1. «Մի՛ որոնիր մի ժամանակ...»

Chapter 1

Chapter 1

* * *

Մի՛ որոնիր մի ժամանակ
Արհամարհածդ՝ այս կըրծքի տակ,
Հառաչանքով դուրս թռավ նա,
Ու դատարկ է տեղը հիմա...

Էլ մի՛ կանչիր, մի՛ լար իզուր.
Քո արցունքից միայն տըխուր
Հին֊հին հուշեր պիտի զարթեն,
Եվ ի՜նչ օգուտ... ո՜ւշ է արդեն...

Comments