1. Ինժեների բթամատը

Chapter 1

I

Մեր բարեկամության ընթացքում ընկերոջս՝ Շերլոկ Հոլմսին առաջարկված խնդիրներից ﬕայն երկուսն էի ես առաջարկել՝ ﬕստր Հեդըրլիի բթամատի և գնդապետ Վորբերթընի խելագարության վերաբերյալ: Վերջինս իսկական և սրաﬕտ հետախույզի համար հետախուզության լայն դաշտ է, բայց մյուսը այնքա՜ն յուրօրինակ էր և այնքա՜ն դրամատիկ իր մանրամասներում, որ այն արժանի է տեղ գրավելու իմ գրառուﬓերում, թեև այն թույլ չտվեց ընկերոջս օգտվել այն դիդաքթիվ[1] ﬔթոդից, որի շնորհիվ նա հասել է այնքան նշանակալից արդյունքների: Այդ պատմվածքի մասին, որքան ես հիշում եմ, ﬔկից ավելի անգաﬓեր գրվել է մամուլում, սակայն, ինչպես նման բոլոր դեպքերում, այն դարձավ ավելի քիչ գրավիչ, երբ հայտնվեց թերթերի սյունակներում, քան այն ժամանակ, երբ փաստերը դանդաղորեն հայտնվում են աչքերիդ առաջ և առեղծվածը պարզվում է քայլ առ քայլ և յուրաքանչյուր քայլով ավելի ես մոտենում իրականության բացահայտմանը: Այն ժամանակ այդ գործի պարագաները իմ վրա խոր ազդեցություն էին թողել և ﬕայն երկու տարի անց այդ ազդեցությունը թուլացավ:

Դեպքը տեղի ունեցավ 89 թվականի[2] ամռանը, իմ ամուսնությունից քիչ անց: Ես վերադարձել էի իմ բժշկական պրակտիկային և վերջնականապես հեռացել էի Բեյքըր-սթրիթի վրայի Հոլմսի սենյակից, թեև շարունակում էի այցելել նրան և ժամանակ առ ժամանակ նույնիսկ համոզում էի հրաժարվել իր բոհեմյան սովորույթներից և հաճախակի այցելել ﬔզ: Իմ պրակտիկան կայուն կերպով աճում էր, ու քանի որ ես ապրում էի Փեդինգթըն կայարանից ոչ ﬔծ հեռավորության վրա, իմ հիվանդներից ﬕ քանիսը աշխատում էին կայարանում: Նրանցից ﬔկը, ում ես բուժել էի ծանր հիվանդությունից, առանց հոգնելու գովազդում էր իմ կարողությունները և փորձում էր ինձ մոտ ուղարկել յուրաքանչյուր հիվանդի, ում վրա որևէ ազդեցություն ուներ:

Մի առավոտ, ժամը 7-ից փոքր ինչ առաջ, ինձ արթնացրեց ﬔր սպասուհու դռան թակոցը, ով եկել էր տեղեկացնելու, որ Փեդինգթընից եկած երկու հոգի ինձ են սպասում իմ ընդունարանում: Ես շտապ հագնվեցի, փորձով իմանալով, որ երկաթուղու մոտ տեղի ունեցած դեպքերը հազվադեպ են լինում մանր դեպքեր, և շտապեցի ներքև: Երբ իջա, իմ հին «դաշնակից-հիվանդը» դուրս եկավ սենյակից և իր հետևից ամուր փակեց դուռը:

— Նա այստեղ է, — շշնջաց նա՝ բթամատով ցույց տալով ուսերից վերև, — աﬔն ինչ լավ է:

— Ո՞վ է նա, — հարցրեցի ես, քանի որ նրա շարժուձևից կարելի էր կարծել, թե նա իմ սենյակում է փակել ինչ-որ տարօրինակ արարածի:

— Նա ﬕ նոր հիվանդ է, — շշնջաց նա: — Ես մտածեցի ինքս բերել նրան այստեղ, որպեսզի նա չկարողանա ծլկել: Նա այնտեղ է, աﬔն ինչ կարգին է: Ես հիմա պետք է գնամ, բժի՛շկ. ես Ձեզ նման ունեմ իմ սեփական պարտականությունները: — Եվ նա՝ իմ հավատարիմ երկրպագուն, գնաց՝ չթողնելով ինձ շնորհակալություն հայտնել:

Ես մտա իմ աշխատասենյակ և տեսա սեղանի մոտ նստած ﬕ ջենթլﬔնի: Նա հագել էր գույնզգույն պաստառից ﬕ կոստյում և փափուկ կերպասյա գլխարկ, որը դրել էր իմ գրքերի վրա։ Նրա ձեռքերից ﬔկը փաթաթված էր արյունոտ թաշկինակով։ Նա երիտասարդ էր՝ 25 տարեկանից ոչ ավել, ուժեղ ու առնական դեմքով, բայց չափազանց սփրթնած էր և ինձ վրա թողնում էր ինչ-որ հուզմունքից տանջվող մարդու տպավորություն, որն իր բոլոր ուժերով փորձում էր ղեկավարել իրեն։

