1. Ածեղծվածային Պատահար Լավենհեմում

Chapter 9

Chapter 8

 

Երկար ժամանակ նստած էին լուռ, Բերքմանը պարզապես չգիտեր ինչ ասել, ինչ էլ լինի պետք էր գտնել Էդվարդին ու նույնիսկ եթե անհրաժեշտ է` նորից հոգեբուժարան տեղափոխել, սակայն այս միտքը պարզապես ցավեցնում էր Բերքմանի սիրտը։

  •         Ջեք, վախենում եմ խնդրել, որ շարունակես պատմությունը, բայց, վերջ ի վերջո սա իմ աշխատանքն է։

  •         Պարոն ես հասկանում եմ, որ այս ամենը Ձեր սրտում մեծ հետք է թողել, բայց մի պահ հանգիստ թողեք նախկին կրոնի պատմության դասախոսին, մի կողմ դրեք Ձեր հույզերը և պատմությանը վերաբերվեք, որպես մի քննիչ, ով պարզապես պարտավոր է լսել պատմությունը և գտնել Էդվարդին, -ասաց Ջեքը և առանց սպասելու, որ Բերքմանը որևէ բան ասի, շարունակեց պատմությունը։ Ամենասարսափելին դեռ առջևում է։ Երբ արդեն մի քանի անգամ այցելել էի Էդվարդին և նա եկել էր այն եզրակացության, որ ես անյքան էլ վատ տղա չեմ, նկատում էի նրա տրամադրության փոփոխություն, նկատում էի, որ նա ինձ սպասում էր, երբ նրան սպասելիս դպրոցի բակում տեսնում էի, թե ինչ խինդով է մոտենում ինձ։ Հետո նա սկսեց ինձ պատմել իր կյանքի ողջ մանրամասները, այո պարոն Բերքման, հենց դրա համար էի ասում, որ նա ով պատմել է ինձ այս ամենը վստահ եմ, որ չի ստել, Էդվարդը` նա միակ մարդն է ով այս ամենը տեսել էր և կարող էր օատմել ինձ։ Ես առաջին անգամ զարմացա, երբ նրան հարցրի, թե նա ձանձրանու՞մ է այստեղ, դպրոցում, նա ասաց, որ արդեն սովորական է դարձել իր համար, մանավանդ, որ երկրորդ անգամ է այստեղ, միայն թե իր նոր ծնողների թեթև ձեռքերով. “ եվ հետո, նրանք շուտով ինձ էստեզից տանելու են, հետաքրքիր է, երբ նորից տեսնեն, որ իմ մղձավանջները չեն անցել, այս անգա՞մ ինձ ուր են ուղարկելու”, ասաց նա և ես պարզապես խճճվեցի  նրա ասածների մեջ, խնդրեցի, որ ինձ պատմի ամեն բան, որպեսզի ես կարողանամ հասկանալ նաև, թե նա ինչ նկատի ունի “նոր ծնողներ” ասելով։ Հետո Էդվարդը ինձ ամեն բան պատմեց այն նույն մանրամասնությամբ ինչպես ես Ձեզ քիչ առաջ պատմեցի։ Նրա պատմությունն ինձ համար ուղղակի տարօրինակ էր, որտեղի՞ց կարող է այդ հասակում գտնվող երեխան ընդամենը մի քանի օրական  հիշողություն ունենալ։ Ես այդ պահին ուղղակի ինձ սփոփում էի այն մտքով, որ ինչ էլ լինի Էդվարդը հոգեկան խանգարումնեի ունի և սրանք լոկ իր հիվանդության արդյունքներն են և… երանի այդպես լիներ։ Ես նրանից հարցրեցի ծնողների մասին (խոսքը Միլթոնների մասին է), թե որտեղ է գտնվում նրանց տունը, ինչ էլ որ պատմեր ինձ Էդվարդը , ես պիտի խոսեի նրանց հետ, որպեսզի համոզվեի, որ այս ամենը ուղցակի այդ տղայի գլխում է կատարվել։ Ես գնացի Միլթոնների տուն, Լավենհեմը այնքան էլ մեծ չէ և այս գյուղում մարդկանց կարող ես գտնել անգամ պատահակամ անցորդներից հարց ու փորձ անելով։ Մինչ հասնելը ինձ թվում էր, թե անհետեթ բան եմ անում, հետո ինձ այցելում էր այն միտքը, որ Էդվարսի պատմածբերը կարող են ճիշտ լինել և պարզապես Միլթոնները իմ առջև դուռը չեն էլ բաց անի, կամ վաղուց արդեն այստեղ չեն ապրում, բայց, ի զարմանս ինձ նրանք դուռը բացեցին իմ առաջ, նույնիսկ թեյ հյուրասիրեցին։ Այդ պահին, Միլթոնների հյուրասենյակում նստած իրենց հետ թեյելիս ես ուղղակի չէի կարող հավատալ, որ այդ բարի ժպիտով մարդիկ ընդունակ են նման բան անելու։

