Chapter 8
Tadaima-Okaeri
Մարդիկ վեպեր են գրում կանանց աչքերի մասին, բայց ի՞նչ գիտեն նրանք Ջիյոնի դառը շոկոլադի գույն ունեցող աչքերի մասին։ Այն աչքերի, որոնց անվերջ կարելի է նայել։ Բայց չէ՞ որ նա Ջիյոնն է, ես նույնիսկ չեմ կարող կողքին կանգնել, էլ ուր մնաց աչքերին նայեմ։
-Մի՛ գնա, Ջիյո՛ն։
Վազում եմ ու գրկում նրան։
-Ես վախենում եմ։ Խոստանում եմ քեզ համար ամենահամեղ սուրճը պատրաստել։ Կանջատեմ հեռուստացույցի ձայնն ու վարագույրները կփակեմ։ Մի՛ գնա։
-Հանգիստ թող ինձ։
Ազատվում է գրկիցս ու քայլում դեպի հյուրասենյակ, նստում է բազմոցին ու վառում ծխախոտը։ Գնում եմ ու նստում կողքին։ Շրջվում է ու նայում աչքերիս։ Փակում եմ աչքերս։
-Սինա՛։
-Ի՞նչ։
-Ես գիտեմ…
-Ի՞նչ, ի՞նչ գիտես։
-Որ…
-Որ ուզում եմ սպանե՞լ քեզ։
Սկսում է ձեռքերը դողալ, ծխախոտը դնում է մոխրամանում ու դադարում ինձ նայել։
-Երբ ես հասկանալու, որ ես ոչ մի կապ չունեմ այն ամենի հետ ինչ կատարվել է քո կյանքում, մայրդ ինքն է որոշել վերջ տալ իր կյանքին։
-Մայրս խելագար էր։ Նա չէր կարող ինքնուրույն որոշել, հասկանու՛մ ես, չէ՛ր կարող։
Սկսում է բղավել ու կոտրում է սեղանին դրված բաժակը։
Տեսնել Ջիյոնին անկարող, հիասթափված ու ոչինչ չկարողանալ անել։
-Դու էլ ես խելագար։ Ջիյո՛ն, հերի՛ք է, վերջ տու՛ր, հանգստացի՛ր, այն ինչ եղել է, անցյալ է։ Ես այլևս չեմ ուզում սպանել քեզ, ես վաղուց դեղահաբեր չեմ դնում սեղանին ու չեմ ուզում առանց քեզ մնալ, Ջիյոնա՛։
-Ես եմ ուզում քեզ սպանել, Սինա՛, ես եմ ուզում։
-Ինչու՞։ Որովհետև մայրդ իմ տանն է ինքնասպան եղե՞լ։ Ես չեմ սպանել նրան, Յո՛ն։
-Դու ինձ ես սպանել, թողել ես, որ մայրս մահանա։
-Չէ՛, քեզ հետ անիմաստ է վիճել։
Թողնում եմ Ջիյոնին հյուրասենյակում ու գնում խոհանոց։ Գիտեմ, որ չի գա, չի խոսի, ուղղակի կթողնի ու կհեռանա։
Չէ, չի հեռանում։ Վերցնում եմ գինու բաժակն ու գնում հյուրասենյակ։
-Գուցե սա օգնի քեզ։
Խփում է ձեռքիս, ու բաժակն ընկնում է։ Գինին լցվում է ոտքերիս, իսկ բաժակը կոտրվում՝ կոտրվում։
Սկսում եմ հավաքել բաժակի կտորները։
-Ինչու՞ այն ժամանակ էլ չհավաքեցիր, հը՞։ Եթե միանգամից հավաքեիր էդ գրողի տարած բաժակի կտորները մորս ձեռքը չէին ընկնի։
-Մայրդ խելագար էր, եթե բաժակի կտորները հասցնեի հավաքել, իրան ուրիշ կերպ կվնասեր։ Նա խելագար էր, Ջիյո՛ն։
Լռում է, աչքերը կարմրում են, ձեռքերը սկսում է դողալ, գլուխը պտտվում է, արցունքները սկսում են հոսել։ Ծնկում է, վերցնում է բաժակի կտորներն ու ձեռքերով ամուր սեղմում։
