1. Ձեր դեմքի էմալը երեկ

Chapter 1

Chapter 1

Ձեր դեմքի էմալը երեկ
Հստակ էր, որպես ապակի.
Կարոտ էր հրի, կրակի
Ձեր դեմքի էմալը երեկ:
Արդյոք ո՞վ պիտի կրակի,
Արդյոք ո՞ւմ պիտի նվիրեք
Ձեր դեմքի էմալը, որ երեկ
Հստակ էր, որպես ապակի...

Comments