1. Մռայլ Աշխարհ. Մարգարեություն Առաջին

Chapter 2

Գլուխ 2. Պիկնիկ կարմիր դրոշակի մոտ

ՆԿԱՐԱԳՐՎՈՂ ԴԵՊՔԻՑ 5 ՏԱՐԻ ԱՆՑ

Նա արդեն տասնչորս տարեկան էր։ Կյանքի նպատակները փոխվել էին։ Ինը տարեկան միամիտ աղջնակից գրեթե ոչինչ չէր մնացել։ Լիլին արդեն մեծացել էր, և նույնիսկ արտաքինը նման չէր այն փոքր աղջնակին։ Նրա վարսերի գույնն ավելի էր բացվել և նրա վառ ոսկեգույն մազերն արդեն դարձել էին բավականի՜ն բաց, գրեթե աննշան դեղին։ Ինչպես նաև դրանք ավելի ալիքավոր էին՝ քան առաջ։ Դարչնագույն աչքերը շատ պարզ էին և ավելի հասուն քան նրա արտաքինն է։ Մաշկը շատ ավելի նուրբ ու սպիտակ էր։ Նա միշտ կրում էր իր ժամանկաշրջանին համահունչ զգեստեր, որոնք հիմնականում երկար էիբ ու կապտավուն երանգի սահմաններում։ Թերևս այսքանը։

Մի օր սովորականի պես առավոտյան ժամը վեցին իջավ նախաճաշելու (նրանց ընտանիքը սովորաբար օրը բավականին վաղ է սկսում), թերևա այդպես էր կարծում նրա մայրը, կեսից Լիլին քայլերն ուղղեց դեպի հյուրասենյակ։

―Լիլի՛, արի թեյելու… Լիլի՞։

Լռություն։

Նրանց երկհարկանի առանձնատունը տարբերվում էր բոլոր հարևանների տներից։ Ամեն ինչ հնաշունչ էր, չնայած դա հասկանալի է, եթե հաշվի աենենք, որ տունն արդեն բավականին երկար ժամանակ է ինչ կանգուն էր։ Այն ծածկված էր գեղեցիկ նախշաքանդակներով, մեծ պատուհաններով, որոնք բացելու դեպքում աչքիդ առաջ է գալիս գեղեցիկ արոտավայրը և տարատեսակ մրգաշատ ծառերով լեցուն այգին։ Տան տանիքը բավականին գեղեցիկ էր, ինչը հավանաբար ընտրված գույնից էր. այն աչքին հաճելի բաց կապույտ գույն ուներ, իր տուֆե ծխնելույզն էլ հոտաքրքիր շունչ էր հաղորդում։ Բոլոր նախշաքանդակները ներկայացնում էին տարօրինակ դրվագներ` երիտասարդ աղջկա, թագուհու նմանվող մի գեղեցիկ կնոջ, տարօրինակ ծաղկի ու վագրի և օձի կռվի մասին։

Ավելի կոնկրետ ուշադիր նայեկու դեպքում տեսնում ես ինչպես է մի տարօրինակ թագուհի ձեռքերում բռնել հինգ շարքից բաղկացած ծաղիկ, իսկ իր գլխավերևում փոքրիկ վիշապ է պատկերված։ Նրա կողքին սողացող վագռը ըմբշամարտի է բռնվել արտասովոր օձի հետ։ Պատկերը շարունակվում էր երկա՜ր, շաչունալելով իր տարօրինակ պատմությունը։ Առաջ էին գալիս մարդագայլեր, այլ վիշապներ, ջրահարսների նուրբ պոչուկներ և բազմապիսի զրահներ։ Էնպիսի տպավորություն էր որ մի ողջ հրաշապատում գիրք պատկերված էր իրենց տան վրա։ Նախշաքանդակները իրենց անհասկանալի բովանդակությանը հանդերձ իրենց մեջ էին պարունակում մռայլ, գոթական շունչ։ Լիլին մինչ այն առեղծվածային պատահարը, որ պետք է պատահեր վաղը՝ այդպես էլ չէր հասկանալու այս նախշաքանդակների իմաստն ու չէր նկատելու միմյանց մեջ գտնվող կապը, քանի որ նկարները բոլորովին տարբեր էին միմյանցից և միանգամայն դուրս խելամտության սահմաններից։

Լիլին քայլերը դանդաղ ուղղեց խոհանոց, ուշադիր արդեն քսանիններորդ անգամ զննելով կապույտ պաստառները, որոնց վրա գեղեցիկ ոսկեգույն նախշեր էին պատկերված, որոնք նույնպես սովորականի սահմաններից դուրս էին։