  •         Ջեք, կյանքում ամենասարսափելի բաներ արվում են հենց այդ բարի ժպիտով,

  •         Միլթոնները ծիծաղեցին Էդվարդի մասին իմ լսած պատմության վրա և Պարոն Միլթոնը ավելացրեց.

  •         Այս ամենը տարօրինակ չէ այնքանով, որ սա քեզ պատմել է հատուկ խանգարումներ ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցի աշակերտներից մեկը , ուստի ամեն բան հնարավոր է, բայց տղաս , դու կիրթ ես ու կարծում եմ, որ ես չեմ, որ պիտի քեզ ասեմ, որ նորածին երեխան հիշողություն չի կարող ունենալ։ Այդ տղան պարզապես խելագար է և ես հասկանում եմ, որ դու պարզապես ցանկանում ես օգնել նրան կամ ո՞վ գիտե նույնիսկ օգնել, որ գտնի իր ծնողներին և բարձր եմ գնահատում քո այդ արժանիքը, բայց մի մոռավիր, որ քո առաջ սովորական ` քեզ պես պատանի չէ։ Մենք մշտապես երազել ենք տղա ունենալու մասին, ցավոք` բախտ չվիճակվեց։

  •         Իսկ եթե ունենայիք  պարոն Միլթոն, ինչ էլ որ լիներ, նրան կլքեի՞ք, -լուրջ տոնով հարցրեց Ջեքը, Միլթոնը նայեց կնոջը և նույն սառը տոնով ավելացրեց,

  •         Երբեք։

  •         Նույնիսկ եթե նա հոգեկան խանգարումնե՞ր ունենար,

  •         Ասացի երբե՜ք, -ասաց Միլթոնը ձեռքը բռունցք անելով, հետո հասկացավ, որ կոպիտ խոսեց և նույն պահին էլ ավելացրեց, -ներիր տղաս։

Նույն պահին տեսա թե ինչպես միսիս Միլթոնի աչքից արցունքի կաթիլը թափվեց ուղիղ թեյի բաժակի մեջ։  

Ես չգիտեմ Ձեզ ծանո՞թ է այն զգացումը, երբ խոսում ես ինչ-որ մեկի հետ ու ինքչան էլ սպառիչ է լինում պատասխանը, միևնույն է զգում ես, որ այդ մարդը ստում է, բայց հենց այդ զգացումը ունեցա Միլթոնների հետ զրուցելիս, սակայն այլևս ոչինչ ասել չէի կարող։

  • Ծանոթ է Ջեք,  նույն զգացումը ես ունեցել եմ Միլթոնների և Լորենվների հետ զրուցելիս, ուստի կարող եմ նշել, որ սուտը այդ մարդկանց բնական կարգավիճակն է։

  • Ես խճճվել էի այս պատմության մեջ ինչպես Դուք պարոն Բերքման։ Մի պահ ես մտածում էի, որ ինձ ուղղակի այս ամենը պետք չէ, որ ես կարող եմ թողնել ամեն ինչ ու վերադառնալ համալսարան ու վայելել, թե ինչես են ինձ ատում դասախոսները` ամբողջ օրը ծույլ ու անօիտան անվանելով, չիմանալով պարզապես, որ այդ տղային ինչ-որ մեկը կտրել է իր երազանքից։

Բերքմանը նայեց Ջեքին հուզված հայացքով, ժպիտը դեմքին, Ջեքը որսաց նրա հայացքը , սակայն նույն պահին էլ գիտակցելով, որ հիմա պահը չէ փխրուն լինեմու , շարունակեց։

  •         Ես իհարկե Էդվարդին չասացի, որ այցելել եմ նրա ծնողներին, խնդրեցի ավելի շատ բան պատմել Լորենցների տանը անցկացրած օրերի մասին։ Երբ հանգստի ժամն ավարտվեց և ես պատրաստվում էի դուրս գալ դպրոցից, լսեցի քարտուղարուհու ձայնը, ով կարծես հեռախոսով վիճում էր որևէ մեկի հետ ասելով. “ պարոն կրկնում եմ, ամեն բան եղել է այնպես ինչպես պայմանավորվել էինք, այսքան ժամանակ ոչ ոք չի իմացել, որ տղան նախկինում էլի է եղել այստեղ”։ Սա թերևս ապացույցներից առաջինն էր, որ ես ստացա շատ պատահականորեն։

