1. Ածեղծվածային Պատահար Լավենհեմում

Chapter 4

Chapter 3

《 Դժոխքի ամենախավար տեղանքները նրանց համար են, ովքեր չեզոքություն են պահպանել բարոյական ճգնաժամի պահերին》(Դանթե Ալիգերի)

 

  •         Ձեզանից երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի ուսումնասիրեք աշխարհի բոլոր կրոնները։ Բայց եթե տարված եք հոգևորի որոնմամբ, եթե իրոք ցանկանում եք գտնել բացարձակ ճշմարտությունը, ապա արժէ փորձել, միայն հիշեք ամենակարևորի մասին ` չշեղվեք ճիշտ ճանապարհից, - այս խոսքերով ավարտեց Բերքմանը իր դասախոսությունը, և նույն պահին էլ հնչեց զանգը, -դասն ավարտված է, ազատ եք։

  •         Իսկ ո՞րն է ճիշտ ճանապարհը պարոն Բերքման, -լսեց ետևից ուսանողի ձայնը Բերքմանը, երբ իրերն էր հավաքում լսարանից դուրս գալու համար,

  •         Ես ասացի դասն ավարտված է, ազատ եք, -սառը տոնով վրա բերեց Բերքմանը և վերցնելով պիջակը դուրս եկավ լսարանից։

  •         Այս մարդը կարծես թե ոչ թե կրոնի պատմության դասախոս լինի, այլ դետեկտիվ,

  •         Հերիք է սրամտես Դենի, նրա մեջ յուրահատուկ մի բան կա, որ ինձ ստիպում է անվերջ լսել նրան,

  •         Վերջացրու Ջեք, միայն չասես, որ պատրաստվում ես կրոնի պատմություն ուսումնասիրել, -ծիծաղեց Դանիելը և տղաների հետ դուրս եկան լսարանաից։

Ձեքը կանգնել էր ուղիղ լսարանի մեջտեղում և ականջներին դեռ Բերքմանի ձայնն էր արձագանքում. «միայն թե հիշեք ամենակարևորի մասին` չշեղվել ճիշտ ճանապարհից», -ինչու՞ նա չպատասխանեց իմ հարցին։

Ջեքը իր համակուրսեցիներից տարբերովում էր նրանով, որ իրեն ոչ մի դասախոս չէր սիրում, նա առանձնահատուկ հետաքրքրություն չէր ցուցաբերում կրթության նկատմամբ և այս համալսարանի պատերի մեջ նա իրեն միայնակ էր զգում, դասախոսներն ուղղակի ատում էին նրան, ոչ միայն նրա համար, որ նա չէր սովորում, այլ նաև նրա համար, որ ամբողջ դասի ժամանակ ինչ-որ բաներ էր նկարում։ Դրանով նա արտահայտում էր բացարձակ անտարբերություն ոչ միայն առարկայի, այլ նաև դաաախոսի հանդեպ։ Կրոնի պատմություն դեռ նոր էին սկսել ուսումնասիրել և Ձեքը ինքն էլ չհասկացավ, թե ինչպես պատահեց, որ այս երիտասարդ դասախոսի դասն իրեն այնքան հետաքրքիր թվաց, որ մոռացավ նկարելու մասին։

Նա մանկուց երազում էր նկարիչ դառնալու մասին, նկարում էր մատիտով, յուղամատիտներով, ջրաներկերով, ածուխով, ինչով կպատահեր, իսկ ծնողները ցանկանում էին, որ նա պատմաբան դառնա. «ինչ պետք է ես գտնեի հազար տարվա դեղնած էջերում». Մտածում էր Ջեքը ամեն անգամ, երբ հիշում էր, որ ստիպված է պատմաբան դառնալ։ Ոչ ոք իրավունք չունի մեր փոխարեն որոշելու մեր ճակատագիրը, նույնիսկ մեր ծնողները։

Ջեքը երկար ժամանակ նստած մնաց դատարկ լսարանում մինչև համալսարանի պահակը բացեց լսարանի դուռը,

  •         Հեյ, Ջեք, քեզ ամեն օր ստիպելով ենք դասի նստացնում, հիմա էլ ստիպե՞նք, որ դուրս գաս լսարանրց, արագացրու , դասերն ավարտվել են։

