Chapter 1
Որպես նախաբան
Լիակատար մթության մեջ, հեռու աղմկոտ քաղաքի դարպասներից, խրված֊ճխլված Դիլիջանի անտառներից մեկում, պատսպարված մի հյուղակում…
Առաջին հերթին զոհը ներկաներին է շռայլում իր ողջ կյանքի պատմությունը։ Իսկ հետո իրեն տրված թղթի վրա նկարում է կյանքի ամենաքաղցր հուշը։
Իսկ ետևից մոտենում է դաշունահարը` կարմիր բինտով պարուրված աչքերով, ձեռքերում` սրածայր դաշույն։
Ձեռքերը սառնասրտորեն վեր են բարձրանում, սակայն դրանց տակ թաքցվում է Դաշունահարի տենդագին դողէրոցքը։
Դաշույնը իջնում է վար, ուղիղ նշանակետին` զոհի ծանրաշունչ գանգի վրա…
Իմ մայրն էլ մի հասարակ Դաշունահար էր, քույրս` նույնպես։
Հիմա ես նստած եմ մեր առանձնատան նկուղային հարկում գտնվող պահարանի դիմաց։ Գիտեմ, որ բաց անելուն պես վրաս անխնա հարձակում կգործեն ցավաբեկ գանգաբեկորենրը։
Այնպես որ, պահարանը թող մնա կողպված։ Հարձակումը թող մնա մի ուրիշ անգամ…