  •         Միլթոնը, այսինքն այսքան տարի անց զանգահարել է դպրոց սպառնալու համար, որ ոչ ոք չիմանա իրենց հանցանքի մասին, -կարծես ինքն իրեն մտածելով ասաց Բերքմանը։

  •         Ես գնացի Լոնդոն, -շարունակեց Ջեքը, -պարզից էլ պարզ է, որ ցանկանւոմ էի Լորենցներին տեսնել։ Ի տարբերություն Միլթոնների Լորենցները ազնիվ գտնվեցին և պատմեցին, որ տղային հանձնել են այդ հաստատություն, իրենք իրենց խոստանալով ետ բերել նրան, երբ լրանա տասնութ տարեկանը։ Բնականաբար ես Միլթոնների մասին Էդվարդի պատմությունները նրանց չպատմեցի, սակայն ցանկացա ևս մեկ ապացույց ձեռք բերել Միլթոնների հաշվով.

  •         Պարոն Լորենց իսկ հնարավո՞ր է Էդվարդի մոտ խնդիրներ եղել են ավելի վաղ շրջանից կամ ինչու՞ ոչ` ծնված օրվանից,

  •         Ոչ, միանգամայն ոչ սիրելիս, քանի որ Էդվարդի փաստաթղթերի հետ ծնողները մաև մեզ են տվել բժշկական վկայագիր, որտեղ բժշկի կողմից շատ պարզ նշված է, էր տղան լիովին առողջ է,

  •         Ներողություն իսկ կարո՞ղ եմ տեսնել այդ թուղթը,

  •         Իհարկե, -ասաց պարոն Լորենցը և նշան արեց տիկին Սոֆիային, որ բերի այն, վերջինս լուռ շտապով հեռացավ և քիչ անց վերադարձավ մի ծրար ձեռքին։ Բացեցի , մակագրված էր` բժիշկ Հենկերս, այն նույն անունը, որ տվել էր ինձ Էդվարդը` պատմությունը պատմելիս։ Լորենցներից ես այլևս լսելու ոչինչ չունեի, ուստի հեռացա։

  •         Թվում է Լորենցները այնքան էլ մեղավոր չեն այս պատմության մեջ,

Բերքմանը նայեց Ջեքին, հենց նույն պահին նա հասկացավ, թե որքան մենակ է իրեն զգում այդ պահին Ջեքը, Էդվարդը… գուցե միլիարդավոր մարդիկ ամբողջ աշխարհում։

  •         Հերթական անգամն էր, երբ գնում էի Էդվարդին տեսնելւո, երբ դպրոցի մուտքի մոտ տեսա ինչպես պահակը երեխաներից մեկին հանձնեց ծնողներին, կամ չգիտեմ արդյո՞ք այդ մարդիկ նրա ծնողներն էին և ասաց. “մեկ ժամ, միայն խնդրում եմ ոչ մի րոպե ավելի, այստեղ ամեն բան խիստ է երված, տեսակցության ժամը մեկ ժամ է և ոչ մի վայրկյան ավելի”։ Ես հասա այգի և մինչ սպասում էի Էդվարդին ինքս ինձ հարցրեցի. “ Այսինքն այստեղ տեսակցություն կարելի է դպրոցիա յս գորշ պատերից դուրս, այն էլ մեկ ժամով, այդ դեպքում ինչու՞ ծերուկը ինձ ասաց, որ տեսակցություններն արգելվում են, երբ ասացի, որ ցանկանում եմ տեսակցություն պնդրել Էդվարդ Լորենցի համար”։ Հետո եկավ Էդվարդը և մենք սկսեցինք մեր ամենօրյա զրույցը.

