1. Ածեղծվածային Պատահար Լավենհեմում

Chapter 7

Chapter 6

  •         Ջեք Փրայմսը՞, խելագարվե՞լ ես Բերքման, ախր այդ տղան նույնիսկ այբուբենը մի կարգին չգիտի, -արձագանքեց Մաքքոլինը, երբ համալսարանական ճաշարանում նստած Բերքմանը նրան պատմում էր Ջեքի մասին։

  •         Հերիք է ծիծաղես Մաքքոլին, ես չեմ կատակում։ Նա դասին ուշացած մտավ ներս հենց այն պահին, երբ ես ուզում էի ասել դժոխքի առաջին պարունակի անունը,

  •         Այո, դասից ուշացած է մտել, այ դրան հավատում եմ, այ դա Ջեքն է, հետո՞,

  •         Վերջացրու, դու իմ ասածներին լուրջ չես վերաբեևվում,

  •         Օհ, լավ, լավ, -ձեռքը սեղանին խփելով արձագանքեց Մաքքոլինը, -շարունակիր, եթե լուրջ ինձ հետաքրքիր է, թե որտե՞ղ ես նկատել, որ այդ տղան յուրահատուկ է։

  •         Դասերից հետո երկար մնացի համալսարանում երեկ մինչ պահակը եկավ և ասաց, որ դասերը վերջացել են, հետո իրեն հարիր փնթփնթոցով ասաց, որ մեկ էլ Ջեքն է մինչև հիմա այստեղ` սկզբում գրադարանում էր, հետո էլ դուրս էր եկել համալսարանի բակ,

  •         Ջեքը՞, գրադարանու՞մ, ներիր Բերքման վստա՞հ ես, որ հիմա ինձ երազդ չես պատմում,

  •         Գրատախտակին նա տեսել էր իմ Դանթեից մեջբերած տողերը, գնալով տուն Ջեքը ամբողջ գիշեր ուսումնասիրել է “աստվածային կատակերգությունը” ,հետո ոչ պատահականորեն տեսել է Բոտիչելլիի “դժոխքը” և հենց այդտեղից էլ սկսվել է նրա սերը առարկայի նկատմամբ,

  •         Այո, “դժոխքի ամենախավար տեղանքները նրանց համար են, ովքեր չեզոքություն են պահպանել բարոյական ճգնաժամի պահերին”, գիտե՞ս ինչ Բերքման, կատակը կատակ, բայց ես կարծում եմ, որ մենք ենք մեղավոր Ջեքի համար, մեզանից է կախված նրանց կյանքում շատ բան, ուսանողը կարող է սկսել ատել առարկան և այդպես էլ էչինչ չսովորել, և կարող է սկսել սիրել առարկան և սովորել, կախված նրանից, թե ինչպես կվերաբերվի նրան դասախոսը։ Միևնույն է` գիտնականին էլ, հանցագործին էլ նույն ուսուցիչն է կրթում, էստեղ արդեն հարցը նրանումն է, թե ինչպես։ Հպարտորեն կարող եմ ասել ` քեզ մոտ ստացվում է եղբայր, -ասաց Մաքքոլինը և ձեռքով թփթփքցիեց Բերքմանի ուսին։

  •         Ջեքը ցանկանում է նկարիչ դառնալ, -շարունակեց Բերքմանը կարծես չլսելով Մաքքոլինի ճառը, -ծնողներն են ստիպել, որ պատմություն սովորի։ Նա ինձ ցույց տվեց, փորձել էր կրկնօրինակն անել Բոտիչելլիի “դժոխքի” ,

  •         Իսկ գրադարանու՞մ ինչ էր կարդում հանճարը,

  •         Դանթե,

  •         Ահ, պիտի կռահեի, -ասաց նա և առաջ եկավ հենվելով սեղանին, -գիտե՞ս ինչ , ես քեզ հետ համաձայն եմ, այնքան էլ վատ տղա չէ Ջեքը։

  •         Համաձայն եմ քեզ հետ Մաքքոլին, -ասաց Բերքմանը և երկուսն էլ շարունակեցին լուռ խմել սուրճը։ Զանգը հնչեց։

