Chapter 2
Chapter 1
Դեմ չե՞ս լինի, եթե արթնացնեմ քեզ, ցավում եմ որ ստիպված եմ առավոտյան վաղ ստիպել, որ աշխատես, բայց սա է ոստիկանի կյանքը, ոչ ոք չի սիրում երկուշաբթիները, իսկ մեզ համար դժվար է անգամ անջատել գիշերը ցերեկից։
Սերժանտի ճառը լսելուց հետո դետեկտիվը ծանրորեն բարձրացրեց գլուխը մեքենայի նստատեղից և մինչև կգիտակցեր, որ այդպես էլ քնել էր ամբողջ գիշեր, սերժանտը սուրճի բաժակը մխեց ձեռքի մեջ ու ստիպեց կուլ տալ ու անցնել գործի։
Ուրախ եղիր, որ գոնե արթնացել ես, քանի որ ինչպես այսօրվա դեպքերն են հուշում , ինչ-որ մեկը այսօր որոշել է չարթնանալ։ Ծանր է ոստիկանի կյանքը… Դետեկտիվը վերցրեց պլանշետը և սկսեց ծանոթանալ գործին։ Էդվարդ Միլթոն , 22 տարեկան, արդեն 4 տարի է տեղափոխվել Լոնդոն կրթություն ստանալու համար։ Ապրում է միայնակ ծնողները մոտակա գյուղում են ։ Սովորականի նման երեկ երեկոյան վերադարձել է տուն, սակայն առավոտյան արդեն իսկ տանը չի եղել, ոչ մի կապ հնարավոր չէ հաստատել նրա հետ։ Հարևանուհի Սոֆիան և նրա ամուսինն են զանգահարել ծնողներին։ Առավոտյան թակեցի Էդվարդի դուռը, անընդհատ զարկում էի սակայն դուռը չէր բացում, նայեցի դուռը բաց էր, ներս մտա, սակայն Էդվարդը չկար տան ոչ մի անկյունում։ Ննջարանում 5 րոպե հաճախականությամբ հնչում էր զարթուցիչը, իսկ Էդվարդը չկար։ Նա իմ ճանաչած ամենահամեստ երիտասարդն է մեր հասարակության մեջ ու երբեք չի եղել, որ տանը չգիշերի, նաև ամուսինս ասում է, որ անձամբ է բարի գիշեր մաղթել Էդվարդին. “Սեփական աչքերով տեսա, թե ինչպես տուն մտավ տղան։ Նա երբեք գիշերները տանից դուրս չի գալիս”։
Երկուշաբթի օրվա համար այնքան էլ սարսափելի չի հնչում- դետեկտիվին հարիր սարկազմով արձագանքեց ընթերցածին դետեկտիվը և նայեց սերժանտին։
Իսկ ես կարծում եմ, այս առաջին հայացքից սովորական թվացող պատմությունը դեռ երկար է շարունակվելու։
Այսինքն ես դեռ երկա՞ր եմ քնելու մեքենայի մեջ- վրա բերեց նույն սարկազմիկ տոնով դետեկտիվը, փորձելով ցրել դեմքից այն այնքա՜ն տեսանելի անհանգստությունը , որ զգում էր Էդվարդի համար։
Տեղ հասանք, այս շենքի առաջին հարկում է Էդվարդի բնակարանը-մեքենայի ապակին իջեցնելով մատով նշան արեց սերժանտը, - կողքին Լորենցների բնակարանն է, կարելի է ասել նույն տունն է երկու տարբեր մուտքերով։ Լորենցները կարող էին լսել Էդվարդի նույնիսկ զարթուցիչի զնգոցը, էնպես որ, եթե տղան գիշերվա ընթացքում տանից դուրս է եկել Լորենցները անպայման նկատած կլինեին, եթե իհարկե հաշվի չառնենք, թե որքան խորն են նրանք քուն մտնում։
Գնանք տեսնենք, թե որքան խորն են այս գիշեր քուն մտել Լորենցները։ Հրաշալի երկուշաբթի է, - նույն սառը տոնով վրա բերեց դետեկտիվը և իջավ մեքենայից։
Ողջույն, սա ոստիկանությունից է, ներողություն Միստր Լորե՞նց, Միսիս Լորե՞նց, գրողը տանի ծերուկներ,
Վերջացրու, նրանք այնքան էլ ծեր չեն, - ծիծաղեց սերժանտը,
Իսկ դու որտեղի՞ց գիտես,
Ահա նրանք։
Մինչև նրանք անխնա թակում էին Լորենցների բնակարանի դուռը ամուսինները մոտեցան իրենց։
Բարի լույս Միստր Լորենց, Միսիս Լորենց, մենք ոստիկանությունից ենք, դեմ չեք լինի՞ , մեկ երկու հարց ունենք կապված Էդվարդ Միլթոնի անհետացման գործի հետ։
Բարի լույս տղաներ, դե իհարկե, մենք սպասում էինք ձեզ, -ասաց Միստր Լորենցը թերթը թևի տակ դնելով , գրպանից հանեց բանալին և նշան արեց ձեռքով, որ ներս մտնեն։
