1. Պողպատե ժառանգություն

Chapter 15

Մաս 15։Նա, ում ես վստահում էի

— Էսօր էլի էն բորբոսնած հացն ա, հե՞րիք չի՝ էս նեխած ջրի հոտը շնչում ենք, մի հատ էլ սրանց պիտի կերակրենք
​— Ձենդ կտրի ու շերեփը տուր, ինչ տվել են՝ էդ էլ բաժանիր։ Սրանց մեկ ա մեկ է՝ ինչ կուտեն, մի քանի օրից էս հոտից էլ կպրծնենք։
​— Ի՞նչ ա եղել որ, էլի նոր հրամա՞ն կա վերևներից։
​— Պատերազմից լիքը գերիներ են բերում։ Թագավորն ուզում է բոլորին էստեղ լցնի, որ հետո մի օրվա մեջ, ժողովրդի աչքի առաջ բոլորին կախաղան հանի։ Թող տեսնեն՝ ով էս երկրի դեմ դուրս գա, ինչ օրն ա ընկնելու։ Մեր գործը շատանալու ա, իսկ աշխատավարձը նույնն ա մնում։
​— Լավ, բայց էդքան մարդու որտե՞ղ ենք տեղավորելու, ազատ բանտախցեր շատ չկա՞ն, սաղ լցված են։
​— Էդ դա՛րդ մի անի, շուտով սրանց բոլորին կմաքրենք, տեղը կազատվի նորերի համար։
Էմման, լսելով այս խոսակցությունը, մեխվեց տեղում։ Նա մոտեցավ թասին, վերցրեց հացի չոր կտորն ու սկսեց դանդաղ ծամել։ Բանտապահները նույնիսկ չէին էլ նայում կալանավորներին, նրանց համար սրանք արդեն դիակներ էին։
​«Ուրեմն սա է վերջը...— մտածեց Էմման, ու մի պահ նրա աչքերի առաջով անցան մանկության անհոգ օրերը, մոր խելացի խոսքերն ու հոր հպարտ ժպիտը։— Ինձ ուղղակի սպանելու են այս մութ անցքում։ Ո՛չ, ես թույլ չեմ տա, որ ինձ անասունի պես մորթեն։ Մեկ է՝ կա՛մ էստեղ կմեռնեմ, կա՛մ ջրում։ Ավելի լավ է ռիսկի դիմեմ»։
​Այդ օրվանից սկսած՝ Էմման սկսեց մարզվել ավելի ակտիվ ու կատաղի, քան երբևէ։ Նա հասկանում էր, որ հաջողության հասնելու համար իրեն պետք է կայծակնային արագություն և անմարդկային թոքերի ուժ։ Նա խորը շունչ էր քաշում, սեղմում շրթունքներն ու վայրկյաններ, րոպեներ շարունակ պահում շնչառությունը՝ մինչև աչքերը մթնեին։ Նա ստիպում էր իր մկաններին աշխատել արագ, օդում կատարելով լողալու շարժումներ, որպեսզի սառցե ջրի մեջ մարմինը չփայտանա ու չդավաճանի իրեն։ Ամեն մի վարժություն անելիս նա ինքն իրեն կրկնում էր. «Արագ... ավելի արագ... թոքերդ պետք է դիմանան»։
Անցավ երկու շաբաթ։
​Մի առավոտ Էմման լսեց միջանցքում վազող զինվորների քայլերն ու իրարանցումը։ Նրանք գոռում էին, որ մի քանի ժամից գերիների առաջին խմբաքանակը կհասնի բանտ, և հրամայված է մաքրել հին բանտարկյալներին։
​Ժամանակը սպառվել էր։
​Էմման վերցրեց իր վերջին հացի կտորը, կերավ, հետո ծնկի եկավ պատի մոտ, նա խաչակնքեց, կարճ աղոթք արեց ու մոտեցավ ստորգետնյա գետին։
​«Սա իմ միակ ելքն է։ Ես պիտի ապրեմ»։
Ջուրը նույնքան դաժան էր, բայց այս անգամ Էմմայի սրտում վախ չկար, կար միայն ապրելու տենչ։ Նա արագ լողաց առաջ, հասավ այն կետին, որտեղ առաստաղը լիովին ցածրանում էր, խորը շունչ քաշեց ու սուզվեց քարե պատի տակ։
​Լույս չկար։ Միայն սև, կատաղի ջուր, որը փորձում էր նրան ետ շպրտել։ Էմման մկանների գերմարդկային ուժով թփրտում էր ջրի տակ՝ ձեռքերով հրելով սառը քարերը։
​Մեկ րոպե... երկու րոպե...
​Թոքերը սկսեցին այրվել։ Օդի պակասից ուղեղը սկսեց ցնորքներ տեսնել։ Ջուրը կարծես շշնջում էր. «Հանձնվի՛ր, բաց թող շունչդ, վերջ տուր տանջանքներին»։
​«Ո՛չ,— գոռում էր Էմման իր մտքում, երբ աչքերի առաջ եկան իր երազանքները,— ես դեռ ասպետ պիտի դառնամ։ Ես պիտի իմ տունը պաշտպանեմ։ Ես չեմ կարող մեռնել այս անիծված քարերի տակ։ Մի քիչ էլ... ընդամենը մի քիչ էլ, ու ամեն ինչ լավ կլինի»։
​Նա զգաց, որ մկանները թուլանում են, գիտակցությունը կորչում է, իսկ պատը դեռ չէր վերջանում։ Ջուրը բռնի ուժով սկսեց լցվել նրա կոկորդը, նա սկսեց խեղդվել։ Վերջին, հուսահատ շարժումով նա ձեռքը բարձրացրեց վեր և... քարի փոխարեն զգաց դատարկություն։
​Էմման ամբողջ ուժով մարմինը հրեց դեպի վեր։
​— Ա՜խխխ...— նա դուրս թռավ ջրի մակերես, ագահորեն օդ շնչեց, հազաց, ջուրը դուրս թքեց թոքերից։
Չնայած նա դեռ քարանձավի մեջ էր, բայց սա այն նեղ, սարսափելի պատժախուցը չէր։ Այս տարածքը հսկայական էր, ընդարձակ ու անհամեմատ ավելի լուսավոր։ Ստորգետնյա գետը, որով նա լողացել էր, այստեղ արդեն դանդաղեցնում էր իր ընթացքը, քանի որ քարանձավն աստիճանաբար ավարտվում էր, ու նրա առջև բացվում էր վեհաշուք երկինքն ու փարթամ անտառը։
​Այդքան ամիսներ կատարյալ մթության մեջ մնալուց հետո Էմմայի աչքերը սաստիկ լարվել էին։ Բնական լույսի անգամ ամենաթույլ շողերը կուրացնում էին նրան։ Նա ստիպված եղավ ձեռքով ծածկել դեմքը, կիսախուփ անել կոպերն ու սպասել. նրան որոշակի ժամանակ պետք եկավ, որպեսզի աչքերը կամաց-կամաց ընտելանան ու սովորեն այս պայծառ լույսին։
