1. Պողպատե ժառանգություն

Chapter 16

Մաս 16։Քաջության դիմակի հետևում

Էմման ձիով դանդաղ մոտեցավ իր շքեղ տան դարպասներին։ Նրա վերադարձն այնքան անսպասելի էր, որ դրսում կանգնած պահակները, ցնցոտիների մեջ կորած, բայց հպարտ հայացքով աղջկան տեսնելով, միանգամից խառնվեցին իրար։ Նրանցից մեկն արագ վազեց ներս, որպեսզի լուրը հասցնի Մատիլդային և Ռոբերին։ Տանը վայրկենապես իրարանցում սկսվեց, և ծնողները շտապով դուրս եկան Էմմային դիմավորելու։
​Էմման, դեռ ձիու վրա նստած, մոտեցավ տան մեծ դռանը, որի դիմաց արդեն հավաքվել էր նրա ընտանիքը։ Նա ցած թռավ ձիուց և անմիջապես վազեց մոր գիրկը։ Մատիլդան ամուր սեղմեց աղջկան իրեն՝ աչքերից արցունքներ հոսեցնելով։ Հայրը՝ Ռոբերը, նույնպես անչափ ուրախ էր դստերը ողջ-առողջ տեսնելու համար, բայց, ցույց տալով իր խորը դժգոհությունը, որ երեխան ժամանակին գաղտնի փախել էր տանից, սառը նայեց Էմմային, ոչ մի բառ չասաց և, շրջվելով, հեռացավ ու մտավ տուն։
​Մատիլդան թեթևակի շոյեց Էմմայի դեմքն ու մեղմ ձայնով ասաց.
— Ոչինչ, աղջիկս… Հայրդ է։ Արի՛ ներս։
​Էմման մտավ տուն, երկար ու տաք լոգանք ընդունեց՝ փորձելով մաշկից մաքրել Շոտլանդիայի բանտերի ու անտառների փոշին։ Երբ նա քայլեց դեպի իր սենյակը և բացեց դուռը, նրան պատեց մի անհասկանալի, երկվության զգացում։ Սենյակը մնացել էր ճիշտ այնպիսին, ինչպիսին իր՝ տանից փախնելու օրն էր. յուրաքանչյուր իր իր տեղում էր։ Այս պատերը նրա համար հիմա թե՛ չափազանց հարազատ էին, և թե՛ միանգամայն օտար՝ այն ամենից հետո, ինչ նա տեսել ու զգացել էր դրսում։
​Այդ պահին սենյակի դուռը զգուշությամբ ծեծեցին։ Ներս մտան աղախինները՝ իրենց հետ բերելով շքեղ զգեստներ, որպեսզի օգնեն Էմմային հագնվել։ Էմման բոլորովին լուռ էր, թույլ էր տալիս, որ նրանք սանրեն իր մազերը, իսկ ինքը դեռ խորասուզված էր մտքերի մեջ. նա մտածում էր, թե ինչ է ասելու ծնողներին, ինչպես է բացատրելու իր անցած ճանապարհը և ինչ է լինելու իր հետ հետո։
​Այդ ընթացքում լորդի տանը իսկական իրարանցում էր տիրում։ Խոհանոցում բոլորը եռանդով համեղ ուտեստներ էին պատրաստում, քանի որ Մատիլդան ամբողջ տունը ոտքի էր հանել։ Նրա աղջիկը ողջ ու առողջ տուն էր վերադարձել, և դա նշել էր պետք։
​Մատիլդան հանդիսավոր քայլերով մտավ Էմմայի սենյակ։ Աղջիկը կանգնած էր լուսամուտի մոտ և նայում էր դուրս։ Մայրը մի պահ կանգ առավ՝ հիացած նայելով իր մեծացած դստերը։ Էմման հագել էր շքեղ հագուստ, մազերը գեղեցիկ հավաքված էին, բայց նրա հայացքը… հայացքը լրիվ այլ էր, շատ հեռու այն միամիտ աղջկանից, ում ինքը հիշում էր։
​— Էմմա՛, աղջիկս, շատ գեղեցիկ տեսք ունես,— հուզված ասաց Մատիլդան։
​Էմման շրջվեց ու թեթևակի ժպտաց.
— Դու էլ, մա՛մ։
​— Գիյոմն ու Բիանկան արդեն սեղանի մոտ են, գնա՛նք,— առաջարկեց մայրը։
​Էմման համաձայնության նշանով գլխով արեց, և նրանք միասին քայլեցին դեպի գլխավոր հյուրասենյակ։ Ճանապարհին Մատիլդան ցածր ձայնով ասաց.
— Էմմա՛, այսօր կարող ես ոչինչ չպատմել, բայց խոստացիր, որ վաղն անպայման ինձ հետ կկիսվես։ Ու եթե դեմ չլինես, ես կուզենայի, որ դու քո պատմությունը պատմեիր ոչ միայն ինձ մոտ…
​— Հա, ընտանիքի անդամներին էլ կասեմ, իհարկե,— պատասխանեց Էմման։ — Կարող եք բոլորդ լսել, գիտեմ, որ անչափ հետաքրքրում է ձեզ։ Ճիշտ է, մի փոքր դժվար կլինի ձեզ համար լսել այդ ամենը, բայց դե…
​Մատիլդան արագ ընդհատեց նրան.
— Հա, ընտանիքի մյուս անդամներին էլ կարելի է պատմել, եթե դու ինքդ ուզում ես, բայց ես բոլորովին ուրիշ մարդկանց նկատի ունեի։
​Էմման զարմացած նայեց մորը.
— Ու՞մ։
​— Քո բացակայության ժամանակ ես և հայրդ սկսեցինք շատ հաճախ վիճել, և ես մի օր սաստիկ բարկացա…
​— Իմ պատճառո՞վ եք վիճել։ Ինչի՞ համար,— անհանգստացավ Էմման։