Տեսնում ենք, որ սպասում էիք, - իրեն հարիր սարկազմով հեգնեց դետեկտիվը և ճանապարհ տվեց Լեդիին։ Մինչև ներս մտնելը նա մի երկար հայացք նետեց կողքի դռանը, մուգ գորշավուն դուռ էր Էդվարդի բնակարանի դուռը, վրան գրված «10» , ոչ մի արտասովոր բան երկուշաբթի օրվա համար։
Էդվարդը իմ ճանաչած ամենահամեստ երիտասարդն էր, խեղճ տղա, հուսով եմ նրան ոչինչ չի պատահի, - թեյով լի սկուտեղը սեղանին դնելով թախծորեն ասաց միսիս Լորենցը, - Ձեզ շաքար ավելացնե՞մ տղաներ։
Նրանք եիկուսն էլ գլխով արեցին, իրենք թեյը առանց շաքար ուղղակի պատկերացնել չեն կարող, իսկ միստր Լորենցը հրաժարվեց շաքարից։
Դետեկտիվը նայում էր սեղանին լուռ փորձելով ըմբռնել Լորենցների ամեն շարժումը, ամեն բառը։ Ամեն շարժումի հետ նա նկատում էր ինչպես են դողում միսիս Լորենցի ձեռքերը, իսկ միստր Լորենցի ձայնի մեջ անհանգստություն կար։ Նկատելով դետեկտիվի զննող հայացքները միստր Լորենցը վրա բերեց.
Սիրելիս , հանգստացիր խնդրում եմ, այն որ Էդվարդը անհետացեծ է դա դեռ չի նշանակում, որ նա ողջ չէ։
Հավատացեք, շատ դեպքերում դրանք նույն բանն են- կոպիտ վրա բերեց դետեկտիվը, սակայն նույն պահին էլ հասկանալով, թե որքան ծանր հնչեց ասածը, ավելացրեց, - մենք կանենք հնարավոր ամեն բան նրան գտնելու համար։
Պարոն Լորենց վերջին ժամանակներս որևէ տարօրինակ պահվածք նկատե՞լ եք Էդվարդի կողմից, - հարցրեց սերժանտը։
Էդվարդը արդեն 4 տարի է բնակվում է այստեղ, բնակարանը մերն է, մեզանից է նա վարձել այն, ծնողները մշտապես հետաքրքրված են իրենով, բայց տան վարձը և մնացած բոլոր կարիքները նա հոգում է ինքնուրույն։ Ինչպես մի անգամ Էդվարդը ասաց ինձ. « 21 տարեկանն այն տարիքը չէ, որ ծնողներից հաց գնելու գումար խնդրես»։ Բոլորովին վերջերս լրացավ նրա 22 ամյակը։
Դետեկտիվը ակնթարթային հայացք գցեց նոթատետրին. «Էդվարդ Միլթոն` 19.10.2001 թ. ։
Ոչ միայն վերջերս, - շարունակեց միստր Լորենցը, - այլ նաև երբևէ Էդվարդի կողմից որևէ արտասովոր պահվածք չենք նկատել։ Նա սովորություն չուներ երբևէ ուշ տուն վերադառնալու, էլ չեմ խոսում տանը չգիշերելու կամ գիշերվա ընթացքում տանից դուրս գալու մասին։
Միսիս Լորենց, ինչպե՞ս նկատեցիք, որ Էդվարդը անհետացել է,
Ամեն առավոտ Էդվարդը մեզ հետ է թեյում, այնուհետև գնում է համալսարան։ Քանի որ նա միայնակ է ապրում, այդ սովորությամբ մենք ցանկանում ենք ցրել նրա միայնությունը։ Եվ... վերջին 4 տարիներին սա առաջին առավոտն էր, որ նա մեզ հետ չի թեյել։
Դետեկտիվը նույն զննող հայացքը գցեց միսիս Լորենցի դեմքին, նրա ձայնի մեջ ինչ-որ բան, ինչ-որ հնչյուն ստիպում էր նրան չհավատալ միսիս Լորենցի խոսքերին։ Մենք այնպիսի ժամանակներում չենք ապրում, որ ինչ-որ մեկը ափսոսի ինչ-որ տղայի հետ չնախաճաշելու համար, նույնիսկ եթե այդ տղան անհետացել է։
Ներողություն անպատեհ հարցիս համար, իսկ Էդվարդը թեյը շաքարո՞վ էր խմում, - հարցրեց դետեկտիվը,
Այո, նա թեյը շաքարով էր սիրում, պարտադիր շաքարով, - ասաց միսիս Լորենցը հուզված ձայնով և թաշկինակով փակեց դեմքը, - ներեցեք։
Սերժանտը հարցական հայացք գցեց դետեկտիվի վրա, ով նոթատետրում այդ պահին որևէ բան գրի առավ. «հետաքրքիր է, միթե՞ հիմա նա իր մոտ նշում է, որ Էդվարդը թեյը քաղցր է սիրում». – մտածեց նա։
Ներողություն եմ խնդրում, խնդրում եմ շարունակել, - գրառումն ավարտելուց հետո ասաց դետեկտիվը և գրիչը գրպանում դնելով նշան արեց, որ միսիս Լորենցը շարունակի խոսքը։
Առավոտյան 08։05 էր, սակայն Էդվարդը դեռևս չէր եկել թեյելու ամեն առավոտ նա 08։00- ին մեր տանն էր լինում` թեյի սեղանի շուրջ, չեմ հիշում որևէ դեպք, որ ուշ եկած լինի։ Ես անհանգստացա, իսկ Փոլն ինձ ասաց, որ պարզապես կարող եմ գնալ և ստուգել, թե ուր է Էդվարդը։
Անհեռատես կանայք, - փորձեց կատակել միստր Լորենցը, սակայն նույն պահին էլ հասկացավ, որ բնավ կատակելու պահը չէ և լուրջ դեմքի արտահայտություն ընդունելով լռեց։
Փառք աստծո, որ մարդիկ կարողանում են գոնե լռել աշխարհի ամենաանհեթեթ արտահայտություններն անելուց հետո։
Միսիս Լորենցը սաստող հայացք գցեց ամուսնու վրա և շարունակեց։
Գնացի ներս, թակեցի դուռը, սակայն Էդվարդը չէր արձագանքում, մի թեթև հրելուց հետո տեսա, որ դուռը բաց է և ներս մտա և նույն պահին բարձր հնչեց զարթուցիչը։
Կհիշե՞ք քանիսն էր այդ պահին ժամացույցով , - ընդհատեց դետեկտիվը,
08։10,- նշեց միսիս Լորենցը և շարունակեց։ Հետո անցա խոհանոցով, լոգարանով, տան ոչ մի անկյունում չկար Էդվարդը , ետ եկա ու ասացի Փոլին, Փոլն արագ քաղաքային համարով զանգահարեց Էդվարդին, սակայն հեռախոսը անհասանելի էր։ Նույն պահին երկուսս էլ որոշեցինք զանգահարել իր ծնողներին և իհարկե, դիմեցինք ոստիկանություն։
Ինչը՞ Ձեզ սարսափելի թվաց, - միսիս Լորենցը թեթև ցնցվեց սերժանտի հարցից, իսկ միստր Լորենցը նստած էր նույն դիրքով` հակացքը նույն կետին հառած, - ինչպե՞ս հասկացաք, որ Էդվարդը ոչ թե պարզապես բացակայում է տանից, այլ անհետացել է,
Ինչպես արդեն նշեցինք, - նստած դիրքից առաջ գալով անակնկալ խոսեց միստր Լորենցը, - Էդվարդը երբեք չէր բացակայում տանից գիշերը, ինչպես նաև առավոտյան առանց թեյելու և նույնիսկ առանց զարթուցիչն անջատելու երբեք տանից դուրս չէր գալիս, հենց դա էլ մեզ անհանգստացրեց, իսկ երբ զանգահարեցինք և հեռախոսն անհասանելի էր, դա հստակեցրեց մեր կասկածները։
Որտե՞ղ են ապրում Էդվարդի ծնողները, - հարցրեց դետեկտիվը,
Լավենհեմ գյուղում, այստեղից այնքան էլ հեռու չէ։ Միլթոնները տեղեկացրին, որ այստեղ կլինեն որքան հնարավոր է շուտ, -պատասխանեց միստր Լորենցը։
Մենք ժամանակավորապես փակում ենք տան տարածքը զննություն կատարելու համար, ոչ ոք ներս չի կարող մտնել առանց մեր թույլտվության , մինչև զննության ավարտը, խնդրում ենք սա նաև զգուշացնել Միլթոններին մինչև մենք չհանդիպենք նրանց ժամանումից հետո, - ասաց դետեկտիվը և վերցնելով նոթատետրը ոտքի կանգնեց, - և մի բան էլ... Էդվարդի զարթուցիչիի մասով կրկին, ժամը քանիսի՞ն էր արթնանում Էդվարդը,
Դետեկտիվը հայացքը գցեց պատի տակ դրված նվագարկչին, - Փինք Ֆլո՞յդ, իսկ ես կարծում էի, թե այլևս ոչ ոք Փինք Ֆլոյդ չի լսում, -նկատելով նվագարկչի մոտ դրված «the wall» ժապավենը ասաց դետեկտիվը,
Լսում են, այն էլ ինչպես, - հպարտորեն ասաց միստր Լորենցը, ուրախանալով, որ դետեկտիվը նկատեց իր երաժշտական ճաշակը։
Էդվարդն էլ էր սիրում այս խմբին, - թաշկինակը դեմքին սեղմելով հեկեկաց Սոֆիան, - խե՜ղճ տղա։
Ախ այս կանայք, նրանք ոչնչից դրամա են ստեղծում։
Դետեկտիվն ու սերժանտը շնորհակալություն հայտնեցին Լորենցներից և դուրս եկան։ Նրանց ետևից ծանր դմփոցով փակվեց համար «9» տան դուռը։