​Երբ տեսողությունը վերականգնվեց, նա սողալով դուրս եկավ քարանձավի կամարի տակից։ Ամբողջովին ուժասպառ, բայց արդեն լիովին ազատ՝ Էմման թուլացած տապալվեց  փափուկ խոտերի վրա ու թույլ ժպտաց։ Նա հաղթել էր մահվանը։
Նա դժվարությամբ վեր կացավ, հայացքով չափեց անծանոթ տեղանքն ու քայլերը ուղղեց դեպի անտառի խորքը։ Նա քայլում էր երկար, մինչև որ հեռվում նկատեց փայտահատների մի խումբ։ Թաքնվելով ծառերի հետևում՝ նա սկսեց լսել նրանց զրույցը և տեղանունները, ինչի շնորհիվ կարողացավ կողմնորոշվել, թե աշխարհագրորեն որտեղ է գտնվում և ուր պետք է գնա։ Նա պալատից ու բանտից բավականին հեռու էր ընկել, բայց հիմա գիտեր ճիշտ ուղղությունը։
​Այդ պահից սկսվեց նրա երկու-երեք օր տևող դաժան ճանապարհորդությունը։ Առանց զենքի, Էմման ստիպված էր գոյատևել վայրի անտառում։ Նա սնվում էր հապալասով, ուտելի արմատներով, իսկ գիշերները թաքնվում էր ծառերի փչակներում կամ չոր տերևների տակ՝ սրտի դողով լսելով գիշատիչների ոռնոցը։ Բայց ասպետական կամքն ու ապրելու համառությունը նրան առաջ էին մղում։
​Վերջապես, երրորդ օրվա վերջում, ծառերի արանքից երևաց մի փոքրիկ, հարմարավետ ու խաղաղ փայտե տնակ։ Այն կորած էր անտառի ամենախորը թավուտում։ Էմման կանգ առավ, խորը շունչ քաշեց, փորձեց մատներով մի քիչ կարգի բերել իրեն և զգուշությամբ շարժվեց առաջ։
​Նա մոտեցավ, ձեռքը դրեց հնամաշ փայտե դռանն ու կամաց հրեց այն։ Տնակի ներսում կատարյալ լռություն էր տիրում։ Ոչ մի ձայն, ոչ մի շարժում։
​Էմման մի քանի քայլ արեց դեպի առաջ։ Տան մեջտեղում դրված էր փայտե սեղան, իսկ դրա վրա՝ սառը ջրով լի կավե կուժ։ Տեսնելով ջուրը՝ նա մոռացավ ամեն ինչ։ Նա վազեց սեղանի մոտ, երկու ձեռքով վերցրեց ծանր կուժն ու ագահորեն սկսեց խմել։ Ջուրը հոսում էր նրա կոկորդով, թափվում կրծքին... նա վաղուց, շա՜տ վաղուց այսպիսի մաքուր ու անուշահամ ջուր չէր խմել։
​Երբ կուժը դատարկվեց, նա շրջվեց, ու սենյակի անկյունում դրված հայելու կտորի մեջ մի պահ երևաց նրա արտացոլանքը։ Էմմայի տեսքը սարսափելի էր։ Նա այնքան էր նիհարել, որ այտոսկրերը սուր դուրս էին ցցվել, իսկ անքնությունից ու տանջանքներից աչքերի տակ մուգ, սև շրջանակներ էին գոյացել։ Ամբողջ մարմինը պատված էր բանտապահների ծեծի կապտուկներով ու գետի քարերին հարվածելուց մնացած քերծվածքներով։
Հագուստը վերածվել էր կեղտոտ, ցեխոտ ու ճղճղված ցնցոտիների, իսկ երբեմնի գեղեցիկ մազերը հիմա գզգզված էին, փոշոտ ու կեղտից կոշտացած։ Նա այլևս նման չէր պալատական հպարտ օրիորդի։
​Բայց նրա աչքերում դեռ վառվում էր վտանգավոր կայծը։ Էմման հասկացավ, որ տնակում կարող է մարդ լինել, իսկ ինքն անպաշտպան է։ Նա արագ շարժվեց դեպի խոհանոցի անկյունը, սեղանից վերցրեց խոշոր, սուր դանակը, զգուշությամբ սեղմեց ափի մեջ ու դանդաղ, անաղմուկ քայլերով շարժվեց դեպի խորքում գտնվող փակ սենյակը։
Մահճակալին ինչ-որ մեկը քնած էր։ Նրա յուրաքանչյուր շարժումը հաշվարկված էր ու սառը. ամիսների տանջանքները սպանել էին նրա միջի վախը։ Նա մոտեցավ անկողնուն, կռացավ ու սուր դանակի շեղբը պահեց քնած մարդու վզին՝ շատ մոտ։ Էմմայի դեմքը լցված էր դաժանությամբ, իսկ աչքերում անգութ կայծեր էին վառվում։
— Արդեն տեսիլքներ եմ տեսնում… եկել է ժամանակս։
​Էմման դանակը միլիմետրով ավելի մոտեցրեց նրա կոկորդին ու սառը, ցածր ձայնով ասաց.
— Ես տեսիլք չեմ, այլ իրական եմ, ուսուցի՛չ։
​Հենրիի դեմքին մի ակնթարթում հայտնվեց ապշանք, որին հաջորդեց տաք ժպիտը։ Նրա ծեր, կնճռոտված աչքերից արցունք հոսեց.
— Ես էլ մտածում էի՝ կգա մի պահ, որ կկարողանամ էլի նայել իմ սիրելի աշակերտի աչքերին… Գիտեմ, Էմմա՛, որ ինձ ատում ես, բայց ես անզոր, ծեր մարդ եմ, ոչինչ չէի կարող անել։ Ոտքս ջարդվելուց հետո լրիվ կոտրվեցի… էհ, ծերություն, ոչինչ չես փոխի։ Ես արեցի ամենը, որ քեզ բանտից ազատեի, բայց ինձ դուրս վռնդեցին պալատից։ Հետո ընկա անկողին ու սենց մենակ սպասում էի մահվան, ու հանկարծ հայտնվեցիր դու՝ իմ հրեշտակը։
​Լսելով այս խոսքերը՝ Էմմայի ներսում զայրույթի այնպիսի ալիք բարձրացավ, որ դանակը բռնած ձեռքը սկսեց տեսանելիորեն դողալ։ Իսկ Հենրին ընդամենը նայում էր նրան՝ խորը ջերմությամբ ու կարոտով։
​Էմման մի կողմ տարավ դանակը։ Նա հասկացավ, որ չի պատրաստվում արյուն թափել այս խճճված խաղում։ Նա սառն հայացքով վերջին անգամ նայեց հնամաշ անկողնում պառկած ծերունուն, ետ քաշվեց ու ծանր նստեց սենյակի անկյունում դրված փայտե աթոռի վրա։

