Chapter 3
Chapter 2
Մաս 2
Ձեր համարը վերևում է պարոն, Ձեզ լավ օր եմ մաղթում։
Շնորհակալ եմ, - ասաց դետեկտիվը և հյուրանոցի սեղանից վերցնելով բանալին բարձրացավ աստիճաններով։ Մինչ քայլում էր դեպի սենյակ մտքում այն տարօրինակ հարցն էր, որ կյանքում գոնե մեկ անգամ գալիս է ցանկացածիս մտքին ամենաանպատեհ պահին . «ինչ եմ ես անում այստեղ» ։
Հասավ համար, փռվեց մահճակալին և մտածեց, որ սա ամեն դեպքում ավելի լավ է քան մեքենայի մեջ գիշերելը։ Սակայն քնել չհաջողվեց, չնայած այնքան ծանր օրվան։ Եթե իրեն թողնեին, նա կմնար համալսարանում, դասախոսություններ կկարդար կրոնի պատմության մասին։ Քննիչի գործը նա ընտրել էր որպես երկրորդ մասնագիտություն, քանի որ ծնողներն անընդհատ ասում էին իրեն. «պատմության մասին ճառեր կարդալով ոչնչի չես հասնի, լուրջ գործով զբաղվիր»։ Եվ նա որոշել էր քննիչ դառնալ, այսինքն որոշել ասվածն այստեղ հարաբերական է։ Մորեղբայրը ոստիկանության ավագ գնդապես էր և միշտ կեսկատակ կես լուրջ ասում էր. «Աշխարհը պտտվում է ոստիկանության և եկեղեցու շուրջ, դրա համար եթե ուզում ես կարգին գործով զբաղվել կամ ոստիկան դարձիր կամ երեց, իսկ աշխարհի մասին ձեր հորինած պատմությունը ոչ ոքի հետաքրքիր չի» ։ Դեռ նոր էր ավարտել քրեական վերջին կուրսը, երբ մորեղբայրը անակնկալ զանգահարեց և նրան առաջարկել տեղափոխվել իր մոտ, չնայած «իր մոտ» ասվածը նույնպես հարաբերական է, քանի որ մորեղբայրը նույնիսկ կացարանով չէր ապահովել նրան, միայն ասել էր. « այստեղ այնքան գործ կա, ամեն օր մի տարօրինակ բան է կատարվում» , միայն այս վերջինի հետ նա լիովին համաձայն էր։
Իսկ իրականում ցանկանում էր թողնել այս ամենը ու նորից գնալ տուն ու շարունակել իր սիրելի դասախոսությունները ու չմտածեր այն մասին, որ աշխարհը պտտվում է ոստիկանության ու եկեղեցու շուրջ, այլ ոչ թե իր առանցքի։
Հեռախոսը զնգաց, սերժանտն էր.
Բարի լույս , նորից ստիպված եմ արթնացնել քեզ, բայց ուզում եմ հնարավորինս շուտ ավարտենք այս գործը։ Էդվարդի ծնողներն են ժամանել և ևս մեկ բան կա, որ պետք է իմանաս,
Է՞լ ինչ, - մահճակալի մեջ նստած դիրք ընդունելով, աչքերը տրորեց դետեկտիվը։
Մեր գործընկերներին խնդրել էի առանձնացնել Էդվարդի սենյակի զարթուցիչը, որպեսզի փորձաքննություն իրականացնենք,
Ե՞վ,
Զարթուցիչը չկա։
Հիմա էլ զարթուցիչն է անհետացել, - ինքն իրեն ասաց դետեկտիվը և արագ վեր կացավ մահճակալից։ Լվացվեց սառը ջրով ու որքան հնարավոր է արագ պատրաստվեց դուրս գալուն, սենյակից դուրս գալիս թեքվեց, նայեց մահճակալի կողքի դարակի վրա դրված զարթուցիչին և հանգիստ փակեց դուռը։
