքրեի։
-Չե՞ք ցանկանում նարինջներ գնել։
Սթափվում եմ վաճառողի ձայնից ու հասկանում, որ հետևում հերթ է գոյացել։
-Ներեցե՛ք, այլևս նարինջներ չեմ գնում։
Շարունակում եմ ճանապարհս ու կանգնում առջևից եկող սև կոշիկներին։ Վախենում եմ գլուխս բարձրացնել։
-Կներե՛ք։
Փորձում եմ շրջանցել, բայց ինձ ծանոթ սառը ձեռքը բռնում է մատներս ու հիշեցնում, որ չորս տարի է ինչ ոչ ոք չի դիպչել ինձ։
-Սինա՛։
Պտտվում եմ ու հանդիպում ինձ անդունդ հիշեցնող դառը շոկոլադի գույն աչքերին։
-Չորս տարի է անցել մեր բաժանումից, բայց դու դեռ շարունակում ես առանց շուրջդ նայելու քայլել։
Լռում եմ, ի՞նչ կարող ես խոսել մեկի հետ, ում չորս տարի է լքել ես։
-Սիէնա՛։
-Ի՞նչ, ի՞նչ ես ուզում, որ ասեմ։
Զգում եմ, որ շունչս կտրվում է, հասկանում եմ, որ այս տարիների ընթացքում, ես հենց քո կարիքն ունեի, Ջիյոնա՛։
-Սու՞րճ։
-Միայն թե չասես, որ սկսել ես սուրճ խմել, չեմ հավատա։
-Չէ՛, ես ավելի շուտ կսկսեմ քեզ չսիրել քան սուրճ խմել։
Սկսում ենք քայլել աղմկոտ քաղաքով։ Ջիյոնի բույրը խառնվում է մետրոյի հոտին, ու ես հասկանում եմ, որ այս տարիների ընթացքում մետրոյի ոչ մի կայարան ինձ քեզ մոտ չի բերել։
-Ներս արի՛։
Տանս պատերը վաղուց չէին զգացել Ջիյոնի բույրը։
Գալիս է, նստում է իրեն հարազատ բազմոցին ու սկսում նայել բաց վարագույրներին։
-Ների՛ր, հիմա կփակեմ։
-Չէ՛, դրա կարիքը չկա։
Կանգ եմ առնում վարագույրի մոտ ու հասկանում, որ նա այլևս իմ Ջիյոնը չէ։ Նստում եմ ուղիղ Ջիյոնի դիմաց ու սկսում հետևել, թե ինչպես է մայրամուտը փոխում մազերի երանգները։ Սև մազերը արևի շողերից փայլում են, կապույտ երանգ եմ նկատում, բայց համարձակությունս չի հերիքում բարձրաձայնել։
Լռում ենք այնքան, մինչև արևը մայր է մտնում։
Ու հասկանում եմ, որ արդեն մի քանի ժամ է ինչ մեզնից ոչ մեկը մի բառ անգամ չի ասել։
Ջիյոնը վեր է կենում բազմոցից ու սկսում քայել դեպի դուռը։
-Ջիյոնա՛։
-Սու՞րճ։
-Դառը շոկոլա՞դ։
Գալիս է ու նստում հատակին՝ բուխարու մոտ։ Սկսում է նայել կրակին ու երևի երազում է, որ մի օր ես այդպես կվառվեմ, իսկ ինքը կնստի կողքիս ու լուռ կնայի։ Գնում եմ ու նստում կողքին։ Սկսում եմ նայել փայլուն աչքերին։
-Յո՛ն։
Սկսում է նայել ուղիղ աչքերիս մեջ։ Ջիյոնի ոչինչ չասող հայացքը փոխվել է, հիմա այնքան բան է ասում այդ հայացքով, որ եթե հնարավոր լիներ աշխարհի բոլոր Սիէնաներին կսպանեի նրան փրկելու համար։
-Կպատմե՞ս, թե ինչպես ես ապրել այս 4 տարիների ընթացքում։
-Ասե՞մ, որ տառապել եմ քեզ համար, թե՞, ճշմարտությունը։
Լռում եմ։ Ի՞նչ կարող եմ ասել։
-Սկզբում մեկ շաբաթ կարոտեցի քեզ, երկրորդ շաբաթում արդեն համակերպվեցի չլինելուդ հետ։ Երրորդ ու չորրորդ շաբաթներում մոռացա քեզ։
-Պարզ է։
-Սպասի՛ր, դեռ 3 տարի 11 ամիս կա։
Ավելի եմ մոտենում ու գլուխս դնում ուսին։
-Վեց ամիս ապրեցի հոգեբուժարանում։ Երկու ամիս պետք եկավ, որպեսզի հետ վերադառնամ իմ կյանքին։ Հաջորդ երեք ամիսների ընթացքում գտա կնոջս։
Գլուխս բարձացրի ու զգացի, որ ներսումս ինչ-որ բան խանգարեց շնչել։ Կի՞ն, Ջիյոնա՞։
-Մեկ տարի դավաճանեցի քեզ կնոջս հետ։ Հաջորդ երկու ամիսների ընթացքում սկսեցի վիճել կնոջս հետ։ Երրորդ ամսում բաժանվեցի։ Չորրորդ ամսում հասկացա, որ չեմ մոռացել քեզ։ Վեց ամիս կրկին ապրեցի հոգեբուժարանում։
