1. Մռայլ Աշխարհ. Մարգարեություն Առաջին

Chapter 3

Գլուխ 3. Նշանադրություն

Բաց անելով աչքերը՝ Լիլին նկատեց շուրջը խտացած Բեաթրիսի, Բարթիի և Մայքի հետաքրքրասեր հայացքները։ Նկատեց, որ կողքի ճենապակե սեղանիկին մրգերով լի մեծ աման էր դրված։ Լիլին ձեռքերով հենվեց տեղաշորին և վեր բարձրացավ, բարձը ուղղեց և կրկին պառկեց․

―Բժիշկն ասաց, որ քո օրգանիզմում մրգերի պակաս կա։ Պետք է շատ սնվել մրգերով, վերցրու այս նարինջը,―Բեաթրիսը եռանդով առաջ բերեց մրգամանը։ Լիլին վրդովված վերցրեց մի նարինջ ու սկսեց ուտել` հյութը ցայտեցնելով սենյակում գտնվողների դեմքներին։

―Դե լավ, դու պառկիր աղջիկս, իսկ մենք գնանք մեր գործերով,―Բարթին համբուրեց դստեր ճակատն ու դուրս եկավ սենյակից, իսկ Լիլին մենակ մնալուն պես մի կողմ դրեց կրծոտված նարինջը ու իրեն ետ գցեց անկողնուն։

***

Երեկոյան ժամը ութի կողմերը Լիլին իր սենյակում թիկն էր տվել մահճակալին և գրամեքենան գոգին գիրք էր գրում։ Դռան բռնակի շարժվելուբձայն լսվեց ու բացվելով ներս մտավ Բեաթրիսը։

―Մա՞մ,―Լիլին սիրտը փորը արագորեն գրամեքենան տեղավորեց անկողնու տակ։

―Դու կրկին գրու՞մ էիր։

―Ա֊ա֊այո,―կմկմաց Լիլին։

―Իսկ դա Ռուփերթին դուր չի գա

Լիլիի մտքերը ակնթարթորեն շաղվեցին Ռուփերթ անունը լսելով։ Նոր դե՞մք էչ ի հայտ եկել։

―Ռուփե՞րթն ով է։

―Ռուփերտտ քո ապագա փեսացուն է,—Բեաթրիսը ժպտում էր ու վստահ էչ, որ այս նորությունը պետք է ուչախացնի աղջկան։

―Ի՞նչ ապագա փեսացու։

―Վաղը ձեր նշանադրությունն է։

―Ի՞նչ ես խոսում։ Ի՞նչ փեսացու, ի՞նչ նշանադրություն։

(Լիլին համոզում էր իրեն, որ սա ցնորանք է, խելագար երազ)։

—Նա քսանվեց տարեկան է:

—Մամ դու ընդհանրապես լսու՞մ ես թե ես քեզ ինչեր եմ հարցնում։ Կամ ընդհանրապես իմ ի՞նչ տարիքն է ամուսնանալու, այն էլ անծաբոթի հետ։

―Ես էլ եմ այդպես ամուսնացել։

Բեաթրիսը շատ վստահ էր իր ճշմարտացիության հարցում։

―Դու հիմա հիսունչորս տարեկան ես։ Այսինքն ամուսնացել ես քառասուն տարի առաջ։ Այս քառասուն տարիների ընթացքում կարգերը փոխվել են։

―Ռուփերտը Լայոնսների ընտանիքի ամենաերիտասարդ անդամն է։ Լայոնսները բավականին հին արմատներ ունեն, ու հսկայական ունեցվածք։ Ռուփերտ Լայոնսը գյուղի ամենահարուստ երիտասարդն է։ Եվ հետո էլ ամուսնանալուց քեզնից երեք տարի մեծ եմ եղել։

―Թքած հարստության վրա։ Լավ կանես հանես այդ զազրելի գաղափարը քո գլխից։ Ես ոչ ոքի հետ էլ չեմ նշանվելու։