  •         Էդվարդ, այսքան ժամանակ է անցել, ներիր, որ հիմա եմ հարցնում, քանի՞ տարեկան ես դու ,

  •         21, շուտով կլրանա 22-ս, հուսամ Լորենցները ինձ կպարգևեն այն հաճույքը, երբ ծննդյան տոնին մոմեր ես փչում ու երազանք պահում, հուսամ կկարողանամ երազանք պահել` ապրել խաղաղ կյանքով  զբաղվել ամենասովորական գործով ու պարզապես այլևս չտեանել այդ գրողի տարած մղձավանջները ու.. Ջեք, -Էդվարդը գլուխն առավ ափերի մեջ ու սկսեց հեկեկալ, -Ջեք ոս լավ մարդ չեմ,

  •         Գիտեմ Էդվարդ, գիտեմ, որ դու վատ մարդ չես, եթե դու մղձավանջներ ես տռսնում, դա ամենևին էլ չի նշանակում, որ դու վատ մարդ ես,

  •         Ես դա նկատի չունեմ Ջեք, միշտ չէ, որ այդ մղձավանջները միայն անհանգիստ ճիչերով են ավարտվում։ Ես, ես պարզապես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում ինձ հետ Ջեք։ Ես այստեղ ընկերներ չունեմ, աշխատում եմ որևէ մեկի հետ չընկերանալ, ես անհանգստանում եմ այդ ամենի համար,

  •         Էդվարդ, խնդրում եմ ինձ պատմիր ամեն ինչ, ինձ հետ ակրող ես անկեղծ լինել և վստահել, ես ոչ ոքի ոչինչ չեմ պատմի։ Ինչու՞ ես դու անհանգստանում , ինչու՞ ես վախենում այստեղ ընկերանալ որևէ մեկի հետ։

  •         Ջեք, երբ հարցրեցիր, թե ես քանի տարեկան եմ և ստացար պատասխանը, քեզ չհետաքրքրե՞ց, թե ինչու՞ եմ ես մինչև հիմա այստեղ, չէ՞ որ դա այս դօրոցի օրենքն է ` դուրս հանել երեխային, երբ լրանա տասնութը, նույնիսկ եթե նրա ետևից ոչ ոք չի եկել։

Ջեքը նայեց Էդվարդի աչքերին, Էդվարդն այնպես էր տալիս այս հարցը, կարծես սպասում էր, որ Ջեքը ուր որ է ինչ-որ սպառիչ պատասխան կտա և նա կսկսի այլ կերպ մտածել, որ կամաչի իր մտքերի համար, իսկ Ջեքը պարզապես լռում էր, քանի որ ոչինչ չէր կարողանում ասել, Էդվարդի հարցին ինքը պատասխան չուներ, և եթե կա այդ հարցի պատասխանը նա առաջինը կցանկանար իմանալ։ Մարդիկ սովորաբար լռում են երկու դեպքում ` երբ ոչինչ չունեն ասելոււ և երբ այնքան բան ունեն ասելու, բայց չգիտեն թե ինչպես ասել, երկու դեպքում էլ պատճառը դիմացինն է։ Ջեքը պարզապես ուզում էր գոռալ, ասել, որ Էդվարդը սխալ է մտածում, որ ուղղակի պետք չէ Աստծուն կամ աշխարհին մեղադրել, որ պետք չէ ատել մարդկանց, բայց Էդվարդը ապացույց ուներ, Էդվաիդը պատճառ ուներ ատելու, Էդվարդը պատճառ ուներ նույնիսկ… սպանելու։

  •         Փեթիի հետ սկսեցի շփվել, երբ գրադարանում էի, դե իհարկե, քանի որ այստեղ ոչ ոք գրել կարդալ չգիտեր ես միշտ մենակ էի լինում գրադարանում և երբեմն գրքերի ու նստարանների փոշին պատճառ էր դառնում, որ ինձ մոտ ալերգիաներ սկսվեն, բայց ես այդ ամենը գերադասում էի մյուսների հետ շփվոլուց։ Այնպես եղավ, որ ես դադարեցի առավոտյան զբոսնել այգում և սկսեցի վաղ առավոտից գնալ գրադարան, Փեթին սովորաբար այնտեղ էր լինում առավոտյան ժամերին և ես ուղղակի առաջին անգամ վեր թռա, երբ ներս մտա և այդ անկենդան սենյակում մարդկային կերպարանք տեսա, ինձ նույնիսկ թվաց, թե խելագարվել եմ, չնայած իմ մասին էդպես կմտածեր ցանկացածը, ով գոնե մեկ անգամ ինձ հետ նույն սենյակում գիշերել է։

