1. Պողպատե ժառանգություն

Chapter 8

Մաս 8։Երբ վախը հաղթում է մարդկանց

Տանը տիրող ծանր լռությունը խեղդում էր։ Մաքլաուդը քարացած նայում էր որդուն, իսկ Էլսպետը հեծկլտում էր անկյունում՝ փորձելով հավաքել ջարդված ամանեղենի կտորները։ Էմման դանդաղ առաջ քայլեց, մոտեցավ Ալիստերին և ուղիղ նայեց նրա տագնապած աչքերին։
​— Ալիստե՛ր, ի՞նչ է պատահել իրականում։ Ո՞վքեր էին այդ մարդիկ, — հարցրեց նա՝ ձայնին տալով հանգիստ, բայց պահանջկոտ երանգ։
​Ալիստերը շփոթված հայացքը փախցրեց, նորից կրկնելով նույն արդարացումները.
— Նրանք պարզապես խելագարվել են իրենց կորստից, Էմմա՛։ Պատերազմում շատերն են զոհվում, նրանք մեղավոր են ման գալիս...
​Էմման ընդհատեց նրան՝ թույլ չտալով շարունակել սուտը.
— Եթե այս տուն իրոք էլի մարդիկ են գալու կռիվ անելու համար, մենք պետք է պատրաստվենք կամ գոնե հասկանանք, թե ինչ է պետք այդ մարդկանց։ Միգուցե ինչ-որ տեղ իմացել են, որ դու թանկարժեք նվերներ ես ստացել և որոշել են բռնի ուժով դրանք խլե՞լ։ Ալիստե՛ր, ըստ քեզ, ինչո՞ւ պետք է մարդիկ իրենց այսպես պահեն։ Որքան էլ որ հարազատի կորստից խելագարվեն, ինչո՞ւ պետք է գան մի մարդու դեմ, ով հերոս է։ Ես չեմ հասկանում այս ամենը։
​Ալիստերը շունչը կուլ տվեց։ Նա նայեց հորը, ում հայացքը վաղուց արդեն դատավճիռ էր հիշեցնում, ապա նայեց Էմմային։ Տղան հասկացավ, որ հայտնվել է կատարյալ փակուղու մեջ։ Նրա հպարտ կեցվածքը միանգամից կոտրվեց, ուսերը թուլացան, և նա խոստովանեց ամեն ինչ։
​— Ես դավաճանել եմ... — շշնջաց նա, և նրա ձայնը դողաց։ — Ես դավաճանել եմ իմ երկիրն ու ընկերներին՝ միայն թե ողջ մնամ։ Ես չգիտեի, որ իմ պատճառով այդքան մարդ կզոհվի... Աստվա՛ծ իմ, ես անեծք բերեցի բոլորի գլխին։ Ես զղջում եմ իմ արածի համար, բայց ես սարսափելի վախենում էի մահից։
​Մինչ Ալիստերի ծնողները շոկի մեջ լսում էին որդու խոստովանությունը, Էմմայի ներսում կատաղության մի իսկական ալիք բարձրացավ։ Նրա ասպետական ոգին ու արդարության զգացումը չէին կարող տանել նման ստորությունը։ Նա քայլ արեց առաջ, և նրա ձայնը հնչեց դատավորի պես խիստ ու բարկացած.
​— Դու լա՛վ էլ գիտեիր, Ալիստե՛ր։ Լա՛վ էլ գիտեիր, որ այդ մարդկանց դեպի մահ ես տանում։ Դավաճանելով՝ դու շատ լավ պատկերացնում էիր, թե ովքեր են մահանալու, ու միևնույն է, արեցիր դա։ Դու վաճառեցիր նրանց կյանքը քո հանգստության համար։
​Ալիստերը ծնկի եկավ գետնին, մարմնով մեկ սկսեց դողալ, և աչքերից արցունքներ ժայթքեցին։ Նա այլևս չէր հակառակվում, նա համաձայն էր Էմմայի ամեն մի ծանր խոսքի հետ։
​— Այո՛, դու ճիշտ ես... ես ամեն ինչ գիտեի, — հեկեկալով ասաց տղան, ձեռքերով ծածկելով դեմքը։ — Բայց վախից ես պատրաստ էի ամեն ինչի։ Դուք չեք պատկերացնում, թե ինչ դաժան է պատերազմը։ Ես տեսել եմ, թե ինչպես են մարդկանց կենդանի մորթում, տեսել եմ դիակների կույտեր, լսել եմ մահացողների վերջին ճիչերը... Ես սարսափում էի, որ իմ հետ էլ նման դաժան բաներ կկատարվեն։ Ես պարզապես ընտրեցի ապրելը։ Ես ուզում էի փրկվել... թեկուզ ուրիշների մահվան, թեկուզ այդ անիծյալ ոսկու և երկրի դավաճանության գնով։
​Տանը նորից լռություն տիրեց, բայց այս անգամ դա ամոթի և հուսահատության լռություն էր։ Էմման նայում էր գետնին տապալված տղային և հասկանում, որ պատերազմի իրական սարսափը ոչ միայն ռազմաճակատում է, այլ նաև այնտեղ, որտեղ վախը մարդուն վերածում է հրեշի։