  •         Ինձ ստիպել պետք չի, ես սիրով կգնամ, - հեգնեց Ջեքը և պահակը չրխկոցով փակեց դուռը։

Ջեքը պատրաստվում էր դուրս գալ լսարանից, երբ մեկ անգամ էլ հայացք գցեց գրատախտակին. « Դժոխքի ամենախավար տեղանքները նրանց համար են, ովքեր չեզոքություն են պահպանել բարոյական ճգնաժամի պահերին» (Դանթե Ալիգերի)։

Առաջին անգամ էր Ջեքը լսում այս անունը, բայց այս բառերը պարոն Բերքմանի բառերի նման տպավորվեցին նրա մտքում։ Հետո նույն վայրկյանին էլ հիշեց համալսարանի պահակի խոժոռ դեմքը և դուրս եկավ լսարանից։

Դուրս եկավ համալսարանից և դանդաղ քայլերով գնաց դեպի տուն։ Ջեքի մտքում անընդհատ պարոն Բերքմանն էր, նրա դասերը։ Ջեքը երբեք դասերից այդքան բավականություն չի ստացել, միթե՞ այս մարդը հենց այն մարդն է, ով պետք է իր մեջ սեր սերմանի դեպի կրթությունը։

Երբ տուն հասավ Ջեքը փռվեց անկողնում, ինչ սկսել էր ուսումը մենաի էր ապրում, չնայած ծնողների տունը այնքան էլ հեռու չէր այստեցից հենց Լոնդոնում էին ապրում նրանք, ծնողներն իր համար առանձին բնակարան էին վարձել և հոգում էին նրա բոլոր ծախսերը, միայն թե նա սովորի այն ինչ իրենք են ուզում, իսկ Ձեքը պարզապես նկարիչ էր ցանկանում դառնալ։

 “Դժողքի ամենախավար տեղանքները նրանց համար են, ովքեր չեզոքություն են պահպանել բարոյական ճգնաժամի պահերին”, -Ջեքի մտքին նորից եկան գրատախտակի վրա գրված տողերը։ Նստեց համակարգչի առաջ և որոնեց ` Դանթե Ալիգերի. “ Փառք Աստծո, որ գոնե համացանցը մեր հանդեպ բարեհաճ է գտնվել”. Մտածեց Ջեքը, երբ համակարգչի էկրանին տեսավ, թե ինչքան տեղեկություն է առկա Դանթեի մասին։

Դանթե Ալիգերին ծնվել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում` նշանավոր ընտանիքում (ծնվելու թվականը հայտնի չէ)։ Դանթեն մահացել է 1321 թվականին Ռավեննայում։ Նա հեղինակն է հայտնի “Աստվածային կատակերգություն” գրքի, որը բաղկացած է երեք գլխից ` Դժոխք, Քավարան, Դրախտ։ Առաջին մասը` Դժոխքը (Ինֆեռնո) սկսվում է այն նկարագրությամբ, թե ինչպես է Դանթեն իր կյանքի կեսին կորում մութ անտառում։ Դա դժոխքի առաջին շեմն էր, որը լի է թշվառ հոգիներով։ Փրկության ճանապարհը խորհրդանշում է արև լեռան ետևում, որը հսկվում է երեք հրեշներով, որոնցից յուրաքանչյուրը արտացոլում է մեղք։ Ճանապարհին Դանթեի ուղեկիցն է դառնում դասական բանաստեղծ Վերգիլիոսը։ Նրանք միասին անցնում են դժոխքի ինը խորխորատներով։ Դանթեի ստեղծագործության դժոխքը իր ինը խորխորատներով պատկերել է հայտնի նկարիչ Բոտիչելլին։

Ջեքը մեծացրեց նկարը և սկսեց ուսումնասիրել, յուրաքանչյուր շարքում Բոտիչելլին հստակ պատկերում էր Դանթեի առասպելում նշված դժոխքի պարունակները։ Նկարը շատ հետաքրքրեց Ջեքին և նա ամբողջ գիշեր նստեց համակարգչի առաջ ու ուսումնասիրեց այն. “ահա թե ինչն էր ինձ այսքան գրավել այս անվան մեջ` արվեստը։

