1. Գիշերանց Պար

Chapter 3

Գլուխ 3։Արգելված էսքիզը և ավելորդ հյոնը

Անցել էր երեք շաբաթ։
Սոջինի համար այդ օրերը վերածվել էին անվերջանալի մի շրջանի՝ ակումբ, ալկոհոլ և արվեստանոց։ Նա սովորականից ավելի հաճախ էր փակվում իր ատելիեում, բայց կտավները, որոնք նախկինում նրան հանգստություն էին բերում, հիմա միայն զայրույթ էին պատճառում։
Նա փորձում էր պատկերել Ազիելին՝ այն մետաղական շղթաները, մաշկի գույնը, այն վայրի հայացքը, բայց վրձինը կարծես չէր ենթարկվում։ Ոչ մի գիծ չէր հաղորդում այն էներգիան, որը նա զգացել էր։ Նա պատռում էր էսքիզները, ներկը կոպիտ քսում կտավին ու նորից սկսում։ Ազիելը դարձել էր նրա ակամա մուզան, մի կերպար, որը տպավորվել էր ։
Ամեն անգամ, երբ Սոջինը գնում էր ակումբներ կամ հանդիպում էր նոր կանանց, նրա ընտրությունը դառնում էր տարօրինակ ։Յուրաքանչյուր հաջորդ աղջիկ, ում հետ նա անցկացնում էր գիշերը, ինչ-որ բանով հեռավոր նմանություն էր ունենում Ազիելին։
Ազիելը արդեն լիովին ներգրավվել էր թիմի մեջ։ Նա հիանալի հարաբերություններ էր հաստատել մենեջեր Կանգ Սերայի հետ, ով հաճախ էր նրան օգնում խորհուրդներով։ Աշխատանքային ընդմիջումներին միշտ փորձում էր լինել Սոջինի կողքին։ Նա կարող էր մոտենալ ու մեղմ ժպտալով հարցնել. «Սոջին, շատ հոգնեցի՞ր այսօր, ուզո՞ւմ ես օգնեմ սեղանները հավաքել»։ Սոջինը սովորաբար միայն փնթփնթում էր ու հեռու քաշվում։
Տեսնելով Ազիելի ջանքերը, Սերան ասաց`
    *Ազիե՛լ-ա, իզուր մի՛ չարչարվիր։ Մեր Սոջինը միայն սիրունիկ աղջիկների հետ է խաղում։ Դու շատ «քյութ» ես ու մաքուր նրա տեսակի համար։ Նրան միայն վտանգավոր խաղեր են պետք։
  *Ազիել_ա `փաղաքշական/մտերիմ ձև
Ազիելը մի պահ քարացավ։
Նա անթարթ նայում էր Սերային, ու նրա դեմքին հայտնվեց լիակատար շփոթմունք։ Նա փորձում էր վերլուծել լսածը. «վտանգավոր խաղեր», «նրա տեսակը»... Ազիելի համար, ով նոր էր այս միջավայրում ու դեռ սովորում էր կարդալ մարդկանց ենթատեքստերը, Սերայի ասածները հնչում էին որպես ինչ-որ բարդ հանելուկ։
Տեսնելով Ազիելի լուրջ ու շփոթված հայացքը՝ Սերան հանկարծ բարձր ծիծաղեց ու թեթևակի խփեց նրա ուսին։
— Դե լավ, լավ, Ազիե՛լ-ա, մի՛ ընդունիր այդքան լուրջ, ես ուղղակի կատակ էի անում։ Պետք չէ ամեն բառիս վրա այդքան երկար մտածել, — ասաց նա՝ դեռ ծիծաղը դեմքին։
Բայց հետո, տեսնելով, որ տղան դեռ մի փոքր լարված է, ավելի մեղմ ավելացրեց`
— Պարզապես մի՛ նեղվիր նրանից։ Սոջինը բոլորի հետ է այդպես սառը, ովքեր իր «իդեալը» չեն։ Նա այդպիսի բնավորություն ունի։
Ազիելը լսեց այդ վերջին խոսքերը, ու նրա լարվածությունը կարծես միանգամից թուլացավ։ «Իդեալը չեմ» մտքից սրտում մի թեթև ծակոց զգաց, բայց միևնույն է, Սերայի անկեղծությունը հանգստացրեց նրան։ Նա թեթևակի ժպտաց՝ այն նույն մեղմ ու բարի ժպիտով, որը բնորոշ էր միայն իրեն, ու գլխով արեց, որ հասկացել է։