Մաքլաուդը, կատաղությունից դեմքը մթնեցրած, ծանր քայլերով առաջացավ, որպեսզի հարվածի գետնին տապալված որդուն։ Նրա հսկայական բռունցքն արդեն օդում էր, երբ Էլսպետը մի անձնազոհ թռիչքով հայտնվեց նրանց մեջտեղում։ Նա գրկեց Ալիստերին՝ իր մարմնով փակելով որդուն, և արցունքների միջից գոչեց.
​— Կանգնի՛ր, խնդրում եմ, հանդարտվի՛ր։ Նա մեր որդին է։ Մահվան վախը բնական է, մարդկայի՛ն է... Բոլորը չէ, որ ծնվում են այնքան ուժեղ, որ չվախենան պատերազմից, չվախենան կյանքը զոհելուց։ Ների՛ր նրան, աղաչում եմ։ Վերցնենք իրերը, վերցնենք այդ անիծյալ ոսկին ու հեռանանք այստեղից։ Կգնանք մի հեռու տեղ, կապրենք մեր հասարակ կյանքով՝ հեռու պատերազմներից ու աղմուկից։
​Բայց Մաքլաուդը լիովին այլ մտքի էր։ Լսելով փախուստի մասին՝ նա ավելի բորբոքվեց։ Զայրույթից կուրացած՝ ծեր լեռնականը սկսեց հարվածել արդեն իսկ ջարդված կահույքին, ոտքով փշրելով սեղանի մնացորդները։
​— Փախչե՞լ... — գոռում էր նա, և նրա ձայնը դղրդում էր պատերի մեջ։ — Մենք խայտառա՛կ եղանք, Էլսպե՛տ։ Մեր տոհմի պատիվը հողին է հավասարվել։ Ուր էլ գնանք, ուր էլ թաքնվենք, այս արյունոտ մեղքը մեր վրայից չենք լվանա։ Ես իմ ամբողջ կյանքն ապրել եմ ճակատը պարզ, իսկ հիմա իմ որդին դավաճա՞ն է։
​Այդ ընթացքում Էմմայի միտքը կայծակնային արագությամբ աշխատում էր։ Նա վերլուծում էր իրավիճակը ոչ թե որպես վախեցած աղջիկ, այլ որպես ռազմավար։ Նրա մտքին մի կարևոր հարց եկավ, և նա իր բարձր ու սառը ձայնով ընդհատեց ընտանեկան քաոսը.
​— Ալիստե՛ր, լսի՛ր ինձ։ Եթե դու մի ամբողջ ջոկատ ես հանձնել անգլիացիներին, և դրանց մեջ եղել են թե՛ հասարակ տղաներ, թե՛ հարուստ ընտանիքների զավակներ... Հաշվի առնելով նաև այն հսկայական ոսկին, որը քեզ տվել են... Ասա՛ ինձ, այդ ջոկատում գեներալներ կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կայի՞ն։
​Ալիստերը ամոթից նույնիսկ չնայեց Էմմայի կողմը։ Նա գլուխը ավելի սեղմեց մոր ուսին ու հազիվ լսելի ձայնով պատասխանեց.
​— Այո... դա մեծ և կարևոր ջոկատ էր։ Այնտեղ տարբեր տեսակի զինվորներ կային, նաև մեծ պաշտոններով մարդիկ։ Դրա համար էլ անգլիացիներն ինձ այդքան ոսկի տվեցին։
​Էմման հայացքը փոխադրեց Մաքլաուդի վրա, ով կանգ էր առել ու շունչը կտրած նայում էր իրեն։
​— Փախուստը տարբերակ չէ, — հաստատուն ասաց Էմման։ — Եթե այդ ջոկատում բարձրաստիճան մարդիկ են եղել, նրանց հարազատներն ու երկրի ղեկավարությունը ամեն ինչ կանեն ձեզ գտնելու համար։ Նրանք ունեն փող, ունեն ազդեցություն և զորք։ Դուք չեք կարող թաքնվել նրանցից։ Ավելին՝ այս պատմությունից ամբողջ գյուղը կտուժի։ Երբ նրանք գան այստեղ ու տեսնեն ձեր փախուստը, կմտածեն, որ գյուղացիները ձեզ թաքցնում են կամ չեն ուզում խոստովանել, թե ուր եք գնացել։ Ամբողջ մի գյուղ չես թաքցնի նրանցից։ Նրանք կտանջեն ու կսպանեն անմեղ մարդկանց՝ ձեր հետքը գտնելու համար։
​Մաքլաուդը քարացավ՝ գիտակցելով Էմմայի խոսքերի դաժան ճշմարտությունը։ Տանը կրկին լռություն տիրեց, բայց այս անգամ դա վախի լռություն էր։ Էմման կանգնած էր սենյակի մեջտեղում, աչքերը կկոցած։ Նա սկսեց լուրջ մտածել ելք գտնելու մասին։
​Մինչ տանը տիրում էր այս իսկական իրարանցումը, Ալիստերը մորը գրկած լռում էր, իսկ Էլսպետը շարունակում էր պնդել. «Թքա՛ծ գյուղի վրա, թքա՛ծ ամեն ինչի վրա, արագացրեք, փախչենք»։ Հայրը ամոթի ու կատաղության զգացումից խելագարվածի պես աջ ու ձախ էր քայլում սենյակում՝ քթի տակ անհասկանալի բաներ մրմնջալով։

