1. Գիշերանց Պար

Chapter 2

Գլուխ 2։Կրքի արտացոլումը

Արևը արդեն մայր էր մտնում, երբ Հան Սոջին դուրս եկավ աշխատանքի շենքից։ Նա գնաց ավելի շուտ, քան սովորաբար, ու դա հազվադեպ էր պատահում։ Իր քայլերը հանգիստ էին, բայց ներսում մի ծանրություն կար, որը ոչ ոք չէր տեսնում։
Քաղաքի աղմուկից հեռանալուն պես նա նստեց տաքսի և ասաց`
— խնդրում եմ, տարեք ծերանոց։
Ծերանոցը գտնվում էր քաղաքի ավելի հանգիստ հատվածում։ Հին շենք էր, սպիտակ պատերով, որոնց վրա ժամանակի հետքերն արդեն երևում էին։
Սոջինը ներս մտավ, ու բուժքույրը անմիջապես ճանաչեց նրան։
— Բարի գալուստ, պարոն Հան։
Սոջինը միայն թեթև գլուխ տվեց։
— Պապիկը լավ է՞
— Այո, այսօր մի փոքր ավելի հանգիստ է։
Նա մոտեցավ սենյակին ու դուռը բացեց։
Մահճակալի վրա նստած էր նրա պապիկը `Կանգ Ջինհոն։
— Պապիկ։
Պապիկի աչքերը շարժվեցին ու կանգ առան նրա վրա։ Մի պահում թվում էր՝ նա փորձում է ինչ-որ բան ասել, բայց բառերը չէին ենթարկվում։
Սոջինը մոտեցավ ու նստեց կողքին։
— Այսօր էլ եկա։
— …Սո… Սոջ… — ամեն բառ դժվարությամբ դուրս եկավ, բայց Սոջինը անմիջապես հասկացավ։
— Հա, հարաբոջի*, ես այստեղ եմ, — փափուկ պատասխանեց նա, նստելով պապիկի կողքին։
   *Հարաբոջի_ կորեերեն`պապիկ։

— Ինչպե՞ս է անցել քո օրը… — Սոջինը շարունակեց, բայց աչքերը հեռացան պատուհանի մոտ։ Նա ուզում էր միայն պապիկի կողքին լինել, լսել սրտի բաբախյունը, զգալ կապը։
— …հագ… — ծեր մարդը դժվարությամբ խոսեց, «հագ» բառով ցույց տալով, որ ուզում է իր դիրքը մի քիչ փոխել, ավելի հարմար տեղավորվել։
Սոջինը օգնեց։
— Վաղը էլի կգամ… ։
Սոջինը հանգիստ էր՝ տեսնելով, որ պապիկի մոտ ամեն ինչ լավ է։ Շտապեց տուն, հենց դրա համար էլ աշխատանքից շուտ էր դուրս եկել։ Նամակ էր ստացել եղբորից․ «Ես տանն եմ»։ Դա լավ նշան չէր։
Սոջինը տուն մտավ, ու աչքերը անմիջապես ընկավ սենյակում նստած Կանգ Մինջեի վրա։
Մինջեի մազերը ներկված էին մանուշակագույն,մարմինը մարզված , աջ ձեռքը ամբողջությամբ տատուներով, պիրսինգներ՝ ականջին և շրթունքի հատվածում, վզին ևս փոքրիկ տատուներ՝ պարզ ու աչքի ընկնող։ Նրա շարժումները, ակտիվությունը և ինքնավստահ հայացքը առաջին հայացքից ցույց էին տալիս, որ պատրաստ է ցանկացած վտանգի դիմակայել։
— *Հյոնգ… — սկսեց Մինջեն, ձայնը թրթռում էր լարվածությունից, բայց բնավորության հետ համեմատ՝ դեռ վերահսկող։
*հյոնգ_կորեերեն` ավագ եղբայր։
— Ինչ է պատահել, Մինջե։
— Մայրիկը… ու… նոր խնդիր է առաջացել, — սկսեց Մինջեն։ — Մենք պետք է գնենք մի  հին շենքի տարածք ։ Տերը չի վաճառում, իսկ տարածքը շատ կարևոր է մեզ համար։