​— Դա հետո կխոսենք։ Մի խոսքով՝ ես բարկացա և մի ակումբ բացեցի։ Այնտեղ, ի դեպ, քո ընկերներն էլ կան։ Այդ ակումբը կանանց համար է, ուժե՛ղ կանանց։ Հայրդ սկզբում այնպիսի բաներ էր ինձ ասում, որ ես ուղղակի գժվում էի։ Դրա համար էլ ամեն ինչ իր դիտավորյալ արեցի։ Բայց հետո, երբ բարկությունս հանդարտվեց, հասկացա, որ շատ լավ ու կարևոր գործ եմ սկսել։
​Էմմայի հոնքերը բարձրացան հետաքրքրությունից.
— Ու՞ւ՞ւ…
​— Ես էլ հորդ հիմար խոսքերը չեմ ուզում լսել, ոչ էլ որևէ այլ տղամարդու։ Ես կապացուցեմ, որ կանայք ոչնչով տղամարդկանցից հետ չեն մնում։ Հերի՛ք եղավ, ինչքան մեզ վերևից նայեցին։ Մաթեմատիկայից մի հարց ես տալիս՝ խառնվում են իրար, մենակ գոռալ գիտեն,— վրդովված, բայց հպարտ ասաց Մատիլդան։
​Լսելով մոր այս խոսքերը՝ Էմման չդիմացավ և սկսեց բարձր, անկեղծ ծիծաղել։ Դա նրա առաջին թեթևացումն էր այսքան ժամանակվա մեջ։
​Մատիլդան ձևացրեց, թե նեղացավ.
— Իա՜, մնում էր դո՛ւ վրաս ծիծաղեիր։
​— Մա՛մ, ես իրոք հպարտ եմ քեզանով,— ասաց Էմման՝ գրկելով մորը։ — Եվ մեծ հաճույքով ելույթ կունենամ այդ կանանց մոտ։
​Նրանք վերջապես հասան ճաշասենյակ և մոտեցան մեծ սեղանին։ Գիյոմը, տեսնելով քրոջը, տեղից վեր կացավ, և նրանք միմյանց շատ ջերմ ու կարոտով գրկեցին։
​— Կներես ինձ,— շշնջաց Էմման եղբոր ականջին։
​Գիյոմը ետ քաշվեց ու ժպտալով պատասխանեց.
— Այդ դո՛ւ ներիր, որ ունես մի եղբայր, ով քեզանից թույլ է… Չնայած հիմա ես շատ եմ փոխվել, արդեն կարող ենք մեկ անգամ էլ մրցել։
​— Հա, անպայման,— ժպտաց Էմման։
​Այդ պահին նրանց մոտեցավ Բիանկան.
— Բարի գալուստ տուն, Էմմա՛։
​Բիանկան թեթևակի համբուրեց ու գրկեց Էմմային, ապա քաղաքավարի մի կողմ քաշվեց։ Գիյոմը նորից մոտեցավ քրոջը՝ ձեռքին պահած մի ծանոթ իր։
​— Սա օրենքով քոնն է, չպետք է հետ վերադարձնեիր,— ասաց Գիյոմը և Էմմային մեկնեց այն սուրը, որը ժամանակին Էմման հաղթել էր իրենց մրցամարտում և խլել նրանից։
​Էմման վերցրեց սուրը, զգաց դրա ծանրությունն ու մեղմ ժպտաց.
— Չէ՛, լավ արեցի, որ թողեցի տանը… Հայրիկի սուրն էլ չպետք է վերցնեի։
​Նրանք բոլորով նստեցին սեղանի շուրջ։ Ռոբերը դեռ չէր եկել. նա դեռ ներսում խռոված էր ձևանում և ցույց էր տալիս իր դիրքորոշումը։ Սեղանի շուրջ հավաքվածները թեթևակի, ընդհանուր թեմաներից խոսեցին՝ խուսափելով ծանր հարցերից։ Ընթրիքից հետո Էմման, զգալով իր մարմնի ծանրությունը, բարձրացավ իր սենյակ, պառկեց մահճակալին և փորձեց վերջապես հանգիստ քնել։
Հաջորդ օրը Մատիլդայի կազմակերպած հավաքը լեփ-լեցուն էր։ Տան մեծ սրահում հավաքվել էին տարբեր տարիքի կանայք։ Ոմանք ազնվական ընտանիքներից էին, մյուսները՝ վաճառականների կանայք, իսկ մի քանիսը հասարակ քաղաքացիներ էին։ Բոլորին միավորում էր մեկ ընդհանուր, վառ հետաքրքրություն. նրանք ցանկանում էին սեփական աչքերով տեսնել ու լսել այն աղջկան, որի մասին արդեն ամիսներ շարունակ խոսում էր ամբողջ Ֆրանսիան։
​Իսկ Ֆրանսիան Էմմայի մասին գիտեր նրա հավատարիմ ընկերների շնորհիվ։ Երբ Էմման գաղտնի փախել էր տանից, ընկերները, սաստիկ անհանգստացած նրա կյանքի ու անվտանգության համար, սկսել էին ամեն տեղ պատմել նրա, նրա ուժի ու վճռականության մասին։ Նրանք լավ էին հասկանում, որ միայնակ աղջկա համար այդպիսի երկար ճանապարհորդությունը մահացու վտանգավոր էր։ Չիմանալով, թե ինչ կարող էր պատահել Էմմայի հետ, նրանք ցանկանում էին, որ հնարավորինս շատ մարդ իմանա նրա անունն ու դեմքը. դա յուրօրինակ միջոց էր աղջկան հեռվից պաշտպանելու, որպեսզի ցանկացած քաղաքում կամ նավահանգստում մարդիկ ճանաչեին ու ձեռք մեկնեին նրան։ Արդյունքում՝ Էմմայի պատմությունը տարածվել էր հրդեհի պես։Էմման մի պահ կանգ առավ դռան մոտ։ Նրա հայացքը սահեց ներկաների վրայով։ Առաջին շարքում նստած էին Մատիլդան, Կլարան, Մադլենը և լեդի Էլինորը։ Նրանք ժպտացին նրան՝ փորձելով քաջալերել։