Էմման երկար ժամանակ մտածում էր, բայց կարծես թե ոչ մի կատարյալ լուծում չկար։ Նա շատ լավ էր հասկանում, որ այդ վրեժխնդիր մարդիկ հաստատ չէին գոհանա միայն Ալիստերի սպանությամբ. նրանք կատաղությունից կարող էին սպանել նաև ծնողներին։ Թույլ տալ, որ սպանեն մի ընտանիքի, ով այդքան ջերմ ու հոգատար է եղել իր հանդեպ, Էմմայի համար անընդունելի էր։
​Մյուս կողմից՝ գյուղացիները, ովքեր առանց այդ էլ այս պատերազմական վիճակում հազիվ էին գոյատևում՝ չնչին ֆինանսներով, թողնել, որ մի հատ էլ ուրիշի սխալի պատճառով տուժեին, նույնպես ճիշտ որոշում չէր։ Ասել գյուղացիներին, որ օգնեն իրենց՝ այդ միտքն էլ հաջողության հեռանկար չուներ։ Գյուղացիները եթե իմանային ճշմարտությունը, հաստատ կնախընտրեին ընտանիքին հանձնել թշնամուն, քան թե կռվի դուրս գային մի ամբողջ ջոկատի դեմ։
​Ժամանակը քիչ էր, պետք էր արագ որոշում կայացնել և սկսել գործելը։ Եվ Էմման որոշեց։ Նա շրջվեց դեպի Մաքլաուդները և խիստ, հրամայական ձայնով ասաց.
​— Հավաքե՛ք ձեր իրերը և գնացեք Անգլիա։ Այս գյուղը մոտ է սահմանին։ Այնտեղ մի ծերունի կա՝ Էդվարդ անունով։ Սահմանին կձևացնեք, թե անգլիացի եք՝ այդ մարդու ազգակիցները։ Ես ձեզ կբացատրեմ նրա տան ճանապարհը։ Պարոն Էդվարդին կպատմեք իմ մասին, նա ձեզ կօգնի։ Արագացրե՛ք, ժամանակ չունենք։
​Ալիստերի հայրը ծանր քայլերով մոտեցավ Էմմային, նրա դեմքին տարակուսանք ու ներքին տանջանք կար.
— Բա դո՞ւ... դու ի՞նչ ես անելու։ Կամ գյուղացի՞ք... մեր պատճառով նրանք կտուժեն։ Ես չեմ կարող հանգիստ լինել այն մտքով, որ ինձնից հետո այստեղ դիակներ են փռվելու։ Էմմա՛, մենք կմնանք։ Ավելի լավ է ես մեռնեմ, քան թե հարևաններիս մահվան պատճառ դառնամ։
​Էմման նայեց ծեր լեռնականի աչքերին ու մեղմ ժպտաց.
— Դուք շատ հպարտ տղամարդ եք, և ձեր խոսքերը շատ ազնվական են, ես դա չափազանց հարգում եմ։ Բայց հավատացե՛ք ինձ։

