1. Ածեղծվածային Պատահար Լավենհեմում

Chapter 8

Chapter 7

  •         Չի կարող պատահել, ոչ, հնարավոր չէ, այս ամենն արդեն ինձ խելագարության է հասցնում, սկզբում թվում էր, թե պարզապես մի տղա է անհետացել, իսկ հիմա՜։ Այս գործն այնքան է խճճվել, որ նույնիսկ Ջեքը։ Ջեքն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ, ինչու՞ է Էդվարդի զարթուցիչի վրա Ջեքի մատնահետքերը։ Հանկարծ Բերքմանը հիշեց Ջեքի հետ ունեցած վերջին խոսակցությունը. “Ով էլ որ լինի նա պարոն, պետք է իմանա այս մասին, ես կփորձեմ գտնել նրան ու զրուցել հետը” – հանկարծ հիծեց Ջեքի խոսքերը և արագ գրպանից հանեց Էդվարդի Լորենցների հետ ունեցած լուսանկարը,

  •         Գրողը տանի։ Արդեն քանի օր է ինձ ստիպում եմ հիծել, թե որտեղ եմ տեսել այս տղային։

  •         Ուշադրություն, հեռախոսային զրույցի ժամանայ անհետացել է դետեկտիվ Բերքմանը, ըստ հավաստի աղբյուրների…

  •         Կատակելու ժամանակը չէ սերժանտ, -սերժանտի սրամտություններն ընդհատեց Բերքմանը, քանի որ զանգահարել էր այս ամենը հայտնելու,- խնդրում եմ ուշադիր լսիր ինձ և ասա ոստիկաններին, որ ըստ տվյալների հնարավորինս շուտ գտնեն Ջեք Փրայմսի գտնվելու վայրը և ինձ տեղեկացնեն, ուշադիր` տեղեկացնում եմ, նրան ձեռք չտալ մինչև ես չզրուցեմ հետը, Ջեքը այս պահին միակ մարդն է, ով Լորենցներից բացի տեսել է Էդվարդին,

  •         Որտեղի՞ց գիտես, որ նա տեսել է Էդվարդին

  •         Վստահ եմ, -ասաց Բերքմանը, մտքում հիշելով Ջեքի խոստումը։ Ջեք Փրայմսը իմ ուսանողն է եղել, երբ համալսարանում կրոնի պատմություն էի դասավանդում,

  •         Օհո, արդեն հետաքրքիր է, հետո՞, -բացականչեց սերժանտը,

  •         Ամենահետաքրքիրը դեռ առջևում է սերժանտ։ Մենք համալսարանում ունենում էինք համալսարանական միջոցառումներ, ինչը նշանակում էր, որ այդ օրը համալսարան կարող են գալ և սեմինարներին մասնակցել տարբեր համալսարաններից ուսանողներ և հենց այդ օրն էր, որ ուսանողի խոսքերն այնպես խոցեցին սիրտս, որ որոշեցի ուղղակի թողնել համալսարանը,

  •         Լսիր, քանի դեռ մինչև վերջ չես պատմել, այս սրտաճմլիկ պատմությունը , սա Էդվարդի հետ որևէ կապ ունի՞,

  •         Հերիք է կատակես, այդ ուսանողը, նա Էդվարդն էր, հիշու՞մ ես ես հենց սկզբից էլ ճգնում էի իմանալ, հիշել, թե որտե՞ղ եմ տեսել այդ տղային։ Սերժանտ, էստեղ ամենամտահոգիչը դա չէ,

  •         Իսկ ինչը՞,

  •         Էդվարդը, նա մեր համալսարան էր եկել հատուկ հոգեկան խանգարումներ ունեցող կրթահամալիրից։

  •         Այսինքն դու ճիշտ հետքի վրա ես,

  •         Այո, ես կգնամ այդ դպրոց, եթե իհարկե, դա հենց այն դպրոցն է, որտեղ Էդվարդը սովորել է։ Ինչևէ, այնտեղ համալսարանում, Ջեքը ինձ խոստացավ , որ կգտնի նրան,

  •         Տեսնենք, տեսնենք։ Ես էլ խոստանում եմ, որ հնարավորինս շուտ կգտնեմ Ջեքին կամ գոնե նրա տեղը,

  •         Սերժանտ,

  •         Այո՞,

  •         Ինչ էլ լինի ոչ ոք Ջեքին մատով անգամ չդիպչի` սա հրաման է։

  •         Պարոն , ներողություն եմ խնդրում, ես իհարկե հավատում եմ, որ դուք ոստիկան եք, բայց առանց հատուկ թույլտվության ես չեմ կարող բացել արխիվը և Ձեզ որևէ տեղեկատվություն տրամադրել աշակերտների մասին,

  •         Ոչ ոք չի իմանա այդ մասին, վստահեցնում եմ Ձեզ, ընդամենը մեկ րոպեով , ինձ պարզապես պետք է  իմանալ նման անուն, ազգանունով աշակերտ եղե՞լ է դպրոցում, թե ոչ,

Բերքմանը այնպիսի հաստատակամությամբ էր խոսում, որ ուղղակի պատրաստ էր չգնալ այդտեղից, մինչև չտեսներ Էդվարդի անունը արխիվում։

  •         Պարոն, ես չեմ ուզում կորցնել աշխատանքս, խոստացեք, որ ոչ ոք այս մասին չի իմանա,

  •         Հանգիստ եղեք, հավատացեք եթե ես հիմա չգտնեմ այն ինչ անհրաժեշտ է մենք այդպես էլ չենք գտնի տղային, Դուք կարող եք մեզ օգնել գտնել տղային կամ կանխել որևէ հանցագործություն, չնայած շատ դեպքերում դրանք գրեթե նույնն են։

Քարտուղարուհին Բերքմանին ուղեկցեց արխիվ, բայց հրաժարվեց որևէ կերպ օգնել, Բերքմանը փնտրում էր, իսկ կինը վախեցած հայացքով փայտե դռնից դուրս էր նայում, որ հանկարծ ոչ ոք չգա։

  •         Այստեղ ամբո՞ղջն է,

  •         Այդտեղ նույնիսկ մեռած մարդկանց գործեր կան, էլ ի՞նչ ամբողջ եք ուզում,

“Ինչ բարեհամբյուր կին է” մտածեց Բերքմանը և ասաց,

  • Շնորհակալություն, ում փնտրում եմ դեռևս ողջ է, հուսով եմ,-ասաց Բերքմանը և շարունակեց փնտրել Էդվարդի անուն, ազգանունը։ Չկա, ոչ մի կերպ չեմ գտնում, մի քանի տեղ աչքը հանդիպեց Էդվարդ անոինին, սակայն կամ տարեթվերն էին ուրիշ կամ էլ ազգանունը։ Էդվարդ Միլթոն անուն, ազգանունով մարդ այս արխիվում նույնպես չկար և Բերքմանը հասկանալով, որ անիմաստ ժամանակ է վատնում, դուրս եկավ դպրոցից, մուտքի մոտ շնորհակալություն հայտնելով քարտուղարուհուն,