— Ես եկա Շոտլանդիա, որ գտնեմ հանրահայտ ասպետի, որի մասին լսել էի,— դատարկ ու հոգնած ձայնով սկսեց խոսել Էմման։ — Ինձ ասել էին, որ նա շատ իմաստուն է, վեհափառ հոգով և մարմնով ուժեղ տղամարդ։ Նա կարողանում է առաջին հայացքից հասկանալ մարդու հոգին, բարի է, բարյացակամ ու միշտ օգնում է դժվարության մեջ հայտնվողներին։ Ես, երբ լսեցի նրա մասին, ասացի՝ «Աստվա՛ծ իմ, կա այս աշխարհում իմ պես մեկը, բայց նա ավելի փորձառու և կյանք տեսած մեկն է, և ես պարտավոր եմ նրա հետ հանդիպել»։ Ես գտա Շոտլանդիայում ինձ ուսուցիչ… Իզուր չէր իմ այդքան անցած ճանապարհը։ Ես կասեի, որ հիմա ամեն ինչ անելու եմ, որ գտնեմ այդ ասպետին, որ արդեն պատրաստ եմ նրա դիմաց կանգնել, բայց արդեն դա իմաստ չունի։ Ես որոշել եմ վերադառնալ տուն։ Այն, ինչ եղավ ինձ հետ Շոտլանդիայում, ինձ թվում է՝ իսկական մեծ ու ուժեղ դաս էր, որը հավերժ կմնա իմ սրտում։ Ու հենց Շոտլանդիա՛ն դարձավ այն ուսուցիչը, ում ես փնտրում էի։
Հենրին խորը հառաչեց, նրա դեմքին հպարտություն հայտնվեց.
— Ախ, Էմմա՛, որքա՜ն ես մեծացել… Ես հպարտ եմ քեզանով, անկեղծ։ Եվ անչափ շնորհակալ եմ, որ կարողացա քեզ հետ ծանոթանալ։ Որ մահանամ, դիակս կթաղես տան կողքի հատվածում. կգտնես այդ տեղը, հեշտ է, ես վաղուց էի պլանավորել այդտեղ թաղվելը։ Դարակիս մեջ մի թղթի կտոր կա, աղոթք է գրված, թաղելուց հետո դա կկարդաս։ Սա է քո ուսուցչի վերջին ցանկությունը։
​Էմմայի շրթունքներին հայտնվեց մի սառը, հեգնական ժպիտ.
— Մինչև վերջ եք խաղալու ձեր դե՞րը։ Ուղղակի չեմ կարողանում հասկանալ իմաստը… Ինչու հենց ես՞։ Ինչու ինձ հետ՞։
​Հենրին շփոթված նայեց նրան, ասես չէր հասկանում, թե ինչի մասին է խոսքը.
— Չեմ հասկանում ասածներդ, Էմմա՛։ Ինչ է պատահել քեզ հետ՞։ Շատ դաժան են վարվել քեզ հետ՞… միգուցե հոգեկան աշխարհդ քանդվե՞լ է։