Էմման արագ քայլերով գնաց դեպի սենյակ և այնտեղից դուրս բերեց իր թաքցրած, փայլուն սուրը։ Մոտենալով տղամարդուն՝ նա բարձրացրեց զենքը և շարունակեց.
— Ես հասարակ աղջնակ չեմ։ Այնպես որ, սա կլինի ևս մեկ մարտ իմ ասպետ դառնալու ճանապարհին։ Ու կներեք, որ ձեզ ստել եմ, չնայած որ դուք այդքան ջերմ էիք իմ հանդեպ... ես պարտքի տակ չեմ մնա։ Այնպես որ, հանգիստ գնացեք։
​Տղամարդը ապշած նայեց սրի շեղբին, ապա Էմմայի վճռական ու անվախ հայացքին։ Նրա մեջ արթնացավ իսկական ռազմիկի հարգանքը։ Նա շրջվեց դեպի որդին.
​— Ալիստե՛ր, վերցրո՛ւ մորդ, արագացրո՛ւ ու գնացեք։ Ես կմնամ Էմմայի հետ։ Երեխաների սխալների համար ծնողներն են պատասխանատու։
​Մաքլաուդը մոտեցավ դողացող տղային, ձեռքը դրեց նրա ուսին և խորը ձայնով ասաց.
— Տղա՛ս, մի՛ վախեցիր մեռնելուց, վախեցի՛ր սխալ ապրելուց։ Ես քո հայրն եմ, այնպես որ ներողություն խնդրիր Աստծուց, ոչ թե ինձնից կամ մորիցդ։ Ու այս օրը երբեք չմոռանաս... Իսկ հիմա արագացրե՛ք։
Ալիստերն ու մայրը, արցունքներն աչքերին ու վախը սրտերում, արագ հավաքեցին ամենակարևոր իրերն ու անձայն լքեցին տունը։​Տանը մնացած Էմման և Մաքլաուդը ժամանակ չկորցրին։ Սկսվեց տենդագին նախապատրաստությունը։ Ծեր լեռնականը դարբնոցից բերեց իր ամենամեծ կացինն ու մի քանի ծանր, որսորդական դանակներ։ Նրանք գտան նաև տակառի հաստ փայտե կափարիչը, որը Էմմայի թեթև ձեռքով ու կաշվե փոկերով վերածվեց ինքնաշեն, բայց ամուր վահանի։ Քարի վրայով սահող մետաղի կռինչը՝ դանակների ու կացնի սրման միապաղաղ ձայնը, լցնում էր սենյակը։ Նրանք լուռ էին, յուրաքանչյուրն իր մտքերի հետ՝ հոգեպես պատրաստվելով այն անհայտ ու դաժան մարտին, որն անխուսափելիորեն մոտենում էր։
​Սակայն սպասվածից շատ ավելի շուտ դրսից աղմուկ լսվեց։ Բայց դա լորդերի զորքը չէր։
​Էմման ու Մաքլաուդը զենքերը ձեռքներին դուրս եկան բակ և քարացան։ Տան դիմաց հավաքվել էր ամբողջ գյուղը՝ կանայք, տղամարդիկ, ծերեր։ Նրանց ձեռքերին փայտեր էին, եղաններ ու ջահեր։ Այն երեք տղամարդիկ արդեն հասցրել էին ամբողջ գյուղով մեկ տարածել Ալիստերի դավաճանության լուրը։ Գյուղացիները, սեփական կաշին ու հանգիստ կյանքը փրկելու վախից դրդված, եկել էին բռնելու «դավաճանների տոհմին», որպեսզի իրենց ձեռքով հանձնեն վրեժխնդիրներին։
​Ամբոխը կատաղած էր։ Տեսնելով Մաքլաուդին՝ մարդիկ սկսեցին գոռգոռալ, հայհոյել ու անպատվել։
— Դո՛ւրս եկեք, ա՛նիծյալ շնաբարոներ։ Ձեր լակոտը մեր տղաներին մսացու դարձրեց պատերազմում, իսկ դուք այստեղ թաքնվե՞լ եք։
— Դավաճա՛ն, անպիտա՛ն ծերուկ, քո արյունն էլ է փչացած։ Ձեր պատճառով մեր գյուղը պիտի վառվի՞։
— Մորթե՛լ է պետք սրանց, շան սատկացնել անել, որ լորդերը մեզ ձեռք չտան։ Դավաճանների՛ ցեղ, կորե՛ք մեր հողից։
​Մաքլաուդը, լսելով այս խոսքերը, գլուխը կախեց։ Նրա ուսերը կորացան ոչ թե վախից, այլ այն սաստիկ ամոթից, որն ուտում էր նրան ներսից։ Նա մի քանի քայլ առաջ արեց, ձեռքերը բարձրացրեց, իսկ ձայնը խեղդվում էր ցավից.
​— Հարևաննե՛ր, լսե՛ք ինձ, աղաչում եմ... Ներողությո՛ւն եմ խնդրում բոլորիցդ։ Ես չգիտեի, երդվում եմ՝ չգիտեի։ Եթե այս հարցը ուրիշ ձև չի լուծվում, ես համաձայն եմ։ Ինձ հետ վարվեք այնպես, ինչպես ուզում եք։ Կապեք ձեռքերս, տվեք նրանց, ինչ ուզում եք արեք, միայն թե ձեզ վնաս չգա...