Աշխատանքային ծանր շաբաթվանից հետո ռեստորանի ողջ անձնակազմը հավաքվել էր ավանդական թիմային ընթրիքի։ Սա այն պահն էր, երբ բոլորը վերջապես կարող էին հանել իրենց աշխատանքային համազգեստները, մոռանալ հաճախորդների քմահաճույքներն ու պարզապես լիցքաթափվել սոջուի և տապակվող մսի շուրջ։
Ազիելը նստած էր սեղանի եզրին՝ զգուշությամբ հետևելով, թե ինչպես են մյուսները աղմկոտ զրուցում։ Նրա համար այս հավաքույթները դեռ նորություն էին, բայց նա փորձում էր ժպտալ ու լինել ընկերասեր, թեև նրա հայացքը ակամայից անընդհատ սահում էր դեպի Սոջինը։
Հանկարծ ռեստորանի դուռը բացվեց, և ներս մտավ մի բարձրահասակ, էներգիայով լեցուն տղա։ Հենց որ աշխատակիցները տեսան նրան, սեղանի շուրջ իրական իրարանցում սկսվեց։
— Օ՜, Մինհո-յա՜։ Չեմ հավատում։ Իսկապե՞ս դու ես, — բացականչեց Մինան։
Ազիելը շփոթված հետևում էր, թե ինչպես են բոլորը հերթով գրկում նորեկին։ Բայց ամենաշատը նրան ապշեցրեց Սոջինի արձագանքը։ Սոջինը, ով միշտ սառն էր,  հանկարծ իսկապես ժպտաց, վեր կացավ և ջերմորեն սեղմեց Մինհոյի ձեռքը՝ մյուս ձեռքով խփելով նրա ուսին։
_Ուրեմն վերջապես լուծեցիր հարցերդ ու հետ եկար, — ասաց Սոջինը, և նրա ձայնի մեջ կար մի փափկություն, որն Ազիելը երբեք չէր լսել։
Մինհոն նստեց հենց Սոջինի կողքին։ Նրանք սկսեցին կատակել, իրար բաժակ լցնել, և Սոջինը նույնիսկ մի քանի անգամ բարձր ծիծաղեց Մինհոյի ասածների վրա։ Նրանք հաճախ էին իրար դիպչում, կատակով հրում, ինչը Սոջինի պարագայում անհնար էր թվում։ Ազիելը զգաց, թե ինչպես է կոկորդում մի գունդ հայտնվում։
— Մինա, — շշուկով հարցրեց Ազիելը՝ մի փոքր թեքվելով դեպի իր կողքին նստած աղջիկը, — իսկ ո՞վ է նա։
Ազիելը հայացքով ցույց տվեց Մինհոյին, ով այդ պահին բարձր ծիծաղում էր՝ ձեռքը հենած Սոջինի ուսին։
— Նա Մինհոն է, մեր նախկին երգիչը, — ժպտալով բացատրեց Մինան։ — Նրանք Սոջինի հետ հենց այստեղ՝ ռեստորանում են ծանոթացել, երբ երկուսն էլ նոր էին սկսել աշխատել։ Չնայած Սոջինի բարդ բնավորությանը, Մինհոն միակն էր, ով կարողացավ ընկերանալ նրա հետ։ Մինհոն ստիպված էր թողնել աշխատանքը անձնական գործերի պատճառով, բայց հիմա վերադարձել է։
Մինան փոքրամարմին, աշխույժ աղջիկ էր, ում ներկայությունը միշտ լցնում էր տարածությունը։ Ուներ բաց շագանակագույն մազեր, որոնք թեթև ալիքներով թափվում էին ուսերին։ Նրա աչքերը նույնպես բաց գույնի էին՝ մեղրի երանգով ,աչքերը միշտ փայլում էին հետաքրքրասիրությունից ու աշխուժությունից։