Էմման խորը շունչ քաշեց և բարձրացավ փոքր բեմահարթակին։
Սրահը լռեց։
— Բարի օր,— հանգիստ սկսեց նա։— Մայրս ցանկանում էր, որ ես պատմեմ իմ ճանապարհի մասին։ Եթե իմ փորձը թեկուզ մեկիդ օգնի, ուրեմն այդ պատմությունն արժե պատմել։
Էմման պատմում էր ամեն ինչ՝ առանց որևէ դրվագ կոծկելու կամ զարդարելու։ Նրա ձայնը հնչում էր պատերազմ տեսած ռազմիկի պես, բայց միևնույն ժամանակ այնքան մաքուր ու ազնիվ, որ սրահում գտնվող կանանցից ոմանց աչքերն արդեն արցունքով էին լցվել։
​— Ես կարծում էի, թե կյանքիս ամենամեծ փորձությունը զենքին տիրապետելն ու ցրտին դիմանալն էր,— շարունակեց Էմման՝ հայացքով անցնելով ներկաների վրայով։ — Բայց իսկական փորձությունը սկսվեց այն ժամանակ, երբ ես հայտնվեցի շոտլանդական պալատում։ Այնտեղ, որտեղ ինձ վստահեցին արքայազնի կրթությունը, ես հասկացա, որ զենքից ավելի վտանգավոր բաներ կան՝ դավաճանությունը, սուտն ու մարդկային չարությունը։
​Նա պատմեց, թե ինչպես է իր հավատարմությունն ու հարգանքն իր ուսուցչի հանդեպ օգտագործվել իր դեմ։ Պատմեց բանտի մութ ու սառը պատերի, անարդար մեղադրանքների և այն մասին, թե ինչպես է իրեն հաջողվել փախչել, որպեսզի աչքերի մեջ նայի այն մարդուն, ում ուսուցիչ էր համարել։
Նա ոչ մի անգամ չբարձրացրեց ձայնը։
Ոչ մի անգամ չարտասվեց։
Նա պատմում էր այնպես, կարծես այդ ամենը ուրիշ մարդու հետ էր պատահել։
Բայց հենց դա էր ամենասարսափելին։
Երբ նա պատմեց, թե ինչպես էր Հենրին խոստովանել, որ ամիսներ շարունակ միայն վրեժի համար է իրեն մարզել, սրահում մի կին ձեռքով փակեց բերանը։
Մեկ ուրիշը չկարողացավ զսպել արցունքները։
Կլարան գլուխը կախեց։
Մադլենը լուռ բռնեց նրա ձեռքը։
Մատիլդան առաջին անգամ էր լսում դստեր ամբողջ պատմությունը։ Նրա աչքերից արցունքները անընդհատ հոսում էին, բայց նա ոչ մի անգամ չընդհատեց Էմմային։
Իսկ Էմման շարունակում էր պատմել նույն սառնասրտությամբ։
Երբ պատմությունն ավարտվեց, սրահում մի քանի վայրկյան քար լռություն տիրեց։
Հետո հանկարծ մի կին սկսեց ծափահարել։
Նրան միացավ երկրորդը։
Երրորդը։
Մի քանի վայրկյան անց ամբողջ սրահը ոտքի էր կանգնել։
Ծափահարությունները երկար չէին դադարում։
— Դուք ապացուցեցիք, որ կինը կարող է լինել նույնքան ուժեղ, որքան ցանկացած տղամարդ,— բարձրաձայն ասաց տարեց մի կին։
— Դուք մեր հպարտությունն եք,— ավելացրեց մյուսը։
Հետո սկսվեցին հարցերը։
— Չե՞ք վախեցել։
— Ո՞ր մարտն էր ամենադժվարը։
— Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ աղջիկներին։
— Եթե ամեն ինչ նորից սկսվեր, նույն ճանապարհը կընտրեի՞ք։
Էմման ժպտում էր և հերթով պատասխանում բոլորին։
— Վախեցել եմ։
— Շատ անգամ։