Նա նայում էր Էմմային աչքերից մեկը սև էր մյուսը կապույտ որոնք փայլում էին  լույսի տակ։ Նրա դեմքը ծածկված էր սև գլխարկի ստվերով, հայացքը կոպիտ էր և անխիղճ։ Ձախ այտի վրայով ձգվում էր մի խորը, հին սպի՝ սկսվելով կապույտ  աչքի տակից և հասնելով մինչև մորուքի եզրը, որն ավելի էր ընդգծում նրա դաժանությունը։ Շուրթերը սեղմված էին չարագուշակ, հեգնական ժպիտով։ Նա հագած էր մուգ, կաշվե թիկնոց,  իսկ թիկունքում երևում էր ծանր սրի դաստակը։
​— Ինչպիսի՜ խոսքեր, բրավո՛, — ասաց նա, և նրա ձայնը հնչեց  լռության մեջ։
— Օրիո՛րդ, դուք հիանալիորեն կարողանում եք ստել ու մանիպուլյացիայի ենթարկել այս խեղճերին։ Բրավո՛։ Գրեթե հավատացի ձեր անկեղծությանը։
​Էմման բարկությունից սեղմեց սրի դաստակը, նրա աչքերում կրակ վառվեց։ Նա քայլ արեց առաջ՝ անվախորեն նայելով անծանոթի աչքերին։
«Իսկ դու ո՞վ ես...» — մտածեց նա, ապա բարձրաձայնեց. — Ու ինչն էր սուտ իմ խոսքերի մեջ՞։Նույնիսկ ասպետները, ովքեր պետք է անմեղ մարդկանց օգնեն, նրանց կողոպտում են։ Դո՞ւք էլ եք եկել ոսկու կամ արյան հետևից։
​Տղամարդը չարագուշակ ժպտաց, և նրա  աչքերը սառնությամբ լցվեցին։ Նա հանգիստ, սառնասրտորեն հանեց սուրը թիկունքից։
​— Օրիո՛րդ, — ասաց նա՝ ցածրացնելով ձայնը, — դուք շատ եք խոսում։ Հրավիրում եմ ձեզ մենամարտի։ Տեսնենք՝ ձեր սուրն այնքան սուր է, որքան ձեր լեզուն։
​Մարտը սկսվեց կայծակնային արագությամբ։ Անծանոթը հզոր էր, նրա հարվածները ծանր էին ու անխիղճ։ Էմման անում էր առավելագույնը՝ օգտագործելով իր ամբողջ ճարպկությունն ու ուժը հարվածները հետ մղելու և հակահարված տալու համար։
​Մինչ նրանք կռվում էին, տղամարդը չէր լռում։ Նա փորձում էր խոսքերով թուլացնել Էմմային, կծում էր ու վիրավորում նրան.
​— Դու ընդամենը աղջիկ ես, — ասում էր նա՝ հզոր հարված հասցնելով, որը Էմման հազիվ հետ մղեց վահանով։ — Քո տեղը խոհանոցում է, ոչ թե մարտի դաշտում։ Քո սուրը նույնիսկ թիթեռի չի վնասի։
​Էմման լուռ էր։ Նա իր ամբողջ ուժերն էր դնում հարվածների մեջ, բայց տղամարդու խոսքերը հասնում էին նրա ականջին։ Նա զգում էր, որ շփոթվում է, բայց մտքում սկսեց ինքն իր հետ խոսել։
​«Ճիշտ շնչի՛ր, Էմմա՛։ Մի՛ լսիր նրա խոսքերը, դրանք դատարկ են։ Կենտրոնացի՛ր շարժումների վրա, զգո՛ն եղիր։ Շունչ քաշի՛ր... արտաշնչի՛ր... Նայիր նրա աչքերին, տես հաջորդ հարվածը։ Ճիշտ շնչի՛ր... Մի՛ կորցնիր հավասարակշռությունը...»

​Կռվի թեժ պահին, երբ Էմմայի շունչը կտրվում էր, տղամարդը նորից բարձրացրեց ձայնը.
​— Ես քեզ սկզբից կսպանեմ, — ասաց նա՝ չարագուշակ հայացքով, — հետո կմտածեմ մնացածների մասին։ Ինձ ուղարկել են այս դավաճանների հախից գալ, ու ես շատ եմ սիրում սպանել ու տանջել մարդկանց։ Դու միայն առաջինը կլինես։
​Այս խոսքերը, փոխանակ թուլացնեին Էմմային, դարձան ևս մեկ պատճառ չհանձնվելու։ Նրա աչքերում կրակ վառվեց։ Նա զգում էր տղամարդու ուժը, բայց նրա սիրտը լցվեց անսասան վճռականությամբ՝ պաշտպանելու իրեն և այն մարդկանց, ում համար պատասխանատվություն էր ստանձնել։