  • Եվ մի հարց էլ խնդրում եմ, այսինքն այս դպրոցը գիշերօթի՞կ է,

  • Այո, այստեղ գտնվում են հատուկ հոգեկան խնդիրներ ունեցող երեխաներ, որոշները ունեն հնարավորություն դուրս գալու, բայց հիմնականում մնում են այստեղ, իսկ որ ավելի հաճախ է պատահում ` ծնողները նրանց բերում են այստեղ և մոռանում նրանց գոյության մասին, դրա համար չեմ հասկանում, թե Դուք ինչու՞ եք փնտրում այդ տղային,

  • Իսկ դպրոցում մինչև քանի՞ տարեկան են մնում նրանք,

  • Տասնութ,

  • Իսկ դրանից հետո՞,

  • Պարոն, այն ինչ փնտրում էիք այստեղ չէ, կարծում եմ իմաստ չկա ավելորդ հարցեր տալու, -ասաց կինը և դուռը ուղղակի շրխկացրեց Բերքմանի երեսին։

  • Գրողը տանի, ես արդեն կորցնում եմ հույսս, որ կգտնեմ Էդվարդին, արդեն այնպիսի տպավորություն է, թե Էդվարդ Միլթոն անուն, ազգանունով մարդ պարզապես գոյություն չունի։ Ջե՜ք, խնդրում եմ, ինչ էլ լինի գործ չունենաս այս դեպքի հետ, խնդրում եմ։ Իմ սիրտն ինձ հուշում է, որ սա ավելին է, քան այն, որ մի երկուշաբթի Էդվարդ Միլթոնը անհետացավ` սպանությու՞ն, ինքնասպանությու՞ն, սպանությունների շա՞րք, ի՞նչ է սա գրողը տանի։ Որտե՞ղ ես Ջեք, - բացականչեց Բերքմանը անյպես նայելով կողքերը, կարծես ուր որ է Ջեքը մի տեղից դուրս կգար ։

“ Գիտնականին էլ, հանցագործին էլ նույն մարդն է կրթում, այստեղ միայն հարցը նրանումն է թե, ինչպե՞ս” … Էդվարդ, եթե հիմա դու հանցագործ ես դարձել, կամ ինչու՞ ոչ հենց դու` Ջեք, միթե՞ սա իմ մեղքը չէ, միթե՞ ես իմ մեղավորության բաժինը չունեմ այս հարցում , մասնավորապես Էդվարդի հարցում։ Ես վստահ եմ, որտեղ էլ լինի Էդվարդը այս պահին, մտածում է, որ ես վատ մարդ եմ, մտածում է, որ ես ընտրյալներ ունեմ, միայն փառք աստծո, ես չեմ կարող որոշել նրանց ճակատագիրը, բայց… ոչ այս անգամ Էդվարդ, ես կգտնեմ քեզ ինչ էլ որ լինի, որտեղ էլ որ լինես.

Բերքմանը նայեց Էդվարդի մանկական նկարին, ինչքա՜ ն կյանք կար նրա աչքերում։

  •         Բերքման Ջեքը, -բացականչեց սերժանտը հեռախոսի այն կողմից այնպիսի ձայնով, որ նշանակում էր. “գիտեմ որքան էիր սպասում սա լսելուն”։

  •         Ի՞նչ Ջեքը, - անհամբեր վրա բերեց Բերքմանը,

  •         Ջեքը այս պահին քեզ ավելի մոտ է գտնվում, քան դու կարող էիր պատկերացնել, միայն խնդրում եմ, որ շտապես, քանի որ նա ամեն վայրկյան կարող է գնալ այնտեղից։ Լավենհեմ գյուղում մի բար կա, որ կոչվում է “beer and more”, Միլթոնների տանից այնքան էլ հեռու չի, ըստ Ջեքի հեռախոսի կարողացանք գտնել, նա հենց նոր է մտել այնտեղ, և եթե շտապես կհասցնես սիրելի ուսանողիդ հետ մի բաժակ սառը գարեջուր վայելել։ Ես ոստիկանական խումբ չեմ ուղարկում, բայց խնդրում եմ զգույշ եղիր։ Հիմա կոորդինատները կուղարկեմ քեզ։

  •         Շնորհակալ եմ քեզ, հրաշալի աշխատանք էր, -Բերքմանը ուրախությունից շտապեց դեպի բար, նա չէր կարողանում հասկանալ, ուրա՞խ էր, որ հանդիպելու է Ջեքին, թե որ վերջապես կարողանում էր բռնել կծիկի ծայրը, բայց մի բան հաստատ էր` այս ամենը սկսեց նրան դուր գալ։ Այն ժամանակ, այնտեղ` համալսարանական բակում Ջեքին հրաժեշտ տալիս Բերքմանը ուղղակի չէր պատկերացնում, որ նորից կտեսնի նրան։

  •         Բարև Ձեզ, ի՞նչ եք ցանկանում, - հարցրեց մատուցողը,  մինչ Բերքմանը շրջապատն էր ուսումնասիրում,

  •         Բարև Ձեզ, -ասաց Բերքմանը և արդեն պատրաստբում էր ասել, որ նա ոստիկանությունիվ է, որ փնտրում է մի տղայի և այլն և այլն, երբ սեղաններից մեկի մոտ տեսավ Ջեքի ծանոթ կերպարանքը, -գարեջուր խնդրում եմ, -դիմեց Բերքմանը մատուցողին` աչքը չկտրելով Ջեքի վրայից։

  •         Շատ լավ, հիմա կմոտեցնեմ, -ասաց մատուցողը և ժպիտը դեմքին հեռացավ։

  •         Ներողություն, դեմ չե՞ք լինի եթե միանայի Ձեզ, -ասաց Բերքմանը մոտենալով սեղանին, իսկ Ջեքը լսելով այնքան ծանոթ ու սիրելի ձայնը , նախքան աչքերը վեր կբարձրացներ վեր թռավ տեղից, նա ճանաչեց Բերքմանի  ձայնը, մինչ կերպարանքը տեսնելը։

Տարօրինակ է, կյանքում առաջին անգամ նայելով Ջեքի աչքերի մեջ Բերքմանը զգաց, որ չի վստահում նրան, ինչ էլ լինի Էդվարդի զարթուցիչի վրա նրա մատնահետքերն են և այս պահին Ջեքը համարվում է փաստացի միակ կասկածյալը, դառնորեն մտածեց Բերքմանը։

  •         Ջեք հիշու՞մ ես մեր վերջին հանդիպման ժամանակ դու ինձ մի բան խոստացար, այն տղան, ում խոստացար գտնել ինչ գնով էլ լինի,