​Հենց որ նրա մատը դիպավ փոքրիկի ափին, երեխան բնազդաբար շարժվեց։ Նա բացեց իր չափազանց փոքրիկ մատները և անսպասելիորեն պինդ, ամուր բռնեց Էմմայի մատը։Էմմայի շունչը կտրվեց, բայց այս անգամ ոչ թե ցավից, այլ մի անսահման ջերմությունից։ Այդ փոքրիկ, տաքուկ ձեռքի հպումը ասես հարվածեց նրա ներսի ամբողջ մթությանը։ Իր ձեռքերն այլևս արյունոտ կամ կոպիտ չէին թվում։ Այդ պահին նա հասկացավ. «Լուին» իր համար այլևս միայն ցավի ու բանտի անուն չէր։ Այսուհետ Լուին այս փոքրիկ, անմեղ էակն էր, ով իրեն տուն էր կանչում։

​Գիյոմը, տեսնելով քրոջ դեմքի մեղմացումը, ցածրաձայն ծիծաղեց.
— Տեսնո՞ւմ ես, նա քեզ արդեն ճանաչեց ու բաց չի թողնում։
Էմման նայեց եղբորը, ու նրա դեմքին հայտնվեց այսքան ժամանակվա մեջ առաջին իսկական, խաղաղ ժպիտը։
​Բայց այդ ժպիտի հետ մեկտեղ, անսպասելիորեն, նրա աչքերը լցվեցին։ Մի տաք կաթիլ գլորվեց այտով ներքև, հետո՝ երկրորդը… Ու այդ պահից սկսած նա այլևս չկարողացավ կանգնեցնել արցունքները։
​Փոքրիկ Լուին դեռ ձիգ, ամուր բռնել էր նրա մատից, ասես զգում էր հորաքրոջ հոգու փոթորիկը և իր այդ փոքրիկ հպումով փորձում էր նրան պահել երկրի վրա։
​Էմման լաց էր լինում անաղմուկ, առանց հեկեկոցների, որպեսզի չարթնացնի երեխային։ Նրա ուսերը ցնցվում էին, իսկ արցունքներն անվերջանալի հոսքով թափվում էին ցած։
Գիյոմը լուռ հետևում էր քրոջը։ Նա ոչինչ չհարցրեց, չփորձեց սփոփիչ, դատարկ խոսքեր ասել։ Նա պարզապես մոտեցավ, իր մեծ, տաք ձեռքը դրեց Էմմայի ուսին ու թեթևակի սեղմեց։

Մի օր Էմման ուղղակի զբոսնում էր տան տարածքով և տեսավ որ բակում հայրական պահակախմբի տղաներն էին մարզվում։Նրանք դանդաղ, սովորական տեմպով հարվածներ էին փոխանակում։
​Էմման մոտեցավ, նրա հայացքը սառն էր ու կենտրոնացած։ Պահակները, տեսնելով լորդի աղջկան, ում մասին լեգենդներ էին պտտվում, հարգանքով կանգ առան։
​— Շարունակե՛ք,— կարճ կտրեց Էմման։ — Ես ձեզ հետ կմարզվեմ։
​Տղաներից մեկը՝ երիտասարդ ու բավականին ուժեղ մի զինվոր, ժպտաց, բայց զգուշությամբ առաջ եկավ։ Նա սուրը բարձրացրեց՝ կարծելով, թե դա հասարակ, թեթև մարզում է լինելու։ Սակայն հենց որ նրանց սրերը շփվեցին ու երկաթի կտրուկ զնգոցը տարածվեց բակում, Էմմայի ուղեղում ամեն ինչ վայրկենապես փոխվեց։
Էմմայի աչքերը վայրիացան, դեմքի մկանները լարվեցին։ Նրա հարվածներն անսպասելիորեն դարձան կատաղի, ծանր ու մահացու վտանգավոր։ Նա սկսեց հարձակվել այնպիսի արագությամբ ու դաժանությամբ, որ պահակը հազիվ էր հասցնում պաշտպանվել։ Տղան վախից գունատվեց, հասկանալով, որ Էմման հիմա իրեն կտրտելու է։
​— Լեդի Էմմա՛, կանգ առե՛ք։ Սա մարզում է,— գոռաց պահակը՝ ետ նահանջելով։
​Բայց Էմման չէր լսում։ Նա մի հուժկու հարվածով զենքը թռցրեց պահակի ձեռքից, ոտքով խփեց նրա ծնկին, տապալեց գետնին և սրի սուր ծայրը վայրկենապես դրեց նրա կոկորդին։ Նրա շունչը կտրվում էր, իսկ հայացքի մեջ ոչ մի մարդկային զգացմունք չկար։
​— Էմմա՛, կա՛նգ առ,— բակի մյուս կողմից վազելով մոտեցավ Գիյոմը և ամուր բռնեց քրոջ ուսերը։
Այդ ձայնից Էմման ցնցվեց։ Աչքերի առջևի մառախուղը ցրվեց։ Նա նայեց գետնին ընկած, վախից դողացող զինվորին, ապա իր սրին։ Նա սարսափեց սեփական անձից։
​— Կներես…— շշնջաց նա ու արագ քայլերով հեռացավ՝ թողնելով բոլորին ապշած ու վախեցած։