  •         Դե ինչ Բերքման, գնացինք աշխատանքի, -պաշտոնական ասաց Մաքքոլինը և աշխույժ կերպով վեր կացավ տեղից ` այդպես լինում է բոլորիս մոտ, երբ նոր ենք սուրճ խմած լինում։ Բերքմանը նայեց այս աշխույժ մարդուն, նա սիրում էր նրա ներկայությունը և ազատ ժամանակ միշտ նրա հետ էր անցկացնում, այս թեթև, կատակասեր մարդը ուրախությամբ էր լցնում Բերքմանի առօրյան, բայց բացի այդ` նա նաև շատ խորը սիրտ ուներ։ Լսարանների մոտ նրանք բաժանվեցին և բացելով 412 համարի լսարանի դուռը Բերքմանը ներս մտավ։

  •         Այսօր սովորականից շա՞տ եք, թե ինձ է թվում, -ասաց Բերքմանը նայելով ուսանողական նստարաններին,

  •         Պարոն այսօր համալսարանական միջոցառումների հետ կապված դրսից հյուրեր ունենք, նաև ինքներդ գիտեք, որ համալսարանական միջոցառումների օրերին պարտադիր է չբացակայելը, ուստի բոլորս ներկա ենք,

  •         Օ՜, այդ դեպքում, թույլ տվեք ներկա-բացակա չանել, -կատակեց Բերքմանը և բոլորը ժպտացին։

Բերքմանը որսաց Ջեքի հայացքը, տղան նստած էր տեցում և հիացած նայում էր իրեն, ժպտաց, Ջեքն էլ պատասխան ժպտաց։

  •         Ինչպես խոստացել էի, այսօր կխոսենք տարբեր կրոններից, -սկսեց դասախոսությունը Բերքմանը, -Դուք կարող եք վերցնել ցանկացած երեք կրոն , օրինակ ` քրիստոնեություն, բուդդայականություն և մահմեդականություն և սկսեք ուսումնասիրել, ինչպես ասել եմ Ձեզ նախորդ դասի ժամանակ յուրաքանչյուրիս համար կա մեկ ճշմարիտ ճանապարհ և որպեսզի իմանաք , թե ո՞րն է այդ ճանապարհը և քայլեք դրանով, պետք  էուսումնասիրեք մի քանի տարբեր ուղղություններ։ Վերցրեք որևէ մահմեդականի, նրա համար բացարձակ ճշմարտություն է իր կրոնը, վերցրեք քրիստոնյայի` նրա համար էլ բացարձակ ճշմարտությունը իր կրոնն է։ Ես կուզենայի, որ դուք հասնեիք կրթվածության այն մակարդակին, որ գիտակցեիք, որ յուրաքանչյուր կրոն ճշմարիտ է իր կրողի համար և հարգեիք ցանկացած մարդեւ հավատք, ձեր ներսում պահպանելով այն ինչ ճշմարիտ է ձեզ համար։ Եթե դուք հարգեք բուդդիզմը ու նրան հավատացող անձանց և շարունակեք մնալ քրիստոնյա, դրանից ձեր հավատքը չի տուժի։

  •         Պարոն, այսինքն, եթե հետևենք Ձեր խոսքին, դա չի՞ նշանակում, որ յուրաքանչյուրս մեկ այլ կրոնի կամ իրենց Աստծո հանդեպ աթեիստ ենք, -բացականչեց ներկաներից մեկը, իսկ Բերքմանը դանդաղ շրջվեց, փորձելով ընկալել հարցը, չկարողանալով որսալ, թե որ կողմից էր հնչում հարցը  Բերքմանը նայեց ուղիղ իր դիմաց և ասաց,

  •         Գլխավորը` բոլոր կրոնների հանդեպ աթեիստ չլինելն է, -փորձեց շրջանցել հարցը Բերքմանը, բայց այն մեխի նման գամվեց նրա մտքում։