  •         Հենց այդտեղից էլ սկսվում է իմ պատմությունը պարոն։ Ձեր հեռանալուվ հետո ես ամբողջությամբ տարված էի Ձեր դասախոսություններից ունեցած մտքերով, Դանթեյով, Բոտիչելլիով, հետո հիշեցի այդ տղայի ասած խոսքերը, այո, դրանք միայն Ձեր հիշողության մեջ չեն, որ դաջվել են, գիտե՞ք ինչ զուգադիպության հանդիպեցի, երբ ուսումնասիրում էի կտավը , տեսա թե Բոտիչելլին ինչ կատարյալ է պատկերել դժոխքի պարունակներում տառապոց մարդկանց կերպարները ու հենց այդ պահին էլ հիծեցի այդ տղայի խոսքերը, որ երևի իրոք աստված ունի սիրելի և ատելի զավակներ, իսկ եթե այդպոս չի , ապա ինչու՞ են որոշ մարդիկ ծնվում թերի կամ որոշակի հոգեկան խնդիրներովև ամբողջ կյանքում ստիպված են լինում ապրել դրանով ու, գիտե՞ք այդ պահին ինչ մտածեցի, որ այս մարդիկ հետո պարտադիր դժոխք են գնում, (եթե դժոխք ու դրախտ իրականում գոյություն ունի), իսկ հարցին, թե ինչու՞ դժոխք, սիրելի կրոնավորները կպատասխանեն` չհասցրեց մեղքերին թողություն խնդրել։ Իրո՞ք, և գիտե՞ք ինչ պարոն, այդ պահին, այս կյանքում հարյուրերորդ անգամ ես շնորհակալ եղա Ձեզ ու գիտե՞ք ինչու, որովհետև Դուք կրոնական պարտադրանքը մեզ չսովորեցրիք, որովհետև ամեն անգամ, երբ ես որևէ հարց էի տալիս, թե արդյո՞ք այսինչ կամ այնինչ բանը ճշմարիտ է, Դուք պատասխանում էիք` հավատալ դրան թե ոչ ընտրում ես դու։ Ես ինքս ինձ խոստացա գտնել այդ տղային, քանի որ նաև Ձեզ էի խոստացել և հետո, ձեզանից հետո ոչ ոք օկար ով ինձ լիարժեք հասկանար, ում հետ ես կկարողանայի կիսվել իմ տարօրինակ մտքերով ու չլսել ձանձրալի պատասխաններ, ես կարծում էի , որ գտնելով այդ տղային կկարողանամ խոսել իր հետ և գուցե նա ինձ ավելի շատ բան սովոևեցնի, քան ես գիտեմ, քանի որ անկախ նրանից, որ նա Ձեզ հետ վատ էր խոսում, նա խելացի էր երևում` դա անվիճելի է։ Ես միայն չգիտեի ինչպես գտնել նրան, երբ խոսում էինք պարոն Մաքքոլինի հետ Ձեր մասին, նա ասաց, որ գիտի թե որտեղից է այդ տղան և ես այդ պահին անասելի ուրապ էի, որ բացի Ձեղանից այդ համալսարանի պատերից ներս էլի շնչավոր էակ կա, չնայած Մաքքոլինը առանձնապես համակրանք չի տածում իմ հանդեպ, ինչևէ։ Մաքքոլինը ինձ ասաց, թե որ դպրոցից է տղան և հյուրերի ցանկից ես գտա նրան,

  •         Ու դրա համար ե՞ս հիմա այստեղ, -բացականրեց Բերքմանը լուռ լսելուց հետո, կարծելով, որ գոնե հիմա Ջեքը կհաստատի, որ իր փնտրտուքները ապարդյուն չեն եղել և Էդվարդը իրոք սովորել է այդ դպրոցում։

  •         Այո պարոն, բայց այս ընթացքում այստեղից Լոնդոն ճանապարհը անգիր եմ սովորել, գտա, հետո այդպես էլ կորցրի նրան։

Հասավ այնտեղ, որտեղ ցույց է տալիս քարտեզը, հետքն անգամ չկար Ջեքի, իջավ մեքենայից` պետք է որ այստեղ լինի, դե Ջեք, որտե՞ղ ես, և հանկարծ ոտքը ինչ-որ կոշտ բանի վրա դրեց,

  •         Գրողը տանի, -կռացավ վերցրեց Ջեքի կոըրված հեռախոսը և նյարդերից ամուր սեղմեց ձեռքի մեջ,

  •         Ինչու՞ է Ջեքը փախչում ինձանից, միթե՞ սա իրոք հանցագործություն է և Ջեքն էլ դրա մասնակիցն է, իսկ եթե նա պարզապես վախեցել է, մտածելով թե ես իրեն եմ փնտրում ձերբակալելու նպատակով, գոնե այդպես լինի։ Ես եմ մեղավոր, պետք է հենց սկզբից էլ անկեղծ լինեի հետը, հիմա որտեղի՞ց գտնեմ նրան,

  •         Ասացեք, որ այստեղ չեք, որպեսզի ինձ ձերբակալեք, -հանկարծ լսեց Բերքմանը թիկունքից,

  •         Ջեք, դու ինձ վախեցրիր, ես մի կողմ կդնեմ ատրճանակը, եթե սա քեզ վախեցնում է, -և ատրճանակը գետնին դնելով Բերքմանը ոտքով հրեց այն, -անիմաստ ես փախչում ինձանից, ես ոչ միայն ինքս քեզ երբեք չեմ վնասի, այլ նաև թույլ չեմ տա, որ որևէ մեկը քեզ վնասի,

  •         Ինչ էլ որ ես արած լինեմ, -վախեցած հարցրեց Ջեքը,

  •         Ինչ էլ որ դու արած լինես , Ջեք ես գիտեմ, որ դու ոչ մի հանցանք չես գործել, բայց խնդրում եմ պատմիր ինձ այն ամենը ինչ գիտես Էդվարդի մասին, դու հիմա միակ մարդն ես, ով կարող է ինձ օգնել գտնել նրան։

  •         Ես նույնպես ցանկանում եմ գտնել նրան պարոն, սակայն ցանկանալը բավական չէ, Էդվարդին պետք է գտնենք, քանի դեռ այս ամենը ավելի վատ ավարտ չի ունեցել։ Միայն խնդրում եմ Ձեր այդ ոստիկան ընկերներին ես այնքան էլ չեմ հավանում, ինձ այնտեղ քարշ չտաք, Ձեզ հետ ` խնդրեմ, ես կմնամ որքան ուզեք։

  •         Դուք որոնում էիք Էդվարդին այն պահից սկսած, երբ լուրերում տարածվեց Էդվարդի անհետանալու մասին, այո՞, -հարցրեց Ջեքը, երբ արդեն նստալ էին Բերքմանի մեքենայի մեջ։

  •         Այո Ջեք, սկզբում գործն ինձ այնքան հասարակ թվաց, մտածում էի, որ 24 ժամ էլ չի պահանջվի , որ գտնենք այդ տղային, իսկ հիմա այնպես եմ խճճվել, որ չեմ հասկանում ինչպես կամ որտեղ փնտրել նրան։ Նրա մասին պատմած տեղեկությունները ոչինչ, ոչինչ չեն ասում նրա մասին, իսկ այդ մարդիկ, նրա ծնողներն ու հարևան Լորենցները, ես նրանց չեմ վստահում, այնպիսի տպավորություն է, որ նրանք կնչ-որ բան են ինձանից թաքցնում և որ ամենակարևորն է` կարծում եմ նրանք ուղղակի չեն ուզում, որ Էդվարդը գտնվի, բայց ինչու՞ կամ եթե այդպես է, ապա ինչու՞ են նրանք դիմել ոստիկանություն,