―Լիլի՞, ու՞ր ես։

―Գալիս ե՜մ, բավական է բղավես։―Ներս մտնելով լուսավոր, սպիտակ պաստառներով խոհանոց նստեց կլոր սեղանի շուրջ։ Բոլորի առջև դրված էին թեյի բաժակներ, ընդհանուր` ութ հատ։ Սակայն նրա մայրը՝ Բեաթրիսը առաջ եկավ և չորս բաժակ վերցրեց ու տարավ այլ կողմ։ Մի կտորե տոպրակ բաց արեց, և բաժակները սկսեց հապճեպ կերպով դնել մեջը։

―Արագ օգտագործեք թեյի գույնը, այն ինձ պետք է։―Նա եռանդով ինչ֊որ բան էր սեղմում։ Լիլին աչքի պոչը երկարացնելով նկատեց, որ վերջիններս փքված սենդվիչեր էին։ Հետո դրանք նույնպես տեղ գտան տոպրակում։

―Իսկ դու չե՞ս լցնում քոնի մեջ,―հարցրեց Բարթին` Բեաթրիսի ամուսինը։

―Եթե չգիտեք, ամենաառաջինը ես եմ գունավորել իմ թեյը։

―Մա՜մ, շաքարը քիչ է,―բողոքարկեց Լիլիի փոքր՝ տասներկու ամյա եղբայր Մայքը։

―Ինչ տալիս են սուսուփուս խմիր, լռի՛ր ու անիմաստ մի՛ խոսիր,―հեգնական տոնով ասաց Լիլին։

―ԼԻԼԻ՜ ՆԱ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵԽԱ ԷԷ՜,―որոտաց մայրը, երկու հատ շաքարի խորանարդ նետելով Մայքի բաժակի մեջ։

―Մի՛ կռվեք, և թողեք հանգիստ նախաճաշենք,― սաստեց Բարթին։ Քսան րոպե անց, ողջ ընտանիքն արդեն ավարտել էր նախաճաշը։ Այդ պահին Բեաթրիսը վեր կացավ, վերցրեց տոպրակն ու հայտարարեց․

―Մենք գնում ենք պիկնիկի։

―Լիլին գլուխը մի կողմ տարավ ու նյարդայնացած հայացքով սկսեց մտածել այս հայտարարության շուրջ։ Պարզից էլ պարզ էր, որ նա չէր ցանկանում պիկինիկին մասնակից լինել։ Դրա պատճառը երկու ամիս առաջ ընտանիքի հետ ունեցած վեճն էր․․․

Երեկոյան ժամը ութին շատ մեծ խնդիր ունեցավ իր ծնողների հետ։ Լիլին արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ ցանկանում էր դառնալ գրող։ Սակայն նրա ծնողները՝ հատկապես մայրը դեմ էր նրա որոշմանը։ Ըստ նրա՝ գրելը մարդուն մեծ փող չէր բերի, և այդ աշխատանքով ոչ ոք չէր կարող ապրուստ վաստակել․

―Դու բավականին հիմար աղջիկ ես, և շա՛տ անհասկացող։ Ես արդեն հինգերորդ անգամ եմ կրկնում։ ԳՐԵԼՈՎ ՇԱՏ ԳՈՒՄԱՐ ԵՐԲԵՔ ՉԵՍ ՎԱՍՏԱԿԻ՛։ ԽԵԼՔԴ ՀԱՎԱՔԻՐ ԳԼՈՒԽԴ ՈՒ ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏԻ՛Ր ՔԵԶ ՀԱՄԱՐ։ ԱՅԼԵՎՍ, ԵՐԲԵՔ, ՔԵԶՆԻՑ ՉԼՍԵՄ ՆՄԱՆ ԲԱՆ, ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՀԱՆԻՐ ԱՅԴ ՀԻՄԱՐ ԳԱՂԱՓԱ՛ՐԸ ՔՈ ԳԼԽԻ՛Ց, ՀԱՍԿԱՑԱ՞Ր,―Բեաթրիսի դեմքը զայրույթից լոլիկի պես կարմրել էր։ Նա այնքան շատ էր բարկացած դստեր վրա։ Իսկ խեղճ ու կրակ Բարթին լսելով շառագունած կնոջ գոռոցները, ընդհամենը խզված ձայնով արձագանքեց,―Լիլի՛, մայրդ ճիշտ է ասում։