— Բժիշկ, ներողություն Ձեզ այսքան շուտ արթնացնելու համար, — ասաց նա, — սակայն գիշերվա ընթացքում ինձ հետ լուրջ պատահար տեղի ունեցավ։ Ես այստեղ եկա առավոտյան գնացքով և երբ Փեդինգթընում սկսեցի հետաքրքրվել, թե որտեղ կարող եմ բժիշկ գտնել, ﬕ բարի մարդ ինձ ուղեկցեց այստեղ։ Ես Ձեր սպասուհուն տվեցի իմ այցեքարտը, բայց, ինչպես տեսնում եմ, նա այն թողել է սեղանին։

Ես վերցրի այն և աչքի անցկացրի։ «Միստր Վիքթըր Հեդըրլի, հիդրոտեխնիկ, Վիկտորիա-սթրիթ 16ա (3-րդ հարկ)»։ Այդպես էին իմ առավոտյան այցելուի անունը, մասնագիտությունն ու հասցեն։

— Ցավում եմ, որ ստիպեցի Ձեզ սպասել, — ասացի ես՝ նստելով գրասեղանիս բազկաթոռին։ — Դուք առույգ եք գիշերային ուղևորությունից, որը, հասկանում եմ, ձանձրալի զբաղմունք է։

— Օ՜, իմ գիշերը չի կարող ձանձրալի կոչվել, — ասաց նա և ծիծաղեց։ Նա հետ հենվեց աթոռին և սկսեց ցնցվել սրտագին ու բարձր ծիծաղից։ Իմ բժշկական բնազդին այդ ծիծաղը դուր չեկավ։

— Դադարեցրե՛ք, — ճչացի ես, — հավաքե՛ք Ձեզ, — և ջրամանից ﬕ քիչ ջուր լցրեցի նրա համար։

Սակայն դա չօգնեց։ Նա գտնվում էր այն հիստերիկ նոպաների ﬔջ, որոնք որևէ ճգնաժամ հաղթահարելուց հետո լինում են ուժեղ բնավորությամբ մարդկանց մոտ։ Շուտով նա խաղաղվեց և դարձավ ուժասպառ ու գունատ։

— Ես ինձ ապուշի պես եմ պահում, — հևաց նա։

— Բնավ։ Խﬔ՛ք սա։ — Ես ջրի ﬔջ ﬕ քիչ բրենդի[3] լցրեցի, և նրա սփրթնած այտերի գույնը հետ եկավ։

— Շնորհակալությո՛ւն, — ասաց նա։ — Իսկ հիմա, բժի՛շկ, բարի եղեք հոգ տանել բթամատիս մասին, կամ, ավելի ճիշտ, այն տեղի, որտեղ ﬕ ժամանակ գտնվում էր այն։

Նա արձակեց թաշկինակը և մոտեցրեց ձեռքը։ Նույնիսկ իմ սովոր նյարդերը սարսռեցին նայելիս։ Այնտեղ ցցված էին չորս մատ և ﬕ սարսափելի կարﬕր մակերես՝ բթամատի նախկին տեղում։ Մատը պոկվել կամ կտրվել էր անﬕջապես արմատից։

— Տե՛ր Աստված, — գոռացի ես, — սարսափելի վերք է։ Դուք զգալի չափով արյուն եք կորցրել։

— Այո, ճիշտ եք։ Կարծում եմ, որ հարվածից հետո ես երկար ժամանակով ուշաթափվել եմ։ Երբ ես ուշքի եկա, արյունը դեռ հոսում էր, և ես իմ թաշկինակով ամուր կապեցի դաստակս:

— Հիանալի՜ է։ Դուք պիտի վիրաբույժ դառնայիք։

— Ոչ, ուղղակի դա կապ ունի հիդրավլիկայի հետ, ինչից ես հասկանում եմ։

— Սա կատարվել է շատ ծանր և սուր գործիքով, — զննելով վերքն՝ ասացի ես։

— Մսագործի դանակի նման, — ասաց նա։

— Պատահական նմանությամբ, ենթադրում եմ։

— Ոչ ﬕ դեպքում։

— Միգուցե արյունահեղ կռվի՞ց է։

— Այո, շատ արյունահեղ։

— Դուք ինձ վախեցնում եք։

Ես մաքրեցի վերքը, լվացի, դարմանեցի և վերջում կապեցի բամբակով և ֆուկորցինոտ[4] վիրակապերով։ Նա առանց ցավից ընկրկելու հենվեց, թեև ժամանակ առ ժամանակ կծում էր շուրթերը։

