Chapter 11
ԳԼՈՒԽ 11․ Երկու աշխարհների բախումը
Հաջորդ առավոտ Ազիելը որոշեց թույլ չտալ, որ տխրությունը կլանի իրեն։ Նա վերցրեց իր նոր ստուդիայի բանալիները և ուղևորվեց այնտեղ։
Տարածքը գտնվում էր Սեուլի համեմատաբար հանգիստ թաղամասերից մեկում՝ հին շենքի երրորդ հարկում։ Երբ նա բացեց դուռը, սենյակը հեղեղված էր առավոտյան արևի լույսով։ Դատարկ էր, միայն փոշու հատիկներն էին պարում օդում, բայց Ազիելի համար դա աշխարհի ամենագեղեցիկ վայրն էր։ Սա նրա տունն էր, նրա ազատությունը։
Ազիելը միացրեց հեռախոսի երաժշտությունը՝ մի դանդաղ, բայց խորը ռիթմով մեղեդի։ Նա փակեց աչքերը,սկսեց շարժվել`սկզբում զգույշ, կարծես շոշափելով տարածությունը, ապա ավելի վստահ։ Նրա մարմինը հիշում էր ամեն մի հարվածը, ամեն մի հպումը Սոջինի հետ։ Իր պարի մեջ նա ներդրեց իր խանդը, իր վախը, որ Սոջինը կարող է մի օր չվերադառնալ և իր նորահայտ ինքնությունը։
Նա պտտվում էր դատարկ պատերի միջև, և նրան թվում էր, թե ամեն մի շարժումով նա ավելի է մեծանում, ավելի է ամրանում։ 20 տարեկան, միայնակ օտար քաղաքում, բայց հիմա նա ուներ նպատակ։
— Ես թույլ չեմ տա, որ քո մութ աշխարհը կործանի ինձ, Սոջի՛ն,— շշնջաց նա շնչակտուր լինելով, երբ երաժշտությունն ավարտվեց։
Ազիելը նստեց հատակին ու նայեց պատուհանից դուրս։ Նա հասկացավ, որ եթե ուզում է լինել Սոջինի կողքին, նա չի կարող լինել պարզապես թույլ տղա, ով սպասում է տանը։ Նա պետք է դառնա այնքան ուժեղ, որ Սոջինը չկարողանա նրան թաքցնել իր կյանքից։
Սեուլն իր տեսակով գեղեցիկ էր, բայց այնքան տարբեր իր հարազատ Եգիպտոսից։ Այստեղի օդը չուներ այն տաք, ավազոտ բույրը, որը նա զգում էր Կահիրեի փողոցներում։ Նա հանեց հեռախոսը. էկրանին մորից ստացված բազմաթիվ բաց թողնված զանգերն էին։
Նա սեղմեց զանգի կոճակը։
— *Հաբիբի՛ ,— լսվեց մոր ձայնը, և Ազիելի կոկորդում միանգամից գունդ նստեց։ — Ինչպե՞ս ես։ Կերա՞ր այսօր։ Ուժեղ ես չէ՞, իմ տղա։
*հաբիբի_սիրելիս
— Բարև, մա՛մ... ամեն ինչ լավ է,— Ազիելը փորձեց ամուր ձայնով խոսել, բայց կարոտն իրենն անում էր։ — Ստուդիան արդեն պատրաստ է։ Շուտով կսկսեմ դասերը։ Պարզապես... պարզապես կարոտել եմ ձեզ։
Նրանք երկար խոսեցին։ Ազիելը չէր կարող ասել ճշմարտությունը իր կողմնորոշման կամ Սոջինի մասին։ Նրա ընտանիքը սիրում էր նրան, բայց նա գիտեր, որ իրենց աշխարհում իր զգացմունքները գուցե երբեք չհասկացվեին։ Կորեան նրա համար փրկություն էր և միևնույն ժամանակ՝ մարտահրավեր։ Նա այստեղ նոր մարդ էր, նոր ինքնությամբ։
Այդ օրը ավելի ուշ Ազիելը հանդիպեց Մինհոյին։ Նրանք նստած էին մի փոքրիկ սրճարանում։
— Տեսնում եմ՝ հայացքդ էլի հեռուներում է, Ազիե՛լ-ա— ասաց Մինհոն՝ թեյը խմելով։
— Ես պարզապես վախենում եմ, Մինհո՛,— շարունակեց Ազիելը՝ մատներով խաղալով բաժակի եզրի հետ։ — Վախենում եմ, որ այն, ինչ զգում եմ... այդ տղայի հանդեպ, ում սիրում եմ, կարող է ուղղակի սխալ լինել։ Իմ երկրում, իմ տանը դա անհնար կլիներ։ Բայց միայն դա չէ...
