1. Պողպատե ժառանգություն

Chapter 10

Մաս 10։Ասպետի պատիվն ու աղջկա գաղտնիքը

Մեծ մրցումներից երկու օր առաջ Էմման ու Հենրին ուղղվեցին քաղաքի հայտնի զինագործների թաղամասը։ Ոսկու վերջին կտորներով Էմման պատվիրեց իր առաջին ասպետական զրահը՝ լրիվ երկաթից կոպիտ ու ամուր հանդերձանք։Զրահը պարզ էր, առանց որևէ լորդական զարդանախշի կամ տոհմական նշանի, բայց այն ուներ ամենակարևոր առավելությունը՝ կատարյալ փակում էր նրա մարմինը։Երկաթե ծանր սաղավարտը լիովին թաքցնում էր դեմքն ու մազերը, իսկ կրծքապանակն ու ուսակալները տեսողականորեն ավելի լայն ու տղամարդկային էին դարձնում նրա կեցվածքը։
​Պանդոկ վերադառնալով՝ Էմման ժամեր անցկացրեց ախոռում։ Նա խնամքով յուղեց ու սրեց իր ծանր սուրը, փայլեցրեց կաշվե բռնակն ու մաքրեց երկաթե կլոր վահանը։ Սակայն իրենից բացի նա չմոռացավ նաև իր ամենահավատարիմ ընկերոջը։ Շուկայից նա գնել էր լավագույն, թարմ հացահատիկը, քաղցր խնձորներն ու արմատապտուղները, որոնցով կերակրեց Կայծակին։
— Դե ինչ, տղա՛ս, — մեղմ շոյելով ձիու թավշյա քիթը՝ մրմնջաց Էմման։ — Մեր ամբողջ կյանքը կախված է վաղվա օրվանից։ Դու պիտի լինես իմ աչքերն ու թևերը։
​Մրցույթի օրը հասավ։ Տարածքը պատրաստվել էր քաղաքից դուրս՝ բնության գրկում, հսկայական ու կանաչ մի հովտում, որը շրջապատված էր հանդիսատեսի համար կառուցված փայտե բարձր հարթակներով։ Այդտեղ արդեն հավաքվել էին հազարավոր մարդիկ՝ աղքատ գյուղացիներից մինչև ոսկեզարդ թիկնոցներով լորդեր։
​Մրցույթը բաղկացած էր երեք դաժան փուլերից, որոնք պահանջում էին ոչ միայն ուժ ու ճարպկություն, այլև կեղտոտ խաղալու հմտություն.
1. ​Առաջին փուլ. Զինված արագավազք ձիերով՝ Ա կետից Բ կետ։ Լավագույն 5 մասնակիցներն անցնում էին առաջ։
2. ​Երկրորդ փուլ. Վազք խոչընդոտներով։ Ճանապարհին տեղադրված էին ցեխոտ փոսեր, ճոճվող ծանր գերաններ և նեղլիկ կամուրջներ, որտեղ ձիերը կարող էին կոտրել ոտքերը։
3. ​Երրորդ փուլ (Եզրափակիչ). Իսկական ձիամարտ  սրերով՝ առաջին և երկրորդ տեղը զբաղեցրած ռազմիկների միջև։ Հաղթում էր նա, ով հարվածով ձիուց գետնին կտապալեր հակառակորդին։
​Արենա մտնելուց առաջ՝ ետնաբակում, մթնոլորտը շատ հեռու էր արդարությունից։ Մասնակիցները պատրաստ էին ամեն ինչի միմյանց շարքից հանելու համար։ Էմման իր աչքով տեսավ, թե ինչպես մի ասպետի ծառան գաղտնի կտրեց հարևան ձիու թամբի ամրակապը, իսկ մեկ ուրիշը՝ թույն քսեց իր սրի շեղբին։ Այստեղ ոչ ոք չէր պատրաստվում ազնիվ կռվել։
Էմման արդեն նստած էր Կայծակի վրա, լրիվ երկաթե զրահով պատված։ Սաղավարտի նեղլիկ ճեղքից հազիվ երևում էին նրա կենտրոնացած աչքերը։ Ծեր Հենրին մոտեցավ, բռնեց ձիու սանձից ու ցածր, խստաշունչ ձայնով ասաց.
​— Լսի՛ր ինձ, Լուի՛։ Այս վազքի ժամանակ մոռացիր քո ֆրանսիական ազնվականության ու արդարության մասին։ Կռվի դաշտում ու այս արենայում ոչ ոք արդար չի խաղում։ Երբ ստարտը տրվի, նրանք փորձելու են ձիերով հրել քեզ, մտրակով հարվածել Կայծակին կամ վահանով ուսիդ խփել, որ ընկնես։
​— Ի՞նչ պիտի անեմ, վարպետ, — սաղավարտի տակից հնչեց Էմմայի խլացված, տղամարդկային ձայնը։
​— Ուղղակի՛ պատասխանիր նույն կերպ, — ասաց Հենրին ու աչքով արեց։ — Օգտագործիր արմունկներդ, հրիր նրանց ձիերին քո ձիու ծանրությամբ, իսկ եթե մեկը շատ մոտենա, վահանով հարվածիր նրա ձիու քթին, որ ետ քաշվի։ Ուժեղ հարվածիր, անվախ եղիր։ Պատերազմում հաղթում է նա, որն օգտագործում է բոլոր հնարքները գոյատևելու համար։ Դա է իսկական արդարությունը։ Դե՛, առաջ։
​Շեփորները հնչեցին։ Տասնյակ ձիավորներ շարվեցին ստարտի գծում։ Էմման սեղմեց Կայծակի սանձը։ Նրա աջ կողմում կանգնած էր մի հսկայական, սև զրահով շոտլանդացի ռազմիկ, ով ծիծաղեց նրա պարզ երկաթե հանդերձանքի վրա։
​— Հե՛յ, տղա՛, — գոռաց շոտլանդացին սաղավարտի միջից։ — Լավ կանես հենց հիմա իջնես այդ ձիուց, թե չէ ոսկորներդ կհավաքենք այս հողից։
​Էմման ոչինչ չպատասխանեց. նա միայն ավելի ամուր սեղմեց վահանը։
​ԲՈՒՄ։ Դրոշակն իջավ, և մրցույթը սկսվեց։
​Ձիերի սմբակների հարվածներից գետինը դղրդաց, օդ բարձրացավ հսկայական փոշու ամպ։ Մասնակիցները կատաղած առաջ նետվեցին։ Հենց առաջին վայրկյաններից սկսվեց իսկական սպանդը։ Էմմայի ձախ կողմից վազող ասպետին հարևանը հուժկու հարվածեց արմունկով, և խեղճը ձիուց վայր ընկավ՝ հայտնվելով մյուս ձիերի սմբակների տակ։
​Այդ պահին նույն սև զրահով շոտլանդացին իր հսկա ձիով սկսեց Էմմային հրել դեպի արենայի փայտե պատնեշը, փորձելով սեղմել ու կոտրել նրա ոտքը։
​«Հիշի՛ր Հենրիի խոսքերը, Էմմա՛։ Ոչ մի ողորմություն», — կայծակնային արագությամբ անցավ նրա մտքով։