Լիլին այս դեպքից հետո մինչ օրս ուշքի չէր գալիս։ Այդ երկու ամիսների ընթացքում նրա բարկությունը մի գրամ անգամ չէր պակասել, և հիմա իր մոր ցանկացած որոշում նրա կողմից արժանանում էր անուշադրության։ (Սակայն Լիլին դեռ տեղյակ չէր մոր մոտալուտ որոշման մասին)։

―Իսկ հիմա հավաքվեք, մենք գնում ենք պիկինիկի ինչպես արդեն ասացի։ Երկու ժամ անց կհասնենք այնռեղ որտեղ պետք է։

Եվ իրոք որ, արդեն երկու ժամ անց նրանք հասան մի բլրակի մոտ։ Լիլին նայեց ձեռքի ժամացույցին․ արդեն ժամը ութն էր։ Լիլին բլրի գագաթին ծածանվող կարմրր դրոշակ տեսավ։

―Սա ես եմ դրել այստեղ երեկ, քանի որ միշտ մոռանում եմ թե որն է պիկնիկի վայրը։

―Այդ դեպքում ինչպե՞ս հիշեցիր տեղը։

―Ես չեմ հիշում ոչ թե բլրի տեղը, այլ այն հատվածը, որտեղ կարելի է պիկնիկ անել,―Բեաթրիսը զննող հայացքով մի քանի վայրկյան նայեց Լիլիին։ Կարծես դստեր համար ինչ֊որ ապագա նախագծեր ուներ։

Հետո երբ նրանք արդեն բլրակի վրա էին, Բեաթրիսը հանեց կարմիր դրոշակն ու դեն նետեց։ Փռեց մանուշակագույն, վանդակավոր կտորը։ Լիլին կտորի ծայրին մի տարօրինակ ծաղիկ տեսավ, որը նրան շատ ծանոթ թվաց։ Ապա դրա տակ սկսեց ինչ֊որ բան կարդալ՝

Մռայլ աշ․․․

Շարունակությունը ընդհատվեց, քանի եր վրան վարդագույն մուրաբա էր դրված։

―Մա՛մ, այս կտորը ո՞րտեղից ես գնել։

―Անուշիկս, սա գնել եմ տասնյակ տարիներ առաջ, հենց քո տարիքում՝ տասնչորս տարեկանում։ Ինչ֊որ երիտասարդ աղջիկ էր։ Նա ինձ գրավեց իր արտասովոր սպիտակ մազերով։ Նա նման երկու կտոր ևս ուներ, մեկը սև էր, մյուսը սպիտակ։ Ես գնեցի երրորդ՝ մանուշակագույն կտորը։ Հենց այդ ժամանակ էլ կարծեմ Դորիան Օսթինի ցուցահանդեսն էր։

Լիլին ձայն չհանեց։

―Ես արդեն հոգնեցի,― շատ չանցած Լիլին վեր կացավ կտորի վրայից։

―Ու՞ր ես գնում,―հարցրեց Բարթին։

―Մեկ ժամ կքայլեմ ու կգամ։

―Սիրելիս, բլրից ներքև իջնելիս, հաշվի կառնես, որ այնտեղից սկսվող անտառը բավականին խորն է ու հեշտ է այնտեղ մոլորվելը։

Լիլին գլխով արեց ու հեռացավ։ Մոտ կես ժամ քայլելուց հետո հասկացավ, որ արդեն անցել է անտառի մեկ քառորդը։ Վերջինս բավականին մռայլ էր, մառախլապատ։

Լիլին արդեն սարսափում էր տարօրինակ կռությունից ու որոշեց փորձել գտնել մեկին.

―Այստեղ կա՞ ինչ֊որ մեկը։ ―Ոչինչ չլսեց բացի իր սեփական ձայնի արձագանքից։

―Կա՞,―այս դրությունը նրան այնքա՜ն ծանոթ էր։ Սակայն․․․ մի րոպե․․․ այս ամենը նրա հետ կատարվել էր հինգ տարի առաջ, իր երազում, երբ նա դեռ երեխա էր։ Սակայն տեղանքը զգալիորեն տարբերվում էր։ Չլինի՞ այդ ամենը իրականանում էր։ Մառախուղը սկսեց դանդաղորեն ցրվել ու տարրալուծվել օդում, և երբ վերջնականապես այն հոօդս ցնդեց` Լիլիի աչքի առաջ հայտնվեց մի գեղեցիկ ծառ։ Նրա ճյուղերը տարածված էին ողջ անտառով մեկ, բունը բավականին հասթափոր էր։ Տակից արմատները ագահորեն դուրս էին ցցվել ու երկարել վհուկի չանչերի նման, հողն էլ իրենց տակ առել։