Արդեն հաշվարկս կորցրեցի, թե քանի տարի կամ ամիս մնաց, և հետո, ի՞նչ կարևոր է։ Չէ՞ որ Ջիյոնը չի մոռացել ինձ։
-Երկու ամսում նորից վերադարձա բնականոն կյանքիս։ Չորս ամիս փնտրեցի քեզ, հինգերորդ ամսում հույսս կտրեցի, վեցերորդ ամսում մենք պատահական հանդիպեցինք, սրճարանում, բայց դու չիմացար դրա մասին։ Երկու ամիս ես մտածեցի քո մասին, երեք ամիս շարունակեցի փնտրել քեզ։ Քսանմեկ օրում հրաժարվեցի քեզնից։
-Իսկ հետո՞։
-Վերջին 10 օրը։ Կարո՞ղ ենք չխոսել։
-Ի՞նչ է եղել վերջին օրերին, Ջիյոնա՛։
Կանգնում է, քայլում է դեպի սեղանն ու երկու րոպեից վերադառնում՝ մանդարիններով լի ափսեով։
-Վերջին տաս օրում որոշեցի, որ պետք է վերադառնամ, մենք չպարզված հարցեր ունենք։
-Կարծում էի գնալուց առաջ ամեն ինչ ասացիր։ Հիշու՞մ ես։ 《Ուզում եմ, որ մեռնես Սիէնա》։ Կներես, որ այս չորս տարիների ընթացքում ապրել եմ, եթե իհարկե դա կարելի է ապրել համարել։
-Սինա՛։
-Ի՞նչ։
Մոռանում եմ, որ մանդարիններից մեկն արդեն մի քանի րոպե է, ինչ կիսամաքրած ինձ է սպասում։ Նայում եմ դառը շոկոլադի գույն ունեցող աչքերին ու հասկանում, որ փայլը կորել է։ Ուզում եմ նորից աչքերումդ փայլեր գտնել, Ջիյո՛ն։
-Կներե՛ս։
-Ջիյո՞ն։
-Կներես, որ այսքան ժամանակ մտածել եմ, թե մեղավոր ես իմ կյանքում կատարվածի համար։ Եթե հնարավոր լիներ 8 տարի առաջ անկեղծ կլինեի քեզ հետ ու կփրկեի քեզ այս աշխարհից։
-12 տարի, Ջիյոնա՛, 12 տարի։
-Ըհը, 12 տարի։
-Հիմա դու 20 տարեկան Ջիյոնը չես, ում առաջին անգամ հանդիպեցի։
-Իսկ դու նույն Սինան ես, քեզ մոտ երբեք ոչինչ չի փոխվում։
-Սխալվում ես, Ջիյոնա՛։ Այդ դու չես նկատում, թե շուրջդ ինչ է կատարվում, քո աշխարհը սահմանափակվում է դառը սև սուրճ խմելով ու անվերջ ծխախոտներ վառելով։ 32 տարեկան ես, բայց շարունակում ես քեզ երեխայի նման պահել։
Լռում ենք, սկսում ենք վրեժ լուծել գետնին դրված բոլոր մանդարիններից, ասես, իրենք են մեղավոր, որ մենք հիմար ենք։
-Հիմա դու 35 տարեկան ես, Սիէնա՛։ Կարող էիր հրաշալի ամուսին ունենալ, երկու երեխա՝ տղա ու աղջիկ։ Երջանիկ կլինեիր։
-Իսկ դու ի՞նչ գիտես, թե որն է ինձ համար երջանկությունը։
Մոտենում եմ ու սկսում նայել աչքերին։ Սենյակը լուսավորողը բուխարու կրակն է։ Ավելի եմ մոտենում ու մեր հայացքները հանդիպում են։
-Տարիքը կապ չունի, դու փոքրիկ սիրահարված տղա ես։
Ցուցամատով թեթևակի հպվում եմ Ջիյոնի քթին ու ժպտում։
Փորձում է համբուրել, բայց հետ եմ քաշվում։
Գրկում է իրանիցս ու նայում աչքերիս։ Եթե կարոտը գույն ունենար, հաստատ քո աչքերի գույնն էր լինելու, Ջիյո՛ն։
Սկսում եմ մատներով սահել երակների վրայով, հանում է վերնաշապիկն ու ես զգում եմ, որ ինչ-որ բան փոխվել է։
Նոր սպիեր չկան, փոխարենը դաջվածք է ավելացել գոտկատեղի ձախ անկյունում։ Սկսում եմ ձեռք տալ ու գուշակել նշանակությունը։ Երիցուկ, որտեղ մի թերթիկը պակաս է։
-Որտե՞ղ է մի թերթիկը։
Մատով ցույց է տալիս ինձ ու սկսում համբուրել։
4 տարի անց հասկանում եմ, որ կյանքումս Ջիյոն էր պակասում։
Իսկ երիցուկները, թող մեկն էլ առանց մի թերթիկ լինի, ես այն կլրացնեմ։