1. Գիշերանց Պար

Chapter 6

ԳԼՈՒԽ 6․ Առաջին սիրո այրվածքները

Աշխատանքային օրն ավարտվել էր։ Ազիելն իր փոքրիկ հանդերձարանում էր, փորձում էր հանել պարային բարդ հագուստը, երբ դուռը հանկարծակի բացվեց։ Ներս խուժեց Սոջինը։ Նա նման էր վայրի կենդանու, որը երկար ժամանակ հետապնդել էր իր որսին ու վերջապես հասել նրան։Առանց բառ ասելու՝ Սոջինը հարձակվեց Ազիելի վրա, սեղմեց նրան պատին ու սկսեց կատաղի համբուրել։ Ազիելը շփոթված էր, փորձում էր ձեռքերով հրել Սոջինի կոպիտ կրծքավանդակը, բայց նրա ամեն մի շարժումից պարային հագուստի զարդերը շխկշխկում էին՝ լռության մեջ բարձր աղմուկ հանելով։
— Խելո՛ք մնա,— շշնջաց Սոջինը՝ շունչը պահելով Ազիելի ականջի մոտ,— թե չէ բոլորը կլսեն։
Ազիելը պատրաստվում էր ինչ-որ բան ասել, բայց Սոջինի ձեռքը կտրուկ սահեց ներքև ու ուժգին սեղմեց Ազիելի առնանդամը։ Տղայի բերանը բաց մնաց զարմանքից ու միանգամից ժայթքող հաճույքից։
— Դուռը... կողպված չէ,— հազիվ արտաբերեց Ազիելը,— մարդիկ կարող են ներս մտնել։
— Ավելի լավ,— քմծիծաղ տվեց Սոջինը,— թող բոլորը տեսնեն, թե ինչ փչացած տղա ես դու իրականում։
Ազիելը սկսեց կամաց տնքալ։ Սոջինն ատամներով բռնեց նրա պտուկները՝ միաժամանակ ձեռքով սկսելով ինքնաբավարարման (ձեռնաշարժության) նմանվող արագ շարժումներ անել նրա սեռական օրգանի վրա։Կիրքն անտանելի էր դառնում։ Սոջինը բարձրացրեց Ազիելին ու գցեց դիմահարդարման սեղանի վրա՝ մի կողմ շպրտելով այնտեղ դրված հարդարանքի պարագաները։ Նա բացեց Ազիելի ոտքերը, ու տղայի արդեն լիովին պնդացած առնանդամը հայտնվեց լույսի տակ։
Սոջինը խորամանկ աղվեսի հայացքով նայեց նրան.
— Ախր շատ լկտի ես, Ազիե՛լ։ Չես էլ ամաչում քո հյոնի մոտ այս տեսքով լինել։
Սոջինը կռացավ ու սկսեց Լեզվով ու շուրթերով շոյել(մինետ) անել։ Լեզվի ամեն մի շարժումով նրան հասցնելով խելագարության.. 
Ազիելն արդեն պատրաստ էր գոռալու, ձայնը կիսվում էր, նա հազիվ էր շնչում.
— Վե՛րջ տուր... հիմա կթափեմ... Սոջի՛ն...
Եվ հենց այդ պիկին Ազիելը տեղից վեր թռավ։
Նա իր սենյակում էր։ Առավոտը նոր էր բացվում, իսկ սենյակում տիրում էր լռություն։ Նա զգաց, որ ներքնազգեստը թաց է ու կպչուն։ Դա նորից պատահել էր։ Ծովի ուղևորությունից հետո արդեն մեկ շաբաթ էր անցել, ու ամեն գիշեր Ազիելն արթնանում էր Սոջինի մասնակցությամբ այս սեքսուալ ու խելագար երազներից։ Նա նստեց անկողնու մեջ, ամոթից  կարմրեց. ենթագիտակցությունը նրան հանգիստ չէր տալիս։