— Հիմա՞ ինչպես է, — վերջացնելուն պես հարցրի ես։

— Ընտի՛ր է։ Ձեր բրենդիի և վիրակապի արանքում ես ինձ նոր մարդ եմ զգում։ Ես շատ թույլ էի, իմ գլխով շատ բան անցավ։

— Թերևս Ձեզ համար ավելի լավ կլինի չխոսել պատահածի մասին։ Դա անկասկած կազդի Ձեր նյարդերի վրա։

— Օ՜, ոչ, արդեն ոչ։ Միևնույն է, ես պիտի պատﬔմ ոստիկանությանը, բայց, ﬔր ﬔջ ասած, եթե չլիներ այս համոզիչ փաստարկը՝ իմ վերքը, ես կզարմանայի, եթե նրանք հավատային իմ վկայությանը, քանի որ սա շատ արտասովոր դեպք է և ես չեմ կարող ապացուցել դա։ Եթե նույնիսկ նրանք հավատան ինձ, ապա այն ուղեցույց-թելը, որ կարող եմ ես տալ իրենց, այնքան անորոշ է, որ հազիվ թե դրանց շնորհիվ արդարությունը գործի։

— Հը՛մ, — բացականչեցի ես, — եթե դա այնպիսի հանելուկ է, որը Դուք կասկածում եք, որ կլուծվի, ապա ես պիտի խորհուրդ տամ Ձեզ՝ նախքան ոստիկանություն դիﬔլը դիﬔլ ընկերոջս՝ ﬕստր Շերլոկ Հոլմսին։

— Օ՜, ես լսել եմ այդ մարդու մասին, — պատասխանեց իմ այցելուն, — և ես շատ ուրախ կլինեմ, եթե նա համաձայնի քննել գործը, թեև ես ստիպված կլինեմ դիﬔլ ոստիկանությանը։ Կարո՞ղ եք ներկայացնել ինձ նրան։

— Ես ավելի լավ բան կանեմ, ինքս Ձեզ կտանեմ նրա մոտ։

— Շատ զգացված կլինեմ։

— Մենք տաքսի կկանչենք և ﬕասին կգնանք։ Հենց նախաճաշին էլ կհասնենք։ Ձեզ դժվար չէ՞ հենց հիմա գնալ։

— Ոչ, ես չեմ հանգստանա ﬕնչև չպատﬔմ իմ պատմությունը։

— Այդ դեպքում ծառաս հիմա տաքսի կկանչի, իսկ ես ﬔկ րոպեից պատրաստ կլինեմ։ — Ես նետեցի ինձ վերև, տեղեկացրի կնոջս և արդեն հինգ րոպեից իմ նոր ծանոթի հետ կառքով գնում էի Բեյքըր-սթրիթ։

Ինչպես և սպասում էի, Շերլոկ Հոլմսը խալաթով նստած հյուրասենյակում կարդում էր «Թայմզ»-ի «փնտրվում է»-ների սյունակն ու ծխում իր այն ծխամորճը, որը նա ծխում էր նախքան նախաճաշը և որը լցված էր անկյունում դրված քարետախտակի վրա չորացվող տարբեր ծխախոտերի ﬓացորդներով։ Նա հյուրընկալեց ﬔզ իր հանդարտ ուրախ ձևով, ﬔզ համար պատվիրեց երշիկով ձվածեղ և ﬔնք նախաճաշեցինք։ Երբ վերջացրինք, նա նստեցրեց ﬔր նոր ծանոթին բազմոցի վրա, գլխի ներքևը բարձ դրեց և նրա մոտ դրեց ﬕ բաժակ ջրով բրենդի։

— Հեշտ է նկատել, որ Ձեր գլխով քիչ բան չի անցել, ﬕստր Հեդըրլի, —ասաց նա։ — Խնդրում եմ, պառկեք այնտեղ և զգացեք Ձեզ ինչպես Ձեր տանը։ Պատﬔք որքան կարող եք, բայց երբ կհոգնեք, դադարեցրեք և վերականգնեք Ձեր ուժերն այս փոքր բաժակով։

— Շնորհակալություն, — ասաց իմ հիվանդը։ — Բայց բժիշկի կողﬕց ձեռքս վիրակապելուց ու նախաճաշելուց հետո ես ինձ այլ մարդ եմ զգում։ Ես կաշխատեմ հնարավորինս քիչ խլել Ձեր թանկարժեք ժամանակը, այդ պատճառով էլ հենց հիմա կսկսեմ պատﬔլ իմ գլխով անցածի մասին։

Հոլմսը նստեց իր ﬔծ բազկաթոռին՝ աչքերի հոգնած ու ծանրակոպ արտահայտությամբ, որը ծածկում էր իր սրաﬕտ ու անհամբեր բնավորությունը: Ես նստած էի նրա առջև և ﬔնք լուռ լսում էինք ﬔր այցելուի պատմած տարօրինակ պատմությունը:

— Պետք է ասեմ, — ասաց նա, — որ ես որբ եմ ու ամուրի և ﬔնակ ապրում եմ լոնդոնյան իմ բնակարանում: Ես մասնագիտությամբ հիդրոտեխնիկ եմ և գրինվիչյան[5] հայտնի «Վեննըր և Մեթիսըն» ընկերությունում 7 տարվա աշխատանքային փորձ ունեմ: Երկու տարի առաջ՝ հորս մահից հետո, ժառանգելով բավական կլոր գումար, ես որոշեցի սկսել բիզնես և Վիկտորիա-սթրիթում վարձեցի սենյակներ:

Կարծում եմ, որ բիզնես սկսելիս ﬕշտ բարդ է լինում: Մասնավորապես այդպես եղավ ինձ հետ: Այս երկու տարում ես կատարել եմ ընդաﬔնը 3 կոնսուլտացիա և ﬕ փոքր գործ, որը այն աﬔնն է, ինչ ինձ տվեց իմ մասնագիտությունը: Իմ ամբողջ եկամուտը 27 ֆունտ 10 շիլինգ է: Աﬔն օր, առավոտյան ժամը 9-ից ﬕնչև ցերեկվա 4-ը, ես սպասում էի իմ փոքր տաղավարում, ﬕնչև ծանր սրտով հասկացա, որ ես երբեք իսկական աշխատանք չեմ ունենա:

Աﬔն դեպքում, երեկ, երբ ես արդեն մտադիր էի տուն գնալ, ներս մտավ իմ աշկերտը[6] և տեղեկացրեց, որ ﬕ ջենթլﬔն ուզում է տեսնել ինձ գործի հետ կապված: Նա տվեց նաև այդ ջենթլﬔնի այցեքարտը, որի վրա գրված էր «Գնդապետ Լիսենդըր Սթարք»: Նրանից հետո սենյակ մտավ հենց ինքը՝ գնդապետը՝ ﬕջինից ﬔծ չափերով, բայց չափազանց նիհար մարդ: Ես երբեք չեմ տեսել այդքան նիհար մարդ: Այտերի մոտ նրա մաշկը կպել էր այտոսկրերին և թվում էր, որ նրա դեմքը կազմված է քթից և ծնոտից: Բայց և այնպես, դա ոչ թե հիվանդության արդյունք էր, այլ նրա բնական կազմվածքը, քանի որ նա ուներ պայծառ հայացք, աշխույժ քայլվածք և իրեն լավ էր զգում: Նա հագնված էր հասարակ, բայց կոկիկ, իսկ տարիքը ես որոշեցի 40-ին մոտ:

— Միստր Հե՞դըրլի, — ասաց նա գերմանական ակցենտով: — Ձեզ ինձ խորհուրդ են տվել որպես ոչ ﬕայն սեփական մասնագիտության ﬔջ հմուտ մարդու, այլև որպես խոհեմ և գաղտնապահ անձնավորության:

Ես խոնարհվեցի՝ զգալով ինձ նույնքան շողոքորթված, որքան ցանկացած երիտասարդ, ում դիﬔլ են նման ձևով.

— Կարո՞ղ եմ իմանալ, թե ով է տվել ինձ այդքան լավ նկարագիր:

— Թերևս լավ կլինի, որ Դուք այդ մասին այժմ չիմանաք: Նույն աղբյուրից ես իմացել եմ նաև, որ Դուք որբ եք ու ամուրի և ﬕայնակ բնակվում եք Լոնդոնում:

— Միանգամայն ճիշտ եք, — պատասխանեցի ես, — բայց ներեցեք ինձ, ես չեմ տեսնում, թե այս աﬔնն ինչ կապ ունի իմ մասնագիտության հետ: Չէ՞ որ Դուք ինձ հետ ուզում էիք խոսել գործի մասին:

— Այո, ﬕանգամայն ճիշտ եք: Հիմա Դուք կտեսնեք, որ այն, ինչ կասեմ, անﬕջականորեն կապված է գործի հետ: Ես Ձեզ մասնագիտական հանձնարարություն ունեմ, բայց Դուք պետք է լինեք բացարձակապես գաղտնապահ և պահեք այդ ﬔծ գաղտնիքը, ինչն, իհարկե, ﬔնք ավելի շատ կարող ենք վստահել ﬕայնակ մարդու, քան թե ընտանիք ունեցողի:

— Եթե ես խոստանում եմ գաղտնապահ լինել — ասացի ես, — ապա Դուք կարող եք լիովին վստահ լինել ինձ վրա:

Երբ ես պատասխանեցի, նա սևեռուն հայացքով նայեց ինձ վրա, և ինձ թվաց, որ ես երբեք այդքան կասկածելի և հարցաքննող հայացք չեմ տեսել:

— Այսպիսով, Դուք խոստանո՞ւմ եք, — վերջապես հարցրեց նա:

— Այո, խոստանում եմ:

— Խոստանո՞ւմ եք գործից առաջ, ընթացքում և հետո պահպանել քար լռություն, ոչ ոքի չհայտնել պատահածը ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր ձևով:

— Ես արդեն խոսք եմ տվել:

— Շատ լավ: — Նա հանկարծակիորեն ցատկեց, կայծակի պես թռավ և փակեց դուռը: Միջանցքում ոչ ոք չկար:

— Աﬔն ինչ կարգին է, — վերադառնալով ասաց նա: — Ես գիտեմ, որ աշկերտները երբեﬓ խառնվում են իրենց վարպետի գործերին: Այժմ ﬔնք կարող ենք ապահով խոսել: — Նա մոտեցրեց իր աթոռն ինձ և հառեց ինձ իր նույն հարցաքննող և մտածկոտ հայացքը:

Այդ նիհար մարդու հանդեպ ինձ մոտ ծագեց զզվանքի և վախի նման ինչ-որ զգացմունք: Նույնիսկ հաճախորդ կորցնելու երկյուղը չէր կարող ստիպել ինձ թաքցնել իմ անհամբերությունը.

— Սըր, խնդրում եմ Ձեզ թողնել դա, — ասացի ես, — իմ ժամանակը թանկ է: — Աստված թող ների ինձ այս նախադասությունը, բայց բառերն իրենք դուրս եկան իմ շուրթերից:

— Մեկ գիշեր աշխատելու համար 50 գինեան բավարա՞ր է, — հարցրեց նա:

— Միանգամայն:

— Ես ասացի «ﬔկ գիշեր», բայց ավելի ճիշտ կլիներ ասել «ﬔկ ժամ»: Ես ուղղակի ուզում եմ իմանալ Ձեր կարծիքը շարքից դուրս եկած ջրաբաշխական մամլիչի վերաբերյալ: Եթե Դուք ﬔզ հուշեք, թե ի՞նչն է փչացել, ﬔնք ինքներս կվերանորոգենք այն: Ի՞նչ կասեք:

— Աշխատանքը կարծես թե հեշտ է, իսկ վճարը՝ շատ:

— Ճիշտ եք: Կուզեինք, որ Դուք գայիք այս գիշեր վերջին գնացքով:

— Ո՞ւր:

— Բերքշիր, Էյֆըրդ: Այն Օքսֆըրդշիրի սահմանի մոտ փոքրիկ վայր է, Ռեդինգից 7 մղոն հեռու: Փեդինգթընից այնտեղ է գնում գնացք, որով մոտավորապես 23:15-ին տեղ կհասնեք:

— Շատ լավ:

— Ես կառքով կգամ Ձեզ դիմավորելու:

— Այսինքն ձիերո՞վ ենք գնալու:

— Այո, ﬔր փոքրիկ վայրը գյուղական հանդարտ վայր է: Այն Էյֆըրդի կայարանից 7 մղոն հեռավորության վրա է:

— Այդ դեպքում դժվար թե կեսգիշերից առաջ կարողանանք հասնել: Ենթադրում եմ, որ վերադարձի գնացք չի լինի: Հավանաբար գիշերը կﬓամ Ձեզ մոտ:

— Այո, ﬔզ համար խնդիր չէ անկողին տրամադրելը:

— Բայց դա շատ անհարմար է: Իսկ ես չե՞մ կարող գալ ավելի հարմար ժաﬕ:

— Մենք կարծում ենք, որ որքան ուշ ժաﬕ գաք, այնքան ավելի լավ կլինի: Հենց անհարմարություն պատճառելու համար է, որ ﬔնք Ձեզ՝ երիտասարդ և անծանոթ մարդու, վճարում ենք այնպիսի գումար, որով Ձեր մասնագիտության աﬔնահմուտներն էլ կբավարարվեին: Իհարկե, եթե ուզում եք ձեռք քաշել, ապա դրա համար բավարար ժամանակ ունեք:

Ես մտածեցի, թե ինձ որքան պետք կգար այդ 50 գինեան.

