1. ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Chapter 1

ԱՂՎԵՍՆ ՈՒ ԱՔԼՈՐԸ

Մի անգամ գյուղում մարդիկ սկսեցին գոռալ. “Նայեցե՜ք, նայեցե՜ք, աղվեսը տանում է աքլորին։ Դա Ժան Շարդինгի աքլորն է”։

– Աղվես,– ասաց աքլորը, որին աղվեսը պահում էր բերանում,– իսկ դու նրանց պատասխանիր. “Հիմարներ, ձեր ի՞նչ гործն է”։

Հենց որ չար աղվեսը բերանը բացեց, աքլորը դուրս թռավ ու եկավ տիրոջ մոտ։

– Է՜հ,– ասաց աղվեսը, սարսափելի ամաչելով, որ այդպես խայտառակվեց,– ավելի լավ էր առանց պոչ մնայի։

Հենց այդ րոպեին գյուղացիներից մեկը կացնով ուժեղ հարվածեց աղվեսին եւ արմատից կտրեց նրա պոչը։

Այս ի՜նչ տեղ է,– գոռաց աղվեսը, լեղապատառ փախչելով,– կատակ չեն հասկանում։

Comments