Chapter 10
Ավարտ
Հակոբն ամբողջ գիշեր չկարողացավ քնել։ Նա իրեն ազատություն տված կենդանուն ինքն էր զրկել ազատությունից։
Ժամը վեցի կողմն էր։ Հակոբը սենյակից հերթականությամբ լսում էր Նելլիի խռռոցը, ծտերի ծլվլոցն ու իր սեփական մտքերը։
Հերթական մտքերի մեջ էր տանջվում, երբ Անին, առանց դուռը թակելու, մտավ սենյակ ու ասաց, որ Եղնիկն ու Սևոն չկան։
Հակոբին թվաց, թե երազ է տեսնում։
Հետո նա ամբողջ կյանքում երազեց, որ դա իսկապես երազ եղած լիներ...