  •         Ես չգիտեմ, թե որն է պատճառը, թե որ պահից մարդիկ սկսեցին ու շարունակում են տարբեր կրոնների հարել, բայց մի բան հաստատ է, այս բոլոր կրոնների հիմքեւմ մի բան է` Աստված և վերջ ի վերջո մենք բոլորս էլ պաշտում ենք մեկ իրական բարձրյալի, որի համար անկախ մեր կրոնական, ռասայական և սեռական տարբերությունից, բոլորը հավասար են։ Եվ Աստված բոլորին սիրում է հավասարապես,

  •         Այդպես չէ, -լսեց Բերքմանը լսարանի աջ կողմից, -եթե Աստված սիրում է բոլորին հավասարապես, ապա ինչու են որոշ մարդիկ ծնվում հիվանդ, թերի  որոշ մարդիկ ունենում են մահացու հիվանդություններ, որոշները տառապում են հոգեկան խնդիրներով, երևի Աստված, ինչպես նաև Դուք` ունի սիրելի և ատելի զավակներ պարոն, ինչպես Դուք կարող եք լսել մեկի հարցը և նույնիսկ չնայել նրա վրա, իսկ լսարան մտնելիս ակնհայտ ժպտալ մեկ այլ ուսանողի ու աչքերով անընդհատ իրեն փնտրել, քանի որ հավանաբար նա Ձեր սիրելի ուսանողն է, նույնպես էլ աստված ունի սիրելիներ և ոչ սիրելիներ։ Միայն շնորհակալ ենք Ձեզ բարեգութ գտնվելու համար, Դուք գոնե չեք որոշում մեր առողջական խնդիրները, չնայած աստված դա արել է Ձեր փոխարեն, ես այնքան ուրախ եմ, որ դասերի չեմ հաճախում։

Բերքմանը այս ողջ ընթացքում ուշադիր լսում էր տղային, առանց դեմքին նայելու, նա նստած էր աջ կողմի նստարաններից ամենավերջում և Բերքմանը հազիվ էր տեսնում նրան, իսկ դեմքը ամբողջապես թաքնված էր խոպոպների ետևում։

Բերքմանը այդպես կանգնած էլ կմնար և չէր իմանա ինչ պատասխանել, եթե հանկարծ ներս չմտներ տնօրենը,

  •         Ներողություն եմ խնդրում պարոն Բերքման, սակայն այսօր դասերը շուտ են ավարտվում կապված համալսարանական միջոցառման հետ։ Բարի եղեք ներկայանալ դահլիճ հիմա, -և դիմելով դեպի լսարանը ավելացրեց, -միայն թե խնդրում եմ` առանց միջանցքում ավելորդ աղմուկ բարձրացնելու։

Տուն հասնելուն պես Բերքմանը մխվեց բազկաթոռի մեջ , սենյակում բացարձակ լռություն էր և Բերքմանը կյանքում առաջին անգամ զգաց, որ այլևս չի ցանկանում դասախոսություն կարդալ։ “Ճշմարտություն կար թե այդ տղայի խոսքերի մեջ և թե Ջեքի, ինչպես Մաքքոլինն էր ասում` գիտնականին էլ, հանցագործին էլ նույն մարդն է կրթում, էստեղ կարևոր է թե ինչպես։ Ես արժանի չեմ դասախոս լինելու, ես չեմ կարող սերունդ կրթելու ծանր բեռը վերցնել իմ ուսերին։ Ծնողներս ճիշտ էին, ինձանից ոչինչ էլ դուրս չի գա։ Կգնամ համալսարան, կասեմ տնօրենին, որ պարզապես այլևս չեմ ցանկանում զբաղվել այս ամենով”։

Հենց բազկաթոռին էլ քնեց, առավոտյան տեղից վեր թռավ Մաքքոլինի զանգից,

  •         Բարի լույս, խնդրում եմ 20 րոպեից պատրաստ եղիր, միասին կգնանք համալսարան, -այս ամենն ասելով Մաքքոլինը չսպասեց պատասխանի և անջատեց հեռախոսը։

  •         Հրաշալի երկխոսություն էր, - բացականչեց Բերքմանը և վեր կացավ տեղից։

  •         Գիտե՞ս Մաքքոլին, ես վերջնական որոշումս կայացրել եմ, երևի իրոք ծնողներս ճիշտ էին, դուս կգամ համալսարանից և կզբաղվեմ մի այլ պիտանի բանով, -ասաց Բերքմանը, երբ արդեն մեքենայով ուղևորվում էին համալսարան։