«Հետաքրքիր է ինչու՞ է անհետացել զարթուցիչը Էդվարդի սենյակից, ո՞վ կարող էր տուն մտնել, բացի Լորենցներից.... Լորենցները» . մտածեց դետեկտիվը և տեղում ինքն իր հարցին պատասխան տվեց, բայց ինչու՞։ Այստեղ տարօրինակ մի բան կա, սկ,բում տղան է անակնկալ անհետանում, իսկ հետո զարթուցիչը։ Միայն տարբերությունն է ակբ է, որ առաջինի դեպքում մենք գործ ունենք մարդու հետ, քմծիծաղով մտածեց դետեկտիվը, - բայց եթե ինչ-որ մեկը որոշել է սենյակից վերցնել զարթուցիչը, կլինի դա Լորենցներից որևէ մեկը, թե այն անձը, ով առևանգել է Էդվարդին, թե հենց ինքը` Էդվարդը, ապա դա նշանաիոըմ է միայն մեկ բան` զարթուցիչը մեզ շատ բան կարող էր հուշել Էդվարդի անհետացման մասին, և ինչ-որ մեկը ցանկանում է դա թաքցնել մեզանից։ Ինչ էլ որ լիներ Դետեկտիվը իրեն ցանկանում էր վստահեցնել, գոնե իր մտքում, որ Էդվարդը ոչ թե մահացել է, այլ անհետացել, ինչ էլ որ լիներ նա գործի անունը ցանկանում էր դնել առևանգում, այլ ոչ թե սպանություն։ Տարված մտքերով չէր էլ նկատել, որ սերժանտը հյուրանոցի մուտքի մոտ կանգնած անդադար սեղմում է մեքենայի ազդակը։
Այնպիսի տպավորություն է, որ դու չէիր լսում մեքենայի ազդակը այնպես, ինչպես չէր լսում զարթուցիչի ձայնը սենյակում երկու օր առաջ Էդվարդը, -փորձեց սրամտել սերժանտը , երբ դետեկտիվը արդեն մեքենայում էր։
Ահա, միայն մի տարբերությամբ, - պատասխանեց դետեկտիվը, -ես չեմ անհետացել և մեքենան էլ, - ավելացրեց նա, -պատմիր զարթուցիչի մասին։
Ոչինչ չկա պատմելու, այն պարզապես անհետացել է սենյակից, ինչպես Էդվարդը, ոստիկանական մեր խումբը նշում է, որ երբ սկսել են գործը սենյակում ոչ մի զարթուցիչ էլ չի եղել, իսկ երբ մենք դուրս եկանք Էդվարդի սենյակից այն այնտեղ էր, այսինքն ով էլ որ այն վերցերլ է, վերցրել է այնտեղից մինչև ոստիկանների գալը։ Չնայած, որ մենք նշել էինք Լորենցներին, որ ոչ ոք ներս մտնել չի կարող։
Իսկ ի՞նչ են ասում Լորենցները, հնարավո՞ր է իրենք են վերցրել այն։
Նշում են, որ մեր գնալուց հետո ոչ միայն իրենք չեն մտել Էդվարդի սենյակ, այլ նաև ոչ մի ձայն կամ ստվեր չեն նկատել մինչև ոստիկանական խմբի ժամանումը։
Ինչ էլ որ պատահած լինի, այստեց մի բան այնպես չէ և ես կարծում եմ, որ այս ամենն ավելին է, քան պարզապես մի 22ամյա տղայի անհետացում։ Եվ Լորենցների հաշվով` ես այնքան էլ չեմ վստահում այդ մարդկանց։ Ներքին մի ձայն ինձ հուշում է, որ նրանք ստում են մեզ։ Պետք է որքան հնարավոր է փորձենք առանձին խոսել Միլթոնների հետ և փորձենք որքան հնարավոր է շատ տեղեկություն հավաքել Էդվարդի մասին։ Ու նաև, որքան էլ չեմ հավատում, որ նա պարզապես անհետացել է, պետք է փորձենք փնտրել նրան մոտակա վայրերում։
Տեղ հասանք, -ասաց սերժանտը, երբ կանգնեց ուղիղ Լորենցների տան դիմաց, - ես կփորձեմ առանձին մնալ Լորենցների հետ իսկ դու փորձիր որքան հնարավոր է շատ բան իմանալ Էդվարդի ծնողներից։ Եթե իհարկե ստացվի։
Լավ պլան է, - ասաց դետեկտիվը և իջավ մեքենայից։
Սերժանտը կրկին անակնկալի եկավ հարցից և մտածեց, հիմա նորից կհանի իր բլոկնոտը և գրառում կանի այն մասին, որ Էդվարդը թեյը շաքարով է խմում, գրողը տանի , ինչու՞ է նա տալիս այս հարցը։