Էդվարդը ծնվել է այստեղ` Լավենհեմում, Միլթոնների ընտանիքում, սկզբում Միլթոնները ուրախ էին, որ տղա են ունեցել, սակայն, ով իմանար, որ շատ չանցած ուղղակի կցանկանան ազատվել նրանից։ Մի քանի օրական հասակից Էդվարդը Միլթոններին անհանգստացնում էր իր գիշերային հանդուգն ճիչերով, սկզբում Միլթոններին թվում էր, թե նա քնեց և էմեկ էլ սկսվում էին Էդվարդի մղձավանջները. “Տղային քնի մեջ չար ուժեր են կառավարում և եթե հիմա չզբաղվեք այդ հարցով, վաղը դա կարող է վտանգ հանդիսանալ թե իր, թե ուրիշների համար”. Մի առավոտ թեյի սեղանի շուրջ ասաց հարևանուհի Լիզան, բայց Միլթոնները կարծեցին, թե ծեր, խելագար կին է և ուղղակի արգելեցին տիկին Լիզային որևէ խոսք ասել Էդվարդի մասին։ Այդ օրվանից հետո Լիզան պարզապես նրանց տուն չէր գալիս։

Տիկին Լիզան ապրում էր անմիջապես Միլթոնների կողքին և շարունակում էր ամեն օր լսել Էդվարդի ճիչերը, բայց քանի որ նրան խնդրել էին, որ լռի ու չէին հավատացել իր ասածներին, իրեն մնում էր պարզապոս աղոթել Էդվարդի համար։ Բայց նա պարզապես այդ պահին չգիտեր, որ աղոթել պետք է ոչ Էդվարդի համար,

  •         Այսինքն,

  •         Միլթոնները կորցրել էին քունը և Էդվարդի երազները արդեն մղձավանջ էին դարձել նաև իրենց համար։ Մի օր Էդվարդի հայրը, երբ լսում է Էդվարդի ճիչերը, իսկ մայրը երեխային գիրկն է առնում` հույս ունենալով հանգստացնել նրան, պարոն Միլթոնը նկատում է, որ ճիչերը միայն իրենց սենյակից չէ, որ լսվում է, Էդվարդի ճիչերին հավասար ուժգնությամբ նույն ձայներն էր լսվում նաև տիկին Լիզայի սենյակից,

  •         Այսինքն տիկին Լիզայի և Միլթոնների տունը կարծես Լորենցների և Էդվարդի տունը` մեկը մյուսի տանից կարող են նույնիսկ զարթուցիչի ձայնը լսել, այո՞,

  •         Այո պարոն Բերքման, ճիշտ եք,

  •         Հետո՞ Ջեք, շարունակիր խնդրում եմ։

  •         Ամեն անգամ Էդվարդի ճիչերի հետ սկսվում ու ավարտվում էին նաև տիկին Լիզայի ճիչերը, Միլթոնների համար սա տարօրինակ էր, սակայն ոչ ոքի չէին ասում, որպեսզի իրենց խելագար չհամարեն։ Մի անգամ այնքան ուժգին էին լսվում տիկին Լիզայի ճիչերը, որ պարոն Միլթոնը ցանկացած գնալ և արթնացնել նրան, կամ օգնել նրան որևէ բանով, սակայն կինը արգելեց նրան ոտք դնել այդ կնոջ տուն։Երկու օր շարունակ ևս այս ճիչերը շարունակվեցին, հետո պատահական լռեց Լիզան։ Այդ գիշեր, որքան էլ տարօրինակ է, բայց Էդվարդը նույնպես հանգիստ քնել էր և մի պահ Միլթոններին թվում էր, թե սա վարզապես վատ շրջան էր և ամեն ինչ ավարտվալ է։ Իրականում ամեն ինչ ավարտված էր, այո, բայց ոչ իրենց համար։ Հաջորդ օրը առավոտյան Տիկին Լիզային տանը մահացած գտան ` ինքնասպան էր եղել։

  •         Գրողը տանի, -բացականչեց Բերքմանը, -հետո՞։ Բերքմանը պարզապես այդ պահին կարծում էր, որ Ջեքը խելագարվել է և հիմա վախից իրեն ինչ-որ անհեթեթ պատմություններ է պատմում։

  •         Չնայած Միլթոնները սարսափած էին տիկին Լիզայի ինքնասպանությունից, նա բարձով ինքն իրեն խեղդամահ էր արել, նրանք մի քիչ էլ իրենց մեղավոր էին զգում նրա առաջ, որ այդպես կոպիտ վարվեցին իր հետ և նեղացրեցին նրան, ախր այդ կինը պարզապես ցանկանում էր օգնել, սակայն ինչ-որ տեղ ներսում հանգստություն էին զգում, կարծելով, որ Էդվարդի մղձավանջներն այսքանով կավարտվեն, սակայն սխալվում էին։ Տիկին Լիզայի մահվանից ուղիղ մեկ շաբաթ անց Էդվարդը կրկին սկսեց նույն մղձավանջները տեսնել։ Ծնողները հասկանալով, որ միայնակ չեն կարող լուծել խնդիրը դիմեցին հոգեբույժի։ Բժիշկը մի քանի անգամ զննեց Էդվարդին, սակայն պարզապես չէր հասկանում, թե ինչ է կատարվում տղայի հետ, սակայն քանի որ շատ էր ցանկանում օգնել Միլթոնների հետ իրենց տուն եկավ և սպասեց, մինչև Էդվարդի մղձավանջները կսկսվեն։ Սակայն նույնիսկ սեփական աչքերով դրանց ականատես լինելուց հետո բժիշկը չկարողացավ ոչինչ հասկանալ, փորձեց որևէ հանգստացնող դեղեր նշանակել թույլ ազդեցությամբ, խնդրեց ծնողներին, որ երեխային հաճապակի տանեն զբոսանքնորի, սակայն այլ բան նշել չկարողացավ, իր աշխատանքային ողջ ժամանակահատվածում բժիշկ Հենկերսը նման բանի ականատես չէր եղել։

Մի քանի օր շարունակ Հենկերսը չայցելեց նրանց և Միլթոնները ստիպված էին շարունակել մենակ պայքարել այս ամենի դեմ։ Օր օրի Էդվարդի ճիչերն ավելի էին ահագնանում, իսկ Հենկերսը չէր գալիս, Պարոն Միլթոնը զանգահարում էր, սակայն ապարդյունէ հեռախոսն անջատված էր։ Մի առավոտ հասկանալով որ իր տղայի առողջությունը թանկ է ամեն ինչից, պարոն Միլթոնը որոշեց զանգահարել հիվանդանովց և խնդրել Հենկերսին, սակայն… հիվանդանոցից տեղեկացրին, որ բժիշկ Հենկերսը երեկ երեկոյան ինքնասպան է եղել սեփական տանը։