Սոջինը լռեց մի պահ։
— Ես կօգնեմ քեզ։ Բայց դու նույնպես պետք է ամեն ինչ մտածված անես։
— Ես գիտեմ, հյոնգ… բայց միայնակ չեմ կարող այն կազմակերպել, — պատասխանեց Մինջեն, փոքր-ինչ թուլացնելով լարվածությունը։
Սոջինը գլուխը թեքեց, գիտակցելով, որ այս հին շենքի տարածքը ոչ միայն նյութական նշանակություն ուներ ։Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան թվում էր։

Երրորդ օր։

Առավոտյան լույսը մեղմ ներս էր թափանցում վարագույրի արանքից։ Ազիելը դանդաղ բացեց աչքերը։ Այսօր նա լիովին ազատ էր մինչև երեկո․ ռեստորանը միայն երեկոյան էր աշխատում, իսկ դա նշանակում էր՝ ամբողջ օրը իրն էր։Նա մի պահ պառկած մնաց՝ լսելով քաղաքի աղմուկը։ Սեուլը արթնանում էր։ Ու հանկարծ ժպտաց։
— Երրորդ օրն է… Կորեայում եմ, — շշնջաց ինքն իրեն։
— Բարի լույս, դուք հիմա ինձ հետ եք Սեուլում… — սկսեց նա նկարել, ձայնը մեղմ, բայց ոգևորված։ — Երրորդ օրն է, և այսօր ուզում եմ ուղղակի քայլել, զգալ քաղաքը։
Նա դուրս եկավ փողոց՝ տեսախցիկը ձեռքին։ Քաղաքը արդեն լի էր կյանքով։ Մարդիկ շտապում էին, մեքենաները անցնում էին մեկը մյուսի հետևից, իսկ բարձր շենքերի ապակիները արտացոլում էին առավոտյան արևը։
Ազիելը քայլում էր դանդաղ։ Նա չէր շտապում։ Ամեն ինչ նոր էր, ամեն ինչ հետաքրքիր։
— Երբ գալիս ես նոր քաղաք… — խոսեց նա տեսախցիկին, — առաջին մի քանի օրերը միշտ տարօրինակ են։ Դու դեռ ոչ մեկին չես ճանաչում, բայց զգում ես, որ ինչ-որ բան սկսվում է։
Նա կանգ առավ, նկարեց փողոցի աղյուսե պատը, որի վրա գրաֆիտի էր, հետո՝ անցնող մարդկանց, լույսերը, իր ստվերը ասֆալտի վրա։
Օրը անցավ հանգիստ։ Նա վերադարձավ տուն, մի քիչ հանգստացավ, հետո սկսեց պատրաստվել աշխատանքի։
Երբ դուրս եկավ, արդեն երեկո էր։
Այս անգամ նա որոշել էր ոտքով գնալ։ Դա ավելի երկար էր, բայց նա չէր շտապում։ Նա ուզում էր ճանապարհին լուսանկարներ անել բլոգի համար։ Նա քայլում էր մայթով, երբ կանգ առավ, բարձրացրեց տեսախցիկը և նկարեց փողոցի լույսերը, որոնք նոր էին վառվում։
Հենց այդ պահին նրա կողքին դանդաղ կանգ առավ սև մեքենա։
Ազիելը սկզբում ուշադրություն չդարձրեց, մտածելով, որ ուղղակի կայանել են։
Բայց հետո մեքենայի պատուհանը իջավ։
Ներսում նստած էր Հան Սոջինը։
Նրա հայացքը հանգիստ էր, սովորականի պես զուսպ։
— Աշխատանքի՞ ես գնում, — հարցրեց նա։
Ազիելը մի պահ զարմացավ, հետո գլխով արեց։
— Այո։
Սոջինը մի քանի վայրկյան նայեց նրան, հետո ասաց՝
— Նստիր։ Միասին գնանք։
Ազիելը մի պահ տատանվեց։ Նա չէր սպասում նման առաջարկ։
— Ես… ոտքով էի գնում, ուզում էի ճանապարհին լուսանկարներ անել բլոգի համար, — ասաց նա, մի փոքր բարձրացնելով տեսախցիկը։
Սոջինի հայացքը մի պահ սահեց տեսախցիկի վրա, հետո նորից վերադարձավ Ազիելին։
— Ժամանակ ունես։ Կհասցնես, — ասաց նա հանգիստ։
Նրա ձայնը ոչ ստիպող էր, ոչ էլ չափազանց մեղմ։ Պարզապես վստահ։
Քաղաքի լույսերը արտացոլվում էին մեքենայի մուգ մակերեսի վրա։
Ազիելը մի քանի վայրկյան մտածեց։
Հետո բացեց մեքենայի դուռը։
Եվ նստեց ներս։
Մեքենայի դուռը փակվելուն պես ներսում տիրեց փակ, ծանր լռություն։
Ազիլը նստած էր ուղևորի նստատեղին, տեսախցիկը պահած ծնկների վրա։ Մեքենայի ներսը մաքուր էր, գրեթե անթերի։ Միակ ձայնը շարժիչի մեղմ դղրդյունն էր ու դրսից անցնող մեքենաների աղմուկը։
Սոջինը նայում էր ուղիղ ճանապարհին։ Նրա դեմքը հանգիստ էր, բայց չափազանց անշարժ։
Ազիելը մի քանի վայրկյան լուռ մնաց, հետո որոշեց խոսել։
— Սեուլը… մեծ քաղաք է, — ասաց նա՝ փորձելով բնական հնչել։ — Դու երևի լավ ես ճանաչում այն։
— Հա, — պատասխանեց Սոջինը։
Միայն մեկ բառ։ Ոչ ավել, ոչ պակաս։
Լռությունը վերադարձավ։
Ազիլը պատուհանից դուրս նայեց։ Լույսերը արագ անցնում էին, արտացոլվելով ապակու վրա։ Նա զգում էր, որ խոսակցությունը չի ստացվում, բայց չէր ուզում ամբողջ ճանապարհը լուռ անցկացնել։
— Ես մտածում էի… — նորից սկսեց նա։ — Միգուցե երկրորդ աշխատանք գտնեմ։ Կամ ավելի ճիշտ… տարածք եմ փնտրում։ Պարելու համար։ Ուզում եմ պորտապարի դասավանդմամբ զբաղվել։
Սոջինի ձեռքերը անշարժ էին ղեկի վրա։
Նա լսեց։ Բայց հայացքը չփոխեց։
Նրա մտքերը մեքենայի մեջ չէին։
Նա տեսնում էր Մինջեին։ Նրա մանուշակագույն մազերը։ Նրա ձայնը։ Նրա ասած խոսքերը հին շենքի մասին։
Նա տեսնում էր մորը։ Նրա սառը հայացքը։ Նրա ձայնը, որը երբեք չէր հարցնում, միայն ասում էր։
Նա այնքան երկար էր փորձել հեռու մնալ։
Բայց նրանք միշտ գտնում էին նրան։
Միշտ։
— Դու երևի գիտես նման տեղեր, չէ՞, — շարունակեց Ազիելը՝ զգուշորեն։
Մի քանի վայրկյան անց Սոջինը պատասխանեց։
— Հա։
Նույն տոնով։ Չոր։ Փակ։
Թեման ավարտված էր։
Ազիելը զգաց դա։
Նա այլևս ոչինչ չասաց։
Մի քանի րոպե անց մեքենան կանգ առավ ռեստորանի դիմաց։
Սոջինը անջատեց շարժիչը։
Առանց խոսքի դուրս եկավ։
— Ես մի քիչ ուշ կգամ հանդերձարան, — արդեն պատրաստվում էր ասել նա։
Բայց մինչ նա կհասցներ խոսել, Սոջինը արդեն շարժվել էր առաջ։
Նա ոչ մի անգամ չնայեց նրա կողմը։
Չկանգնեց։
Ազիլը մոտեցավ բեմին, խոսեց ձայնային օպերատորի հետ, ստուգեց տարածությունը, մի քանի վայրկյան լուռ նայեց դատարկ դահլիճին։ Նա սիրում էր այդ պահերը՝ մինչև մարդիկ կգան։ Ամեն ինչ դեռ խաղաղ էր։Մի քանի րոպե անց նա նույնպես շարժվեց դեպի հանդերձարանների հատվածը։
Նրա սենյակը առանձին էր, բայց ճանապարհը անցնում էր ընդհանուր հանդերձարանի միջով։
Դուռը բացելուն պես ներսից ձայներ եկան՝ ծիծաղ, շարժ։
Սոջինը արդեն այնտեղ էր։
Նա կանգնած էր հայելու առաջ, վերնաշապիկը հանած,  կողքին գցած։ Աջ ձեռքի վրա ամբողջությամբ բացված էր տատուն՝ ուսից մինչև դաստակ։
Ազիելի քայլերը դանդաղեցին։
Մաշկի վրա սև թանաքով բարձրանում էր օձը՝ ոլորված ու կենդանի թվացող։ Մանրամասն նկարված թեփուկները լույսի տակ փայլում էին։ Օձը փաթաթված էր փշոտ ճյուղի շուրջ, որի վրա բացված էին վարդեր։ Փշերը սուր էին, վարդերը՝ խորը ստվերներով։
Օձի մարմինը իջնում էր ամբողջ ձեռքով՝ երկար, ձգված մինչև դաստակ, իսկ պոչը նեղանում էր ներքևում։Պատկերը պարզապես գեղեցիկ չէր։ Այն ագրեսիվ էր։ Վտանգավոր։Ազիելը մի վայրկյան չկարողացավ հայացքը կտրել։
Հայելու մեջ Սոջինի աչքերը բարձրացան։
Նրանց հայացքները հանդիպեցին հայելու արտացոլանքի մեջ։
Ազիելը արագ շրջվեց, կարծես ոչինչ չէր նկատել, ու շարունակեց քայլել դեպի իր առանձին հանդերձարանը։
Դահլիճը արդեն լցվել էր մարդկանցով։ Խոսակցությունների աղմուկը, բաժակների ձայնը, թույլ երաժշտությունը խառնվել էին իրար։ Սոջինի համար սա սովորական էր։ Ամեն երեկո նույնն էր։ Նույն դեմքերը, նույն շարժումները, նույն ձայները։
Նա չէր էլ նայում բեմին։
Հետո երաժշտությունը փոխվեց։
Առաջին հնչյունները մեղմ էին։
Բեմի վրա կանգնած էր Ազիլը։
Լույսը ընկնում էր նրա վրա՝ առանձնացնելով նրան մնացած ամեն ինչից։
Ազիելի վզին ամրացված էր նուրբ, ոսկեգույն մի օղակ, որից իջնում էին բարակ շղթաներ՝ սահելով նրա մուգ, մկանուտ կրծքավանդակով։ Սակայն դրանք պարզապես կախված զարդ չէին։ Շղթաների ծայրերը ամրացված էին փոքր, արծաթափայլ պիրսինգներին՝ նրա կրծքի ծայրերին, ստեղծելով նուրբ, բայց համարձակ մի պատկեր։Յուրաքանչյուր շարժման հետ շղթաները թեթև ձգվում էին, ապա ազատվում՝ արձակելով հազիվ լսելի մետաղական զնգոց, որը խառնվում էր գոտուց կախված մետաղադրամների ձայնին։ Լույսը ընկնում  էր մետաղի վրա և սահում նրա մաշկով՝ ընդգծելով մկանների խաղը և մարմնի ճկունությունը։
Սոջինը սկզբում նույնիսկ չէր էլ նայում բեմին։ Նրա ուշադրությունը սահում էր մարդկանց վրայով, սովորական ձանձրույթով։ Մեխանիկորեն բարձրացրեց հայացքը դեպի բեմը, բայց այն, ինչ տեսավ, ստիպեց նրան քարանալ։ Ազիելի յուրաքանչյուր շարժումը կատարյալ էր՝ ճկուն, կատվային և միաժամանակ վայրի։
Դա մի տեսարան էր, որը դուրս էր սովորական գեղեցկության սահմաններից. դա թե՛ ցավ էր հիշեցնում, թե՛ անսահման ազատություն։ Սոջինի ձեռքի բաժակը օդում կախված մնաց. նա չէր կարողանում հայացքը թեքել այդ մետաղական զնգոցից և Ազիելի մարմնի հզոր էներգիայից։
Ժամանակը սահեց աննկատ։ Աշխատանքային հերթափոխն ավարտվեց, բայց Սոջինի ներսում աղմուկը չէր դադարում։ Նույնիսկ երբ նա դուրս եկավ փողոց, գիշերային սառը օդը չկարողացավ ցրել այն պատկերը, որը տպավորվել էր նրա ուղեղում։Քիչ անց նա արդեն հյուրանոցի համարում էր։ Աղջիկը, ում նա հրավիրել էր մեկանգամյա հանդիպման համար, սպասում էր նրան։ Ամեն ինչ պետք է լիներ պարզ ու սովորական, ինչպես միշտ։ Սակայն հենց որ նրանց մարմինները հպվեցին, Սոջինի աչքերի առաջ նորից հայտնվեցին այն շղթաները։ Ամեն անգամ, երբ նա փակում էր աչքերը, տեսնում էր ոչ թե իր կողքի աղջկան, այլ Ազիելին բեմի վրա,լսում էր ոչ թե աղջկա շնչառությունը, այլ մետաղական շղթաների զնգոցը։Այդ պատկերները սկսեցին կատաղեցնել նրան։ Սոջինը զգում էր, որ կորցնում է վերահսկողությունը սեփական մտքերի նկատմամբ։ Բարկությունը սկսեց խեղդել նրան։ Նա դարձավ կոպիտ, շարժումները դարձան անհամբեր ու սառը, կարծես ուզում էր այդ ֆիզիկական ագրեսիայով դուրս մղել Ազիելի պատկերը իր գլխից։ Սեքսն ավարտվեց արագ, առանց որևէ ջերմության։
— Սոջին...— մեղմ շշնջաց աղջիկը՝ փաթաթվելով սավանին,— կմնա՞ս մինչև առավոտ։ Ուզում եմ՝ առավոտյան ինձ մեքենայով համալսարան տանես...
Սոջինը ոչինչ չպատասխանեց։ Նա գնաց լոգարան, թողնելով, որ սառը ջուրը հոսի իր վրայով, բայց նույնիսկ ջրի ձայնը նրան հիշեցնում էր այն մեղմ երաժշտությունը։ Նա արագ հագնվեց, հանեց դրամապանակը և մի քանի թղթադրամ դրեց սեղանին՝ տաքսու համար։ Առանց մի բառ ասելու կամ հետ նայելու, նա դուրս եկավ հյուրանոցից։Նա չգնաց տուն։ Նրան պետք էր մի վայր, որտեղ ինքն իրականն էր։ Նա ուղղվեց դեպի իր արվեստանոցը ։Դա մի առանձին տարածք էր՝ քաղաքի հին թաղամասերից մեկում, որտեղ միայն ներկերի հոտն էր ու լռությունը։ Հենց այնտեղ էր նա թողնում իր բոլոր էմոցիաները կտավի վրա։ Նա բացեց դուռը, ներս մտավ և նույնիսկ լույսը չմիացնելով՝ կանգնեց սպիտակ, դատարկ կտավի առաջ։ Նրա ձեռքերը դողում էին։ Նա գիտեր՝ մինչև չնկարի այն, ինչ տեսել է, այդ շղթաները իրեն հանգիստ չեն թողնելու։

Comments