“Ի՞նչ ես կարդում”, հարցրի ես , իսկ Փեթին առանց պատասխանելու բարձրացրեց գիրքը այնպես, որ ես տեսնեմ գրքի կազմը` Չարլզ Դիկենս “Մեծ հույսեր”։ Կարդացել էի այդ գիրքը Ջեք, ու հասկացել, որ լավ է գոնե գրքերում այսպիսի տղաների կյանքը լավ է վերջանում։ Ու մենք որոշեցինք ամեն օր միասին գալ գրադարան, հետո Փեթին պատմություններ էր պատմում, ինչ-որ անհեթեթ բաներ, պատմում էր, թե ինչպես է անընդհատ վիճում այստեղի երեխաների հետ և որ վախենում է ինձանից, դե իմ մղձավանջների համար, “հիմարի մեկը” մտածում էի ես ու շարունակում հետը շփվել, որպեսզի չզգամ իմ մենակությունը։ Երեկոները Փեթին գալիս էր իմ սենյակ և մենք զրուցում էինք ամենահիմար թեմաների շուրջ, որ Փեթին կարող է իրեն թույլ տալ մտածել, իրականում մենք երկուսս էլ մի ընդհանուր բան ունեինք` մեբք երկուսս էլ չէինք համակերպվում այն մտքի հետ, որ մենք հիվանդ ենք։ Այդպես խոսում էինք այնքան մինչև Փեթիի քունը տանում էր, իսկ ես պարզապես չէի ուզում, որ նա գնար քնելու, ոչ թե այն պատճառով, որ իր հետ ինձ լավ էր, այլ քանի որ եթե նա գնար ես ստիպված քուն էի մտնելու ու … նորից այդ մղձավանջները։ Հետո մեզ արգելեցին միասին շփվել։ Մի առավոտ պահակը հենց միջանցքում, երբ գնում էի լվացվելու, բռնեց կոկորդիցս, ինձ սեղմեց պատին ու սպառնաց. “Այստեղից ողջ դուրս չես գա, եթե մեկ բառ էլ խոսես էդ տղայի հետ, դու քիչ էիր հիմա էլ խեղճ Փեթին է ամբողջ գիծեր պատռում կոկորդը ճչալով, ի՞նչ ես արել էդ տղայի հետ անիծվես դու, ինչ էլ որ լինի քեզ աիգելում եմ որևէ կապ ունենալ նրա հետ, հույս ունեմ շուտով տասնութդ կլրանա և ես քեզ իմ այս ձեռքերով դուրս կշպրտեմ այստեղից”. Ասաց պահակը ու նայելով ուղիղ ափի մեջ սեղմեց բռունցքը։ Ջեք ես չգիտեմ դա ինչպես եղավ, ես չգիտեմ ինչպես Փեթին սկսեց ինձ նման գիշերները մղձավանջներ տեսնել։ Ասում էին նա սկսել էր գրադարան չգնալ, ճաշարան նույնպես և գնալով թուլանում էր ու ցանկանում էր, որ թույլ տային խոսի ինձ հետ,

  •         Ի տարբերություն քեզ Փեթին սիրում էր քեզ Էդվարդ,

  •         Կամ ուղղակի չէր ուզում մենակ մնալ։

Իսկ հիմա Ջեք, քեզ կպատմեմ այս ամենի ավարտը, հավատալ իմ խոսքերին թե ոչ` ընտրում ես դու , բայց խնդրում եմ, գոնե դու հավատա, որ այն ինչ հիմա քեզ կպատմեմ և այն ինչ զգում եմ հիմա կամ զգացել եմ այդ պահին` ճշմարտություն է։

  •         Խոստանում եմ Էդվարդ, խնդրում եմ շարունակիր։

  •         Ջեք ես հիշում եմ այն ամենը, ինչ ես անում կամ խոսում եմ արթուն ժամանակ, օրվա ըբթացքում ես լիարժեք առողջ մարդ եմ և երբեմն ինքս էլ չեմ հասկանում, թե ինչու եմ այստեղ, բայց երբ քուն եմ մտնում… Այդ օրը , այդ երեկո, ես հիշում եմ Ջեք, ես քնեցի անընդհատ Փեթիի մասին մտածելով, ես մտածում էի, որ լավ եղավ, որ այդպես ստացվեց, ար արգելեցին ինձ նրա հետ շփվել, քանի որ վերջերս նա ուղղակի ձանձրացնում էր ինձ իր անհեթեթ պատմություններով, բայց մեղադրում էի նրան, որ ինձ մենակ է թողել և ես հիմա ստիպված եմ քուն մտնել ու… նորից այդ մղձավանջները։ Առավոտյան ես արթնանում եմ լոգարանում, հենց այն պահին, երբ պահակը գոռում է. “գրողը տանի քեզ, սատանա, այս ի՞նչ ես արել, Տեր Աստված, խեղճ Փեթի”։ Իսկ ես նստած էի հենց անմիջապես լոգարանի հատակին , մեջքով հենված պատին  ձեռքերս լրիվ արյունլվա, կողքիս հատակին պարկած էր Փեթիի անշնչացած մարմինը, իսկ գլխի շուրջ արյան փոս էր գոյացել, լվացարաններից մեկն ամբողջությամբ պատված էր արյունով իսկ դրա կաթիլները տարածվել էին ողջ լոգարանի պատի սալիկների վրա, իսկ ես պարզապես չէի հասկանում թե ինչ է կատարվում այդտեղ, չնայած ամեն ինչ պարզից էլ պարզ էր` ես սպանել էի Փեթիին։