  •         Այս ամենն արդեն սարսափելի է Ջեք, բայց չեմ կարող խնդրել, որ չշարունակես, քանի որ ցանկանում եմ ամեն ինչ իմանալ Էդվարդի մասին, կարծես ինչ-որ մի սարսափ ֆիլմ պատմելիս լինես, այլ ոչ թե այս տղայի մասին, -և գրպանից հանելով Էդվարդի լուսանկարըուծադիր նայեց դրան։

  •         Պարոն, ցավալին այն է, որ այս ամենն այսքանով չի ավարտվում,

  •         Սպասիր Ջեք, այս ամենը, դու որտեղի՞ց գիտես այս ամենի մասին,

  •         Ով էլ որ ինձ պատմած լինի, հանգիստ եղեք պարոն, նրանք ինձ չեն ստել ինչպես ձեզ, -կես կատակ կես լուրջ ասաց Ջեքը և ժպտաց Բերքմանին, -ցանկանու՞մ եք լսել շարունակությունը,

  •         Այո, իհարկե,

  •         Միլթոնները ամեն կերպ ցանկանում էին իրենք իրենց համոզել, որ սա ուղղակի պատահականություն է, բայց պարոն Բերքման, ինքներդ էլ գիտեք, որ նման պատահականություններ չեն լինում կամ նման պատահարները պատահականություն չեն։ Միլթոնները շատ երկար էին սպասել, որպեսզի երեխա ունենան ու հիմա, երբ կար Էդվարդը, նրանց համար ուղղակի դժվար էր պատկերացնել իրենց կյանքը առանց նրա ու հիմա, միայն հիմա նրանք հասկացան տիկին Լիզայի խոսքերի կարևորությունը. “եթե հիմա չզբաղվեք այդ հարցով դա կարող է լուրջ վտանգ հանդիսանալ ոչ միայն իր, այլ նաև ուրիշների համար, տղային չար ուժեր են կառավարում երազի մեջ”. Այս խոսքերը հիշելով էր, որ Միլթոնները որոշեցին եկեղեցի տանել Էդվարդին. “թող քահանան աղոթք կարդա և մկրտի նրան, գուցե օգնի”, մտածեցին նրանք և հաջորդ օրը նրան եկեղեցի տարան։

  •         Թույլ տուր գուշակեմ` մի քանի օր անց ինքնասպան է լինում քահանա՞ն,

  •         Պարոն Բերքման Ձեզ անլուրջի պես մի պահեք, եչ։ Պարզապես դրանից հետո Միլթոնները համոզվում են, որ դա էլ չօգնեց։ Որքան էլ դժվար էր իրենց համար, սակայն Միլթոններին ուրիշ ոչինչ չէր մնում, քան Էդվարդին տանել հատուկ խանգարումներ ունեցող երեխաների համար նախատեսված դպրոց և պարզապես մոռանալ նրա մասին, քանի որ ի՞նչ իմանաս մի օր էլ այցելությունից հետե իրենց որոշեն ինքնասպան լինել։

Միլթոնները հանձնում են Էդվարդին այդ դպրոց և թվում էր, որ պետք է մոռանային նրա գոյության մասին և հանգիստ ապրեին, սակայն մտքերը տղայի մասին նրանց հանգիստ չի տալիս։ Երկու տարի անց, երբ Էդվարդը արդեն երեք տարեկան էր Միլթոնները մի շատ խորամանկ որոշում են կայացնում։ Ինչ էլ լիներ, Էդվարդը իրենց որդին էր և նրանք պարզապես չէին ցանկանում, որ նա մնար այդ դպրոցում րև մի օր էլ մահանար քնաբեր դեղերի չարաշահումից կամ պարզապես ինքնասպան լիներ։ Միլթոնները որոշում են ետ գնալ և Էդվարդին վերցնել դպրոցից, ոչ, միանշանակ նրանք չէին պատրաստվում ապրել նրա հետ, այնպես ինչպես առաջ էր, սակայն կարծում էին, որ մեկ ուրիշը կանի դա իրեմց փոխարեն։ Այն ժամանակ Միլթոնները պարզապես չէին գիտակցում, թե ինչ հանցագործության է նման իրենց արարքը, նրանք հայտարարություն են տարածում, որ կարող են տղային տրամադրել նրանց, ովքեր ցանկանում են երեխա որդեգրել։

  •         Եվ այդ մարդիկ լինում են Լորենցները, -բացականչեց Բերքմանը,

  •         Այո։ Մինչ Լորենցները կժամանեին, առավոտ կանուխ պարոն Միլթոնը գնում է դպրոց, դպրոցի տնօրենի համար սա պարզապես չտեսնված դեպք էր, քանի որ սովորաբար ով իր երեխային այստեղ էր բերում, երբեք չէր էլ հիշում նրա գոյության մասին։ Տղային վերցնելիս պարոն Միլթոնը դիմում է քարտուղարուհուն, նրան ծրար մեկնելով և խնդրում պարզապես վերացնել Էդվարդի գործերը արխիվից և ինչ էլ լինի, ով էլ երբևէ հարցնի, Էդվարդի անունը չհիշատակել,

  •         Ախ այդպես, հիմա եմ հասկանում, թե ինչու էր այդ կինը պնդում, որ չեմ կարող տեսնել դպրոցի արխիվը, իսկ իմ հարցերին բացարձակապես հրաժարվում էր պատասխանել, վերջում էլ դուռը այնպես շրխկացրեց վրաս

  •         Օհ պարոն Բերքման, զարմանում եմ, թե ինչպես մարդիկ Ձեզ չեն հավանում, -կատակի տվեց Ջեքը։

Երբ տուն եկան, մայրը չնայած վախենում էր Էդվարդից, բայց այնքան ուժեղ գրկեց նրան, ասես այս ամենը նրա գաղափարը չէր։ Ամուսնու ձեռքից վերցրեց Էդվարդի թղթերը և թղթերի միջից գետին ընկավ փոքրիկ լուսանկար, կռացավ վերցրեց և լուռ ու երկար նայեց այդ անմեղ գեղեցիկ աչքերին, որոնք երևում էին վառ արտահայտված խոպոպների ետևից .”Էդվարդ սիրելիս” , բացականչեց մայրը և նկարը դնելով գրպանում նորից գիրկն առավ Էդվարդին,

  •         Պարզ է, դրա համար սա միակ լուսանկարն էր, որ Միլթոնները կարողացան տալ ինձ ասելով. “այստեղ Էդվարդը երեք տարեկան է”, այդ պահին ես պարզապես չգիտեի, որ այս մարդիկ նրան ուրիշ տարիքում չեն էլ տեսել։

  •         Միլթոնները լավ են ձևանում պարոն և կարողացան ձևանալ նույն ժամանակ Լորենցների դիմաց, դրա համար էլ նրանք ոչինչ չկասկածեցին։