*****

Ազիելի ներսում իրական քաոս էր։ Նա երբեք սիրահարված չէր եղել և առավել ևս չէր պատկերացնում, որ իրեն կարող են տղաները դուր գալ։ Նա խճճված էր, չուներ մեկին, ում հետ կարող էր կիսվել, և սարսափում էր, որ իր զգացմունքները «նորմալ» չեն։ Բայց հենց լսում էր Սոջինի անունը կամ հեռվից տեսնում նրա սիլուետը, սիրտը սկսում էր վայրի արագությամբ խփել։ Հիշում էր ծովը, հետո՝ այդ այրող երազները, ու մարմնով գրգռվածության ալիք էր անցնում։ Նա փորձում էր ինքն իրեն համոզել, որ պատճառը պարզապես իր կույս լինելն է կամ Սոջինի չափազանց գրավիչ արտաքինը։Մի քանի անգամ Ազիելը փորձեց «փրկվել»՝ աղջիկների հետ ժամադրվելով։ Բայց ամեն անգամ, երբ հասնում էր համբույրի պահը, նա զզվանքով հետ էր քաշվում՝ ձևացնելով, թե շտապում է կամ կարևոր բան է մոռացել։
«Ախր առաջին քայլը Սոջինն արեց,— ասում էր նա ինքն իրեն,— դա մի բան նշանակում է, չարժի շտապել ուրիշի գիրկը»։
Իսկ Սոջինն այդ ընթացքում կարծես անհետացել էր։ Նա նույնիսկ ժամանակ չուներ Ազիելի մասին մտածելու, քանի որ ընտանեկան մութ խնդիրները նրան քաշել էին հենց կենտրոն։
Ազիելը մի քանի անգամ պատահաբար լսել էր Սոջինի հեռախոսային խոսակցությունները աղջիկների հետ, բայց խանդը վերջնականապես «պայթեց», երբ նա տեսավ Մինհոյին՝ Սոջինին գրկած ու նրա թուշը պաչելիս։
Ազիելը քարացել էր։ Բարկությունից ուզում էր սպանել Մինհոյին, Սոջինին, կռիվ սկսել... բայց հետո հանկարծ հանդարտվեց։ Սառը դատողությունը հուշեց՝ Սոջինն ազատ տղամարդ է, և այդ մեկ համբույրը նրա համար երևի ոչինչ չէր նշանակում։ Նա փախավ ռեստորանի հետնամուտք, կուչ եկավ պատի տակ ու սկսեց լաց լինել։ Նա իրեն մաքսիմալ օտար ու միայնակ էր զգում այս քաղաքում։
— Ազիե՞լ...— լսվեց Կանգ Սերայի ձայնը։ Նա դուրս էր եկել ծխելու ու տեսել էր տղային այդ վիճակում։
Ազիելը արագ մաքրեց արցունքները ու նայեց նրա աչքերին։
— Սերա՛, Մինհոն... նա տղաների՞ է նախընտրում։
Սերան մի պահ զարմացավ նման անկեղծ հարցից։
— Այո, Մինհոն գեյ է և դա չի թաքցնում։ Բայց դա ի՞նչ կապ ունի քո լացի հետ։
— Ոչ մի... պարզապես կատուս սատկեց,— ստեց Ազիելը ու շտապեց ներս՝ պատրաստվելու հաջորդ պարին։ Պարելիս նա միայն մի բան էր մտածում՝ Սոջինը պարզապես օգտվել է իր թուլությունից, նա ուղղակի բաբնիկ է։ «Տեսնես Մինհոն գիտի՞, որ Սոջինն իրեն դավաճանում է... բայց դա իմ գործը չէ»։
Այդ գիշեր Ազիելը նորից լաց եղավ, իսկ առավոտյան ուռած աչքերով ու կռվելու պատրաստակամությամբ գնաց աշխատանքի։ Սակայն Սոջինը չկար և չէր գալու։ Ընդմիջմանը նրան մոտեցավ Մինհոն։
— Զրուցե՞նք,— հարցրեց նա մեղմ։ Սերան պատմել էր նրան երեկվա մասին։
Ազիելը նայեց նրան ու մտածեց. «Խեղճ Մինհո, նա այնքան լավն է, իսկ Սոջինը նրա հետ վատ է վարվում»։ Նա հարցրեց Մինհոյին, թե ինչպես է հասկացել իր կողմնորոշումը և արդյոք դա նորմալ է։ Մինհոն ժպտաց.
— Ես դա փոքրուց եմ իմացել։ Եթե սիրում ես, սեռը կապ չունի։
— Երևի Սոջինին շատ ես սիրում,— ասաց Ազիելը,
— ես տեսա, թե ինչպես էիք գրկախառնված ու համբուրվում։
Մինհոն սկսեց բարձր ծիծաղել։
— Ազիե՛լ, ես Սոջինին սիրում ու հարգում եմ միայն որպես ընկեր։ Մեր միջև երբեք ոչինչ չի եղել։ Իսկ երեկ նրա ծնունդն էր, ուղղակի շնորհավորում էի նրան։
Ազիելն իրեն աշխարհի ամենահիմար մարդը զգաց։ Ամբողջ այն ատելությունը, որ կուտակել էր Մինհոյի հանդեպ, վայրկենական փոշիացավ՝ տեղի տալով մի տեսակ թեթևության ու միևնույն ժամանակ՝ ամոթի։ Նա գլուխը կախեց, փորձելով թաքցնել կարմրած այտերը։
— Ես... ես կարծում էի, թե ձեր միջև ինչ-որ բան կա,— շշնջաց նա։
Մինհոն մեղմ ժպտաց ու նստեց նրա կողքին՝ հանգիստ դնելով ձեռքը Ազիելի ուսին։