Նա գնեց այն ամենը, ինչ անհրաժեշտ էր, խնամքով ամրացրեց Կայծակի թամբին և շարժվեց առաջ։
Էմման քայլեց անտառի ամենախոր ու անմատչելի արահետներով, մինչև որ գտավ կատարյալ վայրը։ Դա մի փոքրիկ, գեղեցիկ բացատ էր՝ շրջապատված հսկայական կաղնիներով, որոնց կողքով հոսում էր վճիտ ու սառնորակ մի առվակ։ Այստեղ ոչ միայն խաղաղ էր, այլև ապահով. ոչ ոք չէր կարող պատահական հայտնվել այս հեռավորության վրա։
​Նա վերցրեց կացինն ու անցավ գործի։ Առաջին անգամն էր, որ նա նման աշխատանք էր անում։ Ծառերի բները կտրելիս, ճյուղերը մաքրելիս և գերանները միմյանց վրա դասավորելիս նա բարձրաձայն քննարկում էր ամեն մի քայլը.
​«Ո՛չ, Էմմա, հիմքը պետք է ավելի ամուր անել։ Եթե գերանները ճիշտ չամրացնես, առաջին իսկ ուժեղ քամին կամ ձյունը կտապալի տանիքը։ Պետք է փոսեր փորել հենասյուների համար։ Ձեռքերս արդեն կոշտացել են, բայց սա էլ է մարտահրավեր։ Ասպետը պետք է կարողանալ ոչ միայն սուր շարժել, այլև իր ձեռքերով կյանք ստեղծել»։
​Էմման հարվածեց վերջին մեխին ու նայեց իր պատրաստած փոքրիկ, բայց հուսալի տնակին։ Դա նրա սեփական ձեռքերով ստեղծված ամրոցն էր։ Անցան օրեր Էմման մարզվում էր ,հաց սարքում,որս անում,երբեմն գնում էր գյուղեր օգնում տան հարցերով մարդկանց դիմացն կոպեկներ ստանում,փորձում էր վերքերը բուժել այդ ամենի հետ մեկտեղ ,իր գիտելիքները բուժող բույսերի նրան շատ էին օգնում։

Comments


​Ամբոխն ավելի կատաղեց ծերունու խոնարհումից։ Նրանք սկսեցին տարբեր իրեր՝ քարեր, ցեխի կտորներ ու փտած բանջարեղեն շպրտել Մաքլաուդի ու Էմմայի վրա։ Մի ծանր քար հարվածեց ծերունու ուսին, և նա երերաց։

​Էմման, տեսնելով այս ամենը, սիրտը կատաղությամբ լցվեց։ Նա բռնեց Մաքլաուդի թևից ու ձգեց դեպի իրեն.

—Պարոն Մաքլաո՛ւդ, ներս գնանք։ Տո՛ւն մտիր, սրանք իրենցից դուրս են եկել, անօգուտ է խոսելը։

​Բայց ծեր լեռնականը տեղից չշարժվեց։ Նա կարծես քարացել էր բակի մեջտեղում՝ պատրաստ ընդունելու իր համագյուղացիների ողջ հարվածներն ու հայհոյանքները։

​Տեսնելով նրա համառությունը՝ Էմման հասկացավ, որ չի կարող նրան մենակ թողնել։ Նա սեղմեց իր սրի դաստակը, կուրծքը առաջ տվեց ու կանգնեց Մաքլաուդի կողքին՝ դիմակայելով կատաղած ամբոխին։ Նա որոշեց մնալ դրսում և ամեն գնով փորձել հանդարտեցնել կուրացած մարդկանց, նախքան արյուն կհեղվեր։

Էմման հասկացավ, որ թույլ տալ, որ իրավիճակը ղեկավարեն վախն ու կատաղությունը, կնշանակի կործանել թե՛ Մաքլաուդին, թե՛ ամբողջ գյուղը։ Նա խորը շունչ քաշեց, սառնասրտությունը վերականգնեց և որոշեց գործել որպես իսկական ռազմավար։

​Նա մի քայլ առաջ արեց՝ կանգնելով Մաքլաուդի առջև։ Ապա վերցնելով իր վահանն ու սրի հակառակ կողմով հուժկու հարվածեց դրան։ Շաչյունը բակի մեջտեղում այնքան բարձր ու անսպասելի հնչեց, որ ամբոխի գոռգոռոցները մի վայրկյանում լռեցին։ Բոլորի հայացքները սևեռվեցին այս տարօրինակ աղջկան։

​Էմման բարձրացրեց սուրը և նայեց ամբոխին՝ նրա ձայնը հնչեց հաստատուն, կտրուկ ու հրամայական.

​— Լռե՛ք և լսե՛ք ինձ, հարևաննե՛ր։ Դուք հիմա կուրացել եք վախից, բայց մի պահ ձեր ուղեղով մտածեք։ Դուք ուզում եք հանձնել մի ծերունո՞ւ, ով ձեր կողքին ապրել է տարիներով, ում հետ դուք հաց եք կիսել ու նույն հողն եք մշակել։ Կարծում եք, թե լորդերի զորքը կգա այստեղ, կվերցնի Մաքլաուդին, ձեզ «շնորհակալություն» կհայտնի ու հանգիստ կգնա՞։

​Ամբոխի մեջ մի քանի հոգի սկսեցին իրար նայել։ Էմման շարունակեց՝ քայլ առ քայլ մոտենալով նրանց.