​Էմման մի կողմ դրեց վախը։ Նա սանձով կտրուկ շրջեց Կայծակին դեպի հակառակորդը, և իր ամբողջ ուժով երկաթե վահանով հարվածեց շոտլանդացու ուսին, իսկ Կայծակն իր կրծքով հրեց մյուս ձիուն։ Հարվածն այնքան դիպուկ էր, որ հսկա ռազմիկը կորցրեց հավասարակշռությունը, նրա ձին սայթաքեց, և նրանք ետ մնացին՝ ընկնելով փոշու մեջ։
​— Անիծվե՛ս դու, լակո՛տ, — լսվեց շոտլանդացու կատաղի գոռոցը թիկունքից։
​Առջևում արդեն երևում էր Բ կետի վերջնագիծը։ Երկու ասպետներ արդեն հատել էին այն։ Էմման մտրակեց Կայծակին, ձին վերջին ճիգերով թռիչք գործեց առաջ և երրորդը հասավ Բ կետին՝ իրենից հետո թողնելով մնացած տասնյակ մասնակիցներին։
​Շեփորները նորից հնչեցին, հայտարարելով հաղթողների անունները։
​— Երրորդ տեղը զբաղեցնում է անվախ ֆրանսիացի վարձկանը՝ Լուի՛ Բեռնարը, — ամբողջ հովտով մեկ գոռաց մրցավարը։
​Էմման կանգնեցրեց Կայծակին, ծանր շնչելով մի փոքր բարձրացրեց սաղավարտը , նայեց հեռվում կանգնած Հենրիին։ Ծերունին գլխով արեց ու թեթևակի ժպտաց։ Նրանք անցել էին հաջորդ փուլ. Լուի Բեռնարի անունն առաջին անգամ հնչել էր բազմության առաջ։
Շեփորները հնչեցին երկրորդ անգամ՝ ազդարարելով ամենավտանգավոր ու դաժան փուլի սկիզբը։ Հսկայական հովտի կենտրոնում պատրաստված արահետն այլևս պարզ վազքուղի չէր. այն վերածվել էր իսկական թակարդի, որտեղ յուրաքանչյուր քայլափոխի կյանքի ու մահվան պայքար էր։
​Մեկնարկի գծում կանգնած էին առաջին փուլը հաղթահարած հինգ լավագույն ռազմիկները։ Նրանց թվում էր Էմման՝ Լուի Բեռնար անվան տակ, սեղմված երկաթե զրահի մեջ, և նրա հավատարիմ Կայծակը, որի մկանները լարվածությունից դողում էին։
​Արենայի ազդանշանը տրվեց, և հինգ ձիավորները կատաղած առաջ նետվեցին։
Առաջին արգելքը խորը, մածուցիկ ցեխով լեցուն փոսերն էին, որոնցից անմիջապես հետո վերևից կախված էին հսկայական, երկաթապատ ճոճվող գերաններ։
​Էմմայի աջ կողմից վազող ասպետը՝ մի հարուստ լորդի տղա՝ շքեղ զարդարված զրահով, փորձեց առաջ անցնել բոլորից։ Սակայն նրա թիկունքից եկող փորձառու վարձկանը դիտավորյալ իր ձիով հարվածեց լորդի ձիու ազդրին։ Կենդանին կորցրեց հավասարակշռությունը և խրվեց ցեխի մեջ։ Հենց այդ նույն վայրկյանին վերևից մեծ արագությամբ իջավ ծանր գերանը։
​ԲՈՒՄ։ Խուլ ու սարսափելի մի ձայն հնչեց։ Գերանը ամբողջ ուժով հարվածեց երիտասարդ ասպետի կրծքավանդակին։ Երկաթե զրահը ճռռոցով ներս ընկավ, և նա արյուն փսխելով թռավ ձիուց ու անշարժ ընկավ ցեխի մեջ։ Նրան ծանր վիրավորված ու կիսամեռ վիճակում արենայից դուրս բերեցին ծառաները։ Բազմությունը սարսափից գոռաց, բայց մրցույթը չկանգնեց։ Այստեղ ոչ ոքի կյանքը ոչինչ չարժեր։

Մնացել էին չորսը։ Ճանապարհը կտրուկ նեղացավ՝ վերածվելով գետակի վրայով անցնող կոպիտ փայտե կամրջի, որտեղ հազիվ կարող էին կողք կողքի քայլել երկու ձի։
​Էմման և նրա կողքի ռազմիկը՝ մի նիհար, բայց ճարպիկ  ասպետ, գրեթե հավասար էին ընթանում։ Նրանց թիկունքից վազող երրորդ մասնակիցը՝ մի հսկայական ու անխիղճ տղամարդ, հասկացավ, որ չի հասցնի անցնել կամուրջը։ Նա թամբից հանեց մի փոքրիկ, երկաթե փշոտ գունդ և դիտավորյալ նետեց  ձիու ոտքերի տակ։
Ձին սմբակով կանգնեց սուր փշի վրա, ցավից վայրենի վրնջաց ու հետևի ոտքերի վրա կանգնեց։ Ասպետը չհասցրեց պահել սանձը։ Ծանր երկաթե զրահով մարդն ու կատաղած կենդանին բարձրությունից գլորվեցին ցած՝ դեպի սուր քարերով լեցուն գետակը։ Լսվեց ոսկորների կոտրվելու չոր ձայն. ձին ջարդեց վիզը, իսկ ասպետի ոտքը մնաց թամբի տակ սեղմված։ Նա անձայն ուշագնաց եղավ ցավից, իսկ արյունը ներկեց գետակի ջրերը։
​Արենայում մնացին միայն երեքը։ Այդ նույն հսկա տղամարդը, ով նոր էր կործանել ասպետին հիմա իր ձին մտրակում էր Էմմայի թիկունքում։ Նա տեսնում էր, որ Լուի Բեռնարը ավելի ճարպկորեն է անցնում արգելքները, և որոշեց նրան նույնպես շարքից հանել։
​Նա մոտեցրեց իր ձին Կայծակին և թամբից հանեց ծանր, երկաթե մտրակը։
​— Տեղդ զիջի՛ր, լակոտ, — գոռաց հսկան ու մտրակով հարվածեց Էմմայի ուսակալին։ Երկաթը կայծեր արձակեց, և Էմման ցավից կորացավ թամբի վրա։
​Հսկան բարձրացրեց ձեռքը երկրորդ, այս անգամ մահացու հարվածի համար՝ նպատակ ունենալով հարվածել Էմմայի սաղավարտին։
​«Պատերազմում ոչ ոք արդար չի կռվում, Էմմա՛։ Օգտագործիր ամեն ինչ», — որոտաց Հենրիի խրատը նրա գլխում։

​Էմման մի կողմ նետեց վախն ու ազնվությունը։ Նա սպասեց այն վայրկյանին, երբ հսկայի ձեռքը վերևում էր, և կտրուկ շարժումով Կայծակին հրեց դեպի նրա կողմը։ Միևնույն ժամանակ, նա իր երկաթե վահանի սուր կողով ամբողջ ուժով հարվածեց հսկայի ձիու աչքին։
​Կենդանին կատաղեց անսպասելի ցավից, գլուխը թափահարեց ու թեքվեց մի կողմ՝ բախվելով ճանապարհին կանգնած վերջին փայտե պատնեշին։ Հսկան կորցրեց հսկողությունը, և նրա ձին արգելակեց՝ ետ մնալով թանկարժեք վայրկյաններ։
​Առջևում միայն վերջնագիծն էր։ Բայց Էմման մենակ չէր։ Առաջին տեղով ընթանում էր հինգերորդ մասնակիցը՝ մի լուռ, սառնասիրտ ու չափազանց արագ շոտլանդացի ռազմիկ, ով ողջ մրցույթի ընթացքում խուսափել էր կռիվներից ու միայն առաջ էր վազել։
​Էմման և այդ ռազմիկը կողք կողքի նետվեցին դեպի ֆինիշը։ Կայծակի սմբակները թռցնում էին հողն ու քարերը, իսկ մյուս ձին շնչում էր հենց նրա ականջի տակ։ Ամբողջ հանդիսատեսը ոտքի էր կանգնել, հովտում լսվում էր հազարավոր մարդկանց խենթ գոռոցը։
​Ոչ ոք չէր ուզում զիջել։ Վերջին տասը մետրը նրանք անցան հավասար, ասես մեկ մարմին։
Երկու ձիավորները գրեթե միևնույն վայրկյանին հատեցին Բ կետի գիծը, այնպիսի արագությամբ, որ փոշու հսկայական ամպը ծածկեց նրանց երկուսին էլ։
​Մրցավարները շփոթված նայեցին իրար, ապա բարձրացրին դրոշները։
​— Անհավանա՛կան է։ Լուի Բեռնարը և Սեր Դոնալդը հասան ֆինիշին համարյա իրար հետ, միևնույն վայրկյանին, — որոտաց մրցավարի ձայնը։ — Պատրաստվե՛ք, ռազմիկներ։ Այս քաղաքը դեռ նման բան չէր տեսել։ Եզրափակիչ փուլում, մեծ տիտղոսի և ոսկու համար, այս երկուսը կանգնելու են իրար դեմ՝ իսկական ձիամարտում։