***

Մտքերը  մի փոքր ցրելու և տան պատերից փախչելու համար, Էմման որոշեց քաղաքում զբոսնել։ Ոտքով քայլելիս նա ուղղվեց դեպի իր հին ու հավատարիմ ընկերոջ՝ Ժյուլիենի արհեստանոցը։ Ժյուլիենը զենքագործ էր, հիանալի վարպետ, ով ժամանակին ամեն ինչ արել էր, որպեսզի Ֆրանսիայում մարդիկ իմանան Էմմայի պատմությունը և փնտրեն նրան։
Երբ Էմման ներս մտավ, արհեստանոցում տիրում էր ծանր, տաք օդ, վառարանի կրակը բոցկլտում էր, իսկ Ժյուլիենը մուրճով հարվածում էր շիկացած երկաթին։
​Տը՛նգ, տը՛նգ, տը՛նգ…
​Մուրճի յուրաքանչյուր կանոնավոր հարվածը Էմմայի գլխում արձագանքում էր որպես տագնապի ազդանշան։
Նա կանգնեց դռան մոտ, ձեռքերը ակամա սեղմվեցին բռունցք, իսկ ճակատին սառը քրտինք հայտնվեց։ Նա փորձում էր խորը շնչել, որպեսզի ուշագնաց չլինի։
​Ժյուլիենը շրջվեց, տեսավ Էմմային ու դեմքին միանգամից լայն, ջերմ ժպիտ հայտնվեց։ Նա ցած դրեց մուրճը, գոգնոցով սրբեց քրտնած դեմքն ու վազեց քրոջ պես սիրած ընկերուհուն ընդառաջ։
​— Էմմա՛, իմ խիզախ աղջիկ։ Վերջապես եկար,— Ժյուլիենն ամուր գրկեց նրան։
​Բայց Էմման սովորականի պես չպատասխանեց գրկախառնությանը։ Նրա մարմինը քարացած էր, փայտացած։ Ժյուլիենը ետ քաշվեց ու ուշադիր նայեց նրան։ Նա նկատեց, թե ինչպես են Էմմայի աչքերը անդադար փախչում սենյակի անկյուններով, ասես թաքնված թշնամի էր փնտրում, և թե ինչպես էր նա խուսափում վառվող կրակին նայելուց։
​— Էմմա՞… ամեն ինչ լավ՞  է։ Դու չափից ավելի լուռ ես,— անհանգստացավ Ժյուլիենը, նրան մոտեցնելով մի աթոռ։ — Նստի՛ր, ջուր տամ։
Նա վերցրեց ջրի բաժակը, բայց մատների դողը թաքցնելու համար այն երկու ձեռքով սեղմեց։
​— Ամեն ինչ լավ է, Ժյուլիե՛ն։Ես եկել եմ քեզ շնորհակալություն հայտնելու։ Մայրս պատմեց, թե դուք ինչ եք արել ինձ համար, ինչպես եք իմ անունը տարածել, որպեսզի ինձ պաշտպանեք։
​Ժյուլիենը նստեց նրա դիմաց, դեմքին հայտնվեց խորը ցավի արտահայտություն։ Նա հասկացավ, որ իրենց Էմման վերադարձել է մարմնով, բայց հոգով դեռ այնտեղ է։
​— Մենք սարսափած էինք, Էմմա՛։ Մենք չգիտեինք՝ ողջ ես, թե ոչ։ Ճանապարհները վտանգավոր էին, ու մենք մտածեցինք, որ եթե ամբողջ Ֆրանսիան քո մասին խոսի, ոչ մի լորդ կամ վարձկան չի համարձակվի քեզ ձեռք տալ, որովհետև բոլորի աչքը քո վրա կլինի։ Բայց ես տեսնում եմ… տեսնում եմ, որ այդ ճանապարհը քեզանից շատ մեծ գին է խլել։

— Գինը բարձր էր, Ժյուլիե՛ն։ Շատ բարձր։ Չգիտեմ՝ ես եմ վերադարձել... թե պարզապես ուրիշ մարդ է եկել իմ փոխարեն։

​Նա վեր կացավ, թեթևակի խփեց Ժյուլիենի ուսին, որպեսզի ցույց տա, որ ուժեղ է, և արագ դուրս եկավ արհեստանոցից, որովհետև մուրճի ու կրակի ձայնը նորից սկսում էին խեղդել իրեն։

Caught up

You're all caught up

This story is still being written. New chapters will appear here as they're published.

