1. Չեմ հիշում

Chapter 1

Chapter 1

Հոկտեմբերի 2 ,2025թ. 

Լեոյի մահից հետո տեղս չեմ գտնում.ամեն բան դատարկվել է։Չեմ կարողանում ոչինչ անել,հիշողությունս էլ է վատացել։Շատ եմ կարոտում ամուսնուս,մեր երեկոները,նրա պատրաստած համեղ ուտեստները...Դժվար է,շատ դժվար։Մի օր արթնանալ ու հասկանալ,որ ամեն բան կորած է և ոչինչ էլ առաջվանը չի լինի։ 

 Հոգեբանս խորհուրդ տվեց օրագիր պահել,գրել այն ամենը ինչ զգում եմ։Կարծում եմ՝լավ միտք է,կհիշեմ որոշ բաներ։ 

 

Հոկտեմբերի 3,2025թ. 

 Քանի որ հիշողությունիցս շատ բաներ ջնջվել են,որոշեցի կյանքիս որոշ դրվագներ գրել այստեղ,հնարավոր է ՝ընթացքում կարևոր մանրամասներ հիշեմ։ 

 Երբ 14 տարեկան էի ծնողներս ավտովթարից մահացան։Ինձ և քրոջս տարան <<սև տուն>>(այսպես էինք անվանում մանկատանը)։Մանկատանը անցկացրած օրերը ամենասարսափելին էին։Բայց ամենասարսափելին այն էր,որ քրոջս,ով 5 տարով ինձնից փոքր էր,որդեգրեցին։Մենք էլ երբեք չենք հանդիպել։Ես սպասեցի մինչև 18 տարեկանս։Ցավալին էր,որ ինձ այդպես էլ չընտրեցին։Բայց ամեն բան փոխվեց,երբ ես աշխատանքի ընդունվեցի <<Երեկո>> ռեստորանում՝որպես մատուցող։Այստեղ ես հանդիպեցի մեկին,ով ընտրեց ինձ։Դա Լեոն էր,իմ Լեոն։ 

Comments