Chapter 5
Chapter 4
Մաս 4
Կարծում էի քնած կլինես, -լսվեց հեռախոսի միջից սերժանտի ձայնը, երբ Բերքմանը վերցրեց այն,
Ոչ, ամբողջ գիշեր չեմ քնել, որևէ նորությու՞ն,
Դեռևս որևէ նորություն չունեմ Էդվարդի հետ կապված, բայց...
Բայց ի՞նչ,
Գուցե տարօրինակ համարես ասածս, բայց այսօր խանութում մի տարօրինակ բան բացահայտեցի, խանութի ցուցատախտակին տեսա Էդվարսի նույն զարթուցիչից, ինքնաբերաբար մոտեցա և վերցրի ձեռքս, նույն պահին խորհրդատուն մոտեցավ ինձ. «զարթուցի՞չ եք ցանկանում» , ասաց նա, իսկ ես մտքում ասացի. «երանի կարողանայիր գտնել այն զարթուցիչը, որը ուզում եմ», -պարզապես դիտում էի օրինակը, գեղեցիկ թվաց,-ասացի,
Բացի գեղեցիկը , նաև ֆունկցիոնալ տեսանկյունից այս զարթուցիչները յուրահատուկ են,
Ներեցեք իսկ ինչու՞մն է նրանց յուրահատկությունը»...
Ե՞վ սերժանտ, ինչու՞մն էր նրանց յուրահատկությունը, - անհամբերությունից վրա բերեց Բերքմանը,
Բերքման, այս զարթուցիչները կարողանում են հիշողություն պահպանել հատուկ կրիչի միջոցով, որը տեղադրված է ներսում, կարճ ասած այս զարթուցիչով մենք կարող էինք իմանալ, թե որ օրը ժամը քանիսին է զարկել Էդվարդի զարթուցիչը, երբ է Էդվարդը անջատել այն և այլն։ Եվ զարթուցիչը սենյակից վերցրել է նա, ով ցանկացել է մեզանից թաքցնել այդ ամենը, միայն մնում է հասկանալ, թե ով,
Այսինքն, եթե մենք կարողանայինք տեսնել զարթուցիչի պատմությունը, դա մեզ որևէ կարևոր բանի մասին կհուշեր կամ...
Ի՞նչ,
Կամ գոնե կիմանայինք, որ մեզ զարթուցիչի մասին որևէ բան են ստել, օրինակ...
Լորենցները՜։
Տասը րոպեից եղիր հյուրանոցի մոտ, պետք է Լավենհեմ գնալ Էդվարդի ծնողներին տեսնելու, նրանցից որքան հնարավոր է շատ բան պետք է իմանալ թե Էդվարդի և թե Լորենցների մասին։
Պայմանավորվեցինք։
Տասը րոպե անց սերժանտը ժամանեց և նրանք ճանապարհ ընկան։ Բերքմանը անընդհատ ծոցագրպանից հանում էր Էդվարդի լուսանկարը և ուշադիր նայում նրան,
Գիտե՞ս, ինձ միշտ թվում է, որ ես այս տղային էլի եմ տեսել, չգիտեմ տարօրինակ զգացում է ներսումս , բայց որևէ կերպ չեմ կարողանում հիշել։
Հնարավո՞ր է քո ուսանողներից է,
Եթե իմ ուսանողներից լիներ, ես անպայման կհիշեի նրան, սակայն բացի համալսարանական դասերից ես նաև մի շարք սեմինարների եմ մասնակցել, բայց որ ես նախկինում հանդիպել եմ Էդվարդին գոնե մեկ անգամ, դրանում վստահ եմ, կամ էլ ես չափազանց սրտիս մոտ եմ ընդունել այս տղայի անհետացումը։ Միևնույն է նույնիսկ եթե նախկինում ես նրան տեսած լինեի, դա հիմա մեզ ոչնչով օգնել չի կարող։
Իսկ միգուցե օգներ, ինչ գիտես, -մի տեսակ ափսոսանքով լի տոնով ավելացրեց սերժանտը։
Էդվարդ Միլթոն, Էդվարդ Միլթոն, -անընդհատ կրկնում էր Բերքմանը, փորձելով ինչ-որ բան հիշել։