Լիլին փոքրինչ էլ մոտեցավ ծառին։ Աչքով մի փտած փչակ ընկավ։ Սակայն զարմանալիորեն փչակը հարթ մայերես ուներ, կարծես մեկն աշխատել էր վրան։ Մակերեսին կուտակված փոշին թափ տալուց հետո Լիլին տեսավ, որ վրան ինչ֊որ թվեր էին փորագրված։

―Լիլի՛, Լիլի՞։ Որտե՞ղ ես,―նրա մոր ձայնն էր։

Լիլին տարված էր հսկայական ծառով։ Չէ՞ որ դա հիանալի միտք էր։ Ինչքան էլ այդ ամենը նման էր «Ալիսը հրաշքների աշխարհում» վեպին, միևնույն է հրաշալի գաղափար էր։ Նոր հասկացավ… նոր հասկացավ, թե ինչ կարելի է անել:

―Լիլի՜,―նրա մայրը, հայրը և փոքրիկ եղբայրը ընկել էին անտառով մեկ և նրան էին փնտրում։

―Այստեղ եմ:―Լիլին շփոթված ու դեռ տեսածի ազդեցության տակ շարժվեց նրանց ընդառաջ։

―Մենք պիկնիկն ավարտել ենք, հավաքել ենք բոլոր իրերը, և կես ժամ է ինչ քեզ ենք փնտրում։

―Մի քիչ զգույշ եղիր։

―Մամ, պապ, ես գրքի գաղափար եմ գտել։ Իսկական գրքի գաղափար,―ոգևորված ասաց Լիլին։

―Ասել եմ հանիր մտքիցդ,―Բեաթրիսը կրկին շառագունեց։

Լիլին բռնկվեց ու թափով առաջ անցավ։ Արդեն ժամը տասին նրանք տանն էին։ Տուն մտնելուն պես Լիլին շարժվեց դեպի իրենց նկուղ։ Այնտեղ գորշ վարագույրների հետևում նա մի բան էր պահում։ Մայրը երբեք չէր բացում վարագույրները, քանի որ դրանք գտնվում էին նկուղի ամենախորքում։ Նա նույնիսկ մոռացել էր, որ այդտեղ պատուհաններ կան։ Լիլին զգուշորեն բաց արեց կտորե ծածկը։ Առավոտյան ուժեղ լույսը կրկին խփեց նրա աչքերին։ Նա պատուհանից տեսավ, որ մայրը այգուն ելակներ է հավաքում։ Արագ վերցրեց իր փոշոտ գրամեքենան ու իրար վրա բերեց վարագույրները։ Գնաց իր սենյակ, վերցրեց մի թուղթ ու դրեց գրամեքենայի արանքում և սկսեց գրել.

ԳԼՈՒԽ 1 ՀԻՆ ԾԱՌԸ

Դա շատ հին ու չորացած ծառ էր։

Գրքի առաջին նախադասությունը Լիլիին դուր չեկավ, շատ տգեղ էր ու արհեստական։ Սկսեց կրկին.

ԳԼՈՒԽ 1

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓՉԱԿԸ

Նա հավաքեց թվերը և կախարդանքը սկսեց գործել։

Ո՛չ, կրկին շատ արհեստական է հնչում, հաստատ չի ստացվի և մարդիկ այն չեն կարդա․ ԳԼՈՒԽ 1 ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում գիշեր էր:

Հաջորդը. ԳԼՈՒԽ 1

ՊԻԿՆԻԿ ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇԱԿԻ ՄՈՏ

Այդ օրը նրա մայրն անսպասելիորեն հայտարարեց, որ նրանք պիկնիկի են գնալու։ Առավոտյան ժամը վեցն էր։

Այ սա փոքրիշատե լավ սկիզբ էր։ Կարևորը սկիզբը տրված էր։ Լիլին դադարեց գրելը, քանի որ իրեն մի փոքր վատ էր զգում։ Գրամեքենան դրեց մի կողմ ու դուրս եկավ նկուղից։ Բարձրացավ իր սենյակ և մի բաժակ ջուր խմեց։ Փոխեց զգեստն ու վարդագույն գեղեցիկ շոր հագավ։ Աստիճաններով դանդաղ սկսեց իջնել խոհանոց, սակայն նա չհասցրեց ոտքը դնել չորրորդ աստիճանին։ Հենց երրորդ աստիճանի վրա նրա գլուխը սկսեց պտտվել, աչքերի դիմաց ամեն ինչ սևացավ ու նա ընկավ հատակին։

Comments