Բեաթրիսը արագ քայլերով հեռացավ սենյակից։ Լիլին բարկացած ու նաև սարսափած անկողնու տակից հանեց գրամեքենան ու սկսեց ուժգնորեն հարվածել ստեղներին։

Գիշերը ժամը մեկին, երբ տանը հանդարտ լռություն էր տիրում, նիրհն ու մութը եկել էին հերթափոխության` Լիլին դեռ արթուն էր ու ընկել էր մտքերի մեջ։ Շուռումուռ էր գալիս անկողնում, երբ դռան երեք մեղմ թակոց լսվեց։

—Մտե՛ք։

—Բարթին ծածուկ ու դանդաղ ներս մտավ։

―Լիլ՛ի, աղջիկս, քեզ հետ կարևոր խոսելու բան ունեմ։

Հոր ձայնը անհանգիստ էր, խզված։

―Արդեն գիտեմ,―նվնվաց Լիլին,―մայրիկն արդեն ասել է։

―Ո՛չ, ո՛չ։ Ես դրա հետ չեմ։ Ավելի ճիշտ ասելիքս կապված է դրա հետ․․․ դե կամ էլ․․․ միգուցե այս տասնչորս տարիների ընթացքում այդքան էլ լավ հայր չեմ եղել քեզ համար…բայց…հիմա…ըըը…

―Հայրիկ մտքերդ հստակ ձևակերպիր գլխումդ և հանգիստ ասա։

―Դեե…ըըը…

―Մի՛ շտապիր։ Հանգիստ ասա։

―Դեե…ես… քեզ շատ կարևոր բան ունեմ ասելու։ Դա գաղտնիք է, բայց դրանից կախված է քո ապագան։ Խոստացի՛ր, որ ոչ ոքի ոչինչ չես ասի։ Հատկապես Մայքին։

―Խոստանում եմ։

―Լիլի՛, ուշադիր ի՛նձ լսիր։ Ռուփերտ Լայոնսը ում հետ դու նշանվում ես, իրականում այդքան էլ բարեհաճո մարդ չէ` ինչպիսին ներկայանում է։ Իրականում նա սրիկայի, խաբեբայի մեկն է։ Նա իր ընտանիքի մյուս անդամների հետ միասին խաբում է մորդ նման կանանց, ու ամուսնանում նրանց աղջիկների հետ։ Հետագայում, երբ նրանցից երկու զավակ է ունենում, բաժանվում է ու վերացնում իր և կնոջ կապերը, վերացնում բոլոր փաստաթղթերն ու կորզում աղջկա ընտանիքի ողջ գումարը։ Վերջում երեխաներին… մեկին տալիս է որդեգրման, իսկ մյուսին հաճախ… վաճառում չարամիտ ու նենգ մեծահարուստների։

Սոնյակում սկսեց տիրել աշխարհիս ամենաանհարմար լռությունը, որ երբևէ կարող էր գոյություն ունենալ։

—Դա արվում է սովորաբար այն պայմանով որ չափահաս տարիքը բոլորելուն պես երեխան ետ է գալու ու ներկայանալու որպես ժամանակին անհետացած ժառանգ։

Լիլին անասելի հարվածի տակ էր։ Նման ստորությունների մասին գաղափար անգամ չուներ։

—Բայց, դու պետք է ՈՉ մի դեպքում չհամաձայնվեա ամուսնանալ այդ սրիկայի հետ։

—Բաւց ես մայրիկին չեմ կարող համոզել։ Դու ինձնից էլ լավ գիտես նրա բնավորությունը։

―Ճիշտ է, նրան համոզել չես կարող։ Սակայն կարող ես համոզել ինքդ քեզ, խոստանալ ինքդ քեզ, որ ոչ մի պարագայում թույլ չես տա, որ այդ տղան մատիդ մատանի դնի։ Դու պետք է քայլեր ձեռնարկես։


Ողջ գիշեր Լիլին չկարողացավ քնեկ նշանադրության փաստից, ընթացքում անընդհատ պտտվում էր անկողնում ու ոչ մի րոպե հանգիստ չէր առնում։ Երբ հասյացավ, որ դեռ երկար ժամանակ չի քնելու, նստեց անկողնուն, լուսնի լույսի տակ: Չիմանալով թե ինչ է լինելու իր հետ սկսեց լուռ արտասվել: Մի քանի րոպե անց կրկին պառկեց:

Առավոտյան, երբ նա հազիվ երկու ժամ քնել էր, սպասուհիները (նրանց հատուկ նշանադրության համար էին վարձել) եկան և արթնացրին նրան։

―Դուք պետք է պատրաստվեք։ Մի քանի ժամից Ձեր նշանադրությունն է։

Լիլին նկատեց, որ անկողնու ծայրին մայրը մի երկար, կապույտ զգեստ է դրել։ Այն զարդարված էր փոքրիկ կոճականման քարերով։ Զգեստը զննելու ընթացքում ներս մտավ մայրը։

―Լիլի՞, դեռ վեր չե՞ս կացել։ Արագացրու, շուտով հյուրերը կգան։

―Մայրիկ ես չեմ ցանկանում ամուսնանալ։

―Սակայն դու չես ամուսնանում, դու դեռ նշանվում ես։ Հետո էլ ձեր տարիքային տարբերությունը ծայրահեղ մեծ չէ, նա քսանվեց տարեկան է․․․

―Ինձնից տասներկու տարի մեծ, դա արդեն բավական է, որ ես չցանկանամ նշանվել նրա հետ։ Եվ դրան գումարած աիդեն բավական է որ իմ փոխարեն որևէ վորուշ փորձես կայացնել։ Արդեն հոգով֊սրտով զզվում եմ։

―Ինձ խայտառակ չանես։

―Նրա ծնողների մո՞տ,—նրա ձայնի մեջ հեգնանքի ելևէջների էին նշմարվում։

―Ոչ։

―Այդ դեպքում ու՞մ։

―Նրա հորաքրոջ և հորաքրոջ ամուսնու։ Չնայած նրա ամուսնու ազգանունը Բրաուն է, արյունով նա Լայոնս չէ, բայց ինչևէ, հորաքույրը ազնվական է։ Դե իսկ ծնողները մահացած են…

—Ե՞րբ են մահացել։

―Չգիտեմ, և դա էական էլ չէ, արագ պատրաստվիր։

―Ես չե՛մ նշանվելու։

―ԿՆՇԱՆՎԵ՛ՍՍ։ Հագնվիր ու ներքև՛ իջիր։―Բեաթրիսն արագ քայլերով հեռացավ սենյակից։ Այդ պահին սենյակ ներս մտավ Բարթին։

―Լիլի՞, բարի լույս։

―Բարի լույս հայրիկ։

―Սիրելիս, չես մոռացել չէ՞, թե ինչ եմ ասել երեկ։

―Ո՛չ, շատ վառ հիշում եմ ամեն ինչ։

―Այսօր դու պետք է ամեն ինչ անես, որպեսզի Բեաթրիսը չկարողանա քեզ նշանել։

―Ես չգիտեմ ինչ անել, այդ կինը երբեք չի լսի ինձ կամ էլ հաշվի առնի իմ խոսքը։

―Արդեն ասել եմ, միայն պետք է համոզես ինքդ քեզ։

―Բայց ի՞նչ։

―Ոչ մի բան չի կարող հաղթել քո զգացմունքներին,―Բարթին կրկին համբուրեց դստեր ճակատը,―չլարվես, հաստատ գլուխ կհանես,―նկարված ժպիտով հայրը հեռացավ։

Լիլին հնարավորինս անզգացմունք, սառը ու հանգիստ տրամադրությամբ հագնում էր զգեստը, միաժամանակ իրեն զննելով երկար, կեղտաբծե հայելու ապակուն։ Ժամը եկավ, և նա մի կերպ իևավ ցած։ Այնքա՜ն մարդ կար։