— Հաղթո՛ղ... Մեծ մրցումների բացարձակ չեմպիոն է հռչակվում Լուի՛ Բեռնարը։
​Հովտը պայթեց գոռոցներից ու ծափերից։ Ոսկին ու փառքը նրանն էին։ Էմման նայեց հեռվում կանգնած Հենրիին, ով գլխով արեց, հպարտ ժպիտով։ Ֆրանսիացի աղջիկն այլևս չկար. արենայում կանգնած էր մի ռազմիկ, ով սովորել էր հաղթել ցանկացած գնով։

Մրցույթի տարածքից վերադառնալու ողջ ճանապարհին Էմմայի սիրտը խենթորեն բաբախում էր։ Երբ նրանք մտան պանդոկի իրենց սենյակը զգաց, որ մարմնով մեկ դեռ պտտվում է այդ վայրենի ադրենալինը։
Էմման կարոտել էր այդ զգացմունքը և նայելով հաղթանակով ստացած նոր լավ որակի սրին իրեն անպարտելի էր զգում։

Հենրին Էմմային հրավիրեց ներքև` սեղանի շուրջ նստել  և նշել հաղթանակը ։Տեսնելով թե ինչպես է Էմման սուրն հետազոտում փոխանակ իրեն լսի ասաց։
​— Տեսնո՞ւմ ես, Լուի՛,անարդար խաղը քեզ ոչ միայն կյանք ու ոսկի պարգևեց, այլև այս հրաշքը։ Սա իսկական ռազմիկի զենք է։ Հիմա մենք ունենք այն ամենը, ինչ մեզ պետք էր առաջ շարժվելու համար։
​Էմման խորը շունչ քաշեց, սուրը մի կողմ դրեց ու ուղիղ նայեց ծեր ասպետի աչքերին։ Նրա հայացքում էլի վառվում էր արենայի այն խենթ կրակը։
​— Վարպե՛տ, — սկսեց նա, ձայնի մեջ անթաքույց ոգևորությամբ։ — Ես չեմ ուզում կանգ առնել։ Այս մրցույթը միայն սկիզբն էր։ Ինձ պետք է, որ դուք գտնեք այլ մրցույթներ նույնպես։ Շոտլանդիայում, թե հարևան հողերում՝ կապ չունի։ Ես ուզում եմ նորից մտնել արենա, ուզում եմ շարունակել կռվել։
​Հենրին հոնքերը բարձրացրեց, զարմացած նայելով աղջկան։ Նա սպասում էր, որ Էմման կլացի, կցավի ձիու կամ Դոնալդի համար, բայց նրա առաջ կանգնած էր մի ռազմիկ, ով կուլ էր տվել անդրենալինի առաջին պատառն ու ավելին էր ուզում։
​Ծերունին դանդաղ ժպտաց, և նրա աչքերում փայլեց հպարտությունը։
​— Ուրեմն արյունդ խաղաց, աղջի՛կս, — ցածր ձայնով ծիծաղեց Հենրին։ — Լավ է։ Ասպետական հիվանդությունը հենց այդպես է սկսվում։ Երբ մի անգամ զգում ես, թե ինչպես է կյանքդ հազարավոր մարդկանց աչքի առաջ մի քանի վայրկյան կախված լինում սրիդ շեղբից, էլ երբեք չես կարողանում հանգիստ ապրել։Քո անունն արդեն հնչել է։ Բայց հաջորդ մրցույթները, որոնք ես կգտնեմ քեզ համար, այլևս այսպիսի պարզ գավառական խաղեր չեն լինի։ Այնտեղ քեզ դեմ են դուրս գալու թագավորական բանակի լավագույն մարդասպաններն ու ռազմիկները։ Դու պատրա՞ստ ես դրան։
​— Պատրա՛ստ եմ, — առանց վայրկյան իսկ մտածելու, հաստատուն պատասխանեց Էմման ու Սեր Դոնալդի սուրը հարվածով դրեց սեղանին, որպես իր ուխտի նշան։ — Գտե՛ք հաջորդը, վարպետ։ Ես ցույց կտամ նրանց, թե ով է Լուի Բեռնարը։
Մեծ մրցումներից հետո անցավ մի քանի շաբաթ։ Լուի Բեռնարի անունը դեռ պտտվում էր քաղաքի պանդոկներում, ուստի Էմման չէր կարող ռիսկի դիմել ու բոլորի աչքի առաջ մարզվել։ Ամեն օր, լուսաբացից առաջ, երբ քաղաքը դեռ քնած էր, նա գաղտնի դուրս էր գալիս պարիսպներից հեռու գտնվող մի լքված, քարքարոտ ձորակ։
​Այնտեղ, միայնության մեջ, նա մարզվում էր Սեր Դոնալդից խլած նոր, ծանր սրով։ Նրա մկաններն ավելի էին ամրացել, իսկ շարժումները դարձել էին ավելի արագ ու դիպուկ։ Մի օր երբ Էմման գնացել էր քաղաքի կենտրոնական շուկա հրապարակի կենտրոնում տեսավ հավաքված հսկայական բազմություն։ Մարդիկ իրար հրմշտելով փորձում էին մոտենալ քարե պատին փակցված թագավորական հրովարտակին։

Մրցույթի կանոնները պարզ էին ու դաժան. մասնակիցները բաժանվելու էին զույգերի, և կռիվը գնալու էր մինչև հակառակորդի լիակատար անձնատուր լինելը կամ ուշագնացությունը։ Քարե արենայի վրա հերթով դուրս եկան առաջին զույգերը։ Օդում լսվում էր երկաթի ահավոր ճռռոց, երբ ծանր սրերը հարվածում էին զրահներին։ Քարերի վրա արդեն երևում էին արյան առաջին կաթիլները։ Որոշ ժամանակ անց մի ասպետ մահացու վնասվածք ստացավ իսկ մինչ հաջորդ զույգն էր կռվում Էմմայի ականջին հասավ որ այդ վիրավոր ասպետը մահացել է ։Էմման թուքը կուլ տվեց նա տեսնում էր որ վիրավորների քանակը շատանում էր։
​Վերջապես, մրցավարը բարձր ձայնով գոռաց.
​— Հաջորդ զույգը՝ Լուի՛ Բեռնար և Սեր Գևին՝ «Կապույտ ժայռի» ասպետը։
​Էմման ամուր սեղմեց սուրը ու մտավ արենայի կենտրոն։ Նրա դիմաց կանգնած էր Սեր Գևինը՝ մի թիկնեղ, փորձառու ռազմիկ, ում զրահի վրա պատկերված էր կապույտ վահան։ Նա ձեռքում պահում էր ահռելի ծանր սուրը։
​— Ուրեմն դո՞ւ ես այն ֆրանսիացի ասպետիկը որի մասին բոլորը խոսում են, — հեգնեց Գևինը՝ սուրը պտտելով օդում։
​Էմման ոչ մի բառ չասաց։ Նա հիշեց Հենրիի խրատը. «Քարերի վրա հավասարակշռությունդ չկորցնե՛ս»։ Նա ընդունեց մարտական դիրք՝ ոտքերն ամուր դնելով սառը քարերին։
​ԲՈՒՄ։ Գևինը կատաղած առաջ նետվեց։ Նրա ծանր սուրն օդը ճեղքելով իջավ Էմմայի գլխին։
​Էմման ճարպկորեն ետ քաշվեց։ Հսկայական շեղբը շեշտակի հարվածեց քարե գետնին՝ կայծեր արձակելով ու փշրելով քարի մի կտոր։ Եթե Էմման փորձեր այդ հարվածը պահել իր սրով, Գևինի ուժը պարզապես կոտրելու էր նրա ձեռքերը։
​Գևինը, տեսնելով, որ վրիպեց, անմիջապես շրջեց սուրը և հորիզոնական հարված հասցրեց Էմմայի կողերին։ Այս անգամ Էմման չհասցրեց հեռանալ. նա սուրը դրեց պաշտպանության։
​ԶՐՆԳՈ՛Ց։ Զենքերի բախման ձայնը խլացրեց շրջակայքը։ Հարվածի թափն այնքան մեծ էր, որ Էմմայի ոտքերը սահեցին քարերի վրայով։ Նա հազիվ պահեց հավասարակշռությունը։Պատշգամբներից լորդերը սկսեցին գոռալ, իսկ Լորդ Մաքենզին հետաքրքրությամբ առաջ թեքվեց։ Գևինը զգաց իր առավելությունը և սկսեց անդադար հարվածներ տեղալ։
​«Նա շատ ծանր է շարժվում, Էմմա՛, — անցավ նրա մտքով։ — Օգտագործիր նրա իսկ քաշը նրա դեմ»։