​— Լորդերի ու գեներալների համար դուք բոլորդ էլ նույն անարժեք գյուղացիներն եք։ Երբ նրանք գան ու տեսնեն, որ Ալիստերը փախել է, նրանք չեն հավատա, որ դուք ոչինչ չգիտեք։ Նրանք կմտածեն, որ դուք թաքցնում եք նրան։ Նրանք կվերցնեն Մաքլաուդին, բայց հետո կխլեն ձեր վերջին հացը, կվառեն ձեր տները, կտանջեն ձեր կանանց ու երեխաներին՝ տղայի հետքը գտնելու համար։ Մաքլաուդին հանձնելով՝ դուք ձեզ չեք փրկում, դուք պարզապես թշնամուն ցույց եք տալիս, որ թույլ եք ու պատրաստ եք ձեր միջից յուրաքանչյուրին զոհաբերել։

​Գյուղացիները քարացել էին։ Այն երեք տղամարդիկ, որոնք հրահրում էին ամբոխին, փորձեցին ինչ-որ բան գոռալ, բայց մարդիկ նրանց արդեն չէին լսում։ Էմմայի կեցվածքը, նրա ձեռքի պրոֆեսիոնալ սուրն ու սառը տրամաբանությունը ստիպեցին ամբոխին տատանվել։ Վախը վերածվում էր մտահոգության։

​— Եթե ուզում եք ապրել, — ավելացրեց Էմման՝ սուրը ցած դնելով, բայց հայացքը չթեքելով, — մենք պետք է պատրաստվենք։ Ոչ թե իրար միս ուտենք, այլ հասկանանք՝ ինչպես պաշտպանենք այս գյուղը, երբ վարձկանները գան։ Մաքլաուդն այստեղ է, նա ոչ մի տեղ չի փախչում։ Բայց հիմա ձեր զենքերը ոչ թե նրա, այլ ընդհանուր վտանգի դեմ ուղղեք։

​Ամբոխի միջից առաջ եկավ գյուղի երեցներից մեկը, նայեց Մաքլաուդին, ով դեռ գլուխը կախ կանգնած էր, ապա շրջվեց դեպի Էմման.

— Դու ո՞վ ես, աղջի՛կ, ու ի՞նչ ես առաջարկում մեզ անել։

Էմման խորը շունչ քաշեց՝ փորձելով հանդարտեցնել սրտի տրոփյունն ու գտնել ճիշտ բառերը գյուղի երեցի հարցին պատասխանելու համար։ Նա գիտեր, որ այս վայրկյաններից է կախված թե՛ Մաքլաուդի, թե՛ իր, թե՛ ողջ գյուղի ճակատագիրը։ Սակայն, նախքան նա կհասցներ բերանը բացել, օդում հանկարծակի հնչեց ծափահարությունների մի սառը, հեգնական ձայն։

​Բոլորը, ասես հրամանով, թեքեցին գլուխները ձայնի ուղղությամբ։ Ամբոխը երկյուղով հետ քաշվեց՝ ճանապարհ բացելով մի բարձրահասակ տղամարդու համար, ով հայտնվել էր ամենամութ անկյունից։

​Գյուղացիները վախենում էին խառնվել՝ տեսնելով այդ երկու հսկա ուժերին։ Նրանք շունչը պահած հետևում էին մարտին, որտեղ ամեն մի հարված կարող էր լինել վերջինը։

​Եվ հանկարծ, այն պահին, երբ քիչ էր մնում Էմման լուրջ վնասվածք ստանար, երբ տղամարդու սուրը պատրաստվում էր հասնել նրա կրծքին, Մաքլաուդը, հաղթահարելով իր վախը, նետվեց առաջ։ Նա բռնեց տղամարդու թևը՝ շեղելով հարվածը։

​Կռիվը վերածվեց երեքի դաժան մարտի։ Անծանոթը, կատաղած միջամտությունից, սկսեց հարվածել երկուսին էլ։ Էմման ու Մաքլաուդը փորձում էին համագործակցել՝ պաշտպանելով միմյանց և փնտրելով անծանոթի թույլ կողմը։ Կռիվը երկար ու հոգնեցուցիչ էր, երկուսն էլ ստացան տարբեր վնասվածքներ։

​Ի վերջո, երբ տղամարդը փորձեց հարվածել Մաքլաուդին, Էմման, օգտագործելով իր վերջին ուժերը, մի ճարպիկ շարժումով շրջանցեց նրան և սուրը խրեց նրա կողքի մեջ։ Տղամարդը քարացավ, սուրն ընկավ ձեռքից, և նա, առանց ձայն հանելու, տապալվեց գետնին։

