1. Ածեղծվածային Պատահար Լավենհեմում

Chapter 6

Chapter 5

  •         Կարծում ես կկարողանա՞նք նորոգել,

  •         Չեմ կարծում, ամբողջապես ջարդուխուրդ եղած է, բայց գոնե ուսումնասիրության արդյունքում որևէ մատնահետք կկարողանանք ստանալ,

  •         Մեկ րոպե, երբ զանգահարեցիր ինձ դու ասացիր, որ այս զարթուցիչները կրիչ ունեն,- և երկուսն էլ իրար նայեցին, հետո զարթուցիչին։

  •         Պետք է անհապաղ ստուգել զարթուցիչը։

Սակայն ինչպես որ ենթադրվում էր` կրիչը զարթուցիչի միջից հանված էր,

  •         Հույսներս դնենք գոնե մատնահետք գտնելու վրա, սերժանտ, ինչ ես կարծում զարթուցիչը ճանապարհի վրա նետել է Միլթոնների տարօրինակ հյու՞րը, թե հենց իրենք ` Միլթոնները,

  •         Գաղափար անգամ չունեմ, բայց ով էլ լինի դա, սրանով հաստատում են այն միտքը, որ ինչ-որ մեկը մեզ ստել է Էդվարդի արթնանալու ժամերի կամ հենց անհետանալու օրվա հետ կապված, այս մասով, ինչպես գիտենք Միլթոնները միայն զանգ են ստացել, այսինքն զարթուցիչը այստեղ հայտնվել է կամ Լորենցների ձեռքով կամ որքան էլ զարմանալի կթվա բայց… Էդվարդի ձեռքով։

  •         Նկարը, ինչու՞ վերցրիր այն Միլթոններից, մենք քսաներկուամյա Էդվարդին ենք փնտրում Բերքման,

  •         Հավատացնում եմ քեզ, ոչինչ, ոչինչ ավելի շատ չի պատմում մեզ մեր կյանքի մասին, որքան մեր մանկական լուսանկարները։ Մի հետաքրքիր բան եմ նկատել, Միլթոնները, երկու անգամ նրանցից լուսանկար եմ խնդրում, երկու անգամ էլ ստանում ենք լուսանկար, որտեղ Էդվարդը երեք տարեկան է, ինչու՞։

  •         Հնարավո՞ր է նրանք ավելի վաղ են Էդվարդին ուղարկել Լորենցների մոտ քան տասնութ տարեկանն է, երևի դպրոցական կրթություն ստանալու կամ չգիտեմ, այս երկու ամուսինները, նրանք բոլորը տարօրինակ են։

  •         Իսկ եթե Էդվարդի կրթությունը այստեղ ոչ մի կապ չունի՞, իսկ եթե Էդվարդը տեղափոխվել է Լորենցների մոտ ոչ ուսում ստանալու նպատակով,

  •         Այդ դեպքու՞մ,

  •         Չգիտեմ, սերժանտ, երբ տեղ հասնենք դու կզբաղվես զարթուցիչով , արա ամեն բան, որ այս ջարդոնից գոնե ինչ-որ տեղեկություն կորզես, ինչ էլ լինի այն մեզ ճիշտ ճանապարհի վրա կգցի, իսկ ես նորից կգամ Լավենհեմ,

  •         Միլթոնների մո՞տ ,  -հարցրեց սերժանտը,

  •         Ոչ, գյուղի դպրոց։ Վերջ ի վերջո, դպրոցի արխիվում պահում են բոլոր երեխաների տվյալները, ովքեր այնտեղ սովորել են, ճիշտ չե՞մ։

Սերժանտը գոհ ժպտաց և շարունակեց վարել մեքենան։

 

Ոստիկանությունից է, դետեկտիվ Բերքման, -դպրոցի պահակակետին հասնելով ասաց Բերքմանը։ Մի քանի վայրկյան անց դպրոցի դուռը բաց արեց մի ծեր տղամարդ և հազիվ ժպտալով դիմեց Բերքմանին,

  •         Հաճելի է պարոն Բե..Բեք….Բեր…

  •         Բերքման,

  •         Ահ պարոն Բեքրամ, ներս եկեք։ Հուսով եմ ոչ մի լուրջ բան չի պատահել, քանի որ վերջին 43 տարիների ընթացքում այստեղ մի անգամ է ոստիկանություն ոտք դրել, այն էլ չարաճճի տղաներից մեկը կոտրել էր ոտքը, բայց դա տարիներ առաջ էր։