  •         Վերջացրու Բերքման, դու ուսանողների ֆավորիտ դասախոսն ես, իսկ դա մեր համալսարանում արդեն իսկ առավելություն է, ոչ ոք հենց այնպես չի թողնի, որ դու աշխատանքից դուրս գաս,

  •         Ֆավորի՞տ, դու երեկվա իմ դասախոսությանը ներկա չէիր,

  •         Այն տղայի մասի՞ն ես խոսում,

  •         Որտեղի՞ց ես լսել,

  •         Ջեքը պատմեց, միջոցառումից հետո քեզ էի փնտրում համալսարանով մեկ, իսկ դէւ ուղղակի անհետացել էիր, Բերքման , այդ տղան  նույնիսկ մեր համալսարանում չի էլ սովորում և հետո,

  •         Ի՞նչ հետո,

  •         Ես ճանաչում եմ այդ երիտասարդին, ավելի ճիշտ որքանով լսել եմ նրա մասին, հատուկ խանգարումներ ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցից է, էստեղ մոտակա գյուղերից մեկից, և եթե անհեթեթ բաներ է ասել, դա դեռ չի նշանակում, որ պիտի սրտիդ մոտ ընդունես,

  •         Խելագարվե՞լ եք Մաքքոլին, ուզում ես ասել իմ դաաախոսությանը ներկա են գտնվել հատուկ խանգարումներ ունեցող երեխանե՞ր,

Կանգնեց լսարանի առաջ, մոտ մեկ րոպե լուռ կանգնելուց հետո բացեց լսարանի դուռը և ներս մտավ։

  •         Բարի լույս երեխաներ, -նույն պահին էլ Բերքմանի շնչառությունը կարգավերվեց և վախի զգացումը լքեց նրան։ Ուսանողները նրան ողջունեցին այնպես ինչպես մշտապես և նա հասկացավ, որ այդ տղայի խոսքերը առանձնապես ազդել են միայն իր վրա և իրեն հատուկ ինքնավստահությամբ սկսեց դասախոսությունը։ Բերքմանը գրատախտակին գրեց դասախոսության թեման . “ երազները և դրանց դերը կրոնում” ։

  •         Երազներ տեսնում է մեզանից յուրաքանչյուրը։ Ի՞նչ է երազը` երազները հիմնականում մեր մտքերի, օրվա ըբթացքում մեզ հետ կատարված երևույթների, մեր մտավախությունների և անհանգստությունների հիման վրա ձևավորվող մտապատկերներն են։ Լուրջ վերաբերվել երազներին, թե ոչ ընտրում եք դուք, սակայն հիմնականում երազներ առօրյայում տեսնում են բոլորը, և եթե երազում որևէ շատ արտասովոր բան չեք տեսնում, դրան այնքան մեծ ուշադրություն պետք չէ դարձնել։ Սակայն եթե ձեզ հետաքրքրում է արդյո՞ք կան աստծո կամ չար ուժերի կողմից ուղարկված երազներ, պետք է նշեմ, որ այո` կան և հաճախ, եթե խոսքը չար ուժերի կողմից ուղարկված երաղների մասին է, դրանք հեշտությամբ կարող են կառավարվել մեկ այլ անձի կողմից, սակայն սրանք պարզապես վարկածներ են։

