Chapter 10
ԳԼՈՒԽ 10․ Պար՝ կոտրված ապակու վրա
Երբ արևի առաջին ճառագայթները ներխուժեցին սենյակ, տեսարանը լիովին փոխվել էր։ Ազիելը խորը քնած էր՝ դեմքին հանգստություն, որը միայն սիրելիի կողքին է լինում։ Նրա ձեռքը դեռ թուլացած ընկած էր անկողնու այն հատվածում, որտեղ քիչ առաջ Սոջինն էր։Սոջինը կանգնած էր հայելու առջև։ Նա զգուշությամբ հագնվում էր՝ փորձելով ոչ մի ավելորդ ձայն չհանել։ Հայելու մեջ նա տեսնում էր իր մարմնի վրայի թարմ հետքերը՝ Ազիելի թողած «հուշանվերները», և մի պահ կանգ առավ։ Նա նայեց քնած տղամարդուն, աչքերում՝ թախծի ու վճռականության տարօրինակ խառնուրդ։Վերջին հայացքը գցեց սենյակին ու դանդաղ քայլեց դեպի դուռը։ Նա գիտեր, որ այս տնից դուրս գալը նշանակում է վերադառնալ իրականություն, բայց այդ գիշերվա հետքերը դեռ երկար էին այրելու նրա մաշկը։
Սեուլի հին թաղամասի նեղ ու խամրած փողոցներում հանկարծ հայտնվեց մի շքեղ, փայլուն սև մեքենա: Այն կտրուկ հակադրվում էր շրջակա խարխուլ շենքերին։ Սոջինը հմտորեն վարում էր մեքենան՝ դանդաղեցնելով ընթացքը, մինչև կանգ առավ տիկին Մինի տան մոտ։
Տիկին Մինը միայնակ էր ապրում այն օրվանից, ինչ ամուսինը մահացել էր՝ թողնելով նրան մի փոքրիկ տուն և մի մեծ հողատարածք քաղաքից հեռու։ Կինը երբեք չէր օգտագործել այդ հողը. այն նրա համար հիշողություն էր, բայց հիմա հանգամանքները ստիպում էին հրաժեշտ տալ դրան։
Երբ Սոջինը ներս մտավ, տիկին Մինը նրան դիմավորեց ջերմ ժպիտով։
— Բարև, որդի՛ս, հազիվ հասար,— ասաց նա՝ գլխով անելով։
— Բարև ձեզ, տիկի՛ն Մին։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք ինձ ընդունելու համար,— պատասխանեց Սոջինը՝ թեթև խոնարհվելով։
Նրա ձայնի մեջ զգացվում էր անկեղծ հարգանք։
Նրանք նստեցին փոքրիկ սեղանի շուրջ։ Սոջինը ուշադիր լսում էր կնոջը, երբ վերջինս պատմում էր հողատարածքի մասին, թե ինչպես էր ամուսինը երազում այնտեղ այգի հիմնել։ Սոջինը չէր շտապեցնում, նա գրագետ ու զուսպ էր՝ ցույց տալով, որ գործարքից բացի նրա համար կարևոր է նաև մարդկային հարաբերությունը։
Տիկին Մինը բարձրացավ, որպեսզի թեյը լցնի բաժակների մեջ։ Հենց այն պահին, երբ գոլորշին բարձրանում էր բաժակից, դռան վրա լսվեց կոպիտ ու ուժգին թակոց։
Տիկին Մինը շփոթված նայեց դռանը, իսկ Սոջինի հայացքը վայրկենապես սառեց։ Կինը դանդաղ բացեց դուռը, և սենյակ ներխուժեց մի խումբ՝ սառը ու ագրեսիվ էներգիայով անձինք։ Կենտրոնում կանգնած էր բարձրահասակ մի աղջիկ` Ջի-Յունը։