Այո, Էդվարդը միշտ թեյը շաքարով էր խմում, երբ մեզ հետ էր ապրում, - ասաց միսիս Միլթոնը և մի անթարթ հայացք գցեց տիկին Սոֆիայի վրա, դետեկտիվը նկատեց հայացքը և մտածեց. «սա այնքան էլ շնորհակալության հայացք չէր, միսիս Միլթոնը նայեց տիկին Սոֆիային կարծես թե ցանկանում էր, որ նա հաստատի իր ասածը, էստեղ մի բան այն չէ», մտածեց նա և բլոկնոտում գրառում կատարեց։
«Գրողը տանի, նա գրառում է անում այն մասին, որ Էդվարդը թեյը շաքարով է նախընտրում` արդեն երկրորդ անգամ», մտածեց սերժանտը և տարօրինակ հայացքով նայեց դետեկտիվին։ Դետեկտիվը որսաց նրա հայացքը և պատասխան նայեց նրան այնպիսի հայացքով, որը նշանակում էր, թե սա իրոք կարևոր է։
Միստր Միլթոն, -շարունակեց դետեկտիվը, երբ մի պահ բացարձակ լռություն էր և բոլորը թեյում էին, -ինչպե՞ս եք դուք վերաբերվում Էդվարդի կրթությանը, միթե՞ տասնութամյա պատանին ինքնուրույն է որոշում կայացրել գալ այլ քաղաքում սպրել և կրթություն ստամալ, թե դա ձեր որոշումն է եղել։
Պարոն, մենք երբեք Էդվարդին որևէ բան չենք պարտադրել, այստեղ գալ և սովորելը նրա ցանկությունն է եղել և որքան էլ ծմողի յամար ծանր է նման որոշում կայացնելը, մենք համաձայնվել ենք դրան։ Էդվարդը դեռ փոքր տարիքից մեծագույն սեր է ունեցթղ դեպի կրթությունը։
Նա ժամերով փակվում էր սենյակում , -շարունակեց կինը,- և գրքեր էր կարդում։ Նրա սենյակում ահռելի քանակությամբ գրքեր էին կուտակվել։ Լինում էին օրեր, երբ մենք պարզապես խնդրում էինք նրան, որ սենյակից դուրս գա ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար։
Հետաքրքիր է, երբ ուսումնասիրում էինք Էդվարդի սենյակը, բացի բացի համալսարանական մի քանի դասագրքից այլ գրքեր չտեսանք, դրանք էլ բավականին հին հրատարակության գրքեր էին։ Պարոն Լորենց, Էդվարդը հաճա՞խ էր այստեղ գրադարաննոր այցելում։
Այդ մասին այնքան էլ հստակ ասել չեմ կարող Ձեզ պարոն, «Լորենցը ակնքան էլ լավ չի ստում» , մտածեց դետեկտիվը և շարունակեց ընդունել հայացք, որ ուշադիր լսում է նրան։
Նա հիմնականում օգտվում էր համալսարանական գրադարաններից -ամուսնուն փրկելու եկավ միսիս Լորենցը, «իսկ այ նա գոնե լավ հնարում է» մտածեց դետեկտիվը։
Հետաքրքիր է,-ասաց դետեկտիվը չնայելով ոչ մեկին, այլ հայացքը հատակին հառած, -ես մանկուց սեր եմ ունեցել գրքերի նկատմամբ, եղել է, որ տեղափոխվել եմ այլ տանն ապրելու, եղել է, որ գիշերել եմ համալսարանական հանրակացարանում, սակայն մշտապես ինձ հետ գրքեր եմ ունեցել, առանց գրքերի սենյակն ինձ համար նման է անկյանք սենյակի և ես, որպես ընթերցասեր չեմ կարող ապրել այնտեղ, բայց արի ու տես Էդվարդին հաջողվել է, իսկ ես գիտեի թե բոլոր ընթերցասերներն էլ նույնն են։
Մեզ հետ Էդվարդը գրքերից այնքան էլ չէր խոսում, -ասաց միստր Լորենցը,- բայց այ պատմությունից, արվեստից, կրոնից ինչքան ուզես, երբեմն ինձ թվում էր, որ այս թեմաների շուրջ Էդվարդը կարող էր անվերջ խոսել։