-Ջիյո՛ն, ի՞նչ ես անում։
Փորձում եմ այնպես անել, որ բաց թողնի ապակու կտորները, ձեռքերից արյունը կաթում է ոտքերիս։ Բացում է ձեռքերը, նայում է ապակու թողած հետքերին ու սկսում բարձր բղավել, լաց է լինում։
Գրկում եմ։ Եթե ինձ համար Ջիյոնի գիրկը երիցուկներով այգի է, ապա իմ գիրկը նրա համար փշերով սպիտակ վարդերի փունջ է։ Խաղաղվում է, փակում է աչքերն ու ավելի ամուր սեղվում ինձ։ Զգում եմ, որ ձեռքերի ցավից չի կարողանում հանգստանալ։ Սկսում եմ մշակել վերքերը։ Նման դեպքերում զգում եմ, որ նա իմ Ջիյոնն է։ Փակում է աչքերը, հենվում է բազմոցին, վառում է ծխախոտն ու մաքրում արցունքի հետքերը։ Գնում եմ ու նստում կողքին, գլուխս դնում եմ ծնկներին ու հասկանում, որ ուզում եմ նրա հետ լինել։ Միշտ։
-Սինա՛։
Նայում եմ նրան ու հասկանում, որ Ջիյոնն իմ շունչն է, առանց որի ուղղակի կխեղդվեմ։
-Ես որոշել եմ հեռանալ։ Որոշել եմ վերջնականապես լքել քեզ։ Պիտի բաց թողնենք իրար։ Միևնույն է ո՛չ ես եմ քեզ սպանելու, ո՛չ դու՝ինձ։
-Ջիյո՛ն, ի՞նչ պարտադիր է, որ սպանենք իրար։ Կարող են մոռանալ ամեն ինչ ու ապրել։
-Ապրե՞լ։
-Ապրել։
-Ես չեմ ուզում ապրել առանց նրա։
-Իսկ ես չեմ ուզում ապրել առանց քեզ։ Յո՛ն, 8 տարի է առանց մորդ ես ապրում, մնացած ութն էլ կարող ես, քսանութն էլ, հիսունութն էլ։
-Դու էլ 25 տարի ես առանց ինձ ապրել, մնացած քսանհինգն էլ կապրես, քառասունհինգն էլ։
-Չէ՛, Ջիյոնա՛, չեմ ուզում։
-Ես եմ ուզում։
Կանգնում է ու սկսում է քայլել դեպի դուռը։ Գրկում եմ նրան։ Փակում եմ աչքերս ու նորից սկսում զգալ, որ Ջիյոնը երիցուկների բույրն ունի՝ ծխախոտին ու օծանելիքին խառնված։
-Ջիյո՛ն, մի գնա։ Ես խոստանում եմ, որ մենք ընտանիք կլինենք։ Ամեն երեկո, ժամը յոթին դու տուն կգաս, կկանգնես դռան մոտ ու կասես.《Tadaima》։
Շրջվում է ու սկսում նայել աչքերիս։
-Դե, էդպես մի նայիր, ինքդ էլ գիտես, որ tadaima ճապոներենից նշանակում է 《Ես տանն եմ》։
-Բայց սա իմ տունը չէ, Սիէնա՛։
-Մենք նոր տուն կունենանք։ Քո սիրելի սպիտակ վարագույրներով ու սպիտակ վարդերով։ Մի՛ ընդհատիր։ Իսկ հետո ես կպատասխանեմ…
-Okaeri (բարի գալուստ)։
Գրկում է։ Ինձ պետք չեն ա տուն կոչվող այդ չորս պատերը, իմ տունը դու ես, Ջիյոնա՛։
-Ես գնում եմ, վերջը վերջ է։
Եվս մի քայլ է անում դեպի դուռը։
-Յո՛ն, սպասի՛ր։ Ես խոստանում եմ ամեն օր քեզ համար ընթրիք պատրաստել, սպասել, որ տուն գաս։
-Մի՛ սպասիր։
Բացում է դուռն ու հեռանում։