  •         Բայց մեկ րոպե Ջեք, ստացվում է, որ Լորենցները վերցրեցին Էդվարդին, երբ նա երեք տարեկան էր, այսինքն դրանից հետո նա եղել է Լոնդոնում` Լորենցների տանը, սակայն իմ դասախոսությունից հետո ինձ Մաքքոլինն ասաց, որ Էդվարդը սովորում է այդ դպրոցում, ինչպե՞ս հասկանանք այս ամենը։

  •         Այո պարոն, նույն բանը նաև ինձ ասել էր Մաքքոլինը, և նա չէր սխալվել, միայն խնդրում եմ լսեք, թե ինչ եղավ մինչ այդ։

Լորենցները որդեգրեցին Էդվարդին և այսուհետ նա սկսեց կրել Լորենցների ազգանունը, նրանք երջանիկ էին, քանի որ արդեն միայնակ չէին և այսպիսի գեղեցիկ զավակ ունեին։ Սակայն նրանց ուրախությունն էլ, ինչպես Միլթոններինը ` երկար չտևեց  Էդվարդի մղձավանջները շարունակվում էին և ամեն անգամ ավելի ու ավելի էին ահագնանունմ։ Օրվա ըբթացքում, երբ Լորենցների հետ ժամանակ էր անցկացնում որևէ տարօրինակ բան չէր նկատվում, Էդվարդը իրեն պահում էր ինչպես բոլոր երեք տարեկան երեխաները, սակայն երբ քուն էր մտնում, սկսվում էին նրա մղձավանջային պահերը թե իր, թե Լորենցների համար։ Լորենցների համար այս ամենը չափազանց տարօրինակ էր և նրանք հյուր են գնում Միլթոններին, սակայն ապարդյուն` Միլթոնների տան դուռը փակ է լինում և երկար թակելուց հետո Լորենցները հասկանում են, որ ապարդյուն են այստեղ եկել  Վերջապես օրեր անց հաջողվում է կապ հաստատել նրանց հետ հեռախոսով, դե դա բնական է, Միլթոնները պատասխանում են հեռախոսին, որպեսզի Լորենցների մոտ որևէ կասկած չառաջացնեն.

  •         Ի՞նչ եք խոսում, -պատասխանում է այդ պահին միստր Միլթոնը, երբ լսում է Լորենցների ասածը, -երեք տարի շարունակ մեր տղան քուն է մտել նորածնի պես, մենք չենք կարող ձեզ ասել, թե ի՞նչն է պատճաեը, որ նա մղձավանջներ է տեսնում, հնարավոր է նա որևէ բանից վախեցել է կամ պարզապես հիվանդացել է, նախկինում նման բան երբեք չի եղել։ Էդվարդի թղթերի հետ ձեզ տրամադրել ենք բժշկի զննության թերթիկը, այնտեղ կարող եք տեսնել` Էդվարդը որևէ խնդիր չունի, նա լիովին առողջ է: Ասում է Միլթոնը և իրենից գոհ վայր դնում խոսափողը, կարծես իրեն մեղադրում էին մի բանում, որտեղ ինքը բացարձակ մեղավոր չէր։ Նրանք պահել էին Հենկերսի զննությունների արդյունքները, որտեղ Հենկերսը գրել էր, որ տղան որևէ հիվանդություն չունի և դա տվել էին Լորենցներին, այսպես ասած` որպես ապացույց, որպեսզի Լորենցները իրենց հանգիստ թողնեն։ Լորենցները դիմեցին Լոնդոնի ամենալավագույն բժիշկներին հասկանալու համար թե ինչ է կատարվում տղայի հետ, ի տարբերություն Միլթոնների, նրանք չէին վախենում հանրության առաջ ի ցույց դնել տղայի խնդիրը, սակայն բժիշկներից ոչ ոք չկարողացավ ասել, թե ինչ է կատարվում տղայի հետ, միայն փոքր ազդեցությամբ քնաբերներ էին նշանակում կամ հանգստացնող կաթիլներ, որոնք ժամանակ առ ժամանակ օգնում էին Էդվարդին քուն մտնել, ուստի Լորենցներին էլ, բաւց քանի որ տղան դեռ փոքր էր, չէին կարող անընդհատ նրան տալ այս դեղերը։ Լորենցների տագնապն օր օրի ավելի էր մեծանում, երբ հասկանում էին, որ ոչինչ չի օգնում և տղայի մղձավանջներն ուղղակի չեն անցնում։ Նրանք երկար տարիներ են երազել երեխա ունենալու մասին, սակայն նրանց շնորհված չի եղել վայելել այդ երջանկությունը և հիմա, երբ վերջապես նրանք որդեգրել են Էդվարդին, ամեն բան միայն ավելի վատն է գնում։ Ով, որքան էլ Լորենցների համար սա բարդ ընտրություն էր, նրանք որոշում են Էդվարդին ուղարկել հատուկ խանգարումներ ունեցող երեխաների դպրոց, կարծելով, որ գոնե այստեղ կկարողանան օգնել նրան։ Փորձելով խուսափել Լոնդոնում ավելորդ խոսակցություններից, նրանք իմանում են Լավենհեմում գործող դպրոցի մասին և ճիշտ են համարում նրան հենց այնտեղ էլ տանել ու քանի որ դպրոցում կարող էին մնալ մինրև 18 տարեկան, Լորենցները իրենք իրենց խոստանում են նրան վերցնել այնտեղից, երբ լրանա Էդվարդի տասնութ տարեկանը։

  •         Այսինքն իմ դասախոսության ժամանակ Էդվարդը դեռ այս դպրոցում էր և քանի որ համալսարանական միջոցառումներին և սեմինարներին կարող էին մասնակցել նաև հոգեկան խանգարումներ ունեցող հատուկ դպրոցի երեխաները, Էդվարդը այնտեղից էր ուղարկվել կամ եկել մեր համալսարան։

  •         Միանգամայն այդպես է և նա այնտեղ էր նույնիսկ դեռ այն ժամանակ, երբ Դուք գնացել էիք համալսարանից։

  •         Եվ երբ դու սկսեցիր փնտրել նրան,

                                               

Comments

       
Պարոն Բերքմա՞ն,
  •         Այո Ջեք, Կարելի՞ է, -Ջեքը ձեռքով նշան արեց, որ նստի, սակայն նույն պահին էլ ամբողջ մարմնով առաջ եկավ և գրկեց նրան, -հուսով եմ այստեղ չեք, որ ինձ ձերբակալեք, -կատակեց Ջեքը,

  •         Ի՞նչ ես անում այստեղ, այս գյուղում Ջեք, -զրույցը սկսեց Բերքմանը, երբ արդեն  նստել էին սեղանի մոտ։

  •         Օյ, այնքան երկար պատմություն է պարոն, ավելի լավ է Դուք սկսեք, նոր գործե՞ր, թույլ տվեք գուշակել ` առեղծվածային պատահար Լավենհեմում։

  •         Գեղեցիկ է հնչում, բայց գործը այստեղի հետ այնքան էլ կապ չունի, ավելի ճիշտ գնալով հանգում եմ այն եզրակացույթյան, որ ընդհանրապես չունի։