Նա կամաց մոտեցավ մորը․

―Լիլի՞, կատարյալ տեսք ունես։ Շուտով հյուրերը կգան։

―Ես չեմ նշանվելու,—անհաղորդ ասաց Լիլին։

―Ես այս ամենը անում եմ մի միայն քո լավ ապագայի համար։

Բեաթրիսի վերջին խոսքի վրա տուն դառը բացվեց ու արևի ճառագայթները ներխուժեցին միջանցք. երևացին մարդկանց ստվերներ։ Ներս մտան երեք հոգի։ Ռուփերտ Լայոնսը, Ամանդա Լայոնսը և նրա ամուսին Ջոզեֆ Բրաունը։

Ռուփերտը մուգ, սև մազերի, սպիտակ հարթ ատամնաշարի, կապտականաչավուն աչքերի, կարմիր այտերի ու երկար թարթիչների տեր մարդ էր։ Դեմքը շատ ոսկրոտ չէր, այ իսկ ուսերն իրարից շատ հեռու էին, ոտքերը բավականին երկար և ընդհանրապես նա շատ բարձրահասակ էր՝ ձգված ռետինի պես: Մատները ոսկրոտ էին, ականջներից մեկին ոսկե ականջօղ էր կախված, ինչը Լիլիին, մյուսներին և անկեղծ ասած՝ նույնիսկ Բեաթրիսին չգոհացրեցին: Նա կրում էր դեղնած վերնաշապիկ, իսկ աղտոտված փողկապը կախված էր վզից:

Ամանդա Լայոնսն ուներ բաց շագանակագույն մազեր, մուգ, կապույտ աչքեր, ամրակազմ ձեռքեր, սլացիկ կազմվածք, լայն ուսեր, կարմրեցրած այտեր և լայն ականջներ։ Քիթը խոշոր չէր, նման էր միջին հաստության փայտե չոփի: Շուրթերն այնքան բարակ էին, որ գրեթե չէին նշմարվում: Լայն ճակատը պատված էր անհամար կնճիռներով, իսկ վիզը բավականին երկար էր: Մատների եղունգները սև էին ներկված, ձեռքերի մաշկն էլ ևս ճմրթված էր: Վզի ձախ հատվածում մի սպի կար, որն այսօր չէր երևում, քանի որ հատուկ նյութով ծածկված էր:

Եվ վերջապես տարօրինակ Ջոզեֆ Բրաունը՝ ուներ շատ մեծ ու կլոր գլուխ, նիհար մարմին։ Ավելի լավ պատկերացնելու համար՝ նա նման էր լուցկու չոփի՝ որի գլխին դրված է ծեփամածիկի մի մեծ գունդ։ Մազերը սև գույն ունեին, սակայն արդեն թեթևորեն սպիտակին էին տալիս: Նա ուներ բարակ, սև, ծայրերը ոլորված ընչացք: Ականջները փոքր-մոքր էին: Շնչառությունը ծանր էր, իսկ աչքերը՝ մոլորված տեսք ունեին: Թևերն ու մատներն էլ փքված էին, իսկ ադամանդե մատանիները սեղմել էին մատներն ու դրանց ավելի ուռուցիկ տեսք տվել: Սև կոստյում էր հագել և սպիտակ վերնաշապիկ: Վիզը կարճ էր ու մի քիչ լայն:

―Սիրելիներս, մենք այստեղ հավաքվել ենք մի կարևոր բանի համար,―Բեաթրիսը սկսեց խոսքը,―վերջապես Լայոնսների և Քլարքների ընտանիքները կմիավորվեն։ Այսօր իմ դստեր և Լայոնսների որդու նշանդրեքն է: Այսօր վերջապես իրականանում է իմ երկար ու ձիգ տարիների իղձը: Կցանկանայի, որ դուստրս և ձեր որդին մոտենային իրար:

Լիլին դանդաղ մոտեցավ Ռուփերտին, իսկ Ռուփերտը Լիլիին։ Նա անվարան ծնկի եկավ աղջկա դիմաց, գրպանը տարավ կարմրած ձեռքերն ու հանեց մի կարմիր տուփ, բացեց այն․․․ այնտեղ դրված ոսկե մատանին փայլեց արևի շողի տակ։

