1. Դու մոտեցար որպես քույր - ու հեռանում ես ահա

Chapter 1

Chapter 1

Դու մոտեցար որպես քույր — ու հեռանում ես ահա,
Աղոթք դարձած, խնկաբույր — դու հեռանում ես ահա:

Ինչո՞ւ եկար, և ինչո՞ւ անրջացար ու չկաս.
Հրաժեշտի մի համբույր — ու հեռանում եu ահա...

Գուցե սո՛ւտ է սերը այս — հրաժեշտի մի երազ, —
Քո՜ւյր, հո՛ւշ դարձած հեռավոր, դու հեռանում ես ահա...

Comments