_Ֆրեյզեր Մաքլայն։

Էմմայի շուրթերից հնչած այդ անունը ասես պայթեց սենյակի լռության մեջ։
Հենրին միանգամից շփոթվեց։ Նրա դեմքի ջերմ ու խղճուկ արտահայտությունը վայրկենապես անհետացավ, իսկ աչքերի մեջ հայտնվեց այնպիսի սարսափ, որը նա ոչ մի կերպ չկարողացավ թաքցնել։ Նրա մատները, որոնք քիչ առաջ թույլ ընկած էին վերմակին, ակամա սեղմվեցին։
​Էմման, չհեռացնելով իր սառը, անդրդվելի հայացքը ծերունուց, շարունակեց.
— Ես հանդիպեցի նրան… Շատ հետաքրքիր զրույց ունեցանք, որից հետո որոշեցի Ֆրանսիա գնալուց առաջ անպայման տեսնվել ձեզ հետ։
​Հենրիի կոկորդը չորացավ։ Նա դժվարությամբ կուլ տվեց բերանում հայտնված դառը թուքը, իսկ հայացքը փախցրեց պատից կախված հին պատկերին։ Նա հասկացավ, որ իր բոլոր խաղաթղթերը բացվել են, և այլևս անօգուտ է խղճահարություն խաղալը։
​— Ամբողջ ճանապարհին ես պատկերացնում էի, թե ինչպես եմ սպանելու ձեզ,— ցածր, բայց սարսուռ ազդող ձայնով ասաց Էմման ու մի փոքր առաջ թեքվեց աթոռի վրա։ — Բայց ես ձեզանից միայն մի բան եմ ուզում. տվե՛ք իմ հարցերի պատասխանները։
Հենրին մի քանի վայրկյան լուռ մնաց, ասես ուժերը հավաքում էր իր վերջին դիմադրության համար։ Նա թեքեց գլուխը, նայեց Էմմայի ձեռքի դանակին ու հարցրեց.
— Իսկ եթե չհամաձայնվե՞մ։
​Էմմայի դեմքին ոչ մի մկան չշարժվեց։ Նա թեթևակի բարձրացրեց դանակը, որի շեղբի վրա սենյակի թույլ լույսը փայլատակեց.
— Ուրեմն տենց թող լինի…
​Սենյակում տիրեց շնչահեղձ անորոշություն։ Հենրին հասկացավ, որ իր դիմաց կանգնած է ոչ թե այն միամիտ աղջնակը, ում կարելի էր հեշտությամբ խաբել, այլ մի իսկական, վտանգավոր ռազմիկ, ով անցել է մահվան միջով և այլևս ոչինչ չունի կորցնելու։




Էմման շարունակեց անդրդվելիորեն նայել Հենրիին։ Նրա ձայնը հնչում էր հանդարտ, բայց այդ հանդարտության տակ թաքնված էր ամիսների կուտակված կատաղությունն ու հիասթափությունը։
​— Քանի որ դուք չեք սկսում խոսել և պատմել ձեր մասին, ես կսկսեմ պատմել այն, ինչ արդեն իմացել եմ,— ասաց Էմման՝ դանակի ծայրով թեթևակի օդում նախշեր գծելով։ — Եթե որոշ բաներ բաց թողնեմ, կարող եք ավելացնել։ Դուք ծնվել եք հասարակ ընտանիքում, ինչպես պատմել էիք ինձ։ Ունեցել եք մանկության ընկեր, ում հետ անցել եք շատ բաների միջով ու դարձել ասպետ։ Այդ ընկերը ձեզ հետ վատ վարվեց, մեջքից հարվածեց, և դա եղավ ձեր ասպետ դառնալու վերջը… Ինչ խոսք, շատ հուզիչ պատմություն էր։ Երբ առաջին անգամ պատմեցիք ձեր կյանքի ու այդ ընկերոջ մասին, ես ձեր պատմածով անցա այդ բոլոր էմոցիաների միջով։ Խղճացի ձեզ, թե որքան անարդար է վարվել կյանքը ձեր հանդեպ։
​Հենրին խորը հառաչեց ու գլուխը կախեց.
— Հա… կյանքը իմ հանդեպ իրոք շատ դաժան է վարվել։
​Էմմայի դեմքին մի պահ հայտնվեց դառը ժպիտ.
— Ես երբ բանտից դուրս եկա, որոշեցի, որ առաջինը պետք է գտնեմ այն շոտլանդացի ասպետին, ում համար եկել-հասել էի այս երկիր։ Կարծում էի՝ շատ ժամանակ կպահանջվի նրան գտնելու համար, բայց պատահական, երբ ճանապարհն էի հարցնում մի անծանոթ անցորդից, պարզվեց՝ նա հենց այն մարդն է, ում փնտրում էի։ Օ՜յ, կներեք, շեղվեցի պատմությունից, չէ՞ որ ես ձեզանից էի խոսում։ Շարունակեմ… Պատկերացնո՞ւմ եք,

Հանկարծ Հենրին սկսեց բարձր, կերկերուն ձայնով ծիծաղել։ Այդ ծիծաղը նման էր չար ոգու հռհռոցի։