​Էմման ամբողջությամբ անջատեց վախն ու խիղճը։ Նա սկսեց խաղալ ավելի նենգ ու արագ։ Հաջորդ գրոհի ժամանակ, երբ Գևինը նորից բարձրացրեց ծանր սուրը, Էմման ոչ թե ետ քաշվեց, այլ ընդհակառակը՝ կպավ նրան։ Նա կռացավ, անցավ Գևինի սրի տակով և իր երկաթե ծնկով ամբողջ ուժով հարվածեց Գևինի ծնկան հետևի մասին, որտեղ զրահը միայն կաշվից էր։
​Գևինը ցավից մռնչաց, և նրա ոտքը ծալվեց։ Նա սայթաքեց քարերի վրա։ Էմման բաց չթողեց վայրկյանը։ Օգտագործելով Սեր Դոնալդի սրի ծանր բռնակը նա հուժկու, կուրորեն հարվածեց Գևինի սաղավարտի հենց դիմացի հատվածին։
​ՃԱՔ։ Գևինի սաղավարտի երկաթե ճեղքը ներս ընկավ՝ ջարդելով նրա քիթը։ Ասպետը կորցրեց կողմնորոշումը, սուրը ձեռքից ընկավ, և նա ծանր տապալվեց արենայի քարերին՝ արյունաքամ լինելով։
​Ամբողջ բակը վեր թռավ տեղերից։ Լորդ Մաքենզին սկսեց ծափահարել, իսկ նրա հետևից՝ ամբողջ բազմությունը։

— Տեսնո՞ւմ եք, շատ ամաչկոտ տղամարդ է,— ասացին ոմանք։
— Իսկական տղամարդը նույնիսկ խմելուց չպետք է հանի իր զենք ու զրահը,— գոչեցին մյուսները։
​Էմմայի համար այդ անկրթված տղամարդկանց հետ նստելը իսկական տանջանք էր ։ Նրանց կոպիտ կատակները, պատերազմների դաժան պատմություններն ու սեքսուալ տհաճ թեմաները ստիպում էին Էմմային փակել ականջները։ Նրա սաղավարտը ուներ շարժական առջևի մաս, որը նա մի փոքր բարձրացրել էր՝ բացելով միայն շուրթերը։
​Նա բնականաբար ծայրահեղ քաղցած էր, իսկ սեղանին շարված էին անդիմադրելի, համեղ ուտեստներ։ Այլևս բանի տեղ չդնելով շրջապատի մարդկանց՝ նա սկսեց ուտել՝ նույնիսկ չհանելով ձեռքերի երկաթե զրահը։
​— Դե՛, խմի՛ր, ասպե՛տ,— նրան մեկնեցին գավաթը։
— Ո՛չ,— մերժեց Էմման,— իսկական ասպետը պետք է միշտ սթափ վիճակում լինի։
​Իրականում նա սարսափելի վախենում էր, որ ալկոհոլի ազդեցության տակ կտարվի մթնոլորտով, կհանի զրահն ու կբացահայտվի, որ աղջիկ է։
​​Որոշ ժամանակ անց Էմման լիովին խորացավ ուտելու մեջ։ Ամեն ինչ շատ համեղ էր, բայց անհարմար երկաթե հագուստի պատճառով նա չէր կարողանում նորմալ ուտել։ Նա ներքուստ բարկանում էր, որ այդ երկաթների պատճառով չի կարողանում «ջիգյարով» վայելել սեղանի բարիքները։​Նա չհասցրեց նույնիսկ գլուխը շրջել, երբ նրա երկու կողմերում, ուղղակի նստարանի վրա, տեղավորվեցին երկու կին՝ շատ բաց, մետաքսե թեթև հագուստներով։ Նրանցից մեկը զգուշությամբ, բայց համարձակորեն ձեռքը դրեց Էմմայի զրահապատ ուսին, իսկ մյուսը մոտեցավ նրա ականջին։
​— Օ՜, մեր այսօրվա հաղթողը սովա՞ծ է,— շշնջաց աջ կողմինը՝ մատներով նուրբ սահելով Էմմայի սառը մետաղե ուսադիրի վրայով։— Այդքան կատաղի կռվելուց հետո քեզ ուժեր են պետք, գեղեցի՛կ ասպետ։
​— Իսկական հսկա է,— ավելացրեց ձախ կողմինը՝ հիացած նայելով սաղավարտի նեղ արանքին, որտեղից երևում էին միայն Էմմայի շուրթերը։— Տեսնո՞ւմ ես՝ նույնիսկ ձեռնոցները չի հանում, որ իր ուժը ցույց տա։ Բայց այսպիսի կոպիտ երկաթների տակ, վստահ եմ, շատ նուրբ սիրտ է թաքնված։
​Էմման շոկից ուղղակի քարացավ, պատառաքաղը օդում կախված մնաց։ Նրա սիրտը սկսեց կատաղի արագությամբ խփել, իսկ այտերը սաղավարտի տակ այնպես այրվեցին, որ թվաց՝ հեսա երկաթը կհալվի։
​— Ես... ես պարզապես ուտում եմ,— փորձեց հնարավորինս հաստ, տղամարդկային ձայն հանել Էմման՝ փորձելով մի քիչ հետ քաշվել, բայց կանայք ավելի մոտեցան։
​— Մի՛ նեղվիր, քաջ մարտիկ,— ժպտաց աջ կողմի աղջիկը, ում հագուստի բացվածքն այնքան մեծ էր, որ Էմման ակամա հայացքը թեքեց առաստաղին։ Աղջիկը սեղանից վերցրեց մի մեծ, հասած խաղողի հատիկ և մոտեցրեց Էմմայի շուրթերին։— Թույլ տուր՝ ես քեզ կերակրեմ։ Այդ ծանր ձեռքերով անհարմար է, չէ՞։ Դե՛, բա՛ց արա շուրթերդ։
​— Կարիք չկա, ես ինքնուրույն...— փորձեց կմկմալ Էմման, բայց աղջիկը խաղողը զգուշությամբ հրեց սաղավարտի բացվածքի մեջ՝ ուղղակի Էմմայի բերանը։ Էմման ստիպված կուլ տվեց՝ հազիվ շնչահեղձ լինելով։
​— Տե՛ս, Լուիզա, ինչպիսի՜ շուրթեր ունի,— հիացած ձայն տվեց ձախ կողմինը՝ մատով թեթևակի դիպչելով Էմմայի կզակին, որտեղ սաղավարտի երկաթը վերջանում էր։— Այնքան նուրբ են, կարծես երբեք պատերազմի դաշտ տեսած չլինեն։ Բայց մի քիչ կեղտոտվել են սոուսից։ Ինչպիսի՜ անփութություն նման գեղեցկության հանդեպ։