—Սիրելի Լիլի, չեմ կարող բացատրել ինր զգացում է պտտվում սրտումս։ Չեմ ցանկանում սար ու ձոր ընկնել, միայն մի բան կասեմ. պատրա՞ստ ես ընդունելու այս մատանին,—նրա ձայնն արձագանքեց ողջ հյուրասենյակով մեկ։ Լիլին կտրականապես ետ քաշեց ձեռքը։

Առանց որևէ բառ ասելու նա ուղղակի հեռացավ ու քայլեց դռանն ընդառաջ։

―Լիլի՛,―Բեաթրիսը բարկացած բղավեց դստեր հետևից։

Լիլին բաց արոց դռներն ու հանգիստ դուրս եկավ։ Բոլոր հյուրերն իրենց վզները առաջ էին ձգում, տեսնելու՝ թե հենց նոր ինչ կատարվեց, ոմանք անսպասելիությունից սառեցրել էին հայացքները: Մինչ բոլորը անորոշության մեջ էին` Բարթիի դեմքին ծածուկ ժպիտ էր նշմարված։

Լիլին արագ քայլերով անցնում էր արահետով, որպեսզի մայրը ետևից չհասնի։ Նա անցավ այն նույն ճանապարհով, որով երեկ էին անցել, երբ պիկնիկի էին գնում։ Նախ անցավ փոքրիկ ջրվեժի մոտով, որի ջուրը , ապա ջրվեժի մոտով, հետո անցավ ծառերի միջով, բլուրին հասնելով քայլերը մի քիչ դանդաղեցրեց ու վեր բարձրացավ։ Նա գիտեր, թե ուր էր գնում։ Երեկվանից փափագում էր իմանալու ինչեր է թաքցնում այդ տարօրինակ վայրը։ Հասնելով հաստաբուն ծառին շնչակտուր աղջիկը մի քանի րոպե կանգ առավ։ Ծառը կարծես կենդանի էակ լիներ, որը շնչում էր, մտածում ու հյուրընկալում ցանկացողներին։ Լիլին չէր տեսնում, բայց չանչերը ձգված էին իր փեշի ուղղությամբ, կարծես ուզում էին բռնել նրան ու քաշել բնի տակ։ Լիլիի աչքովն ընկավ մի կարմիր, կաշվե կազմով գիրք։ Նրա վրա ոսկե տառերով գրված էր․

ՄՌԱՅԼ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Լիլին կռացավ, վերցրեց գիրքն ու բաց արեց։ Առաջին էջի վրա գեղեցիկ ձեռագրով գրված էր․

Գիրքը Մռայլ Աշխարհի ուղեցույցն է, ստեղծված անձամբ թագուհու՝ սպիտակ Քիքնոսի կողմից։

Լիլին թերթերի տրցակը մի քանի վայրկյանում թերթեց ու հետաքրքրաշարժորեն փակեց այն` առնելով ձեռքի տակ։

Լիլին կռացավ փտած բնի վրա ու մանրամասն զննելուց հետո թափ տվեց շուրջը հավաքված հողե բլուրները։ Աչքերը լայնացան, քանի որ երևացին մեկից տասը վեր ելած թվե կոճակները։ Նա գիրքը դրեց մի կողմ ու հավաքեց տասնչորս թիվը, քանի որ հենց բնի վրա նշված էր, որ անհրաժեշտ է հավաքել տարիքը։ Այդ պահին փչակը երկու հավասար դռների պես դղրդալով աջ ու ձախ գնաց և փոշի ցած նետելով կանգ առավ։

Լիլիի առաջ բացվել էր շագանակագույն մեծ սրահ, իսկ բնից ներքև ձգվում էին փայտե աստիճաններ։ Աղջիկը ոտքը դրեց առաջին աստիճանին ու սկսեց ցած իջնել։

Սիրելի ընթորցող, եթե հասար մինչև վերջ` ապա խնդրում եմ, հավանելու, և անգամ չհավանելու դեպքում` անպայման գրառում֊արձագանք թող։🤍

Ինձ համար կարևոր է քո արձագանքը։

Comments