Ազիելի մտքերը. «Ուրեմն Սոջին կարող է այդքան ջերմ լինել... Իսկ ինձ հետ նույնիսկ չի խոսում։ Ի՞նչ կա Մինհոյի մեջ, որն ինձ պակասում է։ Երևի ես ուղղակի շատ եմ ուզում, որ նա ինձ էլ ընդունի որպես մտերիմ ընկեր... Այո, երևի դա է պատճառը, որ սիրտս այսպես արագ է բաբախում ու տհաճ է նայելը»։
Մինհոն այն տեսակն է, ում տեսնելիս միանգամից հասկանում ես, որ նա արվեստի մարդ է։  Սոջինից մի փոքր ցածրահասակ է,  ունի շատ վառ ու գեղեցիկ արտաքին։ Բաց շագանակագույն, փարթամ ու փափուկ մազեր, որոնք մի փոքր երկար են և էլեգանտ թափվում են դեմքին։Աչքերը. Նրա ամենագայթակղիչ մասն են։ Նա ունի բաց կանաչավուն-մոխրագույն աչքեր, որոնք հազվադեպ են հանդիպում ։Շատ սիրուն, գրեթե իդեալական դիմագծեր։ Նրա ժպիտը լայն է ու վարակիչ, ինչի շնորհիվ նա հեշտությամբ գրավում է հանդիսատեսին, երբ բեմում հանգիստ, բարձրաճաշակ երգեր է կատարում։

