1. Խոստովանություն

Chapter 1

Chapter 1

Քո աչքերում, որ փայլում է,
Հոգուս հուրն է մշտավառ,
Իսկ ժպիտդ, որ բացվում է,—
Սրտիս բերկրանքն անսպառ։

Երբ որ հանգչի հուրն աչքերիդ,
Եվ շըրթունքըդ կարկամի,
Կըմեռանի նաև գերիդ...
Եվ մեզ մի մահ կըտանի։

Comments