  •         Ոչ պարոն, որևէ լուրջ դեպք չի պատահել, առայժմ չի պատահել։ Պարզապես մի քանի ճշտում ունեմ կատարելու դպրոցում սովորած տղայի մասին` Էդվարդ Միլթոնի,

  •         Էդվարդ Մի-Միլ թո՞ն, չեմ կարողանում հիշել այդպիսի տղայի, ախ այս հիշողությունս։ “Դու նույնիսկ ազգանունս չկարողացար ճիշտ արտաբերել երեք անգամ լսելուց հետո, ուր մնաց թե դա հիշես” , մտածեց Բերքմանը։

  •         Բարի չէի՞ք գտնվի և ասեիք, թե որտե՞ղ է քարտուղարությունը, -ժպտալով հարցրեց Բերքմանը,

  •         Ահա, իհարկե, բարձրացեք երկրորդ հարկ, ձախ կողմից երկրորդ դուռն է, -ասաց ծերուկը և շրջվեց քայլելով իր տեղը, -Միլ-թոն, Միլ-թոն, ոչ մի կերպ չեմ հիշում, տեսնես ինչ է եղել տղային։

Բերքմանը բարձրացավ վերև և թակեց դուռը։

  •         Ներս մտեք, -ներսից լսվեց մի կնոջ ձայն։

  •         Բարև Ձեզ, ես միստր Բերքմանն եմ, ոստիկանության քննիչ , նեղողություն եմ խնդրում, որ ստիպված եմ անհանգստություն պատճառել, բայց ես մի քանի հարց ունեմ դպրոցում սովորած տղայի մասին,

  •         Համեցեք, նստեք պարոն, կօգնենք ձեզ ինչով կարողանանք, սպանությու՞ն է։

  •         Ոչ, հույս ունեմ, որ ոչ, տղան անհետացել է։ Վերջին չորս տարիենրին ապրել է Լոնդոնում` տեղափոխվել է այնտեղ կրթություն ստանալու համար, սակայն մինչ այդ ապրել է այստեղ ծնողների հետ։ Հաշվի առնելով, որ սա գյուղում միակ դպրոցն է, կասկած չունեմ, որ նա այստեղ է սովորել, դրա համար էլ այստեղ եմ մի երկու ճշտում կատարելու,

  •         Քանի՞ տարեկան է տղան, և ի՞նչ է անունը, -հարցրեց քարտուղարուհին, նրա ձայնից զգացվում էր, որ նա պատրաստ է օգնել ամենով ինչով կկարողանա։

  •         Էդվարդ Միլթոն, նա 22 տարեկան է։

  •         Էդվարդ Միլթո՞ն, հետաքրքիր է չեմ հիշում, որ այդպիսի աշակերտ ենք ունեցել, այն էլ այս վերջերս, բայց եկեք հույսներս հիշողության վրա չդնենք և գնանք արխիվում ստուգենք։

Քարտուղարուհին Բերքմանի հետ միասին գնաց դեպի դպրոցի արխիվ, հին, խունացած պատերով սենյակ էր, ներս մտնելուց հետո քարտուղարուհին ճռռոցով փակեց դուռը։ Ներսում տարեթվերով դասված էին թղթապանակները, յուրաքանչյուր աշակերտի թղթապանակ առանձին-առանձին։

  •         Պարոն, զարմանալի է, 2001 թվականին ծնված մեզ մոտ աշակերտ ոչ միայն Էդվարդ Միլթոն անուն, ազգանունով չկա, այլ նաև առհասարակ Էդվարդ անունով,

  •         Խնդրում եմ, եկեք նայենք նաև 2000 և 2002 թվականները, հնարավոր է թղթապանակները պարզապես խառնված լինեն կամ որևէ անճշտություն եղած լինի տարեթվի հետ կապված։

  •         Իսկ լուսանկա՞ր, որևէ լուսանկար կա՞ Ձեզ մոտ,

  •         Էդվարդի ծնողները ինձ փոխանցել են լուսանկար, որտեղ Էդվարդը երեք տարեկան էր, տասնութ տարեկանից հետո նա տեղափոխվել է Լոնդոն, Լոնդոնի նրա հարևաններից ստացել եմ այս լուսանկարը, -և Բերքմանը նրան մեկնեց Լորենցների հետ ունեցած լուսանկարը, -ցավոք դպրոցական տարիներից լուսանկար չկա,

  •         Պարոն Բերքման , դա իհարկե իմ գործը չի, բայց դա ձեզ տարօրինակ չի՞ թվում,