— Հետո իմացա, որ թագաժառանգի հետ անհետացել ես… Եկել, իմ վրա սուր էին պահել, թե բա՝ ո՞ւր է որդիդ,— Հենրին լպիրճ, լկտի ձևով ծիծաղում էր, թքի կաթիլները թռչում էին շուրթերից։ — Ես էլ ասացի, որ իրականում դու իմ որդին չես, այլ աղջիկ լրտես ես Անգլիայից, ով իմ տունն է ներխուժել ու ինձ պատանդ վերցրել իր մոտ։ Ասեցի, որ վախից եմ խաբել բոլորին, քանի որ երեխաներիս կալանավորել էիր ու բաց չէիր թողնում։ Ասեցի, որ քո գլխավոր նպատակը արքայազնին վերացնելն է ու պալատից ինֆորմացիա կորզելը…
Հենրին շարունակում էր բարձր ծիծաղել, նրա խզված ձայնը դողալով արձագանքում էր խոնավ տան պատերի մեջ։
​Էմմայի մի աչքից դանդաղ գլորվեց մի տաք արցունք, բայց դա թուլության արցունք չէր։ Նրա ամբողջ դեմքը լցված էր այնպիսի սարսափելի զզվանքով ու անսահման ատելությամբ, որ սենյակում օդը ասես սառեց։ Նա նայում էր իր «ուսուցչին» և չէր տեսնում ոչ մի մարդկային գիծ. նրա դիմաց նստած էր միայն մի փտած, դաժան հրեշ։
Հենրին խորը շունչ քաշեց, մեջքն ուղղեց և հպարտ, լկտի հայացքով նայեց Էմմային.
— Դե ինչ, սպանիր ի՛նձ… Կարող եմ ասել, որ բացի վրեժից, լավ զվարճացա քո շնորհիվ։ Շնորհակալ եմ դրա համար։
​Էմմայի ներսում ամեն ինչ եռում էր, բայց նա թույլ չտվեց, որ այդ հրեշը հասնի իր վերջնական նպատակին ։Նա վայրի, անզուսպ մի շարժումով դանակը թափով նետեց անկողնու ուղղությամբ։ Շեղբը շեշտակի անցավ Հենրիի գլխի կողքով, չկպավ նրան և խուլ ձայնով խորը խրվեց փայտե պատի մեջ՝ դեռ երկար թրթռալով։
​Էմման ոչ մի բառ չասաց։ Նա միայն մի վերջին, սառցե ու արհամարհական հայացք նետեց ծերունուն, շրջվեց և արագ քայլերով հեռացավ տնակից՝ նրան թողնելով իր սեփական փտածության ու մենակության մեջ։
​Հենրին մահճակալից կատաղած կանխվեց դեպի դուռը և նրա հետևից թոքերն իջեցնելով գոռում էր ու խելագարի պես ծիծաղում.
— Դե՜՜, սպանիր ի՛նձ… Սպանիր ինձ, ասպե՜տ… Փախչո՞ւմ ես… Սպանիր ինձ, ասպե՜տ։
​Նրա խզված, դողդոջուն ձայնն ու հիստերիկ հռհռոցը դեռ երկար արձագանքում էին անտառի խորքում։
Էմման քայլում էր անտառի միջով՝ չնկատելով ոչ իր ոտքերի տակի քարերը, ոչ էլ ճյուղերը, որոնք քերծում էին նրա դեմքը։ Ուղեղի մեջ դեռ արձագանքում էր Հենրիի խելագար ու լպիրճ ծիծաղը։ Ամեն մի քայլի հետ նա մտքում վերհիշում էր կատարվածը. ինչպես էր վստահել այդ ծերուկին, ինչպես էր նրա թելադրությամբ գրել այն անիծված դասախոսությունները՝ չկասկածելով, որ իր սեփական ձեռքերով իր համար գերեզման է փորում։ Նա հիշում էր բանտի նեխած հոտը, սառցե ջուրը, որտեղ քիչ էր մնում խեղդվեր, և այն դաժան իրականությունը, որ ինքն ընդամենը կուրորեն օգտագործվել էր մի օտար վրեժխնդրության խաղում։
​Ճանապարհը երկար էր ու տանջալից։ Ուժասպառ մարմինը հրաժարվում էր ենթարկվել, բայց կամքի վերջին ճիգերով Էմման շարունակում էր առաջ շարժվել դեպի Ֆրեյզեր Մաքլայնի տունը։ Երբ վերջապես ծառերի արանքից երևաց ասպետի հպարտ առանձնատունը, Էմմայի աչքերը մթնեցին։ Նա հասավ մինչև շեմքը, ձեռքը բարձրացրեց դռանը խփելու համար, բայց այդ պահին նրա ամբողջ ուժերը լքեցին իրեն։ Ծնկները ծալվեցին, և նա անշնչացած, ուշագնաց ընկավ գետնին։
​Անցավ մի քանի օր։ Էմման այդպես էլ ուշքի չէր գալիս։ Նրա մարմինը չափից ավելի էր ուժասպառ եղել բանտի տանջանքներից, սառը գետից և օրեր շարունակ նորմալ չսնվելուց։ Նա ջերմության մեջ տնքում էր, մտովի դեռ կռիվ տալով իր անցյալի հրեշների հետ, մինչդեռ Ֆրեյզերի տանը նրան խնամում էին ամենայն գութով։

Comments

ուսուցի՛չ
,— նա «ուսուցիչ» բառն արտասանեց այնպիսի հեգնանքով ու կատաղի զզվանքով, որ Հենրին փշաքաղվեց։ — Պարզվում է, որ այդ պատմության միակ տականքը հենց դո՛ւք եք եղել։ Ինչպիսի՞ սյուժետային շրջադարձ։ Դուք ձեր ընկերոջ հանդեպ շատ վատ եք վարվել, իսկ ասպետությունից… օ՜յ, կներեք, ոչ թե հրաժարվել եք, այլ ձեզ այդ պաշտոնից պարզապես հեռացրել են։ Հեռացրել են, որովհետև անօրինական գործեր եք արել, ձեր աշակերտներին սովորեցրել եք դաժան լինել, կորցնել ասպետական պատիվն ու դառնալ ձեզ պես։ Եվ արդյունքում դուք մնացիք առանց աշակերտների։ Ձեզ պահել են ձեր երկու որդիները, որովհետև ձեր ունեցած ամբողջ գումարը դուք սխալ եք տնօրինել. այն լրիվ գնացել է խմիչքի և կանանց վրա։ Հա՛, ու ամենաշոկայինը, որն իմացա ձեր «մանկության ընկերոջից»՝ Ֆրեյզեր Մաքլայնից, դա այն էր, որ այն լեգենդար մարդը, ում ես փնտրում էի… հենց դո՛ւք էիք։ Ձեր մասին խոսակցությունները սխալ ձևով են տարածվել հարևան երկրներում։

Հենրին հանկարծ ուղղվեց մահճակալում, նրա աչքերը կայծկլտացին հին, վիրավորված հպարտությունից.

