1. Ինչպես շոգ, ճնշող ոսկի

Chapter 1

Chapter 1

Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն —
Արևի տապն է հոսում,
Ինչպես շոգ, ճնշող ոսկի:
Ախ, հոգիս մի նո՛ր խոսքի
Արևոտ շունչ է կիզում —
Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն:

Comments