Comments


​Էմման ծանր շնչելով իջեցրեց ձիու արագությունը։ Նրա ուսը սաստիկ ցավում էր հարվածից, բայց սաղավարտի տակ նա ժպտում էր։ Նա արեց դա։ Նա հասել էր եզրափակիչ։


Եզրափակիչ փուլից առաջ հայտարարվեց հանգստի ժամ։ Հսկայական հովտում մթնոլորտը հասել էր եռման կետին։ Հանդիսատեսը խենթացել էր. ամենուր լսվում էին բղավոցներ, մարդիկ իրար հրմշտելով վազում էին դեպի տեղական բուքմեյքերներն ու հարուստ լորդերի ծառաները՝ Սեր Դոնալդի կամ խորհրդավոր ֆրանսիացի Լուի Բեռնարի վրա դրամական խաղադրույքներ անելու համար։

​— Լուի՛ն անպարտելի է, տեսա՞ք ինչպես տապալեց այն հսկային, — գոռում էր մի արհեստավոր։

— Հիմարությո՛ւն, Սեր Դոնալդը կոտրելու է նրա կողերը։ Դոնալդն իսկական պատերազմներ է տեսել, իսկ այդ ֆրանսիացին ընդամենը ճարպիկ թիթեռնիկ է, — հակադարձում էր մեկ ուրիշը՝ իր ողջ վաստակը դնելով շոտլանդացու վրա։

​Այդ աղմուկից հեռու՝ ետնաբակի ամենամութ ու առանձնացված անկյունում, Էմման նստած էր խոտերի վրա։ Նա հանել էր ծանր սաղավարտը. դեմքը պատված էր քրտինքով ու փոշով, իսկ ձախ ուսը նախորդ հարվածից սաստիկ բաբախում էր ցավից։ Հենրին խնամքով ստուգում էր Կայծակի հանգույցներն ու մաքրում ձիու սմբակները։ Ծերունին մոտեցավ Էմմային, մի կում ջուր տվեց նրան ու խորամանկորեն նայեց աղջկա աչքերին։

​— Լսի՛ր, Լուի՛, — ցածր, լուրջ ձայնով սկսեց Հենրին։ — Քո հակառակորդն ավելի ուժեղ է ֆիզիկապես, ավելի մեծ է, նրա զրահն ու զենքերը լավագույն որակի պողպատից են, իսկ ձին՝ հսկայական ու պատերազմական ռազմաձի է։ Դու նրան ուղիղ հարվածով ձիուց չես գցի։ Նա ամեն ինչ անելու է հաղթելու համար։ Եվ հիշի՛ր՝ այս կռվում միայն դու չես վտանգված։ Կայծակը նույնպես կարող է սպանվել կամ հաշմանդամ դառնալ։ Դու բավարար գումար ունե՞ս նոր ձի գնելու կամ վնասված ձիուն բուժելու համար։

​Էմման լուռ բացասական գլխով արեց։

​— Ուրեմն պիտի զգոն լինես ու խաղաս անարդար, — շարունակեց Հենրին։ — Երբ ձիերով իրար վրա հարձակվեք, սուրդ ուղղիր ոչ թե նրա վահանին, այլ նախ՝ նրա ձիու ծնկներին։ Կտրիր ձիու ընթացքը, իսկ երբ կենդանին սայթաքի, նույն շարժումով սրիդ բռնակով հարվածիր հենց Դոնալդի սաղավարտի թույլ կետին՝ վզի տակ։ Դու պիտի վնասես և՛ ասպետին, և՛ նրա ձիուն։

​Էմման մի պահ սթափվեց, աչքերը զարմանքից լայնացան։ Նրա ներսում արթնացավ հին խիղճը։

— Վարպե՛տ... դա ճիշտ չէ, — շշնջաց նա՝ ձայնի մեջ վախով։ — Կենդանին մեղք չունի։ Ես նման բան չեմ ուզում անել, ես չեմ կարող լուրջ վնաս տալ դիմացինին այսպիսի նենգ ձևով։

​Հենրին կոպտորեն բռնեց Էմմայի երկաթե ուսակալից ու ստիպեց նրան ուղիղ նայել իրեն։

— Իսկ դու կարծում ես՝ նա խղճալո՞ւ է քեզ կամ Կայծակին։ Եթե դու չանես դա, նա կանի քո դեմ, ու ավելի դաժան, Էմմա՛։ Նա քեզ կթողնի այս հողի վրա արյունաքամ լինելով, կամ դու ուղղակի կմահանաս։ Սա խաղ չէ, սա կռիվ է գոյատևման համար։

​Էմման լռեց։ Նա ընկավ խորը մտքերի մեջ, հայացքը հառելով գետնին։ Նրա ներսում իրար դեմ էին դուրս եկել ֆրանսիացի ազնվական աղջկա խիղճն ու միջնադարի դաժան իրականությունը։

Շեփորները որոտացին երրորդ՝ վերջին անգամ։ Բազմությունը տեղերից վեր թռավ։

​Էմման նորից սաղավարտով էր, Կայծակի թամբին։ Արենայի հակառակ կողմում կանգնած էր Սեր Դոնալդը։ Նրա հսկա ձին դոփում էր գետինը, իսկ ասպետի երկար, փայլուն սուրը կայծկլտում էր արևի տակ։

​Երկու ձիավորները մեծ արագությամբ նետվեցին իրար ընդառաջ։ Սկզբում Էմման փորձեց ազնիվ ու արդար մրցել։ Նա սուրը բարձրացրեց, որպեսզի հարվածի Դոնալդի վահանին և ուժով գցի նրան։ Բայց հենց առաջին բախման ժամանակ Դոնալդի հուժկու հարվածը ոչ միայն հետ մղեց Էմմայի սուրը, այլև նրա ձիու ծանր կուրծքը հարվածեց Կայծակին։ Կայծակը ցավից վրնջաց, իսկ Էմման հազիվ պահեց թամբը։

​Նրանք շրջվեցին երկրորդ գրոհի համար։ Այս անգամ Դոնալդը նպատակ ուներ ավարտել մարտը։ Նա իր ծանր սուրը թափահարեց ուղիղ Էմմայի վզի ու գլխի ուղղությամբ։ Այդ վայրկյանին, տեսնելով սաղավարտի ճեղքից Դոնալդի անխիղճ, սպանող հայացքը, Էմման իրոքից հասկացավ՝ սա մահ է։ Այս մարդը իրեն չի խղճալու։

​Նրա ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Խիղճն ուղղակի անջատվեց։ Մնաց միայն կատաղությունն ու ապրելու բնազդը։

​Երրորդ գրոհի ժամանակ, երբ ձիերը հասան իրար, Էմման այլևս չհարվածեց վահանին։ Նա վերջին վայրկյանին կռացավ թամբին, խուսափեց Դոնալդի սրից, և իր սրի շեղբը կայծակնային արագությամբ, ամբողջ ուժով ուղղեց ցած՝ Դոնալդի ռազմաձիու առաջին ոտքի հոդին։