  •         Թվում է և ոչ միայն դա, շատ բաներ են ինձ տարօրինակ թվում, դրա համար էլ այստեղ եմ, ինձ թվում է, որ թե Էդվարդի ծնողները, որոնք ապրում են այստեղ և թե Էդվարդի Լոնդոնում ապրող հարևանները ինձ ստում են։

  •         Հավելեմ նաև, որ նույնիսկ լուսանկարը ինձ ոչ ոքի չհիշեցրեց պարոն, ցավում եմ, սակայն այլևս ոչնչով Ձեզ օգնել չեմ կարող, -նրա խոսքից երևում էր, որ ցանկանում է օգնել Բերքմանին, բայց ինչո՞վ։

  •         Ներողություն եմ խնդրում, չէի՞ք ասի իրո՞ք սա տարածքում միակ դպրոցն է, որտեղ կարող էր հաճախել Էդվարդը, տարածքում այլ կրթական հաստատություններ չկա՞ն կամ նույնիսկ այնպիսին, որ այլևս չի գործում,

  •         Կա մելը պարոն, բայց վախենում եմ մտածել, որ այս վառ կանաչ աչքերով ու գեղեցիկ խոպոպներով տղան այնտեղ է սովորել, -ասաց քարտուղարուհին նայելով Էդվարդի նկարին,

  •         Ի՞նչ դպրոց է դա և որտե՞ղ է գտնվում,

  •         Պարոն, դա հատուկ դպրոց է, գտնվում է հանդիպակաց նրբանցքից 10-15 կմ հեռավորության վրա, -և քարտուղարուհին մատով նշան արեց դիմացի նեղ արահետը, -սակայն, այնտեղ սովորում են միայն հոգեկան խանգարումներ կամ աուտիզմի համախտանիշ ունեցող երեխաները։

Բերքմանը ապշած հայացքով նայեց քարտուղարուհուն. “Այսինքն, եթե Էդվարդը այստեղ չի սովորել, իսկ սա թերևս գյուղի միակ դպրոցն է, ապա կամ սովորել է այնտեղ, այդ դպրոցում կամ այստեղ մի բան այնպես չէ, երկու դեպքում էլ գործ ունենք տարօրինակ գործի հետ” ,  մտածեց Բերքմանը և շնորհակալություն հայտնելով քարտուղարուհուն հեռացավ։

  •         Խելագարվե՞լ ես ինչ է, -ապշած արձագանքեց սերժանտը, երբ հեռախոսով Բերքմանը հայտնեց այս ամենը, -նախ անհետացած տղա, հետո զարթուցիչ, հետո Միլթոնն է խոհանոցի դանակով ձեռքը կտրում, հիմա էլ խելագարների դպրո՞ց, չէ՜, այս ամենը արդեն չափից դուրս շատ է։

  •         Ինչ էլ որ լինի պետք է այցելեմ այդ դպրոց և վերջ ի վերջո, եթե դա այդպես է, եթե իրոք Էդվարդը եղել է այդ դպրոցում, ինչու՞ են Լորենցները և Միլթոնները թաքցնում դա մեզանից,

  •         Կարծում եմ դու առանց այդ էլ մինչ այճմ բազմիցս համոզվել ես, որ այս մարդիկ մեզանից շատ բան են թաքցնում։

  •         Գիտե՞ս, այնպիսի տպավորություն է, որ այդ մարդիկ ուղղակի չեն ցանկանում, որ մենք գտնենք Էդվարդին կամ հենց իրենց մատն էլ խառն է Էդվարդի անհետացման մեջ,

  •         Այդ դեպքում ինչու՞ են Լորենցները դիմել ոստիկանություն,

  •         Չգիտեմ, չգիտեմ, -ասաց Բերքմանը գլուխը ձեռքերի մեջ առնելով, -միայն ցանկանում եմ, որ այս ամենը որքան հնարավոր է շուտ վերջանա,

  •         Իդեպ, զարթուցիչի մասով, եթե իհարկե հիմա ի վիճակի ես ևս մեկ նորություն լսելու,

  •         Որևէ տեղեկությու՞ն,

  •         Զարթուցիչի վրա հայտնաբերված մատնահետքերը պատկանում են մի տղայի, ոստիկանության տվյալներով երիտասարդը 22ամյա Ձեք Փրայմսն է, Լոնդոնից,

  •         Ի՞նչ, -բացականչեց Բերքմանը,

  •         Քեզ ծանո՞թ  է այդ անունը, ալո՞, ալո՜,-անընդհատ բացականչում էր սերժանտը, բայց Բերքմանը ուղղակի անջատել էր հեռախոսը։

Comments