— Ոչ, ոչ, — ասացի ես, — շատ ուրախ կլինեմ ծառայել Ձեզ: Միայն թե, կուզեի ավելի պարզ հասկանալ, թե ի՞նչ պետք է անեմ:

— Միանգամայն իրավացի եք: Շատ բնական է, որ գաղտնապահ լինելու պահանջը Ձեր ﬔջ հետաքրքրություն առաջացրեց: Ես չեմ ուզում ստիպել Ձեզ անել որևէ բան, որի մասին պատկերացում չունեք: Հույս ունեմ, որ ﬔզ ոչ ոք ականջ չի դնում:

— Բոլորովին:

— Այդ դեպքում գործն այսպիսին է. Դուք, հավանաբար, տեղյակ եք, որ մահուդ լմող կավը թանկարժեք արտադրանք է և ամբողջ Անգլիայում ընդաﬔնը ﬔկ-երկու տեղում կա:

— Այո, լսել եմ այդ մասին:

— Որոշ ժամանակ առաջ ես գնել եմ Ռեդինգից 10 մղոն հեռու ﬕ շատ փոքր հողակտոր: Ես բավական երջանիկ դարձա, երբ բացահայտեցի, որ դրա ﬕ մասում կա մահուդ լմող կավի պահեստ: Զննելով այն, ես իմացա, որ դա, այնուաﬔնայնիվ, հաﬔմատաբար փոքր պահեստ է և ձախ ու աջ կողﬔրում իրար է ﬕացնում հարևաններիս հողերում գտնվող երկու ավելի ﬔծ պահեստներ: Այդ բարի մարդիկ բացարձակապես անտեղյակ են, որ իրենց հողերում կա ոսկու հանքի չափ թանկարժեք պահեստ: Բնականաբար, նախքան այդ մասին իմանալը նրանց հողերը գնելն իմ շահերից էր բխում, բայց ցավոք սրտի ես այդքան գումար չունեի: Ես գաղտնի ընկերներիցս ﬕ որոշ գումար վերցրի, և նրանք առաջարկեցին գաղտնի շահագործել ﬔր փոքրիկ պահեստը և այդ ճանապարհով կուտակելով գումար՝ գնել հարևան հողամասերը: Այժմ ﬔնք որոշ ժամանակով այդ ենք անում, ինչի համար էլ գնել ենք ջրաբաշխական մամլիչը: Այս մամլիչն, ինչպես արդեն ասել եմ, շարքից դուրս է եկել, և ﬔնք ցանկանում ենք լսել Ձեր կարծիքը դրա մասին: Մենք նախանձա-խնդրորեն պահում ենք ﬔր գաղտնիքը, և եթե հայտնի դառնա, որ ﬔնք հիդրոտեխնիկ ենք հրավիրել ﬔր փոքր տուն, ապա կարճ ժամանակ անց հարցուփորձ կսկսվի, փաստերը հայտնի կդառնան բոլորին, և այդ դեպքում՝ ցտեսությո՜ւն հողամասեր, ցտեսությո՜ւն ﬔր ծրագրեր: Ահա թե ինչու ես Ձեզնից խոսք վերցրի, որ Դուք ոչ ﬕ մարդու չեք պատﬕ, թե երեկոյան գնում եք Էյֆըրդ: Հույս ունեմ, որ աﬔն ինչ պարզ է:

— Ես պարզ հասկացա, — ասացի ես: — ﬕակ բանը, որ ինձ համար այդքան էլ պարզ չէ, այն է, թե մահուդ լմող կավ պեղելու հետ ինչ կապ ունի ջրաբաշխական մամլիչը: Որքան ես գիտեմ, այդ կավը հանում են այնպես, ինչպես շաքարը:

— Ա՜, — անհոգ ասաց նա, — ﬔնք ունենք ﬔր սեփական ﬕջոցները: ﬔնք վերածում ենք կավը աղյուսների, որպեսզի այդպես հանենք՝ առանց ուրիշներին ցույց տալու: Բայց դա զուտ ﬕ մասն է: Ես Ձեզ ամբողջությամբ վստահում եմ, ﬕ՛ստր Հեդըրլի, և Դուք դա տեսնում եք: — Նա խոսելով կանգնեց. — 11:15-ին ես Ձեզ կդիմավորեմ Էյֆըրդում:

— Ես անպայման կգամ:

— Եվ ոչ ոքի ոչ ﬕ խոսք: — Նա վերջին անգամ հառեց ինձ իր երկար, հարցաքննող հայացքը և, սեղﬔլով ձեռքս իր սառը և խոնավ ձեռքով, արագորեն դուրս եկավ սենյակից:

Սառնարյուն մտածելով այդ աﬔնի մասին՝ ես, ինչպես երկուսդ էլ կարող եք մտածել, շատ էի զարմացել ինձ վստահված այս տարօրինակ հանձնարարությունից: Մի կողﬕց՝ ես, իհարկե, գոհ էի, քանի որ ստանալու էի իմ առաջարկածից առնվազն 10 անգամ ավելի շատ գումար և հնարավոր էր, որ դրանից հետո կրկին ստանայի: Մյուս կողﬕց՝ հաճախորդիս դեմքն ու շարժուձևը ինձ վրա անախորժ տպավորություն էին թողել, և ես չէի կարող մտածել, որ մահուդ լմող կավի վերաբերյալ իր բացատրությունը բավական էր պարզաբանելու համար իմ գալը կեսգիշերին, ինչպեսև չէի կարող հասկանալ, թե ինչու է նա անհանգստանում, որ ես կպատﬔմ ուրիշներին իմ հանձնարարության մասին: Այնուաﬔնայնիվ, ես թողեցի բոլոր վախերս, կերա սննդարար ընթրիք, գնացի Փեդինգթըն և, ենթարկվելով լուռ ﬓալու հրահանգին, ճամփա ընկա:

Ռեդինգում ես փոխեցի գնացքս: Աﬔն դեպքում ժամանակին հասա Էյֆըրդ գնացող վերջին գնացքին և 23:00-ից քիչ հետո հասա ﬕ փոքրիկ կայարանի: Ես ﬕակ ուղևորն էի, ով այդ կայարանում դուրս եկավ, իսկ կայարանում, բացի լապտերը ձեռքում քնած պահակից, ոչ ոք չկար: Այնուաﬔնայնիվ, երբ ես անցա կայարանի դարպասները, դիմացի մայթում ստվերի տակ տեսա ինձ սպասող առավոտվա ծանոթիս: Նա անխոսք սեղﬔց թևս և շտապեցրեց դեպի բաց դռներով ﬕ կառք: Նա փակեց պատուհանները, թակեց կառապանի խցիկը, և ﬔնք նրա ձիու ողջ արագությամբ սլացանք առաջ:

— Մե՞կ ձի էր, — ﬕջամտեց Հոլմսը:

— Այո, ﬕայն ﬔկն էր:

— Դուք նկատեցի՞ք, թե ինչ գույնի էր:

— Այո, կառքին մոտենալիս ես լապտերների լույսով տեսա գույնը: Այն շագանակագույն էր:

— Թա՞րմ էր երևում, թե՞ հոգնած:

— Օ՜, այն շատ թարմ և առույգ էր:

— Շնորհակալություն: Ներողություն, որ ընդհատեցի Ձեզ: Խնդրում եմ շարունակել Ձեր հետաքրքրագույն պատմությունը:

— Ապա ﬔնք առնվազն ﬔկ ժամ գնացինք: Գնդապետ Լիսենդըր Սթարքն ասել էր, որ ճամփան ընդաﬔնը 7 մղոն էր, բայց ելնելով ﬔր արագությունից և ժամանակի տևողությունից՝ կարծում եմ, որ այն մոտ 12 մղոն էր: Այդ ամբողջ ժամանակը նա իմ կողքն էր նստած, և ﬕ քանի հայացք գցելով նրան՝ ես զգուշությամբ նկատեցի, որ նա ﬔծագույն ուշադրությամբ նայում է ինձ: Քանի որ ﬔնք այս ու այն կողմ էինք թափահարվում, կարծում եմ, որ աշխարհի այդ մասում գյուղական ճանապարհները լավը չէին: Ես փորձում էի պատուհանից նայել, թե որտեղ ենք ﬔնք գտնվում, բայց լապտերների լույսերից բացի ոչինչ չէի տարբերում, քանի որ պատուհանները պատրաստված էին փայլփլուն ապակուց:[7] Այդ ժամանակ ես փորձեցի զրույց բացել, բայց գնդապետը տալիս էր ﬕավանկ պատասխաններ, և խոսակցությունը շուտով մարեց: Վերջապես ճանապարհի խորդուբորդությունները, այնուաﬔնայնիվ, վերածվեցին հարթ խճուղու, և կառքը կանգ առավ: Գնդապետ Լիսենդըր Սթարքը դուրս ցատկեց, ես հետևեցի նրան, և նա ինձ արագ ներս մտցրեց ﬔր առաջ բացված գավիթը: Դուրս գալով կառքից՝ ﬔնք անﬕջապես սրահ մտանք, այնպես որ չկարողացա հայացք գցել տան վրա: Տան շեﬓ անցնելուց անﬕջապես հետո, դուռը ծանրորեն փակվեց ﬔր հետևից, և ես լսեցի հեռացող կառքի անիﬖերի թույլ կտկտոցը:

Տան ներսում մահացու լռություն էր, իսկ գնդապետը քթի տակ մրթմրթում էր և խարխափելով լուցկի փնտրում: Հանկարծ ﬕջանցքի մյուս ծայրում ﬕ դուռ բացվեց, և լույսի ﬕ երկար շող ընկավ ﬔր ուղղությամբ: Այն գնալով լայնացավ, ապա հայտնվեց լապտերը գլխավերևում պահած ﬕ կին, ով վիզն առաջ բերած՝ ﬔզ էր դիտում: Ես կարողացա նկատել, որ նա գեղեցիկ է, իսկ մուգ զգեստի վրա ընկած լույսի փայլուն շողից հասկացա, որ այն գործված էր թանկարժեց հումքից: Նա հարցական եղանակով ﬕ քանի բառ մրﬓջաց օտար լեզվով, և երբ ընկերակիցս կոպտորեն պատասխանեց ﬕ քանի ﬕավանկ բառերով, նա այնպես ցնցվեց, որ քիչ էր ﬓում լապտերն ընկներ ձեռքից: Գնդապետ Սթարքը մոտեցավ նրան, ականջին ինչ-որ բան շշնջաց, ապա հետ հրեց նրան այն դռնով, որտեղից եկել էր և լապտերը ձեռքին քայլեց ինձ մոտ:

— Բարի եղեք ﬕ քանի րոպե սպասել այս սենյակում, — բացելով ﬔկ այլ դուռ՝ ասաց նա: Այդ դուռը բացվեց փոքրիկ, խաղաղ, հասարակ կահավորված ﬕ սենյակի ﬔջ, որի կենտրոնում գերմաներեն գրքերով կլոր սեղան էր դրված: Գնդապետ Սթարքը ցած դրեց լապտերը երգեհոնիկի վրա՝ դռան մոտ: — Ես Ձեզ երկար չեմ սպասեցնի, — ասաց նա և անհետացավ մթության ﬔջ:

— Ես նայեցի սեղանի վրայի գրքերը ու թեպետ գերմաներեն չեմ հասկանում, կարողացա տեսնել, որ դրանցից երկուսը գիտական աշխատություններ էին, իսկ մյուսները՝ պոեզիայի հատորներ: Ապա ես մոտեցա լուսամուտին՝ հուսալով տեսնել, թե որտեղ եմ գտնվում, բայց այն փակված էր ծանր կաղնե փեղկերով: Դա զարմանալիորեն լուռ տուն էր: Ամբողջ ﬕջանցքը թաղված էր լռության ﬔջ, ﬕայն ինչ-որ տեղ բարձրաձայն տկտկում էր ﬕ հին ժամացույց: Ինձ պատեց անհանգստության անորոշ զգացումը: Ովքե՞ր էին այս գերմանացիները և ինչո՞վ են զբաղված այս հեռավոր ու ﬔնակյաց տանը: Եվ որտե՞ղ է գտնվում այս տունը: Ես ﬕայն այն գիտեի, որ գտնվում էի Էյֆըրդից մոտ 10 մղոն հեռավորության վրա, իսկ թե ո՞ր կողմում է հյուսիսը, հարավը, արևելքը կամ արևմուտքը, ես պատկերացում չունեի: Այնուաﬔնայնիվ, Ռեդինգը, և հավանաբար նաև մյուս ﬔծ քաղաքները, գտնվում էին մոտակայքում, այնպես որ այդ վայրն այնքան էլ ﬔկուսացած չէր, թեև բացարձակ լռությունից հասկանալի էր, որ ﬔնք գյուղում էինք: Ես սկսեցի հետ ու առաջ քայլել սենյակում՝ արիությունս չկորցնելու համար քթիս տակ ﬕ ﬔղեդի շշնջալով և զգալով, որ հենց այնպես չեմ ստանալու իմ 50 գինեան:

Հանկարծ սենյակիս դուռը դանդաղ և անձայն բացվեց: Մութ շեմքին կանգնած էր ﬕ կին, իսկ իմ լապտերի դեղին լույսն ընկնում էր նրա ջերմ և գեղեցիկ դեմքի վրա: Ես իսկույն հասկացա, որ նա ինչ-որ բանից վախենում է, և նրա վախը փոխանցվեց ինձ: Նա իր ցնցվող մատը մոտեցրեց շրթունքներին՝ զգուշացնելով ինձ լուռ ﬓալ և, վախեցած ձիու պես հետ-հետ նայելով, կոտրած անգլերենով ﬕ քանի բառ ասաց.

— Ես կգնամ, — դժվարորեն փորձելով հանգիստ երևալ՝ ասաց նա, — ես կգնամ: Ես այստեղ չեմ կարող ﬓալ: Եվ Դուք նույնպես այստեղ անելիք չունեք:

— Բայց, մադամ, — ասացի ես, — ես դեռ չեմ արել այն, ինչի համար եկել եմ: Ես չեմ կարող հեռանալ, քանի դեռ չեմ նայել մամլիչը:

— Ձեր սպասելն իմաստ չունի, — շարունակեց նա: — Դուք կարող եք անցնել դռնով, այնտեղ ոչ ոք չկա: — Ապա նա, տեսնելով որ ես ժպտում եմ և թափահարում եմ գլուխս, նա թողեց իր զսպվածությունն ու սեղﬔլով ձեռքերը՝ մոտեցավ ինձ: — Ի սե՜ր Աստծո, — շշնջաց նա, — հեռացե՛ք այստեղից, քանի դեռ ուշ չէ:

Comments