Բերքման կարծում եմ, -շարունակեց զրույցը սերժանտը, երբ Բերքմանը նորից նկարը դրեց ծոցագրպանում, -ինչ էլ եղած լինի, այս գործը դեռ երկար է շարունակվելու, սիրտս վկայում է, որ սա ավելին է քան մի տղայի անակնկալ անհետացում,
Ահա, դու գործը սկսելու պահից դա ես ասում և ցավոք, ինչպես փորձն է ցույց տալիս` քո ենթագիտակցությունը երբեք քեզ չի դավաճանում։
Գիտե՞ս նաև ինչ եմ մտածում, որքան էլ դա տարօրինակ է, որ մենք գործ չունենք տղայի անհետացման հետ և սա ոչ էլ սպանություն է... Էդվարդը պարզապես փախել է,
Ինչի՞ց, -առաջ գալով հարցրեց դետեկտիվը, քանի որ նման բան նրա մտքով դեռ չէր անցել,
Գիտե՞ս Բերքման, կան դեպքեր, երբ մարդասպանին կամ հանցագործին փնտրում ենք մեղավորների շարքում, բայց իրականում հանցագործը հենց նա է լինում ում իսկզբանե զոհ ենք համարել,
Դետեկտիվը զարմանքով լի հայացքով նայում էր այս երկու մարդկանց, իրենց տղան անակնկալ անհետացել է, իսկ իրենք այնքան ուրախ են, երաժշտություն են լսում և բնավ չեն սպասէւմ ոստիկանությանը, որ զբաղվում է իրենց տղայի գործով, որքան էլ տարօրինակ թվա, ակս մարդիկ կարծես Էդվարդի ծնողները չլինեն։
Պարոն Միլթոն ինչ է Ձեր ձեռքի հետ, -ասաց սերժանտը նկատելով Միլթոնի վիրակապած ձեռքը, և մինչ Միլթոնը կխոսեր կինը ներս մտավ թեյամանը ձեռքին, -նա երբեք ուշադիր չի լինում ինքն իր հանդեպ, ես չգիտեմ բոլո՞ր տղամարդիկ են խոհանոցում դանակի հետ անզգույշ վարվում, թե միայն իմ ամուսինը լեզու չի գտնում։
Ուզում եք ասել` խոհանոցային դանակո՞վ եք ձեր ձեռքը կտրել, -զարմացած հարցրեց սերժանտը։
Այո, տավարի միսն էի կտրատում ու ու՜փս, -ասաց Միլթոնը,
Հասկանալի է, -ասաց սերժանտը թեթև ժպիտ խաղացնելով դեմքին և խորը հայացքով նայեց Բերքմանին, երկուսի աչքերում էլ գրված էր. «այստեղ մի բան այնպես չէ»։
Պարոն Միլթոն, -վերսկսեց զրույցը Բերքմանը երկար լռությունից հետո, -մենք ճիշտ համարեցինք որպես Էդվարդի ծնողներ ձեզ հետ առանձին խոսել, հնարավոր է Լորենցների ներկայությամբ զրույցն այլ կերպ ստացվի, ինչը մեզ այնքան էլ ձեռնտու չէ և նաև մենք կցանկանայինք տեսնել Էդվարդի սենյակը, ինչը նույնպես շատ կարևոր է մեզ համար։
Պարոն, ինձ համար և նաև կնոջս համար, շատ կարևոր է, որ հնարավորինս շուտ գտնվի մեր տղան և որ ամենակարևորն է` անվնաս, -անվնաս բառն ասելով Միլթոնը նայեց ձեռքի վիրակապին և շարունակեց, -մենք կպատասխանենք ցանկացած հարցի, եթե դա կօգնի գտնել մեր տղային, սակայն Լորենցները վստահելի մարդիկ են, հակառակ դեպքում մենք թույլ չէինք տա, որ մեր տղան իրենց հարկի տակ ապրեր։
Պարոն Միլթոն, ասացեք խնդրեմ, Էդվարդը, նա ինքնուրու՞յն է որոշել, որ Դուք պիտի չհոգաք իր կարիքները,
Այո, մենք դժվար ենք համակերպվել այդ մտքին, մենք նրան մշտապես ընտրելու ազատություն ենք տվել, սակայն նաև ասել ենք, որ ցանկացած հարցով, մասնավորապես ֆինանսական, մենք իր կողքին ենք,