Հետո ինձ առանձնացրին բոլորից ու Լորենցները այդպեո էլ չեկան իմ ետևից, երբ լրացավ իմ տասնութը, քանի որ ինձ չորս տարվա կալանք էր նշանակված։ Ես մնում եմ մի առանձին սենյակում, միակ հաճույքը, որ կարող եմ ինձ թույլ տալ մեկ ժամ այգում զբոսնելն է, ընդ որում մի կանոնով` ես չպիտի խոսքի բռնվեմ դպրոցում ապրող որևէ աշակերտի հետ։ Երկու տարի առաջ ես բացարձակ կալանքի տակ էի, բայց հիմա լրանում է չորս տարին, այն օրը, երբ համալսարանական միջոցառումներն էին և ես այստեղ միակ մարդն եմ, ով գրել կարդալ գիտի , դպրոցն ինձ ուղարկեց ձեր համալսարանմիայն մեկ օրով, միայն մեկ անգամ, որից հետո նրանք ինձ ասացին, որ մեկ ամիս էլ կմնամ այսպես փակի տակ և Լորենցները կգան իմ ետևից։ Նրանք կարծում են, որ եթե ինձ բաց թողնեն և ես գնամ, ես կարող եմ վտանգ լինել հասարակության հանար, իսկ մի դեպքը հերիք է, որ ընկնի իրենց դպրոցի անունը։ Ես զարմանում եմ ինչու՞, միևնույն է ծնողները բերում են իրենց երեխաներին այստեղ, քանի որ ցանկանում են ազատվեծլ նրանցից, այլ ոչ թե որ ցանկանում են իրենց երեխան բուժվի կամ հատուկ դաստիարակություն ստանա, դրա համար կան այնպիսի դպրոցներ, որտեղ տանում են իրենց երեխաներին այն ծնողները, ովքեր գոնե իրենք սիրում են իրենց երեխային, հետաքրքիր է ինչպե՞ս։

Ձեքը ոչինչ չասաց ,նա ուղղակի չէր կարողանում իր գլխում տեղավորել այս ամենը, նա ուղղակի գիտակցում էր, որ Էդվարդը կարող է վտանգ հանդիսաբալ նաև իր համար….

  •         Եվ ես այլևս երբեք չայցելեցի նրան պարոն Բերքման, ես վախենում էի , ես սարսափում էի այն մտքից, որ Էդվարդը մարդ է սպանել, նույնիսկ եթե նա անգիտակից վիճակում է եղել,

  •         Աչքերիս չեմ հավատում Ջեք, որ այն ինչ պատմում ես իրականություն է, բայց ամենասարսափելին դա չէ, ամենասարսափելին այն է, որ Էդվարդը հիմա ազատության մեջ է,

  •         Այո պարոն, համամիտ են։

  •         Մեկ րոպե Ջեք, լսիր, ստացվում է ` ենթադրենք Էդվարդը մարդասպան է, անի նա դա դա գիտակից , թե ոչ գիտակից վճակում էական չէ, նախ` նա ծանոթանում է զոհին, հետո այդ մարդը սկսում է Էդվարդի հետ միասին մի քանի գիշեր շարունակ մղձավանջներ տեսնել և անասելի ճիչեր արձակել, այնուհետև Էդվարդը սպանում է նրան, սա Փեթիի պարագայում, հիշենք թե ինչ եղավ տիկին Լիզայի և բժիշկ Հենկերսի հետ, միայն մեկ տարբերությամբ, նրանք ինքնասպանություն գործեցին,

  •         Քանի որ Էդվարդը չէր կարող այն ժամանակ սպանել, -ավարտեց Բերքմանի խոսքը Ջեքը։

