Chapter 5
Գլուխ 5։Առաջին համբույրը անցյալի ստվերում
Մեքենան սահում էր դեպի արևելք։ Սեուլի աղմուկն ու ծանրությունը մնում էին հետևում։ Մթնոլորտը սկզբում լարված էր, բայց Սոջինը, որն այսօր զարմանալիորեն հանգիստ էր, որոշեց կոտրել լռությունը։ Նա զգուշորեն, կարծես վախենալով վանել Ազիելին, սկսեց հարցեր տալ։
— Ազիե՛լ, միշտ ուզում էի հարցնել... ինչո՞ւ հենց Կորեան։ Եգիպտոսը հեռու է, մշակույթն էլ լիովին այլ է։ Ու այդքան լավ խոսում ես մեր լեզվով... ո՞նց ստացվեց։
Ազիելը զգաց, որ լարվածությունը բաց է թողնում իրեն։ Նա թեքվեց Սոջինի կողմը ու սկսեց պատմել.
— Եգիպտոսում պորտապարը շատ հայտնի է, բայց մրցակցությունը սարսափելի մեծ է։ Իսկապես բարձր վարձատրվելն ու հաջողության հասնելը քչերի մոտ է ստացվում։ Ես ուզում էի ավելին։ Իսկ կորեերենը...— Ազիելը թեթևակի ժպտաց,— մորաքրոջս ամուսինը՝ պարոն Կիմը, կորեացի է։ Ես փոքրուց նրա հետ շատ մոտ եմ եղել, հենց նա ինձ սովորեցրեց առաջին բառերը։ Երբ 15 տարեկանում ընտանիքով որպես տուրիստ եկանք Կորեա ու հյուրընկալվեցինք նրանց տանը, ես ուղղակի սիրահարվեցի այս երկրին։ Այն ժամանակվանից գիտեի, որ վերադառնալու եմ։
Ճանապարհին նրանք կանգառներ էին անում։ Պաղպաղակ էին ուտում, փորձում տարբեր «փողոցային» ուտեստներ։ Կորեացիները, տեսնելով Ազիելի էկզոտիկ ու վառ արտաքինը, շոկի մեջ էին ընկնում. շատերը մոտենում էին ու խնդրում նկարվել նրա հետ։ Սոջինը կողքից լուռ հետևում էր այդ ամենին՝ տեսնելով, թե ինչպես է Ազիելը բարությամբ ու ժպիտով պատասխանում բոլորին։
Երբ վերջապես հասան ծովափ, Ազիելի շունչը կտրվեց։ Թեև Եգիպտոսը ծովային երկիր է, բայց նա այնքա՜ն էր կարոտել ջրի հոտն ու հորիզոնը։
Սոջինը մնաց մի փոքր հետևում։ Նա հանեց սիգարետը, վառեց ու մի այնպիսի խորը շունչ քաշեց, կարծես ամբողջ կյանքում թթվածնի քաղց ունեցած լիներ։ Այդ պահին նա այնքան հանգիստ էր թվում, որ Ազիելը համարձակվեց մոտենալ ու հարցնել.
— Սոջի՛ն որքա՞ն ժամանակ է, ինչ ծխում ես։
Սոջինը թեթևակի քմծիծաղ տվեց, նորից ներշնչեց ծուխը ու նայելով հեռուն՝ ցածրաձայն ասաց.
— Վաղուց...