Ջի-Յունի դեմքը սառը գեղեցկության և վտանգի կատարյալ համադրություն էր։ Նրա յուրաքանչյուր դիմագիծ ընդգծում էր նրա անհնազանդ բնավորությունը.Նրա մազերը կարճ էին, տղայական ոճի, բայց խնամված`մուգ կանաչ երանգը ստվերում թվում էր գրեթե սև, բայց լույսի ներքո այն ստանում էր խորը, զմրուխտյա փայլ, որը կտրուկ հակադրվում էր նրա գունատ մաշկին։Նա ուներ նեղ, արևելյան ձևի աչքեր,սև գույնի։Աչքերի շուրջ թեթև մուգ ստվերները նրան հոգնած, բայց միևնույն ժամանակ դաժան տեսք էին տալիս։Նրա ձախ ունքի վրա փայլում էր արծաթափայլ պիրսինգը։ուներ բարձր ու սուր այտոսկրեր և հստակ գծագրված դիմակզակ։ Նրա շուրթերը բարակ էին։Նա բարձրահասակ էր (1.86 սմ), մարզված մարմնակազմով։ Նրա ձախ ձեռքի երեսին՝ դաստակի վրա, հստակ երևում էր սև կարիճի դաջվածքը։
Տիկին Մինը կանգնած էր դողալով։ Նա սկզբում հույս ուներ հողը վաճառել Ջի-Յունին, բայց Կանգ Հերիի հայտնվելն ու ավելի շահավետ առաջարկը փոխեցին ամեն ինչ։ Ջի-Յունը, սակայն, նահանջել չգիտեր. նա սկսել էր սպառնալ ծեր կնոջը՝ ստիպելով ստորագրել թղթերը։Սոջինի հայտնվելը վերջին պահին փրկություն էր թվում. նրա հանգիստ ու գրագետ պահվածքը գրավել էր տիկին Մինին, բայց կինը հիմա սարսափած էր՝ տեսնելով իր տան մեջ բախվող երկու հզոր ուժերին։
— Տիկի՛ն Մին, գնացեք,— ցածր ձայնով հրամայեց Սոջինը, երբ Ջի-Յունի երեք մարտիկները առաջ եկան։
Ջի-Յունը հանգիստ հետ քաշվեց, հանեց սիգարետը, վառեց այն ու հենվեց պատին՝ անտարբեր նայելով տեսարանին։ Տիկին Մինը սողալով փակվեց հարևան սենյակում։
Առաջինը հարձակվեց խոշորամարմին մի մարտիկ։ Սոջինը կտրուկ կռացավ, թույլ տալով, որ հարվածը օդն անցնի, և արագ ձեռքի ափով հարվածեց նրա կոկորդին։ Մինչ նա շնչահեղձ էր լինում, մյուս երկու զինյալները միաժամանակ հարձակվեցին։ Սոջինը օգտագործեց սենյակի նեղությունը. նա բռնեց մեկի ձեռքը, պտտեց ու որպես վահան օգտագործեց երրորդի հարվածի դեմ։
Լսվեց ոսկորների կոտրվածքի ձայն։ Սոջինը թռիչքի մեջ ծնկով հարվածեց վերջինիս դեմքին, ապա շրջվելով՝ ոտքի հուժկու հարվածով գետնին տապալեց կոկորդից բռնված հսկային։ «Սոն-Յանգի» երեք մարտիկներն էլ անշարժացած էին։
Ջի-Յունը դանդաղ մոտեցավ սեղանին, որտեղ դեռ գոլորշի էր արձակում թեյի բաժակը։ Նա հեգնանքով ժպտաց, ծխախոտը հանգցրեց թեյի մեջ և սկսեց դանդաղ, սարկազմով ծափահարել։
Նա սպասել չտվեց։ Ջի-Յունի առաջին հարվածն այնքան արագ էր, որ Սոջինը հազիվ հասցրեց պաշտպանվել, բայց հարվածի ուժը նրան տապալեց գետնին։ Սոջինը փորձեց արագ բարձրանալ, բայց Ջի-Յունը սպորտային ճկունությամբ արդեն նրա վրա էր։ Սկսվեց կատաղի մենամարտ։Սոջինը փորձում էր հակահարված տալ, բայց աղջկա մարզվածությունը նրան առավելություն էր տալիս։ Ջի-Յունը մի քանի ծանր հարված հասցրեց Սոջինի կողերին ու դեմքին։ Վերջին հարվածը՝ ոտքով ուղիղ քունքին, վերջնականապես կոտրեց Սոջինի դիմադրությունը։ Նա արյունլվա ընկավ հատակին՝ չկարողանալով շարժվել։
Ջի-Յունը քայլեց դեպի այն սենյակը, որտեղ պաղկվել էր տիկին Մինը՝ պատրաստ նրան ստիպողաբար ստորագրել տալ թղթերը։ Բայց դուռը բացելով՝ նա տեսավ միայն բաց պատուհանը։ Տիկին Մինը փախել էր տանից։