Նա մի պահ լռեց, ապա հայացքը բարձրացրեց Մինհոյի վրա, աչքերում՝ անթաքույց տագնապ։
— Նա ինձնից տարիքով մեծ է ու շատ ավելի փորձառու։ Նա կարծես գիտի կյանքի բոլոր մութ ու լուսավոր կողմերը, իսկ ես... ես նրա կողքին ինձ շատ անփորձ ու միամիտ եմ զգում։ Ես անընդհատ վախենում եմ, որ իմ տարիքի կամ անփորձության պատճառով մի սխալ քայլ կանեմ, մի սխալ բան կասեմ ու կկորցնեմ նրան։ Ես վախենում եմ, որ նրա համար ես ընդամենը մի ժամանակավոր հետաքրքրություն եմ, մի փոքրիկ տղա, ով դեռ չի հասկանում՝ ինչ է կյանքը։
Մինհոն լսում էր նրան շատ ուշադիր։ Նա տեսնում էր Ազիելի մաքրությունն ու այն անկեղծությունը, որն այնքան հազվադեպ էր հանդիպում Սեուլի պես քաղաքներում։
— Ազիե՛լ, լսի՛ր ինձ,— Մինհոյի ձայնը հիմա ավելի լուրջ էր։
— Փորձառությունը միայն տարիները չեն։ Երբեմն այն մարդիկ, ովքեր շատ բան են տեսել ու «փորձառու» են համարվում, ամենաշատն ունեն քեզ նման մեկի կարիքը՝ մեկի, ով դեռ կարողանում է անկեղծ սիրել ու զգալ։ Եթե նա քեզ ընտրել է, ուրեմն քո այդ նույն «անփորձության» մեջ մի բան կա, որն իրեն պակասում է։ Մի՛ փորձիր լինել այնպիսին, ինչպիսին նա է։ Մնա՛ այնպիսին, ինչպիսին կաս, և դա կլինի քո ամենամեծ առավելությունը։
Ազիելը խորը շունչ քաշեց։ Մինհոյի խոսքերը մի փոքր հանդարտեցրին նրա ներսի փոթորիկը, բայց Սոջինի սառը հայացքը մեքենայի մեջ դեռ թարմ էր նրա հիշողության մեջ։
Հաջորդ մի քանի օրերը Ազիելն անցկացրեց ստուդիան կարգի բերելով։ Նա ինքնուրույն ներկում էր պատերը, ընտրում էր երաժշտական համակարգը։ Ռեստորանում աշխատանքից հետո նա գալիս էր այստեղ ու պարում մինչև ուշ գիշեր։ Կորեերենը, որը նա սովորել էր դեռ Եգիպտոսում, օգնում էր նրան շփվել վարձակալների և գովազդային գործակալների հետ, բայց նա դեռ իրեն «ուրիշ» էր զգում։
***********
_Առաջին կրակոցը սխալ էր։
Ձայնը չափազանց բարձր հնչեց փակ տարածքում, և Ազիելի մատը ակամա հետ քաշվեց ձգանից։ Նրա ափը թեթև դողաց։ Սիրտը արագ էր բաբախում՝ ոչ թե վախից, այլ անսովոր զգացումից։ Մետաղի սառնությունը դեռ մնացել էր մատների մեջ։
— Կենտրոնացիր,— հանգիստ ասաց հրահանգիչը,— դու չափազանց լարված ես։
Ազիելը ոչինչ չպատասխանեց։Նա նորից բարձրացրեց զենքը։Այս անգամ նա շնչեց դանդաղ։
Խորը,հիշեց Սոջինի դեմքը,նրա սառը աչքերը,նրա մարմնի վրայի կապտուկները։
Կրակոցը հնչեց։
Գնդակը դիպավ թիրախին,ոչ կենտրոնին,բայց մոտ շատ ավելի մոտ։Ազիելի շուրթերը մի պահ ձգվեցին։
Նա ոչ ոքի չէր ասում, թե ինչու էր այստեղ։Բայց ինքը գիտեր,
նա չէր ուզում այլևս լինել մեկը, ում պետք է պաշտպանեն։Նա ուզում էր լինել մեկը, ով կարող է մնալ
Սոջինի կողքին։Ոչ որպես բեռ`որպես հավասար։
Հաջորդ շաբաթների ընթացքում նրա կյանքը լուռ փոխվեց։Առավոտները նա գնում էր հրաձգության դասերի`սովորում էր՝
ինչպես բռնել զենքը,ինչպես շնչել,
ինչպես չդողալ,սովորում էր վերահսկել մարմինը։
Մի քանի ժամ անց նա արդեն այլ տեղում էր`պարի ստուդիայում։Այստեղ օդը ուրիշ էր,ծանոթ,ապահով։
— Եվ... հինգ, վեց, յոթ, ութ—
Նրա ձայնը հանգիստ էր։