Կռվի վերջում Էմման ուներ ճղված հատվածներ սրից իր մարմնի վրա և մի քանի կապտուկ։ Նրա դեմքը փոշոտ էր ու թաց քրտինքից, բայց աչքերում վառվում էր հաղթանակի կրակը։ Մաքլաուդը նույնպես վնասվել էր, բայց նա կանգնած էր՝ հպարտությամբ նայելով Էմմային։ Գյուղացիները լուռ էին՝ ապշած այս ամենից, ինչի ականատեսն էին եղել։

Գյուղացիները, ականատես լինելով այդ դաժան ու  մարտին, սարսափից ու ապշահարությունից քարացել էին։ Երբ անծանոթի մարմինն անկենդան ընկավ գետնին, ամբոխի մեջ վախը վերածվեց խուլ դժգոհության և օտարացման։ Ոչ ոք չմոտեցավ օգնելու կամ շնորհակալություն հայտնելու։

​Առաջ եկավ գյուղի երեցը և, ձեռքի փայտով ցույց տալով սպանված վարձկանին ու Մաքլաուդին, պաղ ձայնով ասաց.

​— Մենք ձեզ այլևս չենք ուզում տեսնել մեր գյուղում։ Ձեր ընտանիքն անեծք ու մահ բերեց այս տեղանքին։ Վերցրե՛ք ձեր իրերը, վերցրե՛ք այս դիակն ու կորե՛ք այստեղից։ Մենք չենք ուզում, որ այս սպանված ավազակի մարմինն մնա մեր հողում, և չենք ուզում, որ նրա ընկերները գան ու վրեժ լուծեն մեզնից։ Գնացե՛ք և ձեզ հետ տարեք այս ամբողջ արյունոտ պատմությունը։

​Գյուղացիները թիկունք դարձրին ու դանդաղ հեռացան՝ թողնելով նրանց մենակ։ Էմման հասկացավ, որ այս պատմությունն այս գյուղի համար իսկապես ավարտված է։ Այստեղ մնալն անհնար էր, և ոչ մի վտանգ այլևս չպետք է սպառնար այս մարդկանց։

​Էմման ու Մաքլաուդը չհակառակվեցին։ Նրանք պատրաստեցին Կայծակին, իսկ սպանված տղամարդու մարմինը կապեցին ձիու թիկունքին, որպեսզի տանեն և անտառում հողին հանձնեն։

​Նախքան ճանապարհ ընկնելը, Էմման մոտեցավ դիակին։ Ձմեռը ցուրտ էր, իսկ առջևում անհայտությունն էր։ Նա գիտեր, որ մեռած մարդուն իրերն այլևս պետք չեն։ Սառնասրտորեն նա վերցրեց տղամարդու ծանր, որակյալ սուրը, մի քանի ամուր որսորդական դանակները և հանեց նրա միայն վերին տաք հագուստը՝ թիկնոցն ու կաշվե բաճկոնը, որպեսզի հետագայում օգտագործի։

​Նրանք լքեցին գյուղը։ Անտառի խորքում, աղմուկից ու մարդկանցից հեռու, Էմման ու Մաքլաուդը միասին փոս փորեցին և թաղեցին անծանոթին։

​Այդ պահին Մաքլաուդը շրջվեց դեպի Էմման։ Նրա ձեռքին մնացել էին Ալիստերի բերած ոսկուց վերջին մի քանի դրամները։ Նա դրանք մեկնեց աղջկան.

— Վերցրո՛ւ, Էմմա։ Սա իմ երախտագիտությունն է քո քաջության համար։ Ես գնում եմ սահմանի կողմը՝ իմ ընտանիքին փնտրելու։ Մեր ճանապարհներն այստեղ բաժանվում են։

​Էմման վերցրեց ոսկին, սեղմեց ծերունու ձեռքն ու ճանապարհեց նրան։

Էմման անցավ սահմանամերձ մի փոքրիկ, աղմկոտ ավանի միջով, որտեղ նրան ոչ ոք չէր ճանաչում։ Նա պետք է խելամիտ ծախսեր Մաքլաուդի տված ոսկին։

​Քայլելով շուկայի շարքերով՝ նա մտքում անդադար հաշվարկներ էր անում ու խոսում ինքն իր հետ.

​
«Այսպես, Էմմա՛, քեզ պետք են գործիքներ, որոնցով հնարավոր է տնակ կառուցել։ Լավ կացին, սղոց, մեխեր և ամուր պարաններ։ Առանց դրանց անտառում ոչինչ չես անի։ Նաև պետք է թարմացնել հագուստը։ Այս ասպետական հանդերձանքը չափից ավելի է ուշադրություն գրավում։ Ինձ պետք է հասարակ, ամուր, տաք ու կաշվե հագուստ, որը չի պատռվի ճյուղերից ու կպաշտպանի անձրևից։ Ուտելիքից՝ չորահաց, լոբի, աղ և մի քիչ ձավարեղեն։ Այնպիսի բաներ, որոնք երկար են դիմանում և հեշտ է պատրաստել կրակի վրա»։