Ջի-Յունը կատաղությունից ատամները սեղմեց, բայց հետո հանդարտվեց։ Նա վերադարձավ հյուրասենյակ, որտեղ Սոջինն անշարժ պառկած էր։ Ջի-Յունը նոր ծխախոտ վառեց, կքանստեց Սոջինի կողքին և երկար նայեց նրա ջարդված դեմքին։Նա դանդաղ ծուխը փչեց Սոջինի երեսին, նայեց նրա կիսաբաց աչքերին ու սառը, հաղթական ժպիտով շշնջաց`
— Այսօր քո օրը չէր, Սոջի՛ն։
Նա վեր կացավ ու հանգիստ քայլերով հեռացավ տանից՝ թողնելով Սոջինին արյան մեջ կորած։
Սոջինը երկար ժամանակ անշարժ պառկած մնաց հատակին։
Սենյակում լռություն էր։ Միայն պատուհանից ներս մտնող քամին էր շարժում վարագույրը, իսկ թեյի բաժակից բարձրացող վերջին գոլորշին անհետանում էր օդում։
Նա արյունոտ ափով հենվեց հատակին և մեծ դժվարությամբ նստեց։
Դանդաղ մտցրեց ձեռքը գրպանը, հանեց հեռախոսը և հավաքեց առաջին համարը։
— Այո,— լսվեց մյուս կողմից տղամարդու ձայնը։
— Դա ես եմ,— Սոջինի ձայնը խռպոտ էր, բայց կայուն։ — Տիկին Մինը փախել է։ Գտեք նրան մինչև «Սոն-Յանգի» մարդիկ կհասնեն։
— Հասկացանք, հյոնգ։
— Ոչ մի վնաս չպետք է լինի նրան,— ավելացրեց Սոջինը ցածր, բայց վտանգավոր տոնով։
— Նա մեր պատասխանատվությունն է հիմա։
— *Նե, հյոնգ։
*նե_այո
Զանգը ավարտվեց։
Նա դժվարությամբ բարձրացավ, հենվեց պատին ու դուրս եկավ տնից։ Մեքենան վարելը իսկական փորձություն էր, բայց նա պետք է տուն հասներ։
Տանը նա արագ լվացվեց, փորձեց սառույցով հանգստացնել այտուցները և հագնվեց։ Նա ընտրեց գարնանային թեթև, բայց էլեգանտ հագուստ՝ բաց մոխրագույն բամբակյա տաբատ և մուգ կապույտ մետաքսե վերնաշապիկ, որի բարձր օձիքը մի փոքր ծածկում էր պարանոցի հետքերը։
Նախքան աշխատանքի գնալը, Սոջինն այցելեց հիվանդանոց՝ եղբորը՝ Մինջեին։ Տղան պառկած էր սպիտակ սավանների մեջ, ավելի գունատ, քան սովորաբար։ Զրույցի ընթացքում, երբ Մինջեն փորձում էր հիշել հարձակման մանրամասները, Սոջինի սիրտը սեղմվեց։
— Մինջե՛,— Սոջինը ցածր ձայնով դիմեց եղբորը՝ հայացքը չկտրելով նրա վիրակապերից։ — Ինչքան շատ եմ մտածում, այնքան կասկածներս մեծանում են։ Ես գրեթե համոզված եմ, որ քո վրա հարձակվողները «Սոն-Յանգի» մարդիկ են եղել։ Նրանք այսօր ինձ էլ գտան... նրանք ոչ մի բանի առաջ չեն կանգնում։
— Հյո՛նգ , ամեն ինչ շատ արագ եղավ,— շշնջաց նա։ — Ես չեմ հասցրել ոչինչ տեսնել, առավել ևս՝ հասկանալ։ Մութ էր, նրանք շատ էին... Ով ասես կարող էր լինել։ Մեր թշնամիները քիչ չեն, միայն նրանցով մի՛ սահմանափակվիր։
Սոջինը ոչինչ չպատասխանեց։
Երբ Սոջինը մտավ ռեստորան, մենեջեր Կանգ Սերան առաջինը նկատեց նրա դեմքի վնասվածքները։
_Սոջի՛ն, այս ի՞նչ է պատահել դեմքիդ,— բացականչեց նա՝ ձեռքերով սեղմելով այտերը։ — Ո՞վ է քեզ հետ այսպես վարվել։ Դու տեսք չունես, պետք է հանգստանաս։
Սոջինը թեթև ժպտաց, թեև դա ցավեցնում էր շուրթը։
— Հանգստացե՛ք,մենեջեր *նիմ։Արձակուրդիս որոշեցի հեծանվասպորտով զբաղվել, բայց երևի դա իմը չէ։ Շատ անհաջող ընկա։ Հիմա հասկանում եմ, որ երկու անիվը ինձ համար չէ,— կատակեց նա։