​Սուրը պատռեց կենդանու կաշին ու մկանները։ Հսկա ձին վայրենի, ցավալի ձայնով վրնջաց և ընթացքի մեջ կոտրված ոտքով գլորվեց առաջ։ Բայց Էմման դրանով չսահմանափակվեց։ Օգտագործելով ձիու անկման թափը, նա Կայծակին կտրուկ պահեց, շրջվեց և իր երկաթե վահանի ծանր անկյունով ու սրի բռնակով հուժկու հարված հասցրեց Դոնալդի սաղավարտի հենց վզի թույլ կապին։

​ՉՐՐՐԹ։ Դոնալդը ձիուց օդ թռավ, նրա ծանր մարմինը շրջվեց օդում և շնչահեղձ լինելով, երկաթի ահավոր աղմուկով շպրտվեց գետնին։ Ձին արյունլվա ընկած էր մի կողմում, իսկ ինքը՝ Դոնալդը, անշարժացել էր փոշու մեջ, նրա վզի ու ուսի ոսկորները ծանր վնասվածքներ էին ստացել։ Նա այլևս ի վիճակի չէր շարժվել։

​Ամբողջ հովտում տիրեց կատարյալ, քար լռություն։ Ոչ ոք չէր սպասում նման դաժան ու արագ ավարտի։

​Էմման ծանր շնչելով կանգնեցրեց Կայծակին։ Նա նայեց գետնին տապալված հակառակորդին, ապա իր արյունոտ սրին։ Նրա ձեռքերը դողում էին, բայց դա վախի դող չէր. դա հաղթանակի կատաղությունն էր։

​Մրցավարը դանդաղ մոտեցավ, նայեց Դոնալդին, ապա բարձրացրեց Էմմայի ձեռքը։

​Էմման զգուշությամբ, ուսերով ճանապարհ բացեց ու մոտեցավ։

— Լսե՞լ ես, — ոգևորված ասաց կողքի կանգնած վաճառականը հարևանին։ — Քաղաքի ամենահարուստ լորդը՝ Սեր Մաքենզինը իր ամրոցում կազմակերպում է սուսերամարտի մեծ մրցույթ։ Ոտքով կռիվ է լինելու, միայն սրերով։ Հաղթողին ահռելի պարգև է սպասվում։

— Դե, տեղացի ասպետները հաստատ կգան, — պատասխանեց մյուսը, — բայց ինձ ուրիշ բան է հետաքրքիր։ Տեսնես այդ նորեկ ֆրանսիացի ասպետը՝ Լուի Բեռնարը, կմասնակցի՞։ Թե՞ նախորդ հաղթանակից հետո վախեցել ու թաքնվել է։

— Է՜հ, եթե նա իրոք այնքան անվախ է, ինչքան խոսում են, հաստատ կգա, — ծիծաղեց վաճառականը։

Էմմայի շուրթերին թեթևակի ժպիտ հայտնվեց։ Նրա արյան մեջ նորից բռնկվեց անդրենալինի այն նույն խենթ կրակը։ Նա շրջվեց ու արագ քայլերով ուղղվեց դեպի պանդոկ։

​Էմման ներս վազեց սենյակ, որտեղ Հենրին զբաղված էր զրահների ամրակները ստուգելով։

​— Վարպե՛տ, նոր լուր ունեմ, — շնչահեղձ ասաց նա՝ փակելով դուռը։ — Քաղաքի ամենահարուստ լորդի ամրոցում մեծ մրցույթ է կազմակերպվում։ Սուսերամարտ՝ ոտքով, առանց ձիերի։ Քաղաքում բոլորը խոսում են իմ մասին, սպասում են՝ Լուի Բեռնարը կհայտնվի՞, թե՞ ոչ։ Ես պետք է մասնակցեմ։

​— Սուսերամա՞րտ ամրոցի ներսում, — խորհրդավոր ձայնով ասաց ծերունին։ — Սա ձիարշավ չէ, Էմմա՛։ Այնտեղ տարածությունը նեղ է լինելու։ Ոտքով կռվի ժամանակ դու չես կարող Կայծակի արագության վրա հույս դնել։ Դա նշանակում է՝ դեմ առ դեմ բախում, որտեղ ամեն մի սխալ շարժում կարող է արժենալ քո կյանքը։

— Ես պատրաստ եմ, վարպետ, — հաստատուն ասաց Էմման։ — Ես շաբաթներ շարունակ մարզվել եմ ձորակում։ Այս նոր սուրն ինձ հնազանդվում է։ Ես թույլ չեմ տա, որ նրանք կարծեն, թե Լուին վախկոտ է։

​Հենրին մի պահ լուռ նայեց նրան, ապա դանդաղ գլխով արեց.

— Դե ինչ, եթե որոշել ես, ուրեմն ժամանակ չունենք վատնելու։ Ամրոցի կռիվներն ունեն իրենց գաղտնիքները։ Սկսում ենք պատրաստվել։

​Երբ եկավ մրցույթի օրը, Էմման լրիվ երկաթե զրահով, սաղավարտը գլխին, Հենրիի հետ մոտեցավ լորդ Մաքենզիի հսկայական ամրոցին։ Այն վեր էր խոյանում բարձր ժայռի վրա՝ պատված սև քարե հաստ պարիսպներով ու աշտարակներով, որոնց վրա ծածանվում էին լորդի տոհմական դրոշները։

​Մրցույթի տարածքը պատրաստվել էր ամրոցի ներքին մեծ բակում։ Տարածքը շատ տարբերվում էր նախորդ կանաչ հովտից։ Այստեղ գետինը պատված էր կոշտ, սառը քարերով, ինչը նշանակում էր, որ ընկնելու դեպքում զրահը կարող էր ջարդվել, իսկ ռազմիկը՝ ծանր վնասվածք ստանալ։ Բակի շուրջը կառուցված էին գեղեցիկ, գորգերով զարդարված պատշգամբներ, որտեղ նստած էին շքեղ մետաքսե ու թավշյա զգեստներով լեդիներն ու հարուստ լորդերը։ Օդում զգացվում էր թանկարժեք գինիների ու տապակած մսի հոտը, որը խառնվում էր լարվածության սառը շնչին։

​Արենայի կենտրոնում արդեն կանգնած էին Շոտլանդիայի տարբեր անկյուններից եկած լավագույն սուսերամարտիկները։

​Էմման (որպես Լուի) մտավ բակ ,հայտնվելուն պես պատշգամբներից ու բազմության միջից լսվեցին շշուկներ.

​— Տեսե՛ք, դա նա է... Ֆրանսիացի Լուի Բեռնարը։ Նա իրո՛ք եկել է։

​Հենրին վերջին անգամ մոտեցավ Էմմային, ուղղեց նրա ուսակալն ու ցածր մրմնջաց.

— Քարերի վրա հավասարակշռությունդ չկորցնե՛ս։ Այստեղ սայթաքելը մահ է։ Ցո՛ւյց տուր նրանց, թե ինչպես են կռվում Ֆրանսիայում։

​Շեփորները որոտացին ամրոցի բարձր աշտարակներից։ Լորդ Մաքենզին պատշգամբից թավշյա թիկնոցի ծայրը շարժեց ու բարձրացրեց ձեռքը՝ ազդարարելով սուսերամարտի մեծ մեկնարկը։

​— Հաղթո՛ղ է հռչակվում Լուի՛ Բեռնարը, — որոտաց մրցավարի ձայնը։

​Էմման ծանր շնչելով բարձրացրեց սուրը դեպի վեր։ Անդրենալինի այն խենթ, վայրենի զգացողությունը նորից պատեց նրան։ Նա նայեց պատշգամբում նստած հարուստներին, ապա բազմության մեջ կանգնած Հենրիին։ Ծեր ասպետը գլխով արեց՝ հայացքով հասկացնելով.
«Սա դեռ միայն առաջին մարտն էր»
։ Էմման պատրաստ էր հաջորդին։



Հաջորդ զույգը մտնում էր մարտադաշտ։ Նրանցից մեկը հսկայական, ծանր զրահով մի ասպետ էր, իսկ դիմացինը՝ ավելի թեթև, բայց արագաշարժ մի ռազմիկ։