  •         Հետաքրքիր է, ինչ տրամաբանությամբ է Էդվարդը ընտրում իր զոհերին, ենթադրենք թե սա սպանությունների շարք է, Ջեք նա տարբեր մարդկանց է հանդիպել կյանքում ` Միլթոններին, Լորենցներին, ինձ, դպրոցի պահակին և հարյուրավոր այլ երեխաների և վերջապես` քեզ, այդ դեպքում , ինչու՞ հենց տիկին Լիզան, բժիշկ Հենկերսը և Փեթին, մի տրամաբանություն կա, որ Էդվարդը կիրառում է, նորից եմ կրկնում` լինի նա գիտակից վիճակում, թե քնի մեջ։ Իսկ եթե Էդվարդը ձևանու՞մ է, իսկ եթե նա ոչ մի խնդիր էլ չունի, ու հիմա պարզապես վրեժ է լուծում ծնողներից, աշխարհից, իսկ Լիզայի ու Հենկերսի ինքնասպանությունները պարզապես զուգադիպություն են, չնայած… իսկ ճիչերը՞, չգիտեմ Ջեք, ես պարզապես ամեն կերպ փորձում եմ գտնել այս կծիկի ծայրը, բայց գնալով ավելի եմ խճճվում։ Կարծում էի քեզ հանդիպելուց հետո, երբ պատմես ամեն ինչ ինչ գիտես ամեն բան պարզ կդառնա, բայց հիմա ամեն ինչ ավելի անհավատալի ու անիրական է թվում։

  •         Սա դեռ ամենը չէ պարոն, ես նորից իմ անհանգիստ գլուխը մտցրեցի այս գործի մեջ, երբ այս երկուշաբթի առավոտյան լսեցի Էդվարդի անհետացման մասին։

Comments

       
Մի շտապեք եզրակացություններ անել պարոն Բերքման։
  •         Մեկ րոպե Ջեք, ներիր անպատեհ հարցիս համար, դու ո՞ր թվականին ես ծնվել,

  •         Շատ ճիշտ ժամանակն է տարիքս հարցնելու Պարոն Բերքման, 2001 թվականին եմ ծնվել, սեպտեմբերին` եթե դա էլ եք հարցնելու,

  •         Ջեք դու հիմա 22 տարեկան ես,

  •         Հրաշալի հայտնագործություն է պարոն դետեկտիվ,

  •         Չէ, մեկ րոպե Ջեք, ես դա նկատի չունեմ, նշականակում է, որ դու ու Էդվարդը նույն տարիքի եք։ Այն դպրոցը, որտեղ Էդվարդը մնում է, տասնութ տարեկանը լրանալուց հետո անկախ երեխայի կարգավիճակից նրան բաց են թողնում, ի՞նչ է անում Էդվարդը այդ դպրոցում 22 տարեկանում։

  •         Իհարկե, դպրոցի օրենքն էր երեխային բաց թողնել երբ լրանա 18 տարեկանը, նույնիսկ եթե նրա ծնողները նրա ետևից չեն եկել, բացառությամբ հատուլ դեպքերի,

  •         Ի՞նչ նկատի ունես հատուկ դեպք ասելով,

  •         Պարոն Բերքման, խոստացեք, որ չեք փոխի Ձեր կարծիքը Էդվարդի մասին այս ամենը լսելուց հետո,

  •         Ես մինչև այս պահը չեմ կարողացել նրա մասին որևէ հստակ կարծիք կազմել, ուստի չի կարող փոխվել գոյություն չունեցող մի բան, պատմիր։

  •         Մեր հանդիպումների ժամանակ Էդվարդը ինձ պատմում էր ամեն ինչ իր կյանքի մասին և թվում էր, ես ամեն ինչ գիտեմ նրա մասին, պատմում էր նույնիսկ իր առօրյայի մասին, այս դպրոցում մնացող երեխաների մասին։ Ձեզ պես անակնկալ էլ մի օր ես հարցրեցի Էդվարդին, թե երբ է ծնվել նա, փորձելու համար հասկանալ, թե երբ է լրանալու նրա 18 տարեկանը և երբ են Լորենցները գալու ու տանեն նրան այստեղից` ինչպես խոստացել են։ Ես ցանկանում էի, որ Էդվարդը որքան հնարավոր է շուտ գնար այդտեղից և չնայած մեր բոլոր հանդիպումները այդտեղ էին լինում, բայց այդ պատերից խելագարության հոտ էր գալիս և բացի այդ, ես ցանկանում էի Էդվարդի հետ շփվել բաց աշխարհում, մտածում էի, որ նրա հիվանդությունը հնարավոր կլինի բուժել, պարզապես պետք է չխնայել ժամանակ և միջոցներ, մտածում էի, որ Լորենցները ոչինչ չեն խնայի նրա առողջության համար (այն ժամանակ ես դեռ լավ կարծիքի էի նրանց մասին), նաև մտածում էի գիտե՞ք ինչ, որ հնարավոր է Էդվարդը պարզապես ընկերության կարիք ունի։ Պարոն Բերքման, ես կարծում եմ, որ աշխարհում շատ հիվանդություններ առաջանում են մենակությունից… գիտեմ անհեթեթ միտք է, բայց մեր օրերում բոլորն են վարակված այս հիվանդությամբ` ոմանք ի ծնե, ոմանք ոչ երջանիկ պատահականությամբ, ոմանք էլ ինքնակամ։