— Ազիե՛լ, այս աշխարհում ամեն ինչ չէ, որ այնպիսին է, ինչպիսին թվում է։ Սոջինն իմ լավագույն ընկերն է, նա ինձ համար եղբոր պես է։ Մենք երկուսս էլ անցել ենք դժոխքի միջով, բայց տարբեր ձևերով։ Գիտես, երբեմն մարդիկ այնքան են վախենում ցավից, որ փակվում են սառցե պատերի հետևում։
Ազիելը նայեց Մինհոյին՝ աչքերում դեռ մնացած տագնապով։
— Բայց ո՞նց ես հասկանում... որ դա «այն» զգացմունքն է։ Որ դա պարզապես հետաքրքրություն չէ կամ... սխալ չէ։ Ես ինձ շատ մեղավոր եմ զգում, որ ինձ տղա է դուր գալիս։ Իմ երկրում, իմ ընտանիքում... սա կարող է ամեն ինչ կործանել։
Մինհոյի հայացքը լրջացավ, նա հասկանում էր Ազիելի ներքին կռիվը։ — Լսի՛ր ինձ, փոքրի՛կս։ Սերը սեռ չունի, այն ուղղակի էներգիա է երկու հոգու միջև։ Եթե այդ մարդու կողքին սիրտդ ավելի արագ է բաբախում, եթե նրա բացակայությունը քեզ ստիպում է օդի պակաս զգալ, ուրեմն դա իրական է։Իսկ «նորմալ» լինելը հարաբերական է։ Նորմալ է այն, ինչը քեզ երջանիկ է դարձնում, ոչ թե այն, ինչ հասարակությունն է քեզնից սպասում։ Մի՛ վախեցիր քո զգացմունքներից, վախեցիր դրանք սպանելուց։
— Իսկ եթե նա ինձ լուրջ չի ընդունում՞,— հարցրեց Ազիելը՝ մտածելով Սոջինի ու աղջիկների մասին։ — Եթե ես նրա համար ընդամենը մեկն եմ այն բազմաթիվ մարդկանցից, ում նա օգտագործում ու դեն է նետում՞։
Մինհոն թեթևակի ժպտաց, բայց հայացքը հեռուն ուղղեց։
_Եթե քո սերը իրական է, մաքուր ու ուժեղ, եթե վստահ ես, որ հենց նա է այդ մարդը, ուրեմն չհանձնվե՛ս։ Նույնիսկ եթե հիմա քեզ թվում է, թե դու ընդամենը հերթական մեկն ես նրա համար, փորձի՛ր հասնել ուզածիդ։ Թե չէ հետո ամբողջ կյանքում կփոշմանես, որ չափազանց ուժեղ չգտնվեցիր այն պահին, երբ սիրտդ այրվում էր սիրուց։
Այս խոսակցությունը Ազիելի համար կարծես թթվածնի դիմակ լիներ։ Նա զգաց, թե ինչպես է ուսերից ընկնում այդ ծանր բեռը։ Ամոթը, որը նրան խեղդում էր օրեր շարունակ, սկսեց տեղի տալ վստահությանը։Նա հասկացավ, որ իր զգացմունքները գեղեցիկ են, և որ ինքը պատրաստ է պայքարել իր սիրո համար, ում անունն այդպես էլ չտվեց բարձրաձայն։
Ազիելի աչքերը փայլեցին։ Նա վեր կացավ, ուղղեց մեջքն ու Մինհոյին շնորհակալ ժպիտ պարգևեց։
— Շնորհակալ եմ, Մինհո՛։ Դու ինձ օգնեցիր տեսնել այն, ինչ ես վախենում էի ընդունել։
Նա վերադարձավ բեմ՝ ավելի առույգ ու կրքոտ, քան երբևէ։ Նա պարում էր իր զգացմունքների համար։ Ազիելը որոշել էր՝ հաջորդ անգամ, երբ տեսնի նրան, այլևս չի փախչի։
Բայց նա դեռ չգիտեր, որ հենց այդ պահին Սոջինը արյան ու սառնության մեջ էր...

Comments