​Մարտը սկսվեց սուրերի ուժգին հարվածով, որից կայծեր թռան։ Ծանր ասպետը ճնշում էր իր զանգվածով, նրա հարվածները գետինն էին ճեղքում, իսկ արագաշարժ հակառակորդը հազիվ էր կարողանում խուսափել։ ​Մարտը թեժ էր, բայց մի պահ, երբ թեթև ասպետը հաջող հարվածով շեղեց հսկայի ուշադրությունը և թեքվեց՝ կարծելով, թե մարտն ավարտված է, ծանր ասպետը դիմեց նենգության։ Նա սրի բութ կողմով և զրահապատ ծնկով կատաղի հարված հասցրեց թեթև ասպետի հենց ողնաշարի ստորին մասին՝ թիկունքից։ Դա ասպետական կանոններից դուրս, դավադիր հարված էր։ Թեթև ասպետը ցավից ճչաց, մարմինը կորացավ, և նա անկենդան տապալվեց ավազի վրա՝ չկարողանալով նույնիսկ շարժել ոտքերը։ Ամբոխը հանկարծ միահամուռ գոռաց.
«Այդ ի՞նչ արեց... Խարդախությո՛ւն է, թիկունքի՛ց հարվածեց»
։


​Արենայում աղմուկն այնքան մեծ էր, որ ոչ ոք ուշադրություն չէր դարձնում հետին շարքերին։ Հենրին նկատեց դա։ Նա զգուշությամբ դիպավ Էմմայի ուսին և գլխով դեպի ստվերոտ, մեկուսի անկյունը ցույց տվեց։

​— Էմմա՛, արի՛ ինձ հետ,— ցածրաձայն ասաց Հենրին՝ շուրջը նայելով։

​— Հիմա՞,— դժգոհեց Էմման՝ աչքը չկտրելով մարտից,— բայց նոր է ամենահետաքրքիրն սկսվում, Հենրի՛։ Տեսնո՞ւմ ես՝ ինչպես է պաշտպանվում։

​— Արի՛, ասում եմ, քանի բոլորի աչքը հրապարակին է։ Քո հագուստն ուղղել է պետք, մարզաշապիկդ կողքից պատռվել է, ու հաստատ կապտուկներ ունես։ Պետք է դեղ քսել, քանի դեռ ժամանակ կա։

​Էմման, թեև դժկամությամբ, բայց հետևեց նրան։

Հենրին հանեց դեղաբույսերով փոքրիկ սրվակը։

​— Շատ հագուստ չհանես, միայն կողքի պատռվածքից թուլացրու, որ հասնեմ կապտուկներին,— շշնջաց հին ասպետը,— ոչ ոք չպետք է կասկածի, որ աղջիկ ես, բայց վերքերդ մշակելը հիմա ամենակարևորն է։

​Նա սկսեց զգուշությամբ քսել սառը, դառնահոտ քսուքը Էմմայի կողերի և ուսի վրայի մուգ կապտուկներին, որոնք մնացել էին կատաղի մարզումներից ու նախորդ մարտից։ Էմման ցավից փշաքաղվեց, բայց լուռ մնաց։ Նրա մի ականջը հրապարակում էր. նա լսում էր ամբոխի բացականչությունները.
«Տե՛ս, տե՛ս, հիմա հարվածելու է... Ո՛չ, էլի խուսափեց»
։

​Հենրին, տեսնելով աղջկա լարվածությունը, որոշեց շեղել նրա ուշադրությունը։ Նրա ձայնը դարձավ մեղմ, մի տեսակ հեռավոր, կարծես հիշողությունների գիրկն էր ընկնում։

​— Այս մրցույթները միշտ ինձ հիշեցնում են երիտասարդությունս...— սկսեց Հենրին, երբ մատներով տրորում էր քսուքը,— ես մի ամենամոտ ընկեր ունեի։ Մանկուց միասին էինք մեծացել։ Դեռ հազիվ փայտե սուր բռնող երեխաներ էինք, բայց երազում էինք մեծ ասպետներ դառնալ։

​Էմման հայացքը մի պահ թեքեց դեպի Հենրին, թեև ականջը դեռ դրսի մեկնաբանություններին էր։

​— Միասին էինք անում ամեն ինչ,— շարունակեց Հենրին՝ տխուր ժպտալով,— նույն հարկի տակ էինք քնում, նույն կտոր հացն էինք կիսում, միասին քրտնում մարզումների ժամանակ։ Հետո մեծացանք, պատերազմներ գնացինք կողք կողքի։ Մրցումների էինք մասնակցում, որ գումար աշխատենք ընտանիքների համար։

Միասին ամուսնացանք, երեխաներ ունեցանք։ Ու երբ ծնվեց իմ յոթերորդ զավակը, մեզ նորից կանչեցին պատերազմ։

​Արենայից լսվեց զրահների հզոր շաչյուն։ Էմման ցնցվեց, բայց շարունակեց լսել։

​— Ճանապարհին,— Հենրիի ձայնը խստացավ,— մեր մեջ հիմար վեճ առաջացավ։ Արդեն հասուն, փորձառու տղամարդիկ էինք, բայց այդ պահին կարծես փոքր երեխաներ լինեինք։ Խոսքը խոսք բերեց, վեճը թեժացավ ու վերածվեց իրական կռվի։ Սրերով... Այդ օրը ճակատագրական եղավ ինձ համար։

​Հենրին մի պահ կանգ առավ, նրա մատները սեղմվեցին սրվակին։ Դրսում ամբոխը հանկարծ միահամուռ գոռաց.
«Նրան պատգարակով են դուրս բերում... Մեջքը կոտրվեց»
։


​Հենրին ծանր հոգոց հանեց.

_Ես շրջվեցի՝ կարծելով, թե մեր վեճն ավարտվեց, բայց նա... նա օգտագործեց իմ վստահությունը։ Հենց այնպես, ինչպես հենց նոր այդ ասպետն արեց արենայում, իմ ընկերը թիկունքիցս հարվածեց ինձ։ Ողնաշարիս այնպիսի ծանր տրավմա հասցրեց, որ ես օրեր շարունակ չէի կարողանում քայլել։ Այդ օրվանից ես ստիպված եղա ընդմիշտ թողնել ասպետի գործը։ Այդ օրվանից ես նրան չեմ տեսել։

​Էմման լուռ էր, նրա սիրտը սեղմվեց։ Նա հասկացավ, թե ինչու Հենրին այդպես արձագանքեց դրսի կռվին։ Նա միաժամանակ լսում էր Հենրիի անցյալի դրաման և դրսի մարդկանց ձայները, որոնք դեռ բարձր քննարկում էին, թե ինչպես խարդախ ասպետին զրկեցին մրցանակից։

​— Իսկ հետո՞ նրանից լուր չունեցա՞ք,— ցածրաձայն հարցրեց Էմման։

​— Լսել եմ նրա մասին,— պատասխանեց Հենրին՝ ծանր հոգոց հանելով ու ուղղելով Էմմայի հագուստի պատռված եզրը,— հիմա նա երկրի ամենահայտնի ասպետներից է։ Ունի փառք, հարստություն, պատիվ և անթիվ աշակերտներ, որոնց սովորեցնում է իր արվեստը։ Իսկ ինձ թողեց այս հաշմանդամությունն ու դատարկությունը... դե՛հ, վերջացրի, հագուստդ ձգիր։

​Էմման արագ ուղղեց հագուստը։ Նա զգում էր քսուքի տաքությունը մաշկի վրա, բայց նրա մտքերը լրիվ կիսված էին Հենրիի անցյալի ցավալի պատմության և դրսում շարունակվող մրցույթի միջև։