Իսկ չէի՞ք մտածում այդ ժամանակ, որ ծնողական հոգատարությունն ավելի կարևոր է , քան ֆինանսական օգնությունը, -վրա բերեց սերժանտը,
Ամեն ինչ իրոք այնպես էր, ինչպես ասել էր Միլթոնը, սենյակում միայն դատարկ զգեստապահարան էր և մահճակալ, միակ բանը, որ կոտրում էր սենյակի դատարկությունը, պատից կախված ընտանեկան լուսանկարն էր, որտեղ Միլթոններն էին, իսկ իրենց մեջտեղում Էդվարդը` իր վառ արտահայտված գանգուր մազերով։
Քանի՞ տարեկան է այստեղ Էդվարդը,
Երեք տարեկան։ Ճիշտ գտանք այս նկարը թողնել այստեղ,
Ներողություն եմ խնդրում, բայց պիտի խնդրեմ, որ լուսանկարը տաք ինձ, գործն ավարտելուց հետո ես անձամբ այն կբերեմ այստեղ, -ասաց դետեկտիվը, իսկ Միլթոնը նույն վայրկյանին էլ հանեց նկարը պատից և հանելով շրջանակից երկար նայեց և մեկնեց դետեկտիվին։ Ափսոսանք նկատեց նրա աչքերում այդ պահին Բերքմանը, հետաքրքիր է ինչու՞, հենց միայն այն պահին, երբ Միլթոնը նայեց Էդվարդի մանկական նկարին, այսքան ժամանակ անց Բերքմանը նրա աչքերում զգացմունք նկատեց, որն ավելի շատ ափսոսանքի էր նման, բայց ի՞նչ կարևոր է, զգացմունքը զգացմունք է...
Շնորհակալ եմ պարոն, մենք կանենք ամեն բան Էդվարդին գտնելու համար, -ասաց դետեկտիվը ձեռքը Միլթոնի ուսին դնելով և ուշադիր նայելով ձեռքի վիրակապին։
Պարոն Միլթոն, -դիմեց նրան սերժանտը, երբ հյուրասենյակում էին և պատրաստվում էին գնալ, -որտե՞ղ էիք կտրում միսը, երբ վնասեցիք Ձեր ձեռքը, -նույնիսկ Բերքմանը անակնկալի եկավ սերժանտի հարցից և հարցական նայեց նրան,
Բնական է, որ խոհանոցում պարոն, -քմծիծաղով պատասխանեց Միլթոնը և ոտքով մի քայլ առաջ եկավ, -սերժանտը նայեց ուղիղ նրա ոտքի շարժումին և ոչինչ չպատասխանեց։
Այս մարդիկ մեզ ստում են, ես չեմ վստահում նրանց, ինչպես և չեմ վստահում Լորենցներին, գրողը տանի, ինչը՞ այստեղ այնպես չէ, -ասաց Բերքմանը, երբ արդեն մեքենայի մեջ էին,
Բերքման, -դիմեց նրան սերժանտը, -միստր Միլթոնը ամենևին էլ ձեռքը խոհանոցային դանակով չի կտրել,
Այսինքն,
Ճիշտ լսեցիր ` միստր Միլթոնը ձեռքը խոհանոցային դանակով չի կտրել, երբ ես հարցրի նրան, թե որտե՞ղ էր կըրում միսը, երբ ձեռքը վնասեց նա ասաց խոհանոցում և նույն պահին էլ ոտքը առաջ դրեց, ոտքով փակելու համար արյան հետքերը հատակից, և մի բան էլ, հետքից երևում էր, որ արյունը նոր է թափվել այնտեղ, այն դեռ չէր հասցրել չորանալ։
Գեղեցիկ գյուղակ էր Լավենհեմը, այստեղ հին ծռված տներից շատ էին պահպանվել, սակայն մեծ մասամբ նաև կառուցվել էին այնպիսի առանձնատներ ինչպիսիք էին Միլթոններինը։
Գրողը տանի, -բացականչեց սերժանտը,
Ի՞նչ է, -ասաց դետեկտիվը և նույն պահին էլ նայելով սերժանտի ձեռքին զարմանքից լռեց ... Էդվարդի զարթոիցիչը։