16 chapters so far · Updated 3d ago

Back to book

Comments


— Բայց քաջությունը վախ չունենալը չէ։ Քաջությունը վախենալով առաջ գնալն է։

Ժամեր անց վերջին հյուրերն էլ հեռացան։

Դուռը փակվեց։

Սրահում մնացին միայն Մատիլդան, Կլարան, Մադլենը, , լեդի Էլինորը և Էմման։

Ոչ ոք չէր խոսում։

Այդ լռությունը շատ ավելի ծանր էր, քան բոլոր նախորդ ծափահարությունները։

Էմման հերթով նայեց բոլորին։

Բոլորի հայացքներում նույն զգացումն էր։

Խղճահարություն։

Ցավ։

Անզորություն։

Էմման անմիջապես հասկացավ, թե ինչի մասին են մտածում։

Նա կտրուկ ծափ տվեց ձեռքերով։

— Դե՜, ինչո՞ւ եք ինձ այդպես նայում։

Ոչ ոք չպատասխանեց։

— Մի նայեք ինձ այնպես, կարծես հենց նոր հուղարկավորությունից եք եկել։

Կլարան թույլ ժպտաց։

— Ի՞նչ։

— Ես ողջ եմ,— ծիծաղելով շարունակեց Էմման։— Նայեք, երկու ձեռքս տեղում են... երկու ոտքս էլ... գլուխս էլ կարծես դեռ ուսերիս վրա է։

— Էմմա...

— Ի՞նչ «Էմմա»։ Ավելի լավ է մտածեք՝ այդքան պատմելուց հետո ինչքան սոված եմ։ Մա՛մ, հույս ունեմ գոնե այսքան կանանց հավաքելուց հետո մի բան էլ ուտելու եք պատրաստել։

Մատիլդան նույնպես փորձեց ծիծաղել, բայց աչքերից նորից արցունքներ գլորվեցին։

Լեդի Էլինորը, որ ամբողջ ընթացքում ոչինչ չէր ասել, հանգիստ նայեց Էմմային։

Նա միակն էր, ով հասկացավ։

Էմման կատակներ չէր անում, որովհետև ամեն ինչ լավ էր։

Նա կատակներ էր անում, որովհետև այլևս ուժ չուներ լաց լինելու։

Երեկոյան, երբ բոլորը գնացել էին, Էմման դուրս եկավ տան պատշգամբ։

Արևը մայր էր մտնում։

Բակում պահակները հերթափոխ էին փոխում։

Ամեն ինչ խաղաղ էր։

Այդ խաղաղությունը ժամանակին այնքան հարազատ էր թվում նրան։

Հիմա՝ ոչ։

Նա հենվեց քարե ճաղավանդակին։

Աչքերը փակեց։

Մի պահ նրան թվաց, թե հեռվից նորից լսում է շղթաների ձայնը։

Բանտախցի դռան ճռռոցը։

Հենրիի ձայնը։

«Սպանի՛ր ինձ...»

Էմման կտրուկ բացեց աչքերը։

Դատարկություն։

Միայն քամին էր շարժում ծառերի ճյուղերը։

Նա խոր շունչ քաշեց։

— Անցավ...— շշնջաց ինքն իրեն։

Բայց որքան էլ կրկնում էր այդ խոսքերը, հիշողությունները չէին հեռանում։

Նա նայեց իր ձեռքերին. դրանք դողում էին։ Ոչ թե թուլությունից կամ վախից, այլ այն սարսափելի, անտեսանելի լարվածությունից, որը բնավորվել էր նրա մարմնի մեջ այն օրվանից, երբ բանտի դռները փակվել էին իր հետևից։ Նա փորձեց ուժով սեղմել պատշգամբի քարե ճաղավանդակը, որպեսզի կանգնեցնի այդ դողը, բայց քարի սառնությունը նրան վայրկենապես ետ տարավ դեպի բանտախցի խոնավ հատակը։

​Այդ տարիներին ոչ ոք չգիտեր, թե ինչ է «հետտրավմատիկ սթրեսը»։ Եթե զինվորը կամ ռազմիկը ողջ էր վերադառնում պատերազմից, բոլորը կարծում էին, թե ամեն ինչ ավարտված է։ Մարդիկ չէին հասկանում, որ պատերազմը կարող է շարունակվել մարդու գլխի մեջ՝ առանց մի կաթիլ արյան, ամեն օր ու ամեն վայրկյան։ Էմման գիտելիքներով հարուստ էր, բայց նույնիսկ նա չէր կարողանում բացատրել, թե ինչու է սովորական, հանգիստ կյանքն իր համար դարձել իսկական տանջանք։

Ամեն մի մանրուք նրան թակարդն էր գցում.

Երբ աղախինը պատահաբար ձեռքից գցեց երկաթե սկուտեղը, և դրա շրխկոցն արձագանքեց միջանցքում, Էմման կայծակնային արագությամբ ձեռքը տարավ գոտկատեղին՝ սուրը քաշելու, և միայն մի քանի վայրկյան անց, սիրտը խենթի պես խփելով, հասկացավ, որ տանն է։

Երբ ընթրիքին մատուցեցին տաք, թարմ հացը, բոլորը հիանում էին դրա բույրով, իսկ Էմմայի կոկորդը սեղմվեց։ Այդ հոտը նրան հիշեցրեց Հենրիի խոսքերը.
«…ու միտքը, որ ես հաց եմ կիսում մի մարդու հետ…»
։ Նա ստիպված եղավ կուլ տալ պատառը, որպեսզի մայրը չնկատի իր դեմքի տատանումը։

​Նա ամեն ինչ անում էր դա ցույց չտալու համար։ Ժպտում էր, երբ պետք էր, պատասխանում էր հարցերին, բայց ներսում նա անդադար պատնեշ էր պահում, որպեսզի չփլուզվի։