— Ես եղել եմ հռչակավոր ասպետ։

​— Հա, գիտեմ, բայց դա երկար չի տևել,— սառնությամբ կտրեց Էմման։

​— Դու ստացել ես այն, ինչ ուզել ես,— գոչեց Հենրին՝ ձայնը բարձրացնելով։ — Դու փնտրել ես այդ ասպետին և գտել ես։ Մնացածն արդեն իմ հետ կապ չունի՝ իմ անցյալն ու ներկան։ Ես այն մարդն էի, ով քեզ պետք էր։ Իմ շնորհիվ դու շատ բանի հասար…

​— Ու ակնթարթորեն այդ ամենը կորցրեցի՛,— տեղից թռավ Էմման։

​— Իսկ դու ուզում էիր, որ ես կողքից նայե՞մ, թե ինչպես ես վայելում այն, ինչը ի՛մը պետք է լիներ,— Հենրին արդեն բացահայտ գոռգոռում էր, նրա դեմքը կարմրել էր ոգևորությունից ու կատաղությունից։ — Այն ամենը, ինչ իմ շնորհիվ ունես։ Դու դեռ ինքդ տգետ էիր, բայց արդեն դարձել էիր արքայազնի ուսուցիչը։ Հիմարությո՛ւն։ Ո՞վ է նման բան լսել։ Այդ ես պետք է դասավանդեի այնտեղ։ Իսկ դու մոռացար, թե ով ես ու ով է քո ուսուցիչը։ Ասպետական պատվի՞ մասին ես խոսում։ Ինքդ էիր կուրացել՝ տեսնելով թագավորական ոսկին։

Էմման զայրույթից դանդաղ, բայց սպառնալից քայլերով մոտեցավ անկողնուն։ Նրա շունչը հաճախացել էր, բայց ձեռքն այլևս չէր դողում։

​— Համաձայն եմ… Այն բոլոր վատ բաները, որ հիմա իմ մեջ հայտնվել են, դա հենց ձեր դասավանդման շնորհիվ է,— ասաց նա՝ նայելով ծերունու աչքերի մեջ։ — Բայց դուք երբևէ անկեղծ ու արդար մարտում հաղթե՞լ եք։ Կասկածում եմ, որ այո։

​Հենրին չարախնդաց.

— Արդա՞ր մարտ։ Ես որքա՞ն եմ քեզ ասել, որ նման մարտ գոյություն չունի։

​— Մինչև ձեզ հանդիպելը՝ իմ համար գոյություն ուներ,— շշնջաց Էմման։

​— Մի՛ մեղադրիր ինձ քո որոշումների համար։ Եթե ինքդ այդքան խելացի ու արդար լինեիր, չէիր անի այն, ինչ քեզ ասում էի,— հեգնեց ծերունին։

​— Ես ձեզ վստահում էի…

​— Դե, ես մեղավոր չեմ դրանում,— սառը պատասխանեց Հենրին։

— Ես չեմ հասկանում…— շշնջաց Էմման՝ դանակն ավելի ամուր սեղմելով։ — Ինչո՞ւ որոշեցիք ինձ մարզել, երբ տեսաք անտառում։ Դեռ այդ ժամանակվանից էի՞ք գծել այս ծրագիրը, ըստ որի ես ձեզ թագավորի մոտ կտանեի, ու դուք ձեր հին փառքն ու հարստությունը հետ կստանայիք իմ շնորհիվ։

​Հենրին կատաղությունից վեր թռավ տեղից։ Նա այլևս չէր տիրապետում իր էմոցիաներին։ Նրա դեմքը այլանդակվել էր ատելությունից, և նա պատասխանեց՝ համարյա թքելով Էմմայի վրա.

— Դո՛ւ… դու մարդասպան ես։

​Էմման մի պահ քարացավ։ Այդ բառը շանթահարեց նրան, և նա ակամա մի քայլ հետ գնաց.

— Ի՞նչ…

​— Դու սպանե՛լ ես իմ որդուն,— հիստերիկ գոռաց Հենրին, և նրա ձայնը դողաց կատաղությունից ու ցավից։ — Ու դրանից հետո ուզում էիր, որ քեզ հետ բարի՞ լինեի։ Հենց այնպե՞ս, ինչ է թե զենք բռնել գիտեիր։

​— Որդո՞ւն...— Էմմայի շփոթմունքն ու զարմանքը սահման չունեին։

​— Այո՛, իմ որդուն։

​— Ես չգիտեմ, թե ով է ձեր որդին, ու եթե դա եղել է մինչև մեր հանդիպումը…

​Էմման կանգ առավ։ Նա սկսեց մտքում վերհիշել անցյալը՝ կետ առ կետ, ամեն մի մարտ, ամեն մի դեմք։ Հանկարծ նրա ուղեղում մի պատկեր արթնացավ։ Նա դանդաղ բարձրացրեց գլուխը և զարմանքից քարացած նայեց Հենրիին։

— Ես միայն մի հոգու եմ սպանել մինչև ձեզ հանդիպելը…

​— Եվ նենգաբար խլել ես նրանից իր սուրը,— ընդհատեց Հենրին՝ ատամները կրճտացնելով։ — Որտե՞ղ ես շպրտել որդուս դիակը, ա՛յ անառակ լակոտ։

​Էմման լիովին շփոթվեց, բայց փորձեց պահել ինքնատիրապետումը.