Այդ մի բառի մեջ այնքան ցավ ու ծանրություն կար, որ Ազիելը մի պահ լռեց։ Նա զգաց, որ այդ «վաղուցը» կապված է հենց այն կապտուկների ու ճանկռվածքների հետ, որոնք տեսել էր բաղնիքում։ Բայց Սոջինը թույլ չտվեց, որ մթնոլորտը ծանրանա։
— Կուզե՞ս լողանալ,— հարցրեց նա՝ շրջվելով դեպի Ազիելը։
Ազիելի տրամադրությունը միանգամից փոխվեց։ Աչքերը սկսեցին փայլել երեխայի պես։
— Իհարկե՛,— բացականչեց նա։
Ափին հասնելուն պես Ազիելը, երեխայական ուրախությամբ, արագ հանեց հագուստը։ Սոջինը կանգնած էր կողքին ու թեթևակի ժպտում էր՝ նայելով, թե ինչպես է տղան վազում դեպի ջուրը։ Ազիելը նետվեց ալիքների մեջ, սկսեց լողալ ու ծիծաղել՝ ձեռքերով ջուրը ցողելով օդում։
Սոջինը հանեց հեռախոսն ու սկսեց նկարել Ազիելին։ Նա մտածեց, որ այս կադրերը հրաշալի կլինեն տղայի բլոգի համար։Յուրաքանչյուր հաջորդ կադրում պատկերը ավելի ու ավելի մոտ էր երևում։ Կադրը մոտեցնելիս Սոջինի ժպիտը հանկարծ կորավ։ Էկրանի վրա, Ազիելի թաց ու արևից փայլող կրծքավանդակի վրա, նա նկատեց երկու նուրբ, մետաղական պիրսինգ։ Ջրի կաթիլները սահում էին դրանց վրայով՝ ստեղծելով մի այնպիսի սեքսուալ ու անկեղծ տեսարան, որ Սոջինը մի պահ շունչը պահեց։
— Սոջի՛ն, արի՜, ջուրը հրաշք է,— գոռաց Ազիելը՝ ձեռքով անելով։
Այդ ձայնը Սոջինին սթափեցրեց։ Նա հրաժարվեց, բայց Ազիելը դուրս եկավ ջրից, վազեց նրա մոտ ու, չնայած Սոջինի դիմադրությանը, նրան զոռով քաշեց դեպի ալիքները։ Հաջորդ պահին երկուսն էլ թաց էին ու ծիծաղում էին՝ մոռանալով ամեն ինչի մասին։
Քանի որ հանգստյան օրեր էին, հյուրանոցում միայն մեկ ազատ սենյակ կար։ Երբ նրանք բարձրացան սենյակ՝ ցայվելու և չորանալու, Ազիելը նորից նկատեց Սոջինի մարմինը։ Կապտուկներն ավելի էին մգացել, իսկ որոշ վերքեր նույնիսկ թարմ էին թվում։
Ավելի ուշ, ծովի տեսարանով ռեստորանում նստած, Ազիելը չդիմացավ։ Նա երկար նայում էր Սոջինի վզի հետքերին, հետո հայացքն ուղղեց նրա աչքերին։
— Սոջի՛ն... այդ վերքերը,— ցածրաձայն ասաց նա,— Ի՞նչ է պատահել։ Ես տեսա դրանք, երբ զգեստափոխվում էիր։
Սոջինը փորձեց թեման փոխել, բայց Ազիելը չնահանջեց։ Նա ուղղակի նայում էր Սոջինին այնպիսի հայացքով, որը ստիպում էր պատասխանել։
— Ընտանեկան հարցեր են, Ազիե՛լ,— վերջապես ասաց Սոջինը՝ հենվելով աթոռին։ — Ոչ մի հետաքրքիր բան։
Բայց տեսնելով Ազիելի լուրջ ու անհանգիստ դեմքը, նա հասկացավ, որ այս տղան պարզապես հարց չի տալիս, նա իրոք ուզում է իմանալ։ Սոջինը սկսեց պատմել իր կյանքը՝ այնքան հանգիստ, կարծես ուրիշի մասին էր խոսում...