​Երեկոյան, երբ հյուրերը վերջնականապես հեռացան, տանը տիրեց ընտանեկան հանդարտություն։ Մատիլդան, Գիյոմն ու Բիանկան նստած էին բուխարու մոտ։ Ռոբերը նույնպես միացել էր նրանց, բայց նստած էր մի փոքր հեռու՝ թերթելով ինչ-որ փաստաթղթեր և ժամանակ առ ժամանակ ծածուկ, խիստ, բայց անհանգիստ հայացք նետելով Էմմայի կողմը։ Հայրական հպարտությունն ու խռովությունը նրա ներսում կռիվ էին տալիս։

Այդ պահին միջանցքից լսվեց մի թույլ, նուրբ ձայն՝ երեխայի կանչ։ Բիանկան անմիջապես ժպտաց ու վեր կացավ, իսկ Գիյոմը հպարտությամբ նայեց քրոջը։

​— Էմմա՛, քեզ դեռ չենք հասցրել ասել,— ձայնը ցածրացնելով ասաց Գիյոմը։ — Դու արդեն հորաքույր ես։

​Բիանկան սենյակ մտավ՝ գրկում պահած մի փոքրիկ, սպիտակ բարուր։ Նա զգուշությամբ մոտեցավ և երեխային ցույց տվեց Էմմային։ Դա մի փոքրիկ տղա էր, մոտ երեք ամսեկան, խաղաղ քնած, հանգիստ շնչառությամբ։

​Էմման քարացավ։ Նա նայեց այդ անմեղ, մաքուր էակին, և նրա ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Այս փոքրիկ երեխան ծնվել ու ապրել էր այն ամբողջ ժամանակահատվածում, երբ ինքը Շոտլանդիայի ցրտին կռիվ էր տալիս կյանքի ու մահվան համար։ Կյանքը շարունակվել էր առանց իրեն։

— Լուի է անունը,— մեղմ ասաց Բիանկան։ — Ուզո՞ւմ ես գրկել։

​«Լուի…»

​Այդ անունը շանթահարեց Էմմային։ Օդը մեկ վայրկյանում սառեց նրա թոքերում։ Չէ՞ որ հենց այդ անունով էր նա ամիսներ շարունակ ապրել, շնչել ու պայքարել Շոտլանդիայում։ ընտանիքի անդամներին

պատմելիս նա միայն հպանցիկ հիշատակել էր, որ ստիպված է եղել տղայի կեղծ անուն վերցնել, որպեսզի ոչ ոք չկասկածի իր աղջիկ լինելը, բայց չէր տվել հենց
այդ
անունը։ Ու հիմա, սեփական տանը, իր եղբոր փոքրիկ որդուն կոչում էին այն անունով, որը Էմմայի համար դարձել էր իր կյանքի ամենամութ ու դաժան էջի խորհրդանիշը։

​— Էմմա՛, դե գրկի՛ր նրան,— ժպտալով ցածր ձայնով հորդորեց Գիյոմը՝ քրոջը մի փոքր առաջ մղելով։ — Նա քո եղբորորդին է։

​Էմման նայեց Բիանկայի ձեռքերում քնած երեխային, ու նրա աչքերի առաջ ամեն ինչ խառնվեց իրար։

Նա ակամա մի քայլ հետ գնաց, իսկ հայացքը մեխվեց սեփական մատներին։ Ձեռքերը դողում էին։ Նրան թվաց, թե իր ձեռքերը դեռ պատված են Շոտլանդիայի խոնավ բանտի կեղտով, Հենրիի տան մուրով ու այն վայրի գազանների արյամբ, որոնց ինքը ստիպված էր եղել մորթել ապրելու համար։ Այդ ձեռքերն իրեն այնքան կոպիտ, այնքան անեծքով լի ու արյունոտ թվացին այս երեք ամսեկան, անմեղ մաքրության ֆոնին, որ նա պարզապես սարսափեց երեխային դիպչելու մտքից։ Իր ներսի «Լուին» չափից ավելի կոտրված ու վտանգավոր էր այս նորածնի համար։

​— Չէ՛… ոչ հիմա, կներեք,— հազիվ շշնջաց Էմման՝ փորձելով ամեն գնով պահել ձայնի հավասարությունը, որպեսզի ներսի ճիչը դուրս չգա։ — Ես… ես պարզապես սաստիկ հոգնած եմ։

​Ռոբերը ցած դրեց թղթերը, նայեց աղջկա գունատ, ասես քարացած դեմքին ու ծանր, բայց արդեն ավելի փափուկ ձայնով ասաց.

— Գնա՛ հանգստացիր, Էմմա՛։ Դու երկար ճանապարհ ես անցել։ Այս տան պատերը պաշտպանված են։ Այստեղ քեզ ոչ մի վտանգ չի սպառնում։

Էմման արագ գլխով արեց բոլորին, շրջվեց և գրեթե վազքով քայլեց դեպի իր սենյակը։ Նա ներս մտավ, կտրուկ փակեց դուռը, թիկն տվեց դրան ու դանդաղ սահեց ցած՝ ծնկները սեղմելով կրծքին։ Մութ ու լուռ սենյակում, որտեղ ոչ ոք իրեն չէր տեսնում, նա ձեռքերով սեղմեց ականջները, որպեսզի լռեցնի իր ուղեղում արձագանքող անունը, բայց նույնիսկ հիմա նա լաց չեղավ։ Նա պարզապես նստած էր խավարում՝ դողալով ու սպասելով, թե երբ կգա առավոտը, որպեսզի նորից հագնի իր անվրդով դիմակը։

