1. Մենք չգիտենք, քո՛ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի

Chapter 1

Chapter 1

Մենք չգիտենք, քո՜ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի.
Թե լուռ լինենք, լուռ ու հեզ — կապույտը ո՞ւր կտանի:

Նա — տրտմունակ մի կարոտ, նրա անունը սակայն
Ո՜չ դու գիտես, քո՜ւյր, ոչ ես, — կապույտը ո՞ւր կտանի...

Կորցրել ենք աշխարհի ճամփաները հին.
Իմ ո՛րբ ընկեր, քո՜ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի...

Comments