Վստահ։
Ուսանողները կրկնում էին նրա շարժումները։
Այստեղ նա վերահսկում էր ամեն ինչ։
Այստեղ նա ուժեղ էր։
Ընդմիջման ժամանակ Ազիելը նստեց հատակին՝ մեջքը հենած սառը պատին։ Նրա շնչառությունը դեռ արագ էր պարի ծանր փորձից հետո։ Մարմինը հոգնած էր, բայց միտքը՝ ոչ։
Նա բացեց իր պայուսակը և հանեց գիրքը`«Ժամանակակից նկարչական ոճեր և արտահայտման ձևեր»։
Նա դանդաղ բացեց էջերը`
աբստրակցիա,իմպրեսիոնիզմ,սյուրռեալիզմ,էքսպրեսիոնիզմ։Նա երկար նայում էր նկարներին`վերլուծում։
Փորձում հասկանալ,փորձում գտնել մի բան`որը կարող էր փոխարինել այն, ինչ անում էր Սոջինը։
Նրա մատները կանգ առան մի նկարում,այնտեղ մարդ կար,բայց ոչ ամբողջությամբ`միայն ուրվագիծ,միայն լույս,միայն զգացում,ոչ մի մերկություն ոչ մի իրական մարմին։Ազիելի սիրտը թեթև սեղմվեց։Սա հնարավոր էր։
Արվեստը պարտադիր չէր, որ մերկություն լիներ։
Այդ պահին նրա մտքում կրկին հայտնվեց Սոջինի արվեստանոցը։
Կտավները։
Մերկ մարմինները։
Այն մարդիկ, որոնք կանգնում էին Սոջինի դիմաց՝ թույլ տալով, որ նա ուսումնասիրի իրենց ամեն մանրուքը։
Այդ միտքը ներսից սեղմեց Ազիելի կրծքավանդակը։ Նա հասկանում էր, որ նկարչի համար դա աշխատանք էր, արվեստ էր, արտահայտման ձև էր։ Բայց դա չէր փոխում այն, ինչ զգում էր ինքը։ Այդ միտքը նրան հանգիստ չէր տալիս եթե նրանք միասին լինեին, դա կնշանակեր, որ Սոջինը շարունակելու էր ապրել այդ աշխարհում, շարունակելու էր ամեն օր տեսնել ուրիշ մարմիններ, դիպչել նրանց՝ թեկուզ միայն արվեստի համար, և անցկացնել ժամեր նրանց ներկայությամբ։Ազիելը չէր կարող ձևացնել, թե դա իրեն չի ցավեցնում։
Նա չէր ուզում ստիպել Սոջինին թողնել իր արվեստը։ Նա գիտեր, որ դա անհնար էր բայց գուցե կար ուրիշ ճանապարհ։ Գուցե գոյություն ուներ մի ձև, որով Սոջինը կարող էր շարունակել ստեղծել՝ առանց այդ մերկ, բացահայտ ֆիզիկական ներկայության։
Հենց դրա համար էր նա կարդում այս գրքերը։
Նա ուզում էր հասկանալ նկարչի միտքը։
Ուզում էր գտնել այն լեզուն, որով կարող էր խոսել Սոջինի հետ՝ ոչ թե որպես մեկը, ով պահանջում է, այլ որպես մեկը, ով հասկանում է։
Երեկոյան, երբ քաղաքը լցվում էր լույսերով, Ազիելը գնում էր ռեստորան։
Այնտեղ նա այլ մարդ էր դառնում։
Բեմի լույսերի տակ նրա մուգ մաշկը փայլում էր ոսկեգույն երանգով, շարժումները դառնում էին դանդաղ, հոսուն և գայթակղիչ։ Երաժշտության ռիթմը անցնում էր նրա մարմնի միջով, և յուրաքանչյուր շարժում հաշվարկված էր, վերահսկված, գեղեցիկ։
Նա շրջվեց դեպի Մինան, ով ժպտալով ուտում էր եգիպտական քաղցրավենիքը։
— Մինա, դու շատ գեղեցիկ աղջիկ ես, յա բինթի (դուստրս),— շարունակեց հայրը՝ ձեռքերով օդում նշաններ անելով։— Ես Եգիպտոսում եղբորորդի ունեմ։ Շատ լավ տղա է, ուժեղ, աշխատասեր։ Դուք իրար շատ կսազեք։ Նա քեզ համար լավ ամուսին կլինի։
Մինայի այտերը վայրկենապես կարմրեցին։ Նա չէր սպասում նման անկեղծ ու ուղիղ առաջարկի։ Ազիելը զգաց, թե ինչպես է քրտինքը պատում ճակատը։ Մինան, հաղթահարելով շփոթմունքը, քաղաքավարի գլուխ տվեց ու ցածր ձայնով պատասխանեց.