Պատմեց, որ ծնողները վաղուց բաժանվել են, հորից լուր չունի։ Նա ծնված օրվանից ապրել է մոր ընտանիքի հետ, բայց դա սովորական ընտանիք չէր այլ *կկանգպեների, որի բոսը իր մայրն է։
*կկանգպե _գանգստեր
Պատմեց, որ իրեն հիմնականում պապիկն է մեծացրել ու դաստիարակել, բայց նա դժբախտ պատահարից հետո ինվալիդ է դարձել, և հիմա Սոջինը մեծ հաճույքով պահում է նրան։ Մոր ու եղբոր հետ հազվադեպ է շփվում, այն էլ միայն այն դեպքում, երբ իրենից օգնություն են պահանջում։
Ազիելը լուռ լսում էր Սոջինի հանգիստ տոնը։ Բայց մինչ նա կհասցներ հաջորդ հարցը տալ, Սոջինի տոնը փոխվեց։ Նա սառը ու սպառնացող ձայնով ասաց.
— Այս ամենի մասին ոչ ոք չգիտի։ Եթե մի տեղ բերանիցդ մի բառ սայթակի, շատ հնարավոր է, որ ստիպված լինեմ քեզ լռեցնել։
Նա հասկացրեց, որ սա խաղ չէ, և խոսակցությունը փակված է։ Ազիելը շփոթվեց ու, որպեսզի մթնոլորտը նորից ջերմանա, պարզապես գովեց խոհարարի պատրաստած համեղ ուտեստը։
Սոջինն արդեն անկողնում պառկած էր, բայց քունը նրանից հեռու էր։ Երբ Ազիելը տեսախցիկը ձեռքին ներս մտավ սենյակ, նրանք միայն կարճ «բարի գիշեր» փոխանակեցին ու փորձեցին քնել։ Սակայն լռության մեջ Ազիելը հստակ լսում էր Սոջինի ծանր, ընդհատվող շնչառությունը։
— Սոջի՛ն, շատ է ցավո՞ւմ,— հարցրեց Ազիելը՝ վեր կենալով։
— Առաջին անգամը չէ, քնի՛ր,— կոպիտ պատասխանեց Սոջինը։
Բայց Ազիելը չլսեց։ Նա բերեց քսուքը և առանց թույլտվություն հարցնելու սկսեց զգուշորեն քսել Սոջինի վերքերին։ Սոջինը մի պահ քարացավ, հետո բռնեց Ազիելի ձեռքը.
— Ինքս կանեմ, օգնել պետք չէ։
Ազիելը չենթարկվեց։ Նա շարունակեց իր գործը, իսկ Սոջինի ներսում զգացմունքների իսկական քաոս սկսվեց։ Նա զայրանում էր, որ Ազիելն իրեն չի լսում, բայց միևնույն ժամանակ հաճույք էր զգում տղայի նուրբ հպումներից։ Կիրքը կամաց-կամաց խեղդում էր նրան։ Ազիելն այնքան մոտ էր... Սոջինի հայացքը նորից սառեց այդ «հիմար ու վուլգար» պիրսինգների վրա։ Նա չէր կարողանում հավատալ, որ այդ մետաղի կտորներն իրեն այդքան գրավում են։Հանկարծ Սոջինը կոպիտ շարժումով բռնեց Ազիելի ձեռքը, ամբողջ ուժով նրան գամեց անկողնուն ու վերևից նայեց նրան։ Մեկ ձեռքով նա սեղմեց Ազիելի երկու դաստակները գլխավերևում, իսկ ոտքերով անշարժացրեց նրա ոտքերը։ Ազիելը շոկի մեջ էր, իսկ Սոջինի հայացքը կարծես ուտում էր նրան։
— Ի՞նչ է կատարվում,— հազիվ շշնջաց Ազիելը։
— Այն աղջիկները, ում ես նկարում եմ ու տանում իմ արվեստանոց, անպայման իմ անկողնում են հայտնվում,— Սոջինի ձայնը խռպոտ էր ու ցածր։ — Առաջին անգամ տղայի տարա այնտեղ... երևի արժի փորձել։ Հատկապես, որ դա դու ես՝ այսքան նուրբ ու կրքոտ մարմնով։
Ազիելը կարմրեց։ Նա միաժամանակ նյարդայնացած էր Սոջինի անկողնային «ցուցակի» համար և շոյված, որ Սոջինն իրեն գրավիչ է համարում։ Լարվածությունից նա սկսեց կծել ներքևի շուրթը։
Սոջինը քմծիծաղ տվեց՝ հետևելով նրա շարժմանը.