  •         Սակայն հավաստի վարկածներ, այո՞ պարոն Բերքման, -ասաց Ջեքը,

  •         Ջեք, հավատալ դրանց թե ոչ ընտրում եք դուք, սակայն եթե իմ կարծիքն է քեզ հետաքրքրում, ապա այո, ըստ իս, ցավոք դա հնարավոր է, -Բերքմանը չսպասելով , որ Ջեքը որևէ բան ասի, շարունակեց, -կան երազներ, որոնք տեսնում են բոլոր մարդիկ, օրինակ` երազում ընկնելու տեսարանը, սա երազի տեսակ է , որ ձեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ տեսել է, երբ այնպիսի զգացում է թե ընկնում ես և հենց այդ պահին էլ արթնանում ես, այս հարցի շուրջ մինչև օրս տարբեր ուսումնասիրություններ են կատարվում։ Հետազոտողներն ասում են, որ սա քնի առաջնային շրջանում է կատարվում, երբ նոր քուն ես մտնում , սակայն օրգանիզմը դեռևս ամբողջապես քնի ռեժիմում չէ, տեսակետ կա որ որոշ մարդիկ այս պահին իրոք ընկնում են ։ Քնի այս առաջնային շրջանը, շատ նման է Դանթեի առաջին պարունակի անվանը և լատիներենում կոչվում է Լիմբ (Limb),

  •         Հետևաբար, երբ ընկնում են նաև արթնանում ե՞ն պարոն , -հարցրեց ուսանողներից մեկը,

  •         Այո։

  •        

   

Comments

        Բերքման, համալսարանական միջոցառումների օրերին բոլոր դասախոսությունները համարվում են բաց դասեր և կարող են քո սեմինարին ներկա գտնվել ամենատարբեր դպրոցների աշակերտներ կամ ուսանողներ, նույնիսկ մարդիկ, ովքեր երբեմն դասերի չեն հաճախում, և եթե մի խելագար ճակատիդ ասել է, որ դու աթեիստ ես կամ ֆավորիտ ուսանողներ ունես, բայց միթե՞ ստել է, -փորձեց կատակի տալ Մաքքոլինը, սակայն Բերքմանի դեմքի արտահայտությունը չփոխվեց։

  •         Իսկ ինչպե՞ս իմացար, որ հենց այդ տղայի մասին է խոսքը,

  •         Դե Ջեքը նկարագրեց ` խոշոր կանաչ աչքերով, խիստ արտահայտված խոպոպներով, որոնք ծածկում էին ողջ դեմքը, դժվար չէ տարբերակել այդպիսի մարդուն։ Հասանք, խնդրում եմ փոխի դեմքիդ արտահայտությունը,

  •         Հուսամ այսօր համալսարանական միջոցառումներ չկան, -փնթփնթաց Բերքմանը իջնելով մեքենայից։  

  • Սա նման է լուսնոտությա՞ն,
     
  •         Կարծում եմ ոչ, այս թեմայով ավելի ուշ կզրուցենք։ Եվ Բերքմանը հասկանալով, որ ուսանողներին երազների թեման ավելի շատ է հետաքրքրում, միանգամից անցավ կրոնական մասին։

  •         Աստվածաշնչում հանդիպում ենք  բազում դրվագներ, որտեղ սրբերը կամ աստծո կողմից ուղարկված առաքյալները երազներ են տեսնում, սրանք օրինակներ են աստվածային ուժի միջոցով երազների, օրինակ` Հովսեփը։

  •         Պարոն Բերքման, այսինքն ստացվում է, որ ամեն դեպքում, որքան էլ երազները  դրանք երևակայական բաներ են, ամեկ դեպքում մեկ այլ անձի միջնորդությամբ հնարավոր է ազդել մարդու վրա կամ կառավարել նրա մտքերը քնած ժամանակ,

  •         Հետաքրքիր հարցեր են Ջեք, նման օրինակների մասին շատ եմ լսել, սակայն որքանով են դրանք հավաստի, արդյո՞ք հնարավոի է նման բան, թե ոչ` չեմ կարող ասել։

  •         Գրողը տանի Ջեք, որտեղի՞ց այդքան հարցեր քո գլխում, -հարցրեց Բերքմանը, երբ նստած էին համալսարանի բակում,

  •         Պարոն Բերքման, ինձ պարզապես հետաքրքիրեն Ձեր դասերը։

  •         Ջեք, այն օրը, այն դասախոսության ժամանակ այն տղան, ինձ իսկապես վշտացրին նրա խոսքերը,

  •         Ես նկատեցի պարոն, բայց ի՞նչ եք կարծում արժե այդ պատճառով թոցնել աշխատանքը,