Արենայի կենտրոնում հայտարարվեց Էմմայի հերթը։ Նրա սիրտը կատաղի բախվում էր կրծքավանդակին, նրա հակառակորդը փորձառու, բարձրահասակ մի ասպետ էր, ով սուրը պահել էր վստահ ու սպառնալից։

​Մարտն սկսվեց ակնթարթային ուժգնությամբ։ Հակառակորդը հարձակվեց՝ շեշտակի հարվածներ հասցնելով, որոնցից Էմման հազիվ էր կարողանում պաշտպանվել։ Ասպետը, զգալով նրա դանդաղումը, մի կատաղի հարվածով գետնին տապալեց Էմմայի վահանը և սրի բութ կողմով հարվածեց նրա ուսին։ Էմման ընկավ ծնկների վրա, իսկ հակառակորդը ծիծաղեց՝ բարձրացնելով սուրը վերջնական հարվածի համար։ Օգտագործելով իր ամբողջ ճարպկությունն ու ուժը՝ նա հանկարծակի ցածր սահեց գետնով, խուսափեց իջնող սրից և սեփական սրի բռնակով ամբողջ ուժով հարվածեց ասպետի ծնկատակին։ Երբ հսկան ցավից կորացավ, Էմման, մի փոքր դաժանությամբ, սրի ծայրով կատաղի հարվածեց նրա զրահի արանքին՝ խորը վնասելով աջ ձեռքի մկանը։ Ասպետի ձեռքից արյուն ժայթքեց, սուրը վայր ընկավ, և նա ցավից ոռնալով տապալվեց ավազին։ Էմման կանգնեց նրա վրա՝ սուրը պահելով նրա կոկորդին։

​Արենան պայթեց գոռոցներից։ Լորդի հրամանով մրցույթն ավարտվեց, և նա հայտարարեց, որ բոլորը գնում են մեծ սրահ՝ նշելու, ուտելու և խմելու։

​Հենց Էմման դուրս եկավ արենայից, նրա շուրջը հավաքվեց ամբոխը։ Շքեղ հագնված կանայք շրջապատեցին նրան՝ հիացած հայացքներով, իսկ տղամարդիկ փորձում էին հասկանալ նրա ինքնությունը։

​— Ո՞վ է այս հերոսը,— գոչեց մի ազնվական,— ես պատրաստ եմ իմ աղջկան տալ նրան կնության։

— Իսկ ես կազմակերպել եմ, որ լավագույն պոռնիկները քոնը լինեն այս գիշեր, երիտասա՛րդ,— ծիծաղելով ավելացրեց մի ուրիշ տղամարդ։

​Էմմայի դեմքը սաղավարտի տակ լիովին կարմրել էր։ Կանանց պատահական հպումները, նրան փեսա դարձնելու և կանանց հետ լկստվելու մասին խոսքերը սարսափեցնում էին նրան։ Նա հազաց, փորձեց հնարավորինս հաստ, տղամարդկային ձայն հանել և մի փոքր կմկմալով ասաց.

​— Դե... դե ինչ, պարոնա՛յք, գնանք մի բոլ խմենք, այսօր տո՛ն է։

​Բոլորը ձայները բարձրացրեցին, սրահը լցվեց խինդով ու ուրախությամբ, և ամբոխը շարժվեց դեպի սեղանները։ Էմման մտածում էր, թե պրծավ նրանցից, բայց տղամարդիկ նրան բռթբռթելով տարան ու նստեցրին իրենց կողքին։ Ճանապարհին նրան համոզում էին.

​— Հանի՛ր այդ շլեմը, այդ երկաթից անտերը հանիր, որ հանգիստ ուտես-խմես։

— Ո՛չ, ես այն չեմ հանի,— հաստատակամ կտրեց Էմման։

​Տղամարդիկ բարձր ծիծաղեցին՝ գովելով նրան։

​— Իսկապես որ,— մեղմորեն ծիծաղեց Լուիզան, ով խաղողն էր տվել։ Նա ավելի մոտեցավ, նրա շնչառությունը դիպավ Էմմայի դեմքին։— Նման շուրթերը պետք է մաքուր լինեն, որպեսզի միայն հաճույք պատճառեն։

​Մինչ Էմման ուղեղի մեջ տենդագին փորձում էր գտնել մի տղամարդկային, կոպիտ բառ, որով կկարողանար այս աղջիկներին հեռու քշել առանց իրեն մատնելու, Լուիզան հանկարծ առաջ թեքվեց։ Նա սովորական թաշկինակով մաքրելու փոխարեն՝ սահուն շարժումով, իր տաք լեզվով թեթևակի կպավ Էմմայի շուրթերին՝ զգուշությամբ լիզելով ու մաքրելով ուտելիքի մնացորդը։

​Էմմայի ուղեղում կարծես կայծակ խփեց։ Կյանքում առաջին անգամ մի ուրիշ աղջիկ համբուրում էր իրեն, այն էլ՝ այսպիսի ձևով, ու այն էլ՝ այն պատճառով, որ իրեն տղամարդ էին կարծում։ Ողջ մարմնով մի սառը սարսուռ անցավ։

Էմման կայծակնային արագությամբ, երկաթների շաչյունով տեղից վեր թռավ։ Նա լիովին շոկի մեջ էր, սիրտը կոկորդում էր խփում, իսկ մարմինը դողում էր սարսափից ու անակնկալից։ Նա մի քանի քայլ հետ գնաց, դողացող մատը պահեց այդ աղջկա՝ Լուիզայի վրա և սաղավարտի տակից հնչող բարձր, հանդիմանող ու հուզված ձայնով ասաց.

​— Կինը... կինը տղամարդու մոտ այդքան չպետք է ցածրանա՛... Դա աղջկան բնավ վայել պահելաձև չէ՛։ Ինչպե՞ս կարելի է նման բան թույլ տալ։

​Լուիզան և մյուս աղջիկը մի պահ լուրջ, ապշած ու զարմացած նայեցին Էմմային։ Այս սրահում հավաքված բոլոր տղամարդիկ միայն ուրախանում ու վայելում էին նրանց ներկայությունը, և ոչ մի ասպետ երբեք նման բան չէր ասել։ Սակայն զարմանքը շատ արագ անցավ։ Լուիզան ձեռքը դրեց բերանին ու բարձր, հեգնական ծիծաղեց, իսկ մյուս աղջիկն էլ միացավ նրան։

​Այս աղջիկներին վարձել էին լորդի հրամանով և նրանց լավ վարձատրել էին հենց մեկ նպատակով՝ որպեսզի տղամարդկանց ամեն գնով գոհացնեն, գրավեն, գայթակղեն ու հաճույք պատճառեն մրցույթից հետո։ Դա նրանց աշխատանքն էր այս տոնական գիշերը, և Էմմայի բարոյախոսությունը նրանց համար պարզապես մի անփորձ ու ամաչկոտ տղայի զավեշտալի արձագանք էր։

​— Օ՜, նայիր, թե ինչպիսի առաքինի ասպետ է բաժին հասել մեզ,— ծիծաղի միջից ասաց Լուիզան՝ օրորելով գլուխը։

​Էմման այլևս չսպասեց, որ նրանք մի բան էլ ասեն։ Նա ուղղակի շրջվեց և կուրորեն, արագ քայլերով փախավ այդ աղմկոտ տարածքից՝ շնչահեղձ լինելով սաղավարտի տակ։ Դուրս վազելով սրահից՝ նա մտքում

բարկանում էր աղջիկների վրա, բարկանում էր իրավիճակի վրա, բայց ամենաշատը կատաղում էր այն մտքից, որ այդ ամբողջ իրարանցման պատճառով այդպես էլ չհասցրեց փորձել սեղանի հեռավոր անկյունում դրված այն մյուս նոր, անդիմադրելի համեղ ուտեստը, որը դեռ հեռվից աչքով էր արել։