Գիշերվա լռությունը պատել էր լորդի մեծ տունը։ Էմման պառկած էր մահճակալին, աչքերը հառած առաստաղին, բայց քունը հրաժարվում էր գալ։

Չդիմանալով այդ ներքին ճնշմանը՝ նա վեր կացավ, ուսերին գցեց թեթև թիկնոցն ու դուրս եկավ սենյակից։ Նրան պետք էր պարզապես քայլել, զգալ, որ ինքն ազատ է և շղթայված չէ։

​Անձայն քայլելով միջանցքով՝ նա նկատեց, որ Գիյոմի և Բիանկայի սենյակի դուռը կիսաբաց էր, և այնտեղից մեղմ, տաք լույս էր ցոլում։ Էմման զգուշությամբ մոտեցավ ու ներս նայեց։

​Բուխարու մոտ, փոքրիկ օրորոցի կողքին նստած էր Գիյոմը։ Նրա հագին միայն պարզ շապիկ էր, վայրի ռազմիկի կեցվածքը լիովին անհետացել էր։ Նա մեծ հոգատարությամբ ու անսահման մեղմությամբ օրորում էր մահճակալը՝ հայացքը չկտրելով քնած երեխայից։

​Էմման կանգ առավ՝ զարմացած նայելով այդ տեսարանին։ Դա այն նույն Գիյոմն էր, ում հետ ինքը ժամանակին կատաղի մրցում էր սրերով, ով երբեք թույլ չէր տալիս իրեն խոցելի երևալ։ Իսկ հիմա նրա ամբողջ դեմքը ողողված էր մի տեսակ անսովոր խաղաղությամբ։

​Դռան թեթև ճռռոցից Գիյոմը շրջվեց։ Տեսնելով քրոջը՝ նա չսարսափեց, այլ միայն ջերմ ժպտաց ու ձեռքով արեց, որ ներս մտնի։

​— Դո՞ւ էլ չես քնում,— ցածրաձայն, համարյա շշուկով հարցրեց Գիյոմը, երբ Էմման անաղմուկ մոտեցավ նրան։

​— Չէ… քունս չի տանում,— պատասխանեց Էմման՝ նույնպես շշնջալով և հայացքը գցելով օրորոցի մեջ։ — Իսկ դո՞ւ։ Բիանկան ո՞ւր է։

​— Բիանկային ստիպեցի, որ գնա քնի։ Նա ամբողջ օրը ոտքի վրա է, հոգնել էր,— Գիյոմը թեթևակի օրորեց օրորոցը։ — Իսկ ես պարզապես չեմ հագենում նրան նայելուց։ Գիտե՞ս, Էմմա, երբ նա ծնվեց, իմ մեջ ինչ-որ բան հիմնովին փոխվեց։ Առաջ ես մտածում էի միայն պատերազմի, ուժի, հորեղբորս աչքին բարձրանալու մասին… Իսկ հիմա նայում եմ այս փոքրիկին ու հասկանում եմ, որ աշխարհի ամենամեծ ուժը նրան պաշտպանելու մեջ է։

Էմման լուռ լսում էր եղբորը։ Նա ակամա նկատեց, թե որքան է փոխվել Գիյոմը. հայր դառնալը նրան դարձրել էր շատ ավելի փափկասիրտ, բարի ու զգայուն։ Նրա ձայնի մեջ այլևս չկար նախկին կոպտությունն ու հպարտությունը։

​— Դու հրաշալի հայր ես դարձել, Գիյո՛մ,— անկեղծորեն ասաց Էմման։

​Գիյոմը նայեց քրոջ աչքերին։ Որպես ռազմիկ, նա զգում էր, որ Էմմայի հանգստության տակ ինչ-որ ծանր բան է թաքնված, բայց որոշեց չճնշել նրան հարցերով։

— Էմմա՛, ես գիտեմ, որ դու շատ բան ես տեսել դրսում։ Այն ամենը, ինչ երեկ պատմեցիր… ես զգում եմ, որ դա միայն մի մասն էր։ Եթե երբևէ ուզենաս խոսել, կամ եթե ներսդ այնքան ցավ լինի, որ չկարողանաս տանել, հիշի՛ր, որ ես քո եղբայրն եմ։ Ես միշտ քո կողքին եմ։

Էմմայի կոկորդը սեղմվեց։ Նա այդպես էլ ոչինչ չպատմեց իր խնդիրների, իր ներսի տագնապների ու այն մասին, թե ինչպես է իրեն խեղդում «Լուի» անունը։ Բայց եղբոր այս անկեղծ, փափուկ խոսքերից նրա ներսի սառույցը մի փոքր հալվեց։ Նա առաջին անգամ, տուն վերադառնալուց հետո, իրեն իսկապես հանգիստ ու պաշտպանված զգաց։

​Նա դանդաղ քայլ արեց դեպի օրորոցը։ Այս անգամ վախը չկարողացավ կանգնեցնել նրան։ Էմման կռացավ, նայեց փոքրիկ երեխային և, սիրտը թրթռալով, դանդաղ երկարեց իր ցուցամատը դեպի երեխայի բաց թաթիկը։