— Ես նրան թաղել եմ ինչպես կարգն է… Չնայած որ նա եկել էր սպանելու…

​— Եկել էր սպանելու այն լակոտին, ով դարձել էր նրա ավագ եղբոր մահվան գլխավոր պատճառը,— կատաղած ճչաց ծերունին։

​Էմմայի մտքերը լրիվ խճճվեցին իրար։ Նրա գլխում ամեն ինչ պտտվում էր։ Նա հանկարծ հասկացավ, որ հայտնվել է մի հսկայական, արյունոտ պատմության կենտրոնում, որի մեջ ինքը իրականում ոչ մի մեղավորություն չունի։ Ինքն ընդամենը լավով է պատասխանել այն մարդկանց, ովքեր իր հանդեպ բարի են վարվել, և նեղ պահին իրեն դրսում՝ սոված ու ծարավ չեն թողել։ Ինքը պաշտպանել է նրանց, ովքեր իրեն ապաստան են տվել, իսկ հիմա պարզվում է, որ այդ ամենը շղթայական վրեժխնդրություն է եղել։

​— Բայց նրան վարձել էին հարուստները, որպեսզի վրեժխնդիր լինի,— փորձեց բացատրել Էմման։

​— Հա՛, նա գումար էր վերցրել այդ ամենի համար, քանզի պետք է հորը՝ ինձ պահեր,— հևալով ասաց Հենրին, և նրա աչքերից կատաղության արցունքներ հոսեցին։ — Բայց նա գումարը չէր վերցրել այն պատճառով, որ այդ լորդերի վրեժը լուծեր… Նա եկել էր իր սեփակա՛ն վրեժը լուծելու։

Էմման լռեց՝ մտքում դասավորելով այդ ամբողջ արյունոտ խճանկարը։ Բոլոր անցած իրադարձությունները, պատահականությունները, իր ընդունած որոշումներն ու այս ծերուկի դաժանությունը հանկարծ ստացան իրենց տրամաբանական, բայց սարսափելի բացատրությունը։

​Լռությունը խախտեց Հենրիի խորը, կրծքային հազը։ Նա դժվարությամբ երկարեց ձեռքը, սեղանից վերցրեց ջրի թասը, մի քանի կում արեց և, շունչը մի փոքր կարգի բերելով, շարունակեց խոսել արդեն խոնավ ու ցածր ձայնով.

​— Ես պլանավորել էի, որ քո շնորհիվ կգտնեմ այն հիմար զինվորին և ինքս իմ ձեռքերով վիզը կթռցնեի… Բայց ճանապարհը մեզ այլ ուղղությամբ տարավ։ Ես անդադար սպասում էի այն պահին, թե երբ կկարողանամ վրեժ լուծել։ Դու միամտորեն պատմում էիր ամեն ինչ, իսկ այն միտքը, որ ես հաց եմ կիսում մի մարդու հետ, ով ապրել է այն զինվորի ընտանիքի հետ ու պաշտպանել նրանց, իմ մեջ ատելությունն ավելի ուժեղ էր վառում։ Մինչ դու ուսուցիչի դեր էիր խաղում, ես մտածում էի, թե ինչ անեմ, որ վերջդ տամ։ Եթե այն զինվորին չեմ կարողանում հասնել, ուրեմն քեզնո՛վ վրեժս կլուծեմ։

— Ի՞նչ եք արել, որ ինձ բանտարկել են,— ձայնի մեջ հազիվ զսպվող դողով հարցրեց Էմման՝ նայելով ծերունուն։

​Հենրին ջրի թասը մի կողմ դրեց, թիկն տվեց բարձին ու նայեց նրան հեգնական, չարախինդ հայացքով.

— Դու արքայազնի հետ դասեր էիր անում, հավատացել էիր, որ իրոք գահաժառանգի ուսուցիչն ես… Ինչ ուզում, անում էիր թագավորության ու պալատի տարածքում։ Մոռացել էիր, թե ով է քո ուսուցիչը, ում ես պարտական, ոչ էլ գալիս էիր տեսնեիր՝ ոնց է հիվանդ ծերունին։ Ես այդ ամենից ավելի էի չարանում, բայց չէի կարողանում գտնել մի սխալ, ըստ որի քեզ երկնքից կիջեցնեի ներքև։ Դու շատ խելոք էիր քեզ պահում, ոչ մի սխալ բան չէիր անում։ Պալատից դուրս կարողանում էի քեզ հիմարացնել ու գեղեցիկ բառերով համոզել, որ մի սխալ բան անես, օրենք խախտես, իսկ պալատում արդեն ինձ չէիր էլ նայում…

​Ծերուկի դեմքին հանկարծ հպարտության նման մի բան հայտնվեց, երբ նա հիշեց իր զավակներին.

— Որդինե՛րս… Ես հպարտ եմ իրենցով՝ ամեն հոգով և սրտով։ Նրանք երկուսն էլ շատ բանի հասցրեցին հասնել այս կյանքում։ Ավագ որդիս գնդապետ էր, նա թագավորությունում մեծ ծանոթներ ունի, իսկ կրթսերս՝ վարձու մարդասպան. նա էլ հարևան երկրներում անուն ուներ, լսողը վախենում էր։ Ես արագ գտա պալատում ինձ ընկերներ, նրանց շնորհիվ իմացա պալատի որոշ գաղտնիքների մասին։ Իսկ հետո, երբ գալիս էիր արքայազնի դասի համար դասախոսություն պատրաստելու, ես քեզ ասեցի, որ ձեռքերս հոգնել են, չեմ կարողանում գրել, դրա համար կթելադրեմ, որ դո՛ւ գրես։ Ու այդպես ես քեզ թելադրում էի այն գաղտնիքները՝ նույնպես կոդավորված, ծպտված։ Դու չէիր էլ հասկանում… Հետո ստիպում էի, որ մոտս անգիր անեիր ու թղթերը թողնեիր ինձ մոտ. խղճիդ վրա էի ազդում, թե բա՝ ծեր մարդ եմ, թող մնա, կարդամ։ Որից հետո այդ թղթերը… դառնում էին լրտեսական նամակներ։