— Այդքան համե՞ղ են շուրթերդ, հն։ Տո՛ւր, ես էլ փորձեմ։
Նա կտրուկ ու կրքոտ համբուրեց Ազիելին։ Ազիելը չէր կարողանում հավատալ իր զգայարաններին։ Դա նրա կյանքի առաջին համբույրն էր՝ էմոցիաների, վախի ու ցանկության մի վայրի խառնուրդ, որն ուղղակի անջատեց նրա բանականությունը։
Սոջինի համբույրները դանդաղ իջնում էին ներքև։ Նա շուրթերով զգում էր Ազիելի վզի բաբախող երակը, հետո անցավ կրծքավանդակին՝ ամեն մի թիզն ուսումնասիրելով։ Վերջապես նա հասավ այն պտուկներին, որոնց պիրսինգները նրան առաջին իսկ օրվանից հանգիստ չէին տալիս։ Սոջինը սկսեց լեզվով ու շուրթերով խաղալ մետաղական նուրբ օղակների հետ՝ կարծես դա աշխարհի ամենահամեղ ուտեստն էր։ Նա բաց թողեց Ազիելի ձեռքերը, բայց տղան այլևս չէր փախչում. նա ձեռքերով ու շուրթերով շոյում էր Ազիելի կուրծքը, իսկ Ազիելը, չկարողանալով զսպել իրեն հաճույքից, սկսեց ցածրաձայն տնքալ։Սակայն հենց այն պահին, երբ Սոջինը պատրաստվում էր համբուրելով իջնել դեպի գոտկատեղ, լռությունը ճեղքեց հեռախոսի զանգը։ Սոջինը մի պահ կանգ առավ, նայեց էկրանին ու տեսավ «Մայր» անունը։ Նրա տրամադրությունը վայրկենական փոխվեց։Կիրքը փոխարինվեց սառը լարվածությամբ։ Նա առանց բառ ասելու վեր կացավ, վերցրեց հեռախոսն ու հեռացավ սենյակից։
Ազիելը մնաց մենակ՝ անկողնու մեջ։ Նա ծանր էր շնչում, սիրտը պատրաստ էր դուրս թռչել կրծքից։ Երբ մի փոքր ուշքի եկավ ու փորձեց վեր կենալ, զգաց, որ ոտքերի արանքում թաց է։ Ամոթի զգացումը նրան պատեց պոմիդորի պես։ Նա վազեց լոգարան, արագ ցայվեց, հագուստը փոխեց ու նորից պառկեց, բայց քունը չէր գալիս։Ամբողջ գիշեր Սոջինը չվերադարձավ։ Ազիելը հազար ու մի բան էր մտածում. «Ո՞վ էր զանգողը», «Ինչո՞ւ նա այդպես գնաց»։ Սկսեց հիշել Սոջինի խոսքերը մյուս աղջիկների մասին ու տխրեց. միգուցե ինքը նրա համար այդքան էլ ցանկալի չէր, որքան նրանք։
Առավոտյան Սոջինը մտավ սենյակ ու կտրուկ արթնացրեց նրան.
— Պատրաստվի՛ր, վերադառնում ենք Սեուլ։
Ճանապարհին Սոջինը չափազանց նյարդային էր։ Նա մեքենան վարում էր լռության մեջ, բայց նրա ամեն մի շարժումից զգացվում էր, որ գիշերը ինչ-որ լուրջ բան է պատահել։ Ազիելը չէր համարձակվում նույնիսկ շնչել նրա կողքին։