  •        
    Շարունակիր Ջեք, ինձ հետաքրքիր է այս ամենը, -նույն պահին ծնգաց Բերքմանի պլանշետը, նա բացեց նամակը` սերժանտն էր, իսկ այդ ընթացքուն Ջեքը հասցրեց հայացքով ուսումնասիրել երկխոսությունը և որսաց երկխոսության մեջ այն կոորդինատները, որն ուղարկել էր սերժանտւ հենց այն տեղն էր, որտեղ հիմա իրենք են նստած, նշանակում է.. Բերքմանը իրեն էր փնտրում։
  •         Ներիր Ջեք, գործնական հաղորդագրություն էր, խնդրում եմ շարունակիր, -ասաց Բերքմանը պլանշետը մի կողմ դնելով։

  •         Այո պարոն, ես այնքան բան ունեմ Ձեզ պատմելու, միայն թե ոչ այստեղ , չեմ ուզում որևէ մեկը լսի մեր խոսակցությունը, -ասաց Ջեքը շուրջը նայելով,

  •         Շատ լավ, արի դուրս գնանք, -ասաց Բերքմանը և վեր կացավ տեղից, նույն պահին Ջեքը հայացքը հառեց գոտկատեղին դրված ատրճանակին, Բերքմանը որսաց Ջեքի հայացքը,

  •         Մի վախեցիր, քեզ չեմ կրակի, - կատակեց Բերքմանը և միասին դուրս եկան բարից։ Դուրս գալուց հետո մինչ Բերքմանը կփակեր բակի դուռը Ջեքը վազեց, որքան կարող էր արագ, մի քանի վայրկյան անց Բերքմանը կորցրեց նրան իր տեսադաշտից։

  •         Ոչ Ջեք, ի՞նչ ես անում, -Բերքմանը վազեց դեպի մեքենան և գնաց այն ուղղությամբ, որ գնացել էր Ջեքը, սակայն տեսադաշտում չգտավ նրան։

  •         Սերժանտ, կարո՞ղ ես ասել այս պահին Ջեքի գտնվելու հստակ կոորդինատները,

  •         Մեկ րոպե՞, ես գիտեի նա քեզ հետ է,

  •         Խնդրում եմ սերժանտ, ժամանակ չկա, Ջեքը փախել է, ես չեմ կարող կորցնել նրա հետքը,

  •         Բերքման ճիշտ ուղղությամբ ես գնում, Քեզ այս պահին Ջեքի կոորդինատները շատ մոտ են, հիմա նաև կուղարկեմ, շտապիր։

  •         Մեկ րոպե պարոն , ասացիք Լորենցները` Էդվարդի հարևաննե՞րը,

  •         Այո Ջեք, ինչու՞,

  •         Նրանք այդպե՞ս են ներկայացել Ձեզ

  •         Այո, իսկ միթե՞ այդպես չէ, նրանք ապրում են հենց անմիջապես Էդվարդի կողքին։

  •         Օ՜հ, պարոն դետեկտիվ և եթե նրանք ապրում են հենց Էդվարդի տան կողքին, ապա անպայման պետք է նրա հարևանները լինեն։ Պարոն, եթե մինչև հիմա Դուք Էդվարդին չեք գտել, դա միայն մեկ պարզ պատճառով է` այն ինչ ասվել է Ձեզ Էդվարդի մասին բացարձակ սուտ է։

  •         Գրողը տանի։ Իսկ Միլթոնները, Էդվարդի ծնողները, միայն չասես թե…

  •         Նրանք էլ, վստահ եմ, որ նրանք ոչ միայն Ձեզ որևէ բան են ստել պարոն, այլ նրանք պարզապես ստիպված են եղել Ձեզ հետ հանդիպել և Ձեզ ասել այն ինչ Լորենց ամուսիններն են պարտադրել իրենց ասելու,

  •         Ինչու՞ պիտի նրանք խաբեն, ինչու պիտի Լորենցները նրանց ինչ-որ բան ստիպեն և նրանք կատարեն դա Ջեք,

  •         Մի շատ պարզ պատճառով պարոն, բայց որպեսզի Ձեզ համար ամեն բան պարզ լինի և ընթացքում նման հարցեր չառաջանան, հարմար տեղավորվեք և թույլ տվեք ամեն ինչ սկզբից պատմել։

  •         Ջեք, այդ բժիշկը, ով զննել է Էդվարդին, ասացիր` Հենկերս, հիմա է՞լ է Լավենհեմում, ես ցանկանում եմ խոսել նրա հետ,

  •         Պարոն, խնդրում եմ պատմությունը մինրև վերջ լսել, առանց ընդհատելու,-ասաց Ջեքը այնպիսի տոնով, կարծես եթե Բերքմանը ևս մեկ հարց տար, նա կմոռանար թե ինչ է պատմում,

  •         Ներիր Ջեք, շարունակիր։

  •         Այս ողջ ընթացքում Հենկերսը այցելում էր Միլթոններին, փորձում էր օգնել հնարավոր և անհնար բոլոր ձևերով, ուսումնասիրում էր տարբեր հիվանդություններ , դրանց առաջացման պատճառները և բուժման եղանակները, սակայն դրանցից ոչ մեկը նման չէր Էդվարդի խնդրին։ Ավելի մեծացնել իր ուսումնասիրությունների շրջանակը Հենկերսը չէր կարող, քանի որ Միլթոնները նրան խնդրել էին ինչ էլ որ լիներ ոչ մի տեղ և ոչ ոքի չասել այս մասին։

  •        
    Ձեք, Էդվարդը, ուզում ես ասել նա սովորել է այստեղի հատուկ խանգարումներ ունեցող երեխաների դպրոցու՞մ,
  •         Սովորե՞լ, նա ապրել է այնտեղ պարոն։

  •         Մեկ րոպե Ջեք, մինչև քեզ հանդիպելը, ես հենց այդ դպրոցի արխիվից էի գալիս, ինքս եմ քրքրել բոլոր գործերը, այնտեղ ոչ մի Էդվարդ Միլթոն անուն, ազգանունով տղա չի սովորել,

  •         Իսկ ո՞վ ասաց, որ նրա ազգանունը Միլթոն է պարոն,

  •         Այսի՞նքն,

  •         Դրա համար էլ հենց Ձեզ խնդրում եմ չընդհատել և հարցեր չտալ պարոն, գոնե Ձեր դասերի ժամանակ ես կարողանում էի Ձեզ լսել չէ՞,

  •         Ահա՜ և բնավ հարցեր չէիր տալիս Ջեք, -ասաց Բերքմանը և երկուսն էլ ծիծաղեցին։

  •         Պարզ է, Ձեզ ի սկզբանե Լորենցներն են դիմել և սա առաջին սուտն է եղել, որ նրանք Ձեզ ասել են, որպեսզի չգտնեք նրան, Էդվարդի ազգանունը ոչ թե Միլթոն է, այլ Լորենց, և Լորենցները բնավ նրա հարևանները չեն պարոն։