— Շնորհակալություն, պարո՛ն Քարիմ։ Դա շատ հաճելի է... ես կմտածեմ այդ մասին։
Քարիմը գոհունակությամբ գլխով արեց ու հայացքը հառեց Մինհոյին։
— Իսկ դու, Մինհո՛։ Այս նոր տան հարևանությամբ մի շատ սիրուն աղջիկ տեսա այսօր։ Շատ համեստ տեսք ուներ։ Դու պետք է շուտ-շուտ գաս Ազիելի մոտ հյուր, որ ծանոթանաս նրա հետ։ Ժամանակն է, որ դու էլ տուն-տեղ դնես։
Մինհոն մի պահ դադարեցրեց ուտելը։ Նա նայեց Ազիելին, հետո՝ Քարիմի բարի ու սպասողական հայացքին։ Նա թեթևակի ժպտաց, բայց նրա ձայնի մեջ կար վստահություն, որը բնորոշ էր միայն իրեն։
— Շնորհակալ եմ հոգատարության համար, բայց...— Մինհոն մի պահ լռեց ու քաղաքավարի շարունակեց,— ես նախընտրում եմ տղաներին։ Այնպես որ, հարևանուհին հաստատ իմ բախտը չէ։
Սենյակում մի պահ լռություն տիրեց։ Քարիմը թարթեց աչքերը, հետո նայեց Ֆաթիմային, ով նույնպես մի փոքր շփոթված էր։ Հայրը լիովին չէր հասկացել Մինհոյի ասածի ենթատեքստը, բայց զգաց, որ ինչ-որ բան այն չէ։ Նա ուզում էր նորից հարցնել, բայց Ազիելը, որի սիրտը սկսել էր արագ բաբախել, հասկացավ, որ պետք է փրկել իրավիճակը, քանի դեռ իր պահպանողական հայրը չի սկսել խորանալ թեմայի մեջ։
— Հայրի՛կ, հյուրերը երևի արդեն հոգնել են,— արագ միջամտեց Ազիելը՝ բարձրանալով տեղից։— Մինհոն պարզապես կատակում է իր յուրահատուկ ձևով։ Եկեք թեյ խմենք ու վերջացնենք երեկոն։ Յալլա (դե՛հ), մայրիկ, քո պատրաստած անուշահոտ թեյի ժամանակն է։
Երեկոն ավարտվեց համեմատաբար հանգիստ նոտայի վրա, բայց Ազիելը զգում էր, որ իր երկու աշխարհների բախումը դեռ նոր է սկսվում։
Ազիելը չէր կարող սպասել։ Յոթ օրը նրա համար դարձել էր հավերժություն։ Չնայած ընտանեկան ջերմությանը, նրա հոգին ձգվում էր դեպի Սոջինը։ Առանց զգուշացնելու, սրտի թրթիռով նա գնաց արհեստանոց։
Երբ նա բացեց դուռը, ներսում տիրող տեսարանը նրան շանթահարեց։Արհեստանոցի կենտրոնում, վառ լույսերի ներքո, կանգնած էր մի արտասահմանցի բնորդուհի։ Նա ապշեցուցիչ գեղեցիկ էր, կատարյալ կանացի ընդգծված կոնքերով և կրծքով, համարյա լիովին մերկ։ Նա ընդունել էր էրոտիկ ու բաց մի դիրք, իսկ Սոջինը՝ կտավի առջև կանգնած, կլանված ուսումնասիրում էր նրա մարմնի ամեն մի գիծը։
Սոջինը շրջվեց, և նրա աչքերում զարմանք հայտնվեց։
— Ազիե՞լ...— հազիվ արտասանեց նա։
Ազիելի աշխարհը փլվեց։ Տեսնելով Սոջինի հայացքը ուրիշի մարմնի վրա՝ նա զգաց մի սուր ցավ, որը խեղդում էր նրան։ Նա շրջվեց ու վազեց դեպի դուրս։
— Սպասի՛ր,— Սոջինը դիմեց բնորդուհուն,— հանգստացիր, մինչև ես կգամ։
Caught up
You're all caught up
This story is still being written. New chapters will appear here as they're published.
11 chapters so far · Updated 9d ago
Back to book
Ազիելը ավարտեց իր հերթական երեկոյան աշխատանքը ռեստորանում։ Մարմինը հոգնած էր, բայց մտքերը Սոջինին, նկարչությանը և ապագային էին սոսնձված։ Նա դուրս եկավ փողոց, քայլում էր դեպի տուն՝ մութ գիշերվա լույսերի տակ։
Հանկարծ նրա հեռախոսը թրթռաց։ Էկրանին հայտնվեց հոր՝ Քարիմի անունը։
— Աս-սալամու ալայքում , *յա իբնի ,— լսվեց Քարիմի հաստատուն ձայնը։
*տղաս
— Հայրի՞կ։ Ինչո՞ւ ես զանգում այս ժամին, ամեն ինչ լա՞վ է,— անհանգստացավ Ազիելը։
— Մենք Կորեայում ենք, օդանավակայանում։ Ես, մայրդ ու *իխվատի սպասում ենք քեզ։ Արի մեզ տար։
*քույրերդ ու եղբայրդ
Ազիելը շոկի մեջ էր։ Նրա ընտանիքը կորեերեն ընդհանրապես չգիտեր, իսկ անգլերենից հազիվ մի քանի բառ էին հասկանում՝ այն էլ մեծ դժվարությամբ։ Նրանք լիովին կախված էին լինելու իրենից։