Առավոտյան Ջեքը վեր թռավ զարթուցիչի զնգոցից, հենց համակարգչի առաջ էլ հասցրել էր նոր-նոր քուն մտնել, երբ զնգաց զարթուցիչը, իսկ ուղիղ կես ժամից դասը սկսվում էր,

  •         Գրողը տանի, -ասաց Ջեքը, բայց երբ հիշեց, որ դասը կրոնի պատմություն է, շտապով սկսեց հագնվել և վազելով դուրս եկավ տանից, հակառակ դեպքում իր համար լրիվ բնական էր ուշանալ կամ ընդհանրապես դասերին չհաճախելը։ Որքան էլ վազքով հասավ համալսարան, բայց արդեն ուշացել էր։

  •         Զարմանալի կլինի, որ դու մի օր շուտ հասնես դասի Ջեք, -քմծիծաղով բացեց դուռը համալսարանի պահակը, իսկ Ջեքը ոչինչ չպատասխանելով շտապով դիմեց դեպի 412 լսարանը։

  •         Եվ դժոխքի առաջին խորխորատը կոչվում էր…

  •         Լիմբ (limbo)- շնչակտուր ասաց Ջեքը, երբ արդեն բացել էր լսարանի դուռը և կանգնած էր ուղիղ պարոն Բերքմանի կողքին, -ներեցեք ուշանալու համար պարոն։

  •         Նստիր Ջեք,- պարոն Բերքմանը զարմացած նայում էր Ջեքի ետևից մինչև նա կզբաղեցներ իր տեղը, -այո Ջեք, առաջին խորխորատը կոչվում էր Լիմբ, որտեղ, Ջեք- Բերքմանը ընդհատեց խոսքը դիմելով Ջեքին, -կարո՞ղ ես ասել ինչ էր Լիմբը։

  •         Այո պարոն, -փորձելով կարգավորել շնչառությունը խոսեց Ջեքը,-սա դժոխքի առաջին պարունակն էր, որտեղ գտնվում էին այն հոգիները, որոնք ապրել էին ճշմարիտ կյանքով և սակայն չեն ընդունել աստծո գոյությունը,

  •         Ապրես Ջեք։

  •         Պարոն Բերքման, իսկ այս մարդիկ որևէ պատիժ կրու՞մ էին,-հարցրեց Ջեքի համակուրսեցին,

  •         Ոչ, այստեղ գտնվող մարդկանց համար որևէ պատիժ սահմանված չէր, -պատասխանեց Բերքմանը և շրջվեց գրատախտակին փորձելով շարունակել դժոխքի երկրորդ մասի մասին, սակայն այդ պահին լսեց Ջեքի ձայնը,

  •         Սակայն այստեղ գտնվող մարդկանց մշտապես տանջելու էր այն համոզմունքը, որ իրենք այնքան մոտ են եղել աստծոն, սակայն չեն կարող վայելել հավիտենական թագավորությունը։ Որովհետև շեղվել են ճիշտ ճանապարհից, -ասաց Ջեքը ու լռեց։ Բոլորը այդ պահին իրեն էին նայում ուշադիր, իսկ Բերքմանը վերջին խոսքերի հետ շրջվեց ու նայեց ուղիղ Ջեքի աչքերի մեջ ու հիշեց երեկվա դեպքը, կյանքում առաջին անգամ Բերքմանը իրեն մեղավոր զգաց որևէ ուսանողի առաջ և ուղղակի հուզմունքից չկարողացավ շարունակել դասը։

Բերքմանը վերցրեց Ջեքի ձեռքից նկարը և ուշադիր նայեց դրան, -ստացվում է։

  •         Բոտիչելլիի նկարը տեսնելու պահին ես հասկացա, թե ինչու՞ էր այս ամենը ինձ այսքան հետաքրքրել , որովհետև ուսումնաասիրելով այս թեման ես գտա արվեստի այս հանճարեղ գործը։ Պարոն Բերքման, ես ցանկանում էի նկարիչ դառնալ, դա իմ մանկական միակ մտահոգություւնն էր, մինչդեռ ծնողներս արդեն որոշել էին, որ պիտի գամ էստեղ ու տարիներով նստեմ այս ձանձրալի լսարաններում ու սովորեմ պատմություններ ինչ-որ մեռած մարդկանց մասին, որովհետև, դե իհարկե, ծնողներս են այդպես ուզում։ Բայց ամեն ինչ փոխվեց հենց այն պահին, երբ Դուք սկսեցիք մեզ կրոնի պատմություն դասավանդել ։ Ներողություն եմ խնդրում , ամբողջ գիշեր ուսումնասիրել եմ Դանթեի «դժոխքը», իսկ առավոտյան քնով էի ընկել, այլապես չէի ուշանա Ձեր դասից։