«Հուսով եմ դա դասախոսի ազդեցությունը չի եղել Էդվարդի վրա, քանի որ մենք պիտի որ դրականորեն ազդենք իրենց գրքասեր լինելու վրա, դե գոնե ես». Մտածեց դետեկտիվը, փորձելով մտքում հատիկ-հատիկ հիշել բոլոր ուսանողներին, հետո ծիծաղեց իր մտքի վրա, չէ դա հնարավոր չէ և բացի դա նա նաև դասախոսություններ կարդում էր տարբեր սեմինարների ժամանակ և նույնիսկ եթե Էդվարդը եղել է դրանցից որևէ մեկի ժամանակ նա չի կարող հիշել և հետո` դա որևէ կերպ չի կարող օգնել իրեն... գոնե հիմա։
Միստր Միլթոն, - զրույցը վերսկսեց դետեկտիվը սեփական մտորումներն ավարտելուց հետո, -ինչպիսի՞ն էին Էդվարդի կրոնական հայացքները, ինչպիսի՞ն է կրոնի դերը Ձեր ընտանիքում
Ես և կինս քրիստոնյա ենք, մշտապես հավատացել ենք Աստծո գոյությանը և հաճախել ենք եկեղեցի, Էդվարդը նույնպես հետևեծ է մեզ։
Իսկ դու՞ք ինչ կասեք պարոն Լորենց,
Մեզ մոտ ապրելով Էդվարդը գտնվում էր ավելի հասուն տարիքում և ավելի գիտակից էր վերաբերվում կրոնին։ Ինչպես նշեցինք, սովորելու ընթացքում նա խորացել էր մասնավորապես կրոնի ուսումնասիրության մեջ։
Սակա՜յն, -ասաց Սոֆիան և նայեց ամուսնուն, կարծես նույն պահին էլ ափսոսելով խոսքի համար,
Սակայն ի՞նչ տիկին Լորենց, -հարցրեց սերժանտը։
Չգիտեմ ինչպես ասել, կամ կարծում եմ դա միայն ինձ է այդպես թվացել, բայց որքան շատ էր ուսումնասիրում կրոնն ու դրա ծագումը, այնքան թերահավատ էր դառնում Էդվարդը, ես բազմիցս նկատել եմ դա նրա խոսքում։
Սա շատ կարևոր է միսիս Լորենց, հավատացեք, ցանկացած բան Էդվարդի մասին, նույնիսկ ամենաչնչին փոփոխությունները մեզ համար կարևոր են։
Միսիս Միլթոն, Ձեզ մոտ լուսանկար ունե՞ք, մեզ անհրաժեշտ են Էդվարդի լուսանկարները, մասնավորապես հասուն տարիքում և ևս մեկը փոքր հասակում։
Պարոն, մենք շատ անակնկալ տանից դուրս եկանք, ես ինձ մոտ չունեմ Էդվարդի լուսանկարներից, սակայն սա միայն կարող եմ տալ Ձեզ, -ասաց Էդվարդի մայրը և պայուսակից հանեց մի փոքր լուսանկար ու մեկնեց դետեկտիվին։
Դետեկտիվը նայեց Էդվարդի նկարին, կարմիր այտերով ու ոսկեգույն խիստ արտահայտված գանգուր մազերով պայծառ երեխա էր Էդվարդը և լուսանկարը կարծես դիպավ դետեկտիվի սրտին։ Երկար լուսանկարը ուսումնասիրելուց հետո դետեկտիվը ասաց, -շնորհակալ եմ միսիս Միլթոն, սակայն նրան փնտրելու համար մեզ անհրաժեշտ է ավելի հասուն տարիքում արված լուսանկար։ Եթե տանը ունեք լուսանկարներ, մենք կարող ենք ձեզ հետ գալ։
Մենք տանը ունենք մի լուսանկար, որտեղ ես, ամուսինս ու Էդվարդն ենք, ես կարող եմ այն փոխանցել ձեզ, եթե կօգնի, -ասաց միսիս Լորենցը և առանց սպասելու պատասխանի շտապով բերեց շրջանակի մեջ դրված նկարը։
Շնորհակալ եմ միսիս Լորենց, սակայն ես հարցս ուղղել էի Էդվարդի ծնողներին, -կնոջ ձեռքից վերցնելով նկարի շրջանակը կոպիտ տոնով վրա բերելց դետեկտիվը և նորից հայացքը հառեց միսիս Միլթոնին, -միսիս Միլթոն, Դուք տանը ունե՞ք Էդվարդի հասուն տարիքում արված որևէ լուսանկար։
Այո պարոն, ունենք, սակայն մեր տունն այստեղից բավականին հեռու է, չնայած հարևան գյուղ է, բայց վախենամ մինչ մենք անիմաստ ժամանակ վատնենք լուսանկարի վրա, տղայիս հետ մի բան կպատահի։