​Էմման կատաղությունից այնպես սեղմեց դանակի կոթը, որ մատների հոդերը սպիտակեցին։ Նա շնչում էր խորը ու ընդհատվող, հազիվ էր զսպում իրեն, որ հենց այդ վայրկյանին չխրի շեղբը ծերունու կոկորդը։ Նրա ամբողջ հավատարմությունն ու հարգանքը օգտագործվել էին իր դեմ՝ որպես դավաճանության ապացույց։


​Մի քանի օր անց Էմման վերջապես բացեց աչքերը։ Սենյակը լուսավոր էր ու տաք։ Մահճակալի կողքին նստած էր Ֆրեյզերը, ով տեսնելով աղջկա արթնանալը, թեթևացած շունչ քաշեց։

​— Դու երկար ժամանակ է՝ անգիտակից ես, Էմմա՛,— մեղմ ձայնով ասաց Ֆրեյզերը։ — Մարմինդ լրիվ հյուծված էր։ Կարող ես մնալ իմ տանը որքան որ կցանկանաս, մինչև լիովին ապաքինվես։

​Էմման դժվարությամբ շարժեց չորացած շուրթերը.

— Շնորհակալ եմ, Ֆրեյզե՛ր… բայց ես պետք է հնարավորինս շուտ Ֆրանսիա վերադառնամ։ Իմ ճանապարհն այստեղ ավարտվեց։

​Ֆրեյզերը լուռ գլխով արեց, հասկանալով նրա վճռականությունը։ Նա դուրս եկավ սենյակից և քիչ անց վերադարձավ՝ ձեռքին պահած մի հիասքանչ, փայլուն սուր։ Զենքի կոթը զարդարված էր իսկական ասպետական նախշերով։

​— Սա իմ նվերն է քեզ, Էմմա՛,— ասաց Ֆրեյզերը՝ սուրը զգուշությամբ դնելով նրա մոտ։ — Դու իսկական ռազմիկ ես և արժանի ես սրան։ Իսկ դրսում պատրաստված են ձիերը. կարող ես վերցնել դրանցից մեկին քո ճանապարհորդության համար։

​Էմմայի հայացքում անսահման երախտագիտություն հայտնվեց։ Նա սեղմեց ասպետի ձեռքը, վերցրեց սուրը և, պատրաստվելով, ճանապարհ ընկավ։

​Ճանապարհը, ինչպես գալուց, այնպես էլ գնալուց, հեշտ չէր։ Անգլիայի տարածք մտնելով՝ Էմմայի վիճակը հանկարծակի վատացավ։ Ճանապարհորդական կյանքն ու օրգանիզմի դիմադրողականության անկումը իրենցն արեցին. նա ինչ-որ ծանր վարակով հիվանդացավ։ Հազիվ ձիու վրա պահելով իրեն՝ նա հասավ իր հին ծանոթների տուն, ովքեր ժամանակին ապաստան էին տվել իրեն։

​Նա մեկ շաբաթ մնաց այդ տանը։ Այդ յոթ օրերի ընթացքում Էմման գրեթե չէր խոսում։ Նա դարձել էր չափազանց լռակյաց, անընդհատ սուզված իր ծանր մտքերի մեջ։ Տանտերերը փորձում էին հարցուփորձ անել, բայց նա ոչինչ չպատմեց իր հետ պատահած սարսափների, բանտի կամ Հենրիի դավաճանության մասին։

​— Ի՞նչ պատահեց Շոտլանդիայում, Էմմա՛, ինչո՞ւ ես այսպես տխուր։

​Էմման նայեց պատուհանից դուրս ու ցածր ձայնով պատասխանեց.

— Ես պարզապես գտա այն ասպետին, ում փնտրում էի… իսկ հիմա վերադառնում եմ տուն։

​Այլևս ոչ մի բառ։ Նրա հայացքը դարձել էր ավելի հասուն, սառը ու խորը։

​Լավանալուց հետո նա կրկին անցավ ճանապարհ։ Դեպի հարավային նավահանգիստ տանող արկածները քիչ չեղան։ Ճանապարհին մի քանի լուրջ խնդիրներ առաջացան։ Անտառային խուլ արահետներում նրա վրա հարձակվեցին վայրի կենդանիներ, սակայն Ֆրեյզերի նվիրած սուրն ու Էմմայի արագաշարժությունը փրկեցին նրա կյանքը։ Մեկ այլ անգամ էլ նրա ճանապարհը կտրեցին տեղի բանդիտները, ովքեր փորձեցին խլել ձին։ Բայց Էմման այլևս այն միամիտ աղջիկը չէր. նա մի քանի կայծակնային հարվածով ցույց տվեց իր մարտական հմտությունները, և ավազակները սարսափահար փախան։

​Վերջապես, Էմման հասավ ափամերձ քաղաք և բարձրացավ Ֆրանսիա մեկնող նավը։ Ի զարմանս իրեն՝ նավարկության ընթացքում ոչ մի արտառոց դեպք չեղավ։ Ծովը հանդարտ էր, իսկ նավաստիները զբաղված էին իրենց գործով։ Էմման ժամերով կանգնում էր տախտակամածին՝ նայելով հեռվին ու թույլ տալով, որ ծովային քամին մաքրի իր հոգին անցյալի ցավից։

​Նավը մոտեցավ նավահանգստին, գցեց խարիսխը և իջեցրեց կամրջակը։ Էմման դանդաղ քայլերով առաջ անցավ, իջավ տախտակամածից, և վերջապես նրա ոտքը դիպավ Ֆրանսիայի հողին։

​Նա կանգ առավ, խորը շունչ քաշեց հայրենի օդից։ Ճանապարհը նրանից խլել էր ամեն ինչ, բայց տվել էր անոտնահարելի ուժ։ Նա տանն էր։