  •         Հետաքրքիր է, մեր մեջ տարօրինակ նմանություն կա։ Ջեք, ներիր նախորդ օրվա համար, ես չէի ցանկանում քեզ հետ կոպիտ խոսել, միայն, միայն ես ուղղակի չգիտեի ինչ պատասխանել,

  •         Հիմա հասկանում եմ, երևի Դուք պարզապես այդ քայլով ինձ ցանկացել եք ստիպել, որ ես ինքս գտնեմ, թե որն է ճիշտ ճանապարհը,

  •         Ջեք ես ուրախ եմ, որ դու այդպես ես մտածում, բայց ես ուղղակի չէի ցանկանա, որ դու իմանայիր, որ մարդը, ով Ձեզ կրոնի պատմություն է դասավանդում աթեիստ է։ Ես ինքս կցանկանայի իմանալ, թե ո՞րն է ճիշտ ճանապարհը և չշեղվել դրանից։ Ջեք, ես մինչև հիմա տարված եմ հոգևորի որոնմամբ ։ Ներիր, եթե հիասթափեցրի։

  •         Քիչ առաջ, երբ պատմում էի իմ նկարիչ դառնալու երազանքի մասին, Դուք ասացիք, որ մենք նման ենք, ի՞նչ նկատի ունեիք։

  •         Ջեք, ինձ մշտապես հետաքրքրել է պատմությունը, կրոնի պատմությունը, ի տարբերություն քեզ` մեռած մարդկանց մասին պատմությունները մշտապես եղել են իմ հետաքրքրության առարկան, իսկ կրոնի մասին  որոնումներն իմ մեջ հույս են արթնացնում, որ մի օր կգտնեմ ճշմարիտ ճանապարհը,

  •         Դե Ձեր պարագայում կարող ենք հաշվել, որ դա ստացված է,

  •         Ոչ, ծնողներս ցանկանում են, որ ես թողնեմ այս ամենը,

Comments

  •         Ներողություւն եմ խնդրում, այսօրվա համար այսքանը, ազատ եք, -ասաց դասախոսը և չկարողանալով զսպել հուզմունքը դուրս եկավ լսարանից. “ինչ որ խորհրդավոր բան կա այս տղայի մեջ” . Մտածում էր նա, երբ արդեն դուրս էր եկել լսարանից։ “Ինչու՞ ես կոպիտ պատասխանեցի նրան, միթե՞ մենք ուսուցիչներս նրա համար չենք, որ սեր սերմանենք ուսանողների մեջ, բայց Ջեքի հարցը այն օրը պարզապես տարօրինակ էր և ես ուղղակի չէի կարող բացատրել, թե ո՞րն է ճիշտ ճանապարհը, որովհետև ինքս էլ չգիտեի այդ հարցի պատասխանը։ Պետք է խոսեմ Ջեքի հետ։ Երբ նոր էի եկել այս համալսարան բոլոր դասախոսներն ինձ ասում էին, որ զգույշ լինեմ այդ անպետք տղայից, նա ամեն բան անում է դասը փչացնելու համար, իսկ Ջեքը լսարանում միակ մարդն էր, որ գիտեր դժոխքի առաջին խորխորատն ինչպես է կոչվում։ Հետաքրքիր է Ջեքը կարդացե՞լ է “Աստվածային կատակերգությունը”։

  •         Պարոն, ներողություն եմ խնդրում, սակայն դասերն ավարտվել են, -դուռը կիսաբաց անելով ասաց համալսարանի պահակը, երբ Բերքմանը նստած էր տարված մտքերով,

  •         Օհ՜, ներողություն եմ խնդրում, չէի նկատել, թե ինչպես անցավ ժամանակը, ես հիմա գնում եմ,

  •         Ոչ մի խնդիր պարոն, Ձեր համալսարանում երկար մնալը ինչ-որ տեղ հասկանում եմ` աշխատանք է, պետք է արվի, միայն չեմ հասկանում, թե այն անպետք տղան ինչ է անում այդքան երկար այստեղ, սկզբում լսարանում էր, հետո գրադարան գնաց, ախր նա երբեք գրքեր չի կարդացել, չգիտեմ ինչ կա էդ անպետքի մտքին, այսօր էլի ուշացած եկավ համալսարան, իսկ վերջում ստիպելով դուրս շպրտեցի։

  •         Ջեքի մասի՞ն է խոսքը,

  •         Ահա, էն անպետքի, -աաաց պահակը ձեռքով ցույց տալով համալսարանի բակում նստած Ջեքին,

  •         Բարի, նրանով ես ինքս կզբաղվեմ պարոն, բարի գիշեր, -ասաց Բերքմանը և դուրս եկավ համալսարանի բակ։

  •         Ջեք, ինչու՞ տուն չես գնում, -ասաց Բերքմանը ձեռքը դնելով Ջեքի ուսին և նստեց կողքին,

  •         Պարոն Բերքման, ներողություն եմ խնդրում, ես ինձ մեղավոր եմ զգում, -ասաց Ջեքը շփոթված և փորձեց կանգնել, սակայն Բերքմանը ձեռքով նշան արեց, որ նստի,

  •         Ինչի՞ համար ես քեզ մեղավոր զգում Ջեք, որ գերազա՞նց էիր պատրաստվել դասին,

  •         Ոչ պարոն, ես չափից դուրս շատ և ավելորդ խոսեցի, ես նկատեցի, որ ընդհատեցիք դասը հենց իմ խոսքերի պատճառով,

  •         Անհեթեթություն, ես հիացած եմ քեզանով Ջեք։ Գիտե՞ս, երբ նոր էի եկել այս համալսարան...

  •         Գիտեմ պարոն, բոլորն ասում էին, որ ես անպետքի մեկն եմ, -ասաց Ջեքը,

  •         Բայց ես իհարկե չհավատացի դրան Ջեք։ Գիտե՞ս, մեր աշխատանքը միայն դասախոսություններ կարդալը չէ, մենք պիտի կարողանանք այնպես անել, որ ուսանողը սիրի այն ինչ սովորում է կամ սովորի այն ինչ սիրում է, ի՞նչ ես նկարում։

  •         Պարոն, երեկ, երբ գնացի տուն աընդհատ մտքիս էր Ձեր գրատախտակին գրված տողերը, դրանք ինձ հետաքրքրեցին և ես համացանցում փնտրեցի «Դանթե Ալիգերի» ,հետո «աստվածային կատակերգությունն» ուսումնասիրելիս դժոխքի նկարագրության կողքին մի նկաչ տեսա,

  •         Բոտիչելլիի «դժոխքը՞», -հարցրեց Բերքմանը,

  •         Այո, նկարը ինձ չափազանց խորհրդավոր թվաց, հիմա փորձում եմ այն վերարտադրել, գուցե այնքան էլ չի հաջողվում։

  •        
    Այսինքն թողնեք դասախոսություններ կարդա՞լը, ինչու՞,
  •         Այո Ջեք և բնավ պարտադիր չէ, որ պատանի լինես, որ ծնողներդ կարողանան քո փոխարեն որոշումներ կայացնել, իրականում նրանց մշտապես թվում է, որ ամեն բան անում են մեզ համար, բայց դա այնքան էլ այնպես չէ, ինչևէ , մորեղբայրս ոստիկանության ավագ գնդապետ է, մայրս ցանկանում է, որ ես թողնեմ այս ամենը և քննիչ դառնամ, իսկ ես իմ կյանքը միայն էստեղ եմ պատկերացնում։ Մորեղբայրս ասում է, որ աշխարհը պտտվում է ոստիկանության և հոգևոր աշխարհի շուրջ, դրա համար էլ եթե ուզում եմ կարգին գործով զբաղվել պետք է կամ ոստիկան դառնամ կամ հոգևորական,

  •         Ձեր մորեղբոր հետ ես կիսով չափ համաձայն եմ։