Դետեկտիվը ոչինչ չասաց, շրջանակի միջից հանեց Էդվարդի ու Լորենցների լուսանկարը և փոքրիկ նկարի հետ միասին դրեց իր նոթատետրի մեջ, երկար նայելով սերժանտին։
Պարոն Միլթոն, դուք վերադառնում եք գյու՞ղ, թե ցանկանում եք մնալ այստեղ մինչև ամեն ինչ պարզվի, -հարցրեց սերժանտը,
Մենք իհարկե շատ անհանգստացած ենք մեր տղայի համար և ուղղակի խնդրում ենք Ձեզ պարոն, - աղերսական հայացքով միստր Միլթոնը նայում էր մեկ դետեկտիվին, մեկ սերժանտին,-գտեք մեր տղային և մենք երախտապարտ կլինենք, սակայն այստեղ մենք մնալ չենք կարող, միևնույն է մեր այստեղ մնալէւց ոչ մի օգուտ չկա։ Մենք գյեւղում կլինենք, խնդրում ենք ցանկացած նորության դեպքում մեզ իմաց տալ։
Պարոն, մենք հնարավորինս շուտ կգտնենք նրան, վստահեցնում եմ, -ասաց դետեկտիվը և սեղմեց միստր Միլթոնի ձեռքը։
Նրանք հաջողություն մաղթեցին Միլթոններին և դետեկտիվը անակնկալ ետ շրջվեց և դիմեց Լորենցներին,
Միստր Լորենց, միսիս Լորենց, գրեթե մոռանում էի, զարթուցիչի մասին… և մինչ դեռեկտիվը կցանկանար շարունակել պարոն Լորենցը վրա եկավ և խոսեց.
Պարոն, մեզ համար նույնպես զարմանալի թվաց, մենք նույնպես չենք պատկերացնում թե ով և ինչպես կարող էր ներս մտնել, եթե որևէ մեկը բացեր սենյակի դուռը, վստահ եղեք` մենք կլսեինք։ Ինքներդ եք տեսել զարթուցիչը Էդվարդի սենյակում, իսկ ձեզանից հետո այնտեղ ոչ ոք չի մտել,
Նույնպես և դու՞ք,
Ի՞նչ եք խոսում, պարոն, ես ազնիվ մարդ եմ և եթե ասում եմ ոչո ք նկատի ունեմ ոչ ոք,-մի փոքր վիրավորված տոնով ավելացրեց միստր Լորենցը,
Ներողություն եմ խներում պարոն Լորենց, սակայն դա իմ աշխատանքն է։
Իհարկե, դետեկտիվները կասկածում են բոլորին և մարդասպանին փնտրում են հայելու մեջ անգամ, -վրա բերեց միստր Լորենցը նույն տոնով,
Միայն այս անգամ մենք գործ չունենք մարդասպանության հետ պարոն Լորենց, ես ավելի շատ վկաներ եմ փնտրում,-խորամանկ տոնով պատասխանեց դետեկտիվը և դիմեց դեպի մեքենան։
Այս զրույցից հետո ես մի լավ կքնեի, որովհետև այս մարդիկ մեզ մի լավ հեքիաթներ էին պատմում, -ասաց Սերժանտը, երբ արդեն մեքենայում էին։
Դետեկտիվը հանեց գրպանից Էդվարդի լուսանկարը և երկար նայեց նրան, նա չգիտես ինչու ցանկանում էր հիշել` արդյո՞ք որևէ տեղ տեսել է տղային, չնայած Էդվարդի դեմքը բացարձակ անծանոթ էր նրան, բայց դետեկտիվին ոչ մի կերպ հանգիստ չէր տալիս այն միտքը, որ ինչ-որ տեղ հանդիպել է Էդվարդին։
Գիտե՞ս ինչ եմ մտածում, -ասաց սերժանտը, Էդվարդի ծնողները, նրանք չափազանց զուսպ էին, հուզմունք, վախ, անհանգստություն, ոչինչ չորսացի նրանց աչքերում,
Ինձ համար էլ էր դա անհասկանալի, սակայն ինչ ուզում է լինի, մի բան հաստատ է, -և դետեկտիվը մեքենայի միջից հայացքն ուղղեց Լորենցներին ու Միլթոններին, ովքեր դռան մոտ կանգնած սպասում էին, որ նրանք հեռանան, -այս չորս մարդկանցից մեկը մեզ ստում է, կամ գիտե՞ս ինչ, միգուցե բոլորն էլ…