Արևի ճառագայթները դաժանորեն ներխուժեցին ննջասենյակ։ Սոջինը դանդաղ բացեց աչքերը, բայց միանգամից փակեց. գլխի մեջ կարծես հազարավոր մուրճեր էին խփում։ Բերանում չորություն էր, իսկ մարմինը՝ ծանր։
«Որտե՞ղ եմ... հա, իմ տանն եմ»,— մտածեց նա՝ փորձելով վերհիշել երեկոն, բայց հիշողությունը կտրվում էր Մինայի լցրած վերջին բաժակից հետո։
Նա զգաց, որ կողքին ինչ-որ մեկը շնչում է։ Դանդաղ թեքվեց ու քարացավ։ Ազիելը՝ իր այդ «հրեշտակային» տեսքով, խաղաղ քնած էր Սոջինի ձախ կողմում։ Սոջինի սիրտը մի պահ կանգ առավ։ «Ի՞նչ է կատարվել... մենք...»։ Շոկից ուշքի չեկած՝ նա որոշեց արագ վեր կենալ, ջուր խմել ու մի հատ ցայվել, որ ուղեղը աշխատի։ Բայց երբ շրջվեց դեպի աջ, որպեսզի իջնի մահճակալից, տեսածը նրան երկրորդ՝ ավելի ուժեղ հարվածը հասցրեց։
Մյուս կողմում, վերմակի կեսը տակը գցած, բերանբաց քնած էր Մինհոն։
— Ի՜նչ...— շշնջաց Սոջինը՝ աչքերը լայն բացած։ Սա արդեն շոկ էր շոկի մեջ։
Տասնհինգ րոպե անց Սոջինը դուրս եկավ բաղնիքից։ Մազերից ջուրը կաթկթում էր ուսերին, իսկ մարմինը ծածկված էր միայն գոտկատեղից ներքև փաթաթված սպիտակ սրբիչով։ Նա ձեռքում բռնել էր երկու բաժակ սառը ջուր։
— Հե՛յ, վե՛ր կացեք։ Արթնացե՛ք,— ձայն տվեց նա՝ բաժակները դնելով սեղանին։
Ազիելը առաջինը բացեց աչքերը։ Տեսնելով կիսամերկ Սոջինին՝ նա նախ շփոթվեց, հետո հայացքը թեքեց ու հանկարծ նկատեց Մինհոյին։ Տղայի դեմքը սկզբում գունատվեց, հետո կարմրեց։ Նա կայծակնային արագությամբ վեր թռավ տեղից՝ չհասկանալով՝ ուր փախչի։
Մինհոն, ընդհակառակը, հանգիստ ձգվեց, վերցրեց ջուրն ու մի շնչով խմեց։ — Օ՜, Սոջի՛ն-ա, ջուրը հրաշք է,— ասաց նա՝ կարծես սա նրա համար սովորական առավոտ լիներ։
— Արագացրե՛ք, ցայվե՛ք ու եկեք խոհանոց,— կտրուկ ասաց Սոջինը։ — Ժարիտ արած հավ եմ պատվիրել, պետք է նախաճաշենք, որովհետև ես լիքը գործեր ունեմ։ Ուզում եմ, որ շուտով այստեղ մարդ չլինի։
Սոջինը տղաներին իր հագուստից տվեց։ Ազիելի վրա Սոջինի լայն շապիկը մի փոքր մեծ էր, ինչը նրան ավելի փոքրիկ էր դարձնում։ Երբ նստեցին հաց ուտելու, Ազիելը չդիմացավ.
— Սոջի՛ն... ո՞նց եղավ, որ մենք երեքով... ձեր տանը քնեցինք։
Մինհոն ու Սոջինը իրար նայեցին ու սկսեցին ծիծաղել՝ հիշելով երեկոյի վերջը։ — Դու ոչինչ չե՞ս հիշում, Ազիե՛լ-ա,— հարցրեց Մինհոն՝ հավի կտորը ուտելով։ — Դե, երբ խաղերը վերջացան ու բոլորը հարբած էին, ես գրկեցի Սոջինին ու ասացի, որ շատ վատ եմ, պետք է ինձ տուն տանի։ Սոջինն էլ՝ որպես «լավ ընկեր», համաձայնվեց։
— Բայց դու հայտնվեցիր հենց այն պահին, երբ մենք գրկախառնված փորձում էինք տաքսի նստել,— շարունակեց Սոջինը՝ թեթևակի ժպտալով։ — Դու եկար ու սկսեցիր պնդել, որ քեզ էլ է օգնություն պետք։
— Հետո սկսվեց իսկական կռիվը,— ծիծաղեց Մինհոն։ — Ես ասում էի, որ մեր ավանդույթն է՝ խմելուց հետո միասին տանը քնելը, ու դու ավելորդ ես։ Իսկ դու ինձ հրում էիր ու քաշում Սոջինին քո կողմը։ Խեղճ Սոջինը մեր մեջտեղում այնքան քաշքշվեց, մինչև...
— Մինչև հետ տվեցի հենց ձեր արանքում,— ընդհատեց Սոջինը՝ դեմքը կնճռոտելով։ — Դրանից հետո երկուսդ էլ սթափվեցիք, ինձ թևանցուկ արեցիք ու բերեցիք տուն։ Իսկ այստեղ ուղղակի ուժասպառ ընկանք անկողնուն։
Երբ Սոջինը պատմեց, թե ինչպես էին Ազիելն ու Մինհոն իրեն իրարից խլում, Մինհոն ծիծաղելով նայեց Ազիելին.
— Իրոք, Ազիե՛լ-ա, երեկ այնպես էիր Սոջինի թևից քաշում ու ինձ հրում, կարծես քո ամենաթանկ բանն էի ուզում գողանալ։ Չէի սպասում, որ նորեկն այդքան համարձակ կլինի։ Դու քանի՞ տարեկան ես որ։
Ազիելը, ով հենց այդ պահին հավի կտորն էր ուտում, մի փոքր շփոթվեց ու ցածր ձայնով պատասխանեց. — _Քսան...
Մինհոն մի պահ դադարեցրեց ուտելը ու հոնքերը բարձրացրեց. — Ի՞նչ։ Ընդամենը քսա՞ն։ Սոջի՛ն, դու տեսնո՞ւմ ես, այս երեխան ընդամենը քսան տարեկան է, բայց արդեն քեզ համար կռիվ է տալիս քսանվեց տարեկանիս հետ։
Նա նորից ծիծաղեց ու թեքվեց Ազիելի կողմը.
— Ազիե՛լ-ա, դու դեռ շատ փոքր ես Սոջինի հետ խմելու համար։ Ես քո տարիքում նույնիսկ չէի համարձակվի նրանից ինչ-որ բան պահանջել։ Ուրեմն դու ընդամենը քսան տարեկան ես, իսկ Սոջինը քեզնից հինգ տարով մեծ է, ես էլ՝ վեց։ Պետք է մեզ «Հյոն»  ասես, այլ ոչ թե մեզ հետ կռիվ տաս ։
Ազիելը ավելի կուչ եկավ Սոջինի լայն շապիկի մեջ։ Նա զգաց, որ այդ «քսան տարեկանը» իրեն ավելի թույլ ու անփորձ էր դարձնում այս երկու կայացած տղամարդկանց կողքին։

Comments