  •        
    Այո։ Բայց ասել, որ ես գտա նրան, սուտ կլինի պարոն,
  •         Այսինքն Ջեք, ուզում ես ասել, երբ գնացիր Էդվարդւ այնտեղ չէ՞ր,

  •         Էդվարդը դպրոցում էր, սակայն ինձ թվում է Ձեզ համար արդեն պարզ է, թե ինչպես էին վերաբերվում նրան այդ դպրոցում, նրանց համար մինչև վերջ էլ առեղծված մնաց , թե ինչ պատմություններ էին պտտվում այդ խեղճ տղայի շուրջ` սկզբում նրան բերում են այստեղ սեփական ծնողները, սակայն անակնկալ գալիս և վերցնում են նրան եիկու տարի անց, դե իհարկե, նրանք ուրախությամբ Էդվարդին ետ են տալիս իր ծնողներին, քանի որ այդ տղայի անվերջ ճիչերն ու մղձավանջները հանգիստ չէին տալիս ոչ միայն իրեն, այլ նաև մյուսներին, հետո նրա ծնողները սպառնում են, որ վերացնեն դպրոցի արխիվից ցանկացած տեսակի տեղեկատվություն նրա մասին և երբեք ոչ ոքի չասեն, որ նա այստեղ է եղել, իսկ շատ չանցած լրիվ անծանոթ ամուսիններ գալիս և ասում են, որ Էդվարդը իրենց տղան է, զգուշացնում են, որ իրենք անպայման գալու են նրան վերցնեն, երբ լրանա նրա տասնութը և գնում։ Նորից սկսվում են անտանելի ճիչերն ու մղձավանջները։ Թեպետ գիշերային այդ տագնապներին, որ ստեղծում էր Էդվարդը դպրոցում, ցերեկվա ժամերին նա երբեք ոչ ոքի նեղություն չէր տալիս։ Նա չափազանց խելացի էր իր հասակակակիցների համեմատ և մշտապես ազատ և գիտակից ժամանակ ,եթե իհարկե դեղերի ազդեցությունից թուլացած ու տկար չէր զգում, անցկացնում էր գրադարանում` գրքեր կարդալով։ Հազվադեպ էր պատահում, որ այդ դպրոցում որևէ մեկը մինչև վեևջ գրել-կարդալ էր սովորում, ուր մնաց գրքեր կարդալը։ Եվ Լոնդոնում, համալսարանական միջոցառումները այն եզակի բանն էին, որ կարող էր այս դպրոցը շնորհել Էդվարդին, այն էլ միայն մեկ անգամ` շեշտել է դպրոցի տնօրենը։ Իսկ երբ ես գնացի տեսնելու նրան ինձ ուղղակի ասացին, որ այստեղ տեսակցություններն արգելվում են։ Սակայն Դուք գոնե Ձեր ուսանողին լավ եք ճանաչում պարոն Բերքման, ես չհանձնվեցի։ Ամեն օր դպրոցի աշակերտներն իրավունք ունեին մեկ ժամ առանց հսկողության շրջել դպրոցի բակում, դպրոցն ամեն կողմից հսկվում էև պահակներով, ուստի ապահովված էր նրանց անվտանգությունը և նվազագույնի հասցված փախչելու հավանականությունը։ Եվ ես ամեն օր մեկ ժամ հնարավորություն ունեի զրուցելու Էդվարդի հետ։

  •         Կպատմե՞ս, թե ինչ եք զրուցել առաջին անգամ, երբ տեսար նրան։

  •         Պարոն, նա ինձ բնավ չէր հիշում ոչ առաջին անգամ տեսնելիս և ոչ էլ հաջորդ անգամները, ամեն անգամ նա գալիս ու զրուցում էր կնձ հետ ամենատարբեր բաներից, իսկ հաջորդ անգամ գալիս և նստում էր կողքիս այմպես կարծես առաջին անգամ է ինձ հանդիպում։ Բահց, տարօրինակորեն նա հիծուն էր Ձեզ և Ձեր դասախոսությունը և ներողություն եմ խնդրում, բայց ստիպված եմ ասել, որ Ձեր մասին նա ատելությամբ էր խոսում։ Նրան դպրոցում ասել էին, որ իբր իր ծնողներն իրեն այստեղ են բերել, քանի որ նա հոգեկան խանգարումներ ունի, պարոն նրանք չգիտեին և այն ժամանակ ես ինքս էլ դեռ չգիտեի, որ նա բոլորից լավ գիտի, թե ինչ է պատահել իր հետ, որ նա ամեն ինչ չափազանց լավ է հիշում և որքան էլ տարօրինակ է` իր ծնված օրվանից սկսած։

  •         Խելագարվե՞լ ես Ջեք, ինչպես է դա հնարավոր ,

  •         Հնարավոր է պարոն, ես ինքս էլ չէի հավատում, մինչև Էդվարդի բոլոր պատմությունները չհավաքեցի գլխումս, չգտա Միլթոններին ու չիմացա, որ դա իրականությունն է։ Չէ՞ որ մենք գործ ունենք հոգեկան խանգարումներ ունեցող մի տղայի հետ։ Զարմանալի է , բայց ես նրա հետ խոսել եմ նույնիսկ Դանթեից, մենք միասին քննարկում էինք Բոտիչելլիի “դժոխքը” ու գիտե՞ք ինչ էր ասում Էդվարդը, նա ասում էր, որ այս կտավը ապացույցն է նրա, որ Աստված սիրելի և ատելի զավակներ ունի և դժոխքի պարունակներում հայտնվում են նրա կողմից չսիրված մարդիկ։

  •         Բայց դու գիտես չէ՞ Ջեք, որ դժոխքի պարունակներեւմ հայտնվում են մարդիկ, ովքեր մեղք են գործել և դա աստծո նրանց սիրել, չսիրելու հետ ոչ մի կապ չունի։

  •         Պարոն Բերքմանը, Էդվարդը Աստծուն, աշխարհին, մարդկանց մեղադրում էր  նրա համար, որ նա ծնվել է հոգեկան խնդիրներով, ինչ-որ տարօրինակ մղձավանջներով, որոնք իրեն հանգիստ չեն տալիս և նա ցանկանում է վրեժ լուծել, դե իհարկե` մարդկանցից։ Էդվարդը շատ պեդանտիկորեն է վերլուծել Ձեր դասախոսությունը, Ձերա մեն մի խոսքը, ամեն շարժումը, դրա համար էլ այդքան ներկաների միջից միայն նա նկատեց ինչպես ժպտավիք ինձ և կրա մեջ գոյացած չարությունը չթույլ չտվեց այդ պահին լռել և նա բոլորի ներկայությամբ բարձրաձայնեց դա։ Ես ասացի նրան, որ եկել եմ հենց դրա համար, որ նրան բացատրեմ, որ ոչ միայն Ձեզ է սխալ հասկացել, այլ նաև իր խոսքերը շատ խորը հետք են թողել Ձեր սրտում ու գիտե՞ք ինչ պատասխանեց նա. “Գեղեցիկ զգացում է սիրված լինելը, չէ՞”….