  •         Միևնույն է ես պիտի կատարեմ այդ որոշումը, պարզապես այդ տղան, նա երկու օր է իմ մտքից դուրս չի գալիս, ով էլ լինի նա Ջեք, պիտի իմանա, որ աստված ընտրյալներ չունի, նրա համար բոլորն են հավասար։ Նրա խոսքից երևում էր, որ չարացած է աշխարհի հանդեպ, նախանձ նկատվեց նրա խոսքերում, դրա համար էլ նա նկատել էր ինչպես ժպտացի քեզ և կարծել, որ ինչպես աստված, այնպես էլ ես ` ընտրյալներ ունեմ։ Ջեք ինձ համար ամենակարևորը ուսանողի մեջ սեր սերմանելն է ուսման հանդեպ կամ գոնե ` հետաքրքրություն։ Դու օրինակ ես ինձ համար, որ դա կարող է ստացվել, հակառակ դեպքում ես սիրում եմ իմ բոլոր ուսանողներին հավասար։ Մաքքոլինն ասում էր ` գիտնականն էլ, հանցագործբ էլ կրթվում են նույն դասախոսից, ես չեմ ցանկանում հանցագործներ կրթել Ջեք , ուզում եմ, որ նա հիշի, եր աստծո առաջ բոլորս հավասար ենք։

  •         Ով էլ լինի նա, պարոն Բերքման, պետք է իմանա ակս մասին, կփորձեմ գտնել նրան ու զրուցել հետը։

  •         Ջեք դու հրաշալի տղա ես, -երկուսն էլ ժպտացին, իսկ Ջեքի մտքում այդ պահին դեռ նույն խոսքերն էին… նա չէր ցանկանում չեզոքություն պահպանել բարոյական ճգնաժամի պահերին։ Ջեքը գիտեր, որ բոլոր դասախոսների աչքին նա անպետք տղա է, իսկ Բերքմանը նրանցից չէ, Բերքմանը իր պարտքն էր համարում նույնիսկ ամենածույլ ուսանողի մեջ սեր սերմանել դեպի իր առարկան։ Ջեքը պարզապես մտածում էր, որ այս մարդիկ ուղղակի չգիտեն իր մասին ոչինչ, ինպչպես և իր ծնողները չեն հասկանում նրան, բայվ նա ինքն իրեն խոստացել է լավ մարդ դառնալ և օգնել մարդկանց ինչպես կկարողանա։

  •         Պարոն Բերքման, -ասաց Ջեքը, երբ պատրաստվում էին գնալ, -Շնորհակալ եմ, երբ առաջինդասի ժամանակ ձեզ հարցրեցի թե որն է ճիշտ ճանապարհը, հիմա եմ հասկանում, թե ինչու չպատասխանեվիք,

  •         Ջեք, կան հարցեր, որոնց պատասխանները  կյանքում պետք է ինքնուրույն գտնես, ոչ ոք չի ասում, որ դա հեշտ է տրվում, շատ ժամանակ քեզանից եիկար ժամանակ ու ջանքեր կպահանջվեն ճիշտ պատասխանը գտնելու համար։ Երբ ասացիր, որ ծնողներդ են ստիպել, որ էստեղ գաս, իսկ դու իրականում նկարիչ էիր ցանկանում դառնալ, Ջեք սեփական կյանքիս օրինակը տեցում ինձ ցնցեց, ոչինչ այնքան չի ազդում մարդու վրա ուրիշի կյանքում, քան այն ինչ նույն պահին ապրում է նաև կրա ներսում։ Գնա երազանքիդ ետևից, ինչ գնով էլ լինի։

  •         Իսկ այդ դեպքում դուք ինչու՞ եք թողնում ձեր երազանքը,

  •         Գիտե՞ս Ջեք, իրականում ես երկար եմ մտածել այս հարցի շուրջ, ես հասկացա, որ ինձ հետաքրքիր է դետեկտիվի լյանքը, ես սիրով կզբաղվեմ այդ գործով և միգուցե ինչ-որ պահի մոռանամ, որ ես այս պատերից ներս կրոնի պատմություն եմ դասավանդել, -ասաց Բերքմանը և երկար հայացք գցեվ համալսարանին։