  •        
    Այո Էդվարդ, ես ցանկանում էի դա հարցնել և հենց դրա համար էլ հարցրեցի տարիքդ։ Հետաքրքիր է ինչու՞, չէ՞ որ դպրոցից դուրս են հանում, երբ լրանում է տասնութը,
  •         Այո, բացառության հատուկ դեպքերի,

  •         Այսինքն` ի՞նչ նկատի ունես հատուկ դեպք ասելով։

  •         Այստեղ մի տղա էր ապրում ինձ հետ, անունը` Փեթի։ Փեթին ինձ հետ էր անցկացնում ամբողջ օրը` միասին ճաշում էինք, միասին գրքեր էինք կարդում գրադարանում, իդեպ` Փեթին ինձանից բացի միակ մարդն էր այս դպրոցում, որ կարդալ գիտեր, միասին քայլում էինք այս այգում, հենց այստեղ Ջեք, բայց գիտե՞ս ինչ կար` ես նրան չէի սիրում, ես պարզապես սարսափում էի մենակության զգացումից և ինձ պետք էր մեկը, ով կցրեր իմ մենակությունը և ես երբեմն նույնիսկ տհաճություն էի ապրում Փեթիին նայելիս։ Նա աուտիզմի համախտանիշ ուներ, չնայած դա այնքան էլ խորացած չէր նրա մոտ, բայց ծնողները նրան բերել էին այստեղ հենց այն պահին, երբ իմացել էին, որ նա ունի այդ խնդիրը, ես վստահ էի, որ նրանք չեն էլ գա նրա ետևից երբ լրանա նրա տասնութը և նա երբեք չի փչի իր ծննդյան մոմերը։ Գիտեմ, հիմա մտածում ես, որ ես չէի սիրում Փեթիին, քանի որ նա հիվանդ էր, ոչ Ջեք, ես չէի սիրում նրան, քանի որ նա մասն էր կազմում այս դպրոցի, ես գիտեի, որ երբեք չէի հանդիպի նրան և երբեք ստիպված չէի լինի շփվել հետը, եթե չլիներ այս գրողի տարած դպրոցը, բայց ես նրան չէի մեղադրում, ես ատում էի այստեղ բոլոր երեխաներին, բայց միաժամանակ չէի մեղադրում նրանցից ոչ մեկին, ասա Ջեք` ինչ-որ մեկը մեղավո՞ր է, որ հիվանդ է ծնվել, ոչ, իհարկե ոչ, պարզապես աստվալ մեկին սիրել է, մյուսին ոչ, մեր ծնողներն էլ մեղավոր չեն ո՞վ կսիրի հիվանդ կամ հոգեկան խանգարումներ ունեցող երեխային` նույնիսկ եթե նա իր սեփական երեխան է,

  •         Այդպես մի ասա Էդվարդ, Աստված սիրում է բոլոր մարդկանց հավասար, ստեղծում է` բոլորին հավասար, պարզապես կան դեպքեր, որոնք չգիտեմ, չգիտեմ ինչպես սա մեկնաբանեմ,

  •         Մեկնաբանության կարիք չկա Ջեք, դու ինքդ քեզ հակասում ես , ես գիտեմ, որ դու հիմա փորձում ես ինձ համոզել, որ էդպես չէ, որ Աստված սիրում է բոլորին հավասար, իսկ ես քեզ կասեմ` ինչու՞, ինչու՞ Ջեք, ինչու են այդ դեպքում այսպիսի մարդիկ ստեղծվում։

  •        
    Ջեք, ես իհարկե օր առաջ ցանկանում եմ ամեն ինչ պարզել ու գտնել Էդվարդին, բայց արդեն իսկ ժամը 01։00-ն է և միևնույն է այս ժամին մենք ոչինչ անել չենք կարող, մնացածը ինձ առավոտյան կպատմես։ Ներողություն եմ խնդրում, բայց պետք է ասեմ, որ ստիպված ես մեքենայի մեջ քնել։ Այսպիսին է դետեկտիվի կյանքը։