Chapter 2
Chapter 2
Ու՜ թող հայացքդ ինձ հուշ մնա, քանզի աչքերդ քեզ հետ տանում ես, ու գրկիդ տաքությունը, որն այլևս չեմ զգալու…
Թող ձայնդ ինձ մոտ ու բառերդ ականջներումս, գլուխդ՝ հպված ուսիս ու ափդ՝ ափիս մեջ։ Ծիծաղդ թող ու հառաչանքդ։ Քանզի ես քո վայրկյանն եմ և՛ լավ, և՛ վատ օրերի։
Ես քո բառարանն եմ ու խոսքերիդ տերը։
Եվ դու իմ կրոնն ես, ու թող խնդրանքներդ՝ որպես ինձ պատվիրան։ Եվ ես կպահեմ ու կկատարեմ այն…
Երազներումս հաճախ արի, և ես օրերով քնած կմնամ։ Ու նամակներդ սխալ հասցեներով թող միայն ինձ հասնեն։ Ձայնագրիր խոսքը քո, և այն կդառնա իմ ձայնասփյուռի ամենահաճելի երաժշտությունը։
Եվ դու կդառնաս… Որ արդեն իսկ իմ սովորությունն ես, որ կաս…
Այո՛, դարձիր թեկուզև իմ վատ սովորությունը, բայց թող այն միայն մոտեցնի ինձ՝ քեզ։
Եվ ես կռիվ կտամ հակաավանդականների հետ։
Եվ դու կդառնաս միակ իմ լավ ավանդույթը…