Օդանավակայանում Ազիելը տեսավ նրանց։ Նրանք իսկական եգիպտական ընտանիք էին՝ մուգ մաշկով ու վառ աչքերով։
Օդանավակայանում Ազիելը տեսավ նրանց։ Նրանք իսկական եգիպտական ընտանիք էին՝ մուգ մաշկով ու վառ աչքերով։
Հայրը `Քարիմ Կարճահասակ (1.70մ), խիստ դեմքով, սև մորուքով ու թափանցող աչքերով։ Նա պրոֆեսիոնալ մսագործ էր, և նրա ձեռքերը կոշտացած էին աշխատանքից։ Կրում էր ավանդական երկար գալաբեյա`Քարիմը, որպես ավանդապաշտ եգիպտացի, հենց այսպիսի հագուստով է ներկայանում, ինչը շատ տարբերվում է կորեական ժամանակակից ոճից։
Մայրը `Ֆաթիմա բարձրահասակ (1.85մ), նուրբ դիմագծերով ու մուգ կապույտ աչքերով։ Նա դերձակ էր և շատ էլեգանտ տեսք ուներ իր կապույտ *շեյլայի մեջ։
*շեյլա_հիձաբի տեսակ։
Քույրերը`Լեյլա և Ամիրա 17 տարեկան զույգեր։ Լեյլայի աչքերը բաց շագանակագույն էին, իսկ Ամիրան ուներ տարբեր գույնի աչքեր՝ մեկը սև, մյուսը՝ մուգ կապույտ։
Եղբայրը `Զայդը.5 տարեկան փոքրիկը տղան, ով իր կապույտ աչքերով զարմացած նայում էր կորեացիներին։
— Յա ֆուադի (իմ սիրտ),— բացականչեց Ֆաթիման ու փաթաթվեց որդուն։
Ազիելը նրանց տեղավորեց հյուրանոցում, քանի որ իր փոքրիկ բնակարանում տեղ չկար։ Հայրը, տեսնելով Ազիելի ապրելակերպը, գլուխը տարուբերեց։
— Յա իբնի (տղաս),— ասաց Քարիմը՝ սեղանին դնելով գումարով լի ծրարը։— Սա քեզ համար է։ Մենք երկու շաբաթով ենք եկել, բայց դու պետք է մեծ տուն ունենաս։ Գտիր լավ բնակարան, որ ամեն անգամ գալիս մեզ մոտդ ընդունես։
Ազիելը ընդամենը երկու օրում գտավ նոր բնակարան։
Այն ավելի մեծ էր, լուսավոր, պատուհաններից ներս էր լցվում մեղմ արևի լույսը։ Սենյակները դեռ դատարկ էին, պատերը՝ անծանոթ, բայց օդում արդեն կար մի զգացողություն, որ սա կարող էր դառնալ տուն։
Նա վերցրեց արձակուրդ ռեստորանից։
Երկու շաբաթ։
Երկու ամբողջ շաբաթ նա պետք է ընտանիքի հետ լիներ։
Երկու ամբողջ շաբաթ… առանց Սոջինի։
Սոջինին նա տեսնում էր միայն ռեստորանում`այդ կարճ պահերին,այդ անցողիկ հայացքներում։
Բայց նույնիսկ այդ ժամանակ նրանք չէին կարողանում նորմալ խոսել,Ազիելը կարող էր տեսնել նրան և դա բավական էր… գոնե այդ պահին։
Բայց հիմա`երկու շաբաթ առանց նրան տեսնելու որևէ հնարավորություն։
Առաջին շաբաթը անցավ ավելի հանգիստ, քան նա սպասում էր։
Նրանք միասին էին անցկացնում ժամանակը։
Քայլում էին քաղաքի փողոցներով, միասին ուտում, խոսում անցյալից, հիշում այն տարիները, երբ ամեն ինչ պարզ էր։
Սկզբում Ազիելը ուրախ չէր նրանց գալու համար։Նա չէր ուզում, որ իր երկու աշխարհները բախվեն։
Բայց որքան ժամանակն անցնում էր, այնքան ավելի էր հասկանում, թե որքան էր կարոտել նրանց։Մոր ձայնը առավոտյան,հոր ծանր քայլերը,քրոջ ծիծաղը,եղբոր անհոգ հարցերը։
Դրանք հիշեցնում էին նրան, թե ով էր նա եղել… մինչ այս կյանքը։
Մի օր Ազիելը կանգնած էր նոր բնակարանի պատուհանի մոտ։
Նա նայում էր քաղաքին։
Այս քաղաքին, որը նրան տվել էր ամեն ինչ,և խլել էր նույնքան։
Նա մտածում էր Սոջինի մասին։
Մտածում էր, թե հիմա որտեղ է նա։
Արդյոք նկարում է։
Արդյոք հոգնած է։
Արդյոք մտածում է նրա մասին։
Այդ պահին նա հանկարծ հասկացավ, որ այլևս չի կարող ամբողջովին բաժանել իր կյանքը երկու մասի։
Նա շրջվեց դեպի ընտանիքը, որոնք նստած էին հյուրասենյակում։
Եվ հանգիստ ասաց—
— Ես ուզում եմ ձեզ ծանոթացնել մի քանի մարդկանց հետ։
Նրանք նայեցին նրան հետաքրքրված։
— Իմ ընկերներին։
Ազիելը վերցրեց հեռախոսը։
Նա գրեց Մինային․
«Դու և Մինհոն ազատ ե՞ք այսօր։ Ես ուզում եմ ձեզ ծանոթացնել իմ ընտանիքի հետ»։
Մի քանի վայրկյան անց եկավ պատասխանը․
«Իհարկե։ Որտե՞ղ և ե՞րբ»։
— Այսօր երեկոյան,— գրեց Ազիելը։
Նա ուղարկեց հասցեն։
Եվ հեռախոսը դանդաղ իջեցրեց։
Նրա սիրտը արագ էր բաբախում։
Որովհետև սա առաջին քայլն էր։
Մինան և Մինհոն։
Նրանք նրա կյանքի այն քիչ մարդկանցից էին, ովքեր ճանաչում էին նրան այս քաղաքում։Ովքեր տեսել էին նրա տարբեր կողմերը,ովքեր նրա կողքին էին եղել, երբ նա լուռ էր, փակ, և երբեմն՝ կոտրված։
Երեկոն նոր բնակարանում լեցուն էր ջերմությամբ և համեմունքների բույրով։ Ֆաթիման պատրաստել էր ավանդական եգիպտական ուտեստներ, և սեղանի շուրջ տիրում էր մի տեսակ աղմկոտ, բայց հաճելի մթնոլորտ։ Մինան և Մինհոն սկզբում մի փոքր կաշկանդված էին. նրանք երբեք չէին տեսել Ազիելին նման միջավայրում՝ շրջապատված հարազատներով, ովքեր խոսում էին անծանոթ լեզվով։
Քարիմը՝ Ազիելի հայրը, նստած էր սեղանի գլխին։ Թեև նրա անգլերենը սահմանափակ էր, նա փորձում էր իր հյուրասիրությամբ ու անմիջականությամբ ցույց տալ իր հարգանքը որդու ընկերների հանդեպ։
— Դուք... լավ մարդիկ,— ասաց Քարիմը՝ դանդաղ ընտրելով անգլերեն բառերը և նայելով Մինային ու Մինհոյին։— Ազիելը բախտավոր է։ Յա իբնի (որդիս) լավ ընկերներ ունի։ Իսկ լավ մարդիկ պետք է լավ ընտանիք ունենան։
Նա վազեց Ազիելի հետևից և բռնեց նրա թևից հենց փողոցում։
— Բա՛ց թող ինձ,— բղավեց Ազիելը՝ շրջվելով։ Նրա աչքերը լի էին արցունքներով։
— Դու անսիրտ ես, Սոջին։ Ես քեզ տվել եմ իմ ամբողջ հոգին, իմ սիրտը, իսկ դու... դու ուղղակի փշրում ես դա ամեն անգամ։
Սկզբում Սոջինը փորձում էր հանգիստ լինել։
— Ազիե՛լ, հանդարտվիր, դա պարզապես իմ աշխատանքն է,— ասաց նա ցածր ձայնով։
Ազիելը կորցրել էր ինքնատիրապետումը։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա թույլ հարվածներ էր հասցնում Սոջինի անդրդվելի կրծքին, կարծես փորձելով ծակել այն սառցե պատը, որով նկարիչը շրջապատել էր իրեն։
— Դու ընդհանրապես սիրտ ունե՞ս,— հեկեկալով գոռում էր Ազիելը։— Ես ամեն օր ինձ կտոր-կտոր եմ անում, որ քեզ մի քիչ մոտ լինեմ։ Ես փորձում եմ սովորել քո աշխարհը, ես զենք եմ վերցնում, ես նկարչություն եմ սովորում, որ ուղղակի հասկանամ քեզ... իսկ դու՞։ Դու ուղղակի նայում ես այդ կնոջը նույն հայացքով, որով նայում ես ինձ։ Մի՞թե ես քեզ համար ուղղակի ևս մի «մարմին» եմ քո կտավի համար։
Սոջինը լուռ էր, նրա ծնոտը սեղմված էր, իսկ հայացքը՝ սևեռված հեռուն։ Դա ավելի էր կատաղեցնում Ազիելի։
— Պատասխա՛ն տուր։ Ասա՛, որ նա քեզ համար ոչինչ է։ Ասա՛, որ դու այլևս չես նկարի նրանց։ Ես չեմ կարող սա տանել, Սոջի՛ն։ Ես քեզ տվել եմ իմ ամբողջ հոգին, ես քոնն եմ...
Հանկարծ Սոջինը բռնեց Ազիելի դաստակները՝ ուժգին սեղմելով դրանք, և նրա ձայնը որոտաց փողոցում.
— ԼՌԻ՛Ր։ Բավական է։
Ազիելը քարացավ։ Սառը քրտինքը պատեց նրան, երբ տեսավ Սոջինի աչքերի կատաղությունը։
— Նախ՝ ես քեզ երբեք չեմ խնդրել, որ քո «հոգին ու սիրտը» տաս ինձ,— սառը, արտասանեց Սոջինը։
— Դա քո ընտրությունն էր, Ազիե՛լ։ Դու ինքդ ես որոշել զոհաբերել քեզ, ու հիմա մի՛ փորձիր ինձ մեղավոր զգացնել դրա համար։ Ես քո առաջ ոչ մի պարտավորություն չունեմ։ Ես ազատ մարդ եմ ու ազատ նկարիչ։ Ես նկարում եմ մարմիններ, որովհետև դա իմ արվեստն է, և ոչ ոք, լսո՞ւմ ես, ոչ ոք չի կարող ինձ թելադրել, թե ում նայեմ կամ ում նկարեմ։ Կլինի դա մերկ կին, թե տղամարդ՝ դա իմ որոշումն է։
Նա մի պահ թուլացրեց ծակող հայացքը, բայց ձայնը մնաց նույնքան դաժան.
— Դու ասում ես՝ սեր... Բայց գիտե՞ս արդյոք՝ ինչ է դա։ Ինձ դուր է գալիս քո մաշկի հոտը, ինձ դուր է գալիս մեր սեքսը, ես կարոտում եմ քեզ, երբ դու չկաս, բայց դա դեռ սեր չէ։ Ես խճճվել եմ քո էմոցիաների մեջ։ Ես պատրաստ չեմ քեզ պատասխանել նույն ձևով։
Ազիելը լուռ լաց էր լինում, նրա ուսերը կծկվել էին։
— Սոջի՛ն...— ձայնը դողում էր,— կգա՞ մի օր, որ դու կհրաժարվես այս ամենից... այս կրիմինալից, այս մերկությունից... հանուն մեկի, ում կսիրես։
Սոջինը դառը քմծիծաղ տվեց, որն ավելի շատ նման էր հոգոցի։
— Իսկ դու՞, Ազիել։ Դու պատրաստ ես՞։ Դու պատրաստ ես դադարել կիսամերկ պարել անծանոթների առաջ՞։Պատրաստ ես հրաժարվել քո ընտանիքից, եթե նրանք դեմ լինեն քո ընտրությանը ու երբեք չընդունեն քո կողքին կանգնած տղամարդուն՞։
Ազիելը շփոթված նայեց նրան։ Այդտեղ էր, որ Սոջինը հասցրեց վերջին հարվածը.
— Մինհոն իմ հին ընկերն է։ Ես ամեն ինչ գիտեմ քո մասին։ Այնպես որ, նախքան ինձնից զոհաբերություններ պահանջելը, նայիր քո կյանքին։
Սոջինը շրջվեց ու գնաց՝ թողնելով Ազիելին միայնակ՝ իր փշրված հույսերի ու անողոք ճշմարտության հետ։
Ազիելի վերադարձը տուն նման էր դանդաղ մղձավանջի։ Նա քայլում էր քաղաքի փողոցներով՝ չնկատելով ոչ լույսերը, ոչ մարդկանց։ Սոջինի խոսքերը դեռ պտտվում էին գլխում, ինչպես թունավոր նետեր։
Ազիելը զգուշությամբ բացեց դուռը։ Տունը բուրում էր թարմ եփած կոշարիի (եգիպտական ուտեստ) և դաղձով թեյի բույրով։ Հյուրասենյակում տիրում էր աշխույժ իրարանցում։
— Ազիե՛լ, յա իբնի , վերջապես եկար,— կանչեց Քարիմը։ Նա նստած էր բազմոցին և դանդաղ պտտում էր իր փայտյա համրիչը՝ տասբիհը։ Նա չբարձրացրեց հայացքը, բայց նրա ձայնի մեջ զգացվում էր հայրական խստությունը։
— Որտե՞ղ էիր այսքան ուշ։ Մայրդ արդեն երեք անգամ տաքացրել է ընթրիքը։
Ազիելը կանգնեց, բայց չշրջվեց։ Նրա ձեռքերը դողում էին, իսկ կոկորդում մի մեծ գունդ էր կանգնած։
— Զբոսնում էի, հայրի՛կ։ Օդ էր պետք...— նրա ձայնը խուլ էր ու անկենդան։
_Գնա՛, հանգստացիր, բայց հիշիր՝ վաղը մենք գործ ունենք։ Ես եկել եմ այստեղ, որ տեսնեմ քո կյանքը, ոչ թե քո թիկունքը, երբ դու փախչում ես սենյակդ։
Ազիելը ոչինչ չպատասխանեց։ Նա ուղղակի մտավ իր սենյակ ու փակեց դուռը՝ թողնելով հորը իր կասկածների ու համրիչի միալար ձայնի հետ։
Քիչ անց դուռը կամացուկ բացվեց։ Ֆաթիման էր։ Նա լույսը չվառեց, նա նստեց մահճակալի եզրին ու ձեռքը դրեց Ազիելի դողացող ուսին։
— Իմ սիրտը զգում է, թե ինչպես ես դու այրվում, յա ֆուադի (իմ հոգի),— շշնջաց նա։
Ազիելը շրջվեց ու նայեց մորը։ Մթության մեջ Ֆաթիմայի մուգ կապույտ աչքերը փայլում էին մայրական անհանգստությամբ։ Նա այլևս չէր կարող լռել։
— Մայրի՛կ... ես այնքան եմ սխալվել,— սկսեց նա հեկեկալով։— Ես սիրահարվել եմ մի մարդու, ում համար ես ոչինչ եմ։ Ես տվել եմ ամեն ինչ՝ իմ ժամանակը, իմ հույսերը, իմ սիրտը... բայց այսօր նա ուղղակի փշրեց այդ ամենը։ Նա ասաց, որ ես իր համար պարտավորություն չեմ։ Որ իմ սերը միակողմանի է։
Նա գլուխը դրեց մոր ծնկներին։ Ֆաթիման սկսեց նրբորեն շոյել նրա գլուխը, ինչպես անում էր տարիներ առաջ Կահիրեում։
— Լսիր ինձ,— ասաց նա հանդարտեցնող ձայնով։— Սերը երբեմն մեզ տրվում է որպես փորձություն։ Եթե այդ մարդը չի տեսնում քո մաքրությունը, ուրեմն նա կույր է։ Դու չպետք է կորցնես քեզ միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը չգիտի՝ ինչպես պահել թանկարժեք քարը։ Այս ցավը կանցնի։ Դու դեռ կգտնես նրան, ով կգնահատի քո ամեն մի շունչը։ Մի՛ թող, որ այս կռիվը քեզ կոտրի։ Դու մեր հպարտությունն ես։
— Բայց ես չեմ կարող նորից նրա կողքին լինել, մամ։ Ամեն ինչ վերջացած է։ Շանս չկա։
— Ուրեմն այդպես էլ պետք էր,— վճռական ասաց Ֆաթիման։— Եթե դուռը փակվել է, նշանակում է՝ դա քո տունը չէր։ Ժամանակ տուր քեզ։ Աստված կբացի մի նոր դուռ։ Հիմա հանգստացիր։ Ես քո կողքին եմ։
Ազիելը լուռ լաց էր լինում, մինչև հոգնածությունն ու մոր ձեռքի ջերմությունը տարան նրան քնի մեջ։ Բայց նրա երազներում դեռ սև ու սպիտակ կտավներ էին և Սոջինի սևեռուն հայացքը։
Արևի լույսը դժվարությամբ էր թափանցում նոր բնակարանի հաստ վարագույրների արանքից։ Ազիելը արթնացավ ծանր գլխացավով։ Նա վերցրեց հեռախոսը։ Բլոգի էջը դատարկ էր արդեն երկար ժամանակ։ Նա թարմացրեց կարգավիճակը. «Վերադարձել եմ։ Անձնական դադարն ավարտվեց, բայց հոգուս դադարը դեռ չի գալիս»։
Ազիելը պատուհանի մոտ տեղադրեց հեռախոսը։ Նա երկար ժամանակ լուռ էր, ուղղակի նայում էր տեսախցիկին։ Հետևի պլանում երևում էր, թե ինչպես է մայրը՝ Ֆաթիման, հարդարում Զայդի շորերը, իսկ քույրերը՝ Լեյլան ու Ամիրան, իրենց շեյլաներն են ուղղում հայելու առաջ։
Ազիելը սկսեց խոսել կորեերենով՝ շատ հանգիստ ու ցածր ձայնով. — «Ես նորից այստեղ եմ։ Երբեմն ամենամեծ ցավը թաքնված է լինում ամենաջերմ ժպիտների հետևում։ Հիմա իմ թիկունքում մարդիկ են, ովքեր ինձ սիրում են, բայց նրանք չգիտեն, որ երեկ իմ մի մասը մահացավ։ Ես սիրեցի մեկին, ով ինձ համարեց իր հերթական կտավը... ով ինձ հարցրեց՝ արդյո՞ք իմ ընտանիքը կընդունի իմ կողքին կանգնած տղամարդուն...»
— Ազիե՛լ, յա իբնի , ում հետ ես խոսում,— հարցրեց Քարիմը՝ մտնելով սենյակ։
Ազիելը վայրկենապես փոխեց դեմքի արտահայտությունը, ժպտաց ու արաբերենով պատասխանեց. — Հայրի՛կ, ուղղակի հետևորդներիս ցույց եմ տալիս, թե ինչպես ենք պատրաստվում քաղաք գնալ։ Նրանք շատ էին կարոտել ինձ։
Քարիմը մոտեցավ, նայեց տեսախցիկին ու ձեռքով արեց։
— Բարև ձեզ, Ազիելի ընկերներ,— ասաց նա իր կոտրատված անգլերենով։— Իմ տղան լավ մարդ է, նրան շատ սիրեք։
Ազիելը զգաց, թե ինչպես է կոկորդը սեղմվում։ Նա անջատեց տեսագրությունը։
Ազիելը դրեց հեռախոսը սեղանին։ Հոր ձեռքի շարժումը տեսախցիկի առջև դեռ մնացել էր աչքերի առաջ։ Քարիմը դուրս եկավ սենյակից՝ գոհունակ ժպիտով, կարծես մի մեծ բարի գործ արած լիներ որդու համար։ Նա չգիտեր, որ այդ պահին Ազիելը տեսագրության մեջ խոստովանել էր իր կյանքի ամենամեծ ու ամենաարգելված ցավը։
Ազիելը սկսեց ավելի հաճախ տեսանյութեր տեղադրել։ Դա նրա միակ ապաստարանն էր։ Տանը նա հնազանդ արաբ որդի էր, իսկ էկրանի առջև՝ կորեերենով խոսող մի հոգի, որը պատմում էր իր սիրո, մերժված լինելու և իր ինքնության մասին։ Նա գիտեր՝ Քարիմն ու Ֆաթիման